11:09 19.10.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.05 դրամ:
10:52 19.10.2024
Կենտրոն վարչական շրջանը, «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Մանե Թայլս» ընկերությունը համատեղ նախաձեռնել են Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների և դրա հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Սարյանի աստիճաններ» անվանումը ստացած նախագծի շրջանակում նախատեսվում է արտացոլել մեծ նկարչի «Հայաստան» կտավը կավից պատրաստված խճանկարով, որը բաղկացած է 1620 ամբողջությամբ ձեռագործ սալիկներից: Պլանավորվում է նաև […]
10:44 19.10.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Լաոսի Ազգային ժողովի պատգամավորները տարիներ առաջ իրենց ուսումն են ստացել Երևանի Պոլիտեխնիկական համալսարանում։ ASEAN երկրների միջխորհրդարանական վեհաժողովի 45֊րդ գագաթաժողովի ընթացքում մոտեցել էին մեզ` կիսվելու Հայաստանից ստացած տպավորություններով։ Հայերենով ասացին, որ «սիրում են Հայաստանը»։ Հրաշալի հանդիպում էր)»։
10:35 19.10.2024
Վերականգնվում է Գնդեվազի՝ 17-րդ դարի եկեղեցին։ Պետբյուջեից հատկացվել է 137 միլիոն դրամ, հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Գնդեվազի եկեղեցու վերականգնման աշխատանքներն առաջնահերթ են սկսվել, քանի որ այնտեղի որմնանկարները փրկելու խնդիր կա. 400-ամյա արվեստի բացառիկ գործեր: Հայ մասնագետներին օգնում են դրսի գործընկերները: Մանրամասները՝ տեսանյութում։
10:18 19.10.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է նաեւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի հետ: Զրուցակիցների քննարկումների կենտրոնում են եղել երկու երկրների խորհրդարանների համագործակցության ու առկա կապերն ակտիվացնելու հարցերը: ՀՀ ԱԺ նախագահը բարեկամական խմբի պատգամավորներին է ներկայացրել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման մանրամասները: […]
10:09 19.10.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը գտնվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ ԵՏՀ կոլեգիայի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովի հրավերով։ Հանդիպումը միտված է եղել Եվրասիական տնտեսական միության տարբեր ստորաբաժանումներին և էլեկտրոնային հարթակներ մշակող կազմակերպություններին ներկայացնելու ազգային մեկ պատուհան հարթակի աշխատանքը, մասնավորապես, թույլատվական փաստաթղթերի ստացման միասնական հարթակը: Ներկայացվել են նաև մաքսային հսկողության […]
10:00 19.10.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
09:40 19.10.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան Գյումրիում հեծանիվ է վարել։ Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Հեծանվային զբոսանք Գյումրիում»։
19:00 18.10.2024
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Հանդիպումը կայացել է «3+3» խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման շրջանակներում։ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցեր: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի […]
18:52 18.10.2024
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկում է Պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի (այսուհետ՝ Խորհրուրդ) ձևավորման գործընթացը: Խորհրդի նպատակը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է՝ որպես խորհրդատվական մարմին: Խորհրդի անդամները հնարավորություն կունենան Պաշտպանին ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, դիտարկումներն ու առաջարկները, երեխաների ձայնը լսելի դարձնել ներպետական և միջազգային հարթակներում: […]
18:37 18.10.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիտարկումները և հսկողական միջոցառումները ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետից դեպի Հայաստանի Հանրապետության «Ագարակ» անցման կետ ուղևորվող բեռնատար տրասպորտային միջոցների վարորդները, իբրև տրանսպորտային միջոցի համար նախատեսված պաշար, պարբերաբար իրենց հետ փոքր տարաներով Հայաստանի Հանրապետություն են տեղափոխում վառելիք (հիմնականում դիզելային վառելիք), որոնք այս կամ այն կերպ հետագայում հայտնվում […]
18:30 18.10.2024
Արդարադատության նախարարության Հայաստանի ազգային արխիվում բացվել է Երևան քաղաքի պատմությանը նվիրված՝ «Երևանը ժամանակի մեջ. 1800-1917 թվականներ» խորագրով արխիվային փաստաթղթերի և լուսանկարների ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրությանը ներկա են գտնվել Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը, Հայաստանում Շվեդիայի թագավորության փոխդեսպան, զարգացման համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Կլաս Վալդենստրյոմը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Մարդու իրավունքների ծրագրի» տնօրեն Իզաբելլա Սարգսյանը, Մատենադարանի տնօրեն […]
18:17 18.10.2024
2024 թվականի սեպտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 13․9 °C, որը նորմայից բարձր էր 0․7 °C-ով։ Միևնույն ժամանակ այս տարվա սեպտեմբեր ամիսը համարվեց խոնավ, քանի որ տեղումների քանակը՝ 47․7 մմ, կազմել է նորմայի 170 %-ը։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Համեմատաբար շոգ եղանակներ դիտվեցին սեպտեմբերի 3-4-ը և 12-13-ը, երբ […]
18:11 18.10.2024
ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։ Մրցույթը կազմակերպվել է համաձայն գործող […]
18:07 18.10.2024
Գործադիր և օրենսդիր մարմինների, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ներկայացվել և քննարկվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքները։ Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա […]
17:45 18.10.2024
Հոկտեմբերի 16-ին Հայաստանի ազգային գրադարանի նախագահական դահլիճում Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կողմից կազմակերպվել էր «Քրեակատարողական համակարգում սոցիալ-հոգեբանական աշխատանքների մարտահրավերները» խորագրով գիտաժողով, որին բանախոսություններով հանդես են եկել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ղեկավարն ու աշխատակիցները, քրեակատարողական հիմնարկների հոգեբանները, Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետն ու […]
17:34 18.10.2024
Նախաձեռնության ընդունման արդյունքում լուծումներ կտրվեն Քաղաքացիական եւ Վարչական դատավարություններում գործնականում առաջացող մի շարք խնդիրների: Գործադիրը նախատեսում է նվազեցնել դատավարական գործընթացներում իրավունքի չարաշահման դեպքերը` դրանով ապահովելով ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը: Քաղաքացիական եւ Վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններն ու լրացումները քննարկվել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 18-ի նիստում: Քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսվել է դատական կազմի կամ կազմում […]
17:26 18.10.2024
ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ ելքով ավտոպատահարների կանխարգելման ուղղությամբ։ Մասնավորապես, ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում վերլուծության են ենթարկվել Երևան քաղաքի հիմնական մայրուղիներում տեղի ունեցած՝ մահվան ելքով կամ առողջությանը պատճառված վնասվածքներով ավտոպատահարների վերաբերյալ քրեական վարույթները։ Վերլուծությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի […]
17:20 18.10.2024
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։ Հանդիպմանը մտքեր […]
17:11 18.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ տեղեկացնում է, որ Հ-21, /Հ-75/-Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10,33 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի արժեքը 565 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: «Միաժամանակ, ընթացքի մեջ են Նոր Կյանք գյուղից մինչև Մեծ Մանթաշ ընթացող ավտոճանապարհի 12,8 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն առաջիկայում: Ծրագրի […]
16:55 18.10.2024
Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից մարդասիրական օգնություն է ստացել ԱՄՆ-ի Ամգեն ԻՆԿ. Դեղագործական ընկերության արտադրության Ռիաբինի (ռիտուքսիմաբ) 100մգ/10մլ թանկարժեք դեղը: B-բջջային ոչ հոջկինյան լիմֆոմաների ստանդարտ բուժման կարևորագույն այս դեղը կիրառվում է ինչպես առաջնակի ախտորոշված ոչ հոջկինյան ագրեսիվ և ինդոլենտ ընթացքով լիմֆոմաների բուժման դեպքում, այնպես էլ հիվանդության ռեցիդիվի և ռեզիստենտ ընթացքի ժամանակ։ Ռիտուքսիմաբ ակտիվ նյութ պարունակող […]
16:50 18.10.2024
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են: «Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ից դադարած համարել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները»,- նշված է ԱԺ նախագահի […]
16:44 18.10.2024
2023 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից հետո Ադրբեջանը շարունակում է հայ ժողովրդի հետքը մաքրելու գործընթացը, ինչի վառ ապացույցն է պատմամշակութային արժեքների վերացումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներ Թագուհի Թովմասյանն ու Աննա Գրիգորյանը հոկտեմբերի 18-ին նախաձեռնել էին «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից […]
16:38 18.10.2024
Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել էր 187 մլն դրամ: Մանկապարտեզը նախատեսված է 140 երեխայի համար: Արթիկում ընթացքի մեջ են «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2025 թվականին: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 793 մլն դրամ է, որը ևս հատկացրել է Կառավարությունը: Այս մասին իր […]
16:33 18.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով բացահայտվել է Կոտայքի մարզի 50-ամյա բնակչի կողմից իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության դեպք։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ ԹԴՊ բաժնում տեղեկություններ են ստացվել Կոտայքի մարզի 50-ամյա բնակչի կողմից իր բնակության վայրում թմրամիջոց աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու համար լաբորատորիա հիմնելու և […]
16:27 18.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 16-31-ը հանդես է գալիս համերգային բացառիկ շրջագայությամբ՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Համերգային շրջագայությունն ընդգրկում է 6 երկիր և 9 քաղաք, որոնցում տեղի կունենա 9 համերգ: Համերգներ կկայանան Իտալիայում, Անգլիայում, Ուելսում, Բելգիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում։ Կհնչեն Ազնավուրի ստեղծագործությունները՝ նոր մշակումներով և […]
16:17 18.10.2024
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 08:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայից դեպի Էրեբունի փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel», «Jeep» […]
16:11 18.10.2024
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունգարիայի Հայ ինքնավարության պատվիրակությանը՝ Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո բարձր մակարդակի փոխայցելությունների և համատեղ նախաձեռնությունների միջոցով նոր ուղղությունների բացահայտման հարցում առկա հետաքրքրությունը, քննարկվել են առաջիկա ծրագրերը: Նախարարի տեղակալը ընդգծել […]
16:05 18.10.2024
ՀՀ ընտրական օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի լրամշակման նպատակով ձեւավորվել է աշխատանքային խումբ: Առաջիկայում կլինի արտագնա քննարկում, կկազմակերպվեն լսումներ` ընդգրկելով շահագրգիռ բոլոր կողմերին: Արդյունավետ համագործակցություն է սկսված, որն ուղղված է փաթեթի լավարկմանը: Այս մասին տեղեկացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն օրենսդրական փաթեթը հանձնաժողովի նիստում […]