TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սպանություն Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում. կասկածյալը ձերբակալվել է

12:51 17.10.2024

Հոկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.29-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը դանակահարության կանչով մեկնել է Նոր Ուղի, որտեղ արձանագրել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սերոբ Ստեփանյանի մահը: Ահազանգով մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային կարգախումբը ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 1-ի […]

̰
«ՄԱՆ» բեռնատարի 49-ամյա վարորդը մահացել է

12:42 17.10.2024

Հոկտեմբերի 16-ին, ժամը 16.51-ին, Վանաձորի Տարոն-4 Մեքենաշինարարների փողոցում «ՄԱԶ» ամբարձիչը ինքնաբերաբար հետ է ընթացել և բախվել «ՄԱՆ» բեռնատարի հետնամասին, ինչի հետևանքով հետնամասում կանգնած վարորդը՝ 49-ամյա Պատվական Ա.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Վարշավայում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես

12:37 17.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վարշավայի «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահում բացվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես։ Ցուցադրությունը ներկայացնում է հանճարեղ ռեժիսորի կյանքն ու գործունեությունը կյանքի դժվարությունների, ազատազրկման, հետապնդումների և այլ փուլերում։ Ցուցահանդեսն իրականացվել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի նախաձեռնությամբ՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության, Լեհաստանում սփյուռքի հանձնակատարի, «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահի, Fundacja Polsko-Ormiańska […]

̰
Նոր կարգավորում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության իրականացման հարցում

12:21 17.10.2024

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության լուծարման հետեւանքով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթների իրականացումը Կառավարության համապատասխան որոշմամբ փոխանցվել է «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ընկերությանը, որը ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակա կառույց է: Նախագծի ընդունման նպատակն է լուծարված Պետական գանձարանի գործառույթներից հարգորոշման եւ […]

̰
«Հայոց ցեղասպանություն» եզրույթի օգտագործման պատճառով Թուրքիայում փակվել է «Açık Radyo»-ն

12:16 17.10.2024

Ստամբուլից հեռարձակվող «Açık Radyo»-ն՝ «Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի» (RTÜK) որոշմամբ,  կդադարեցնի իր գործունեությունը, հայտնում է ermenihaber.am-ը։ Մասնավորապես «RTÜK»-ը չեղարկել է ռադիոյի հեռարձակման համապատասխան լիցենզիան և  դադարեցվել է «Açık Radyo»-ի գործունեությունն հոկտեմբերի 16-ից: «Açık Radyon» ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշել էր, որ իրենց հեռարձակումը դադարեցվում է ամբողջապես բյուրոկրատական և տեխնիկական դրդապատճառներով, ինչի արդյունքում […]

̰
Հայաստանն ամբողջովին համապատասխանում է Որակի խարտիայի պահանջներին

11:55 17.10.2024

Միջազգային Տրանսպորտային ֆորումի ITF Ավտոմոբիլային տրանսպորտի խմբի 2024 թվականի հոկտեմբերի 10-11-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի Հանրապետության հայտը Որակի խարտիային համապատասխանելու վերաբերյալ, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Նիստի ընթացքում արձանագրվել է, որ Հայաստանն ամբողջովին ապահովել է իր առջև դրված միջազգային պարտավորությունը և համապատասխանում է Որակի խարտիայի պահանջներին։ Այսպիսով Հայաստանն ապահովեց ՏՆԵԿ […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 16-ից 17-ը

11:48 17.10.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 16-ից 17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման՝ 13-ական, թմրանյութի մաքսանենգության՝ 10, խարդախության՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 4, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի […]

̰
Ղազախստանում հանդես է եկել Համազգային թատրոնը, ցուցադրվել են հայկական ֆիլմեր

11:34 17.10.2024

Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Աստանայի Քալիբեկ Կուանիշբաևի անվան ազգային երաժշտական դրամատիկական թատրոնում ելույթ է ունեցել Սոս Սարգսյանի անվան hամազգային թատրոնը։ Թատերախումբը ներկայացրել է Դանիել Խարմսի «Լյու Բյոֆ» ներկայացումը, որն արժանացել է ղազախստանցի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Բեմադրության ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն է։ Նույն օրը 7 IMAX KERUEN կինոթատրոնում շարունակվել է հայկական կինոծրագիրը, որի […]

̰
Էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտան սպառվել է

11:11 17.10.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 16-ին  ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտան սպառվել է։ Նախապես սահմանված 7400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում` ՀՀ կառավարության 10.10.2024թ. թիվ 1589-Ն որոշմամբ ներմուծման սակագնային քվոտան ավելացվել էր ևս  600 հատով, որից հետո հոկտեմբերի 11-ից […]

̰
̰
Գառնի համայնքում իրականացվում է չորս սուբվենցիոն ծրագիր

11:00 17.10.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի սուբվենցիաների շրջանակում Կոտայքի մարզի Գառնի համայնքում իրականացվում է չորս ծրագիր՝ փողոցների լուսավորության անցկացում, գազաֆիկացում, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում և խմելու ջրի խողովակների անցկացում, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Լուսավորության համակարգի անցկացում ծրագրի շրջանակում Գառնիում, Գեղադիրում և Ողջաբերդում ընդհանուր առմամբ կառուցվում է շուրջ 7317 մ երկարությամբ լուսավորության համակարգ: Շահած ծրագրի […]

̰
Հոկտեմբերի 17-19-ը օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով

10:52 17.10.2024

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հոկտեմբերի 17-ի ցերեկը, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 18-ի ցերեկը ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա, ինչի արդյունքում տեղումները կպահպանվեն հանրապետության առանձին հատվածներում և […]

̰
Այս օրվա ճանաչումը ոչ միայն տոն է, այլև գործելու կոչ․ Ժաննա Անդրեասյան

10:45 17.10.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ․ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջին անգամ հոկտեմբերի 17-ը հայտարարվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր, որը համայնքների կենսունակ ավանդույթները, գիտելիքն ու ունակությունները պահպանելու ու առաջ մղելու նշանակալի նախաձեռնություն է: Այս օրվա ճանաչումը ոչ միայն տոն է, այլև գործելու կոչ: Այն հիշեցնում […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները կարող են դիմում ներկայացնել կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված աջակցության ծրագրից օգտվելու համար

10:36 17.10.2024

ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու (ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշում) և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեն ստացել հավաստագիր՝ արդեն իսկ կարող են դիմում ներկայացնել կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից օգտվելու […]

̰
Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա

10:27 17.10.2024

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա։ Փոխվարչապետը հոկտեմբերի 17-19-ը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին։ Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ու ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։

̰
36-ամյա տղամարդու մարմնական վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին․ չուշացավ դեպքի բացահայտումը

10:09 17.10.2024

Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց հաղորդում, որ Իսակովի պողոտայից Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին դանակահարված քաղաքացի կա: Հաջորդ հաղորդումը շտապօգնությունից էր. Հայտնում էին, որ արձանագրել են դանակահարված տղամարդու մահը: Ահազանգով նշված վայր մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը պարզեց տուժածի ինքնությունը` Էջմիածին քաղաքի բնակիչ 36-ամյա Հրանտ Մնացականյանն էր: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:00 17.10.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Իրավիճակը, կարծես թե, տանում է դեպի խաղաղության՝ թեկուզ փխրուն. Գագիկ Սաֆարյան

21:15 16.10.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ղարաբաղ» Կոմիտեի հիմնադիր անդամ, «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Անդրադարձ է եղել ներքաղաքական զարգացումներին, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք հարաբերություններին, Ադրբեջանի կողմից հնարավոր էսկալացիայի սպառնալիքներին: Գագիկ Սաֆարյանի կարծիքով Հայաստանի արտաքին քաղաքականությունը աստիճանաբար դիվերսիֆիկացվում է: «Աստիճանական դիվերսիֆիկացիայի շնորհիվ, սկսած այս տարվա մարտից առ այսօր, իրավիճակը, կարծես թե, տանում է դեպի խաղաղության՝ թեկուզ փխրուն, […]

̰
Երևանյան-Գասպարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

19:00 16.10.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 17-ից Երևանյան-Գասպարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Էջմիածնի խճուղուց եկող ուղղությամբ նախկին «ուղիղ, աջ», «ուղիղ, ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «միայն ուղիղ» ուղղություններով: Նշված խաչմերուկում կկատարվի համապատասխան գծանշում, և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:

̰
Աշխատանքային քննարկում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

18:51 16.10.2024

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հոկտեմբերի 16-ին մասնակցել են Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկմանը՝ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագծի և կից օրենքների փաթեթի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: Փաթեթի քննարկումները սկսվել են դեռևս 2022 թվականի սեպտեմբերից՝ ընդգրկելով բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում քաղաքացիական հասարակությանը։ Քննարկմանը մասնակցում էին նախագծի […]

̰
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ժնևում մի շարք հանդիպումներ է ունեցել

18:44 16.10.2024

Հոկտեմբերի 12-16-ն Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայում էր: Ժնևում կայացավ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը, որի ընդհանուր քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Ժնև կատարած այցի շրջանակում Ալեն Սիմոնյանը հանդիպումներ ունեցավ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի և Ֆրանսիայի, Դանիայի ու Հնդկաստանի պատվիրակությունների ղեկավարների հետ: Քննարկվեցին բազմակողմ […]

̰
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Ղազախստանի բարձրագույն կրթության և գիտության նախարարի հետ

18:31 16.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի բարձրագույն կրթության և գիտության նախարար Սայասատ Նուրբեկիի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը: Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության խորացմանը՝ կողմերը կարևորել են միջբուհական կապերի զարգացումը և ընդգծել համատեղ կրթական և հետազոտական աշխատանքների, ինչպես նաև […]

̰
Ավտոպահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունը թաքցված հարկային պարտավորությունից պետական բյուջե է վճարել շուրջ 300 մլն ՀՀ դրամ

18:25 16.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Մասնավորապես, նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական […]

̰
Ալմա-Աթին կարող է հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակ դառնալ. Տոկաև

18:16 16.10.2024

Ալմա-Աթին կարող է հարթակ ծառայել հայ-ադրբեջանական բանակցությունների համար. ՀՀ նախագահի հետ հանդիպմանը կրկին այս առաջարկն է արել Ղազախստանի նախագահը: Վահագն Խաչատուրյանի Ղազախստան այցից մանրամասները՝ Տիգրան Հովակիմյանի ռեպորտաժում:

̰
Երևանում 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի

18:12 16.10.2024

Երևանում 2024-2025թթ ընթացքում 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի: Ծրագիրն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում: Պետություն-համայնք – «Վեոլիա ջուր» գործակցությամբ իրականացվող ծրագրերի վերջնարդյունքում ընդհանուր առմամբ շուրջ 14400 բաժանորդի խնդիր կլուծվի: Երևանի ներքաղաքային կոյուղատար ցանցը շուրջ 1200 կմ է, որի մոտ 80%-ը փոխարինման կարիք ունի: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում մեդիապատասխանատուների հետ

17:55 16.10.2024

Հոկտեմբերի 16-ին Ներքին գործերի նախարարությունը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը և «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպությունը համատեղ հանդիպում են ունեցել զանգվածային լրատվության միջոցների պատասխանատուների հետ։ Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը, ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման […]

̰
Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

17:45 16.10.2024

Ավարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից Վարդանանց փողոցում գործող ակումբում խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ քրեական հեղինակություն հանդիսացող անձը 2024թ․ ապրիլի 20-ին՝ ժամը 01:45-ի […]

̰
Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության քննարկումներին

17:33 16.10.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-15-ը Բրյուսելում մասնակցել է Հայաստան – ԵՄ գործընկերության օրակարգի «Մարդկանց միջև շփումներ» հարթակի նոր նախագծի քննարկմանը նվիրված աշխատանքային հանդիպմանն ու «ՀՀ և ԵՄ միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում գործող ԵՄ – Հայաստան համատեղ կոմիտեի երրորդ նիստին։ Պատվիրակության կազմում […]

̰
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին

17:22 16.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ բազմաոլորտ համագործակցությունն ու ևս մեկ անգամ ընդգծել ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու բազմաոլորտ հարաբերությունները եվրոպական գործընկերների հետ: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը շեշտել է նախորդ տարվա հոկտեմբերին Գրանադայում Եվրոպական […]

̰
Տեղի է ունեցել «Ոչ բռնությանը» իրազեկման արշավ Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում

17:14 16.10.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում տեղի է ունեցել «Ոչ բռնությանը» թեմայով իրազեկման արշավ, որի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը բռնության տեսակների, ինչպես նաև կրթական հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման եղանակների մասին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, Դավթաշենի և Աջափնյակի վարչական շրջանների Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ներկայացուցիչներ, […]

̰
BACK_TO_TOP