09:40 11.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության […]
09:27 11.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով պարզաբանել է, թե որն է ամանորյա միջոցառումներին այդքան գումար հատկացնելու նպատակը։ «Կառավարությունը բավականին մեծ գումար է հատկացրել ամանորյա միջոցառումների կազմակերպման համար՝ մոտ 270 մլն դրամ, և շատ կարևոր է արձանագրել, թե ինչի համար ենք մենք դա անում։ Կներեք արտահայտությանս համար, խնդիրը բացարձաապես ուտել-խմելու, ճոխությունների, ծափ-ծլնգոցի վրա գումար ծախսելու […]
09:00 11.12.2019
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2019թ. դեկտեմբերի 11-ից Երևան քաղաքի Իսակովի պողոտայի ոստիկանության զորքերի տեղակայման դիմացի ճանապարհահատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում նշված հատվածում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և Իսակովի պողոտայի տվյալ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության և առկա հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: Միաժամանակ՝ Իսակովի պողոտայի Էջմիածին քաղաքի ուղղության երթևեկելի մասի 3-րդ երթևեկելի գոտին […]
08:40 11.12.2019
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/593337624754794/?__xts__[0]=68.ARCL-NvHo3Pmtg2pJJD-HpsZ4ECM-upBFIVgcMW8Bo_0jJJCnd1pXOAx84_33Yx6aA_i3LbXWG9p4n4wERkUD51OPx2n_m7gas1lrTQfiHgJ1jqPvkEC2rss8AFZF5BxmEiEnbhn_8WLxmvKfb7IW9I8mPbj2Fe4t_DPMuBgVDJCmK9046wFc1cOthUIAxQaK1nzh0lbc8zGzOSrU_ICfHnwcicr0Q0Jj-p9rnepv9MTZPQZC1FMcQVYZcoV1SjQ2JFRxuv58v9uHl0zdwVFORGpzoLq9iVlbay2QQDQbBjnSfxL1l5BTJ5JE5Kcl4X2mta9EXS27CnDqKMEjaFp2-T8JlGE8mhFrBA&__tn__=-R
08:14 11.12.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-16։00 Ջրաշեն գյուղը, 11:00-17։00 Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Բաղյան փ. 1, 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 9, 17, 111 շենքերը, Նորք Մարաշի՝ Նորքի Այգիներ փ. 154, 202 սեփական տները, թիվ 121 մսուր մանկապարտեզի, տարածքային սոցիալական ծառայության […]
23:59 10.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևեր» արձանի հարևանությամբ, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 42-ամյա Սերգեյ Ս-ի վարած Opel մակնիշի 53 30 HY համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 19-ամյա Վահա Խ-ի վարած Mercedes մակնիշի 99 AF 696 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ […]
23:08 10.12.2019
Ամերիկացի Պիտեր Ֆրեյթսը` Ice Bucket Challenge-ի հեղինակը, այսօր կյանքից հեռացել է, գրում է Korrespondent-ը: Նրա մոտ 2012-ին ախտորոշել էին ամիոտրոֆիկ սկլերոզ: Դրանից 2 տարի հետո էլ տղամարդը հորինել է Ice Bucket Challenge-ը, որի նպատակը տվյալ նյարդային հիվանդություն ունեցող մարդկանց գումարով օգնելն էր: Ֆլեշմոբին միացել էին բազմաթիվ համաշխարահային հայտնի անձինք՝ Ջորջ Բուշը, Բիլ Գեյթսը, Սթիվեն Քինգը, […]
22:53 10.12.2019
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին հատկապես ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ` 50-100 […]
21:25 10.12.2019
Դեկտեմբերի 7-ին, ժամը 16-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավաքնդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով Գյումրիի Շարլ Ազնավուրի անվան հրապարակից հիվանդանոց է տեղափոխել 47-ամյա մի տղամարդ: Օպերատիվ խումբը բժշկական կենտրոն էր մեկնել: Սակայն տուժողն ի վիճակի չէր եղել բացատրություն տալու: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Մարմնական վնասվածքների բնույթն հուշում էր, որ նրան դանակահարել […]
20:00 10.12.2019
Կառավարությունը Գյումրու 4 վթարային շենքերի համար որոշման նախագիծ է մշակում: Խոսքը Տիգրան Մեծ 5, Իսահակյան 9 ա, Ղուկասյան 29 և Անտառավան 26 շենքերի մասին է: Մարզպետարանն առաջարկել է կառավարությանը Տիգրան Մեծ 5 շենքը ամրացնել, իսկ մյուս 3 շենքերի բնակիչներին բնակարանների գնման վկայագրեր տրամադրել: Առաջարկի հետ համաձայն չեն Իսահակյան 9 շենքի բնակիչները: Նրանք այսօր մարզպետարանից պահանջում […]
19:30 10.12.2019
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում հարցազրույց է տեղադրվել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանի հետ: «Էլեկտրոնային գործիքների ներդրումը պետական կառավարման համակարգում. հարցազրույց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանի հետ։ ✔️Էլեկտրոնային հարցումների միասնական համակարգ՝ www.e-request.am ✔️Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ՝ www.azdararir.am ✔️Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք՝ www.e-draft.am»,- գրառմանը կից հարցազրույցի տեսանյութն է հրապարակվել:
19:23 10.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ քիչ առաջ ավարտվել է իր հրավիրած խորհրդակցությունը Երևանի Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում ամանորյա միջոցառումների վերաբերյալ: «Ամիսներ առաջ խնդիր էի դրել Երևանի քաղաքապետարանի և կառավարության առաջ՝ այս տարի ունենալ բոլորովին նոր տրամաբանության և բովանդակության Ամանոր, և, կարծես, այդ խնդիրը լուծվում է: Այնպես […]
19:18 10.12.2019
Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել, ըստ որի` ժամեր առաջ Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ստացվել։ Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ Շեկո մականվամբ 30-ամյա տղամարդը, […]
19:15 10.12.2019
Թուրքիայի գլխավոր շտաբում Հայաստանի դեմ ռազմական գործողությունների «Ալթայ» անվամբ ծրագրի առկայությունը ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը զարմանալի չի համարում: Նրա խոսքերով՝ զինված ուժեր ունեցող ցանկացած երկիր նախապատրաստվում է ռազմական գործողությունների, մշակում հարևանների հետ կապված ծրագրեր: «Կարծում եմ, որ այս տարածաշրջանի բոլոր երկրները միմյանց հետ կապված որոշակի ծրագրեր ունեն: Դժբախտաբար, տարածաշրջանը ամենախաղաղներից չէ, ուստի թուրքերի մոտ […]
19:07 10.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից գողություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը։ Նախնական տվյալներով` 2019թ. օգոստոսի 20-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ 19.08.2019 թվականի ժամը 21:00-ից մինչև 20.08.2019 թվականի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, […]
19:04 10.12.2019
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Instagram-ի իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս բարեմաղթանքների համար: Վանեցյանը գրել է, որ բարձր է գնահատում նրա ընկերությունը: «Հարգելի Ռամզան Ահմատի, թանկագի´ն եղբայր: Շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար: Բարձր եմ գնահատում ձեր մարդկային, տղամարդկային ընկերությունը: Օգտվելով առիթից` ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել […]
19:01 10.12.2019
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել «Աջափնյակ» բարեգործական հիմնադրամի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հիշյալ հիմնադրամի տնօրենը 2016 թվականին Աջափնյակում գտնվող մանկապարտեզներից մեկի վերանորոգման համար հատկացված գումարներից հիմնադրամի դրամարկղից ելքագրել և […]
18:56 10.12.2019
Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը` ք. Հելսինկի) և նորանշանակ ռազմական կցորդ, մայոր Յան Պուկիլային (նստավայրը` ք. Մոսկվա): Պաշտպանության նախարարը շնորհավորել է մայոր Պուկիլային առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պաշտոնավարման ընթացքում: Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Ֆինլանդիայի երկկողմ և […]
18:52 10.12.2019
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով, ՀՀ հարկային օրենսգրքի 313.1 հոդվածի համաձայն, անհրաժեշտ է համագործակցել ՀՀ առևտրային որևէ բանկի հետ: ՊԵԿ «ՀԱՐԿԱՏՈՒ 3» էլեկտրոնային համակարգով հաշվառվող հարկ վճարողների հարկային պարտավորությունների գծով վճարումները վճարային քարտերի միջոցով իրականացնելու համար ՀՀ առևտրային բանկը կարող է իրականացնել այդ գործառույթը կոմիտեի կողմից սահմանված […]
18:41 10.12.2019
Գյումրիի քաղաքապետարանը դեռ չի ապամոնտաժել Թբիլիսյան խճուղում՝ նոր ավտոմաքսատան մոտակայքում, տեղադրված ապօրինի տաղավարները։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրիի քաղաքապետարանն արձանագրել էր, որ տարածքում 15 տաղավար է տեղադրվել և բոլորն առանց թույլտվության։ Դրանք պատկանում են Գյումրիում հայտնի Զարգարյան եղբայրներին, բայց տաղավարները ապամոնտաժելու հարցում սեփականատերերի հետ համաձայնության չէին եկել։ Ապօրինի տաղավարները չտեղափոխելու դիմաց քաղաքապետարանը առայժմ կարող է […]
18:20 10.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից մարզերում ավտոմեքենաներից կատարված գողությունների հինգ տասնյակ դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1988թ., ուրիշի զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության […]
18:17 10.12.2019
Միացյալ Նահանգները 51,65 տոկոս դեպքերում մերժում է վիզայի տրամադրումը Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են ԱՄՆ այցելել զբոսաշրջային կամ բիզնես նպատակներով (առանց աշխատանքի թույլտվության)։ Հայաստանն այս ցուցանիշով 145-րդ տեղում է աշխարհում։ Հայաստանի հարևաններից Ադրբեջանն ավելի բարվոք վիճակում է, մերժում ստանում է ադրբեջանցիների 25,43 տոկոսը։ Վրաստանն ավելի վատ վիճակում է, վրաստանցիների 63,85 տոկոսի այցերն են մերժվում։ […]
18:12 10.12.2019
«Միսս Հայաստան-2019» Լիանա Ոսկերչյանը, որը մասնակցում է հեղինակավոր «Միսս աշխարհ-2019» գեղեցկության միջազգային մրցույթին, մրցութային փուլում աչքի է ընկել «Միսս աշխարհ. Տաղանդ» մրցութային փուլում: Կանադայի, Ճամայկայի, Մալթայի և Բրիտանական Վիրջինյան կղզիների ներկայացուցիչների հետ հայ գեղեցկուհին հայտնվել է մրցույթի տաղանդավորների հնգյակում: Հայաստանի 20-ամյա գեղեցկուհին քանոն է նվագել: «Կայացավ «Միսս աշխարհ. Տաղանդ» մրցույթի կիսաեզրափակիչը: Նախնական լսումների արդյունքում ավելի […]
18:02 10.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին:
17:46 10.12.2019
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հրապարակվել է 2020 թվականի եվրոպական մշակութային ժառանգության 7 ամենավտանգված հուշարձան ծրագրի հավակնորդների նախնական ցանկը, որում տեղ է գտել 2 առաջադրում Հայաստանից` Տավուշի մարզի Խորանաշատ վանքը և կարասը` որպես գինու պատրաստման համար օգտագործվող հայկական ավանդական տարա: Եվրոպայի ամենավտանգված ժառանգության վերջնական յոթնյակը կհրապարակվի 2020թ. մարտին: «Եվրոպա Նոստրան» Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության […]
17:35 10.12.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մեկնարկել է «Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների» գործով դատական առաջին նիստը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։ Մեղադրյալի կարգավիճակում գտնվող «Ռեստարտ» խմբի 6 անդամները մեղադրանքը, այն է` առևանգման փորձ կատարելը, չեն ընդունում, բայց աղբամանը նետելու արարքն ընդունում են: Առաջին դատական նիստի ընթացքում ճշտվեց մեղադրյալների ինքնությունը, գործով ներգրավվեցին պաշտպանները: Նարեկ […]
17:29 10.12.2019
Դեկտեմբերի 10-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Հավաքակայանում ՀՀ ԶՈւ ԳՇ պետն անցկացրել է 2019թ. երկրորդ զորակոչի կազմակերպման աշխատանքներին ընդգրկված անձնակազմի շարային ստուգատես, տեղում դիտարկել զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը: ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին ներկայացվել են զորակոչիկների դիմավորման, ընդունման, հանդերձավորման կետերում, բուժզննման […]
17:23 10.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին նրա եղբոր՝ միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառի առաջատար գիտնական Ռաֆայել Հարությունյանի մահվան կապակցությամբ: Նամակում ասված է. «Հարգելի պարոն Հարությունյան խոր ցավով տեղեկացա Ձեր եղբոր՝ Ռաֆայել Հարությունյանի անժամանակ մահվան մասին: Կիսում եմ Ձեր վիշտը և իմ ցավակցությունը հայտնում Ձեզ, Ձեր ընտանիքին, հարազատներին և Ռաֆայել […]
17:10 10.12.2019
Ազգային ժողովում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն այսօր սովորականից կարճ է տևել: Օրակարգում ընդամենը մեկ հարց էր, որին ներկաները կողմ քվեարկեցին: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նկատեց, որ առաջարկվող փոփոխությունը տեխնիկական բնույթ ունի. «Մեր նախագծի հետ հակասության մեջ չի մտնում, հետևաբար, որևէ առարկություն չունենք»: Այսպիսով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին, […]