Հարկային պարտավորություններն էլեկտրոնային եղանակով կատարելու նպատակով մեկնարկում է առևտրային բանկի ընտրության գործընթաց. ՊԵԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

Հարկային պարտավորություններն էլեկտրոնային եղանակով կատարելու նպատակով մեկնարկում է առևտրային բանկի ընտրության գործընթաց. ՊԵԿ

18:52 10.12.2019

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով, ՀՀ հարկային օրենսգրքի 313.1 հոդվածի համաձայն, անհրաժեշտ է համագործակցել ՀՀ առևտրային որևէ բանկի հետ: ՊԵԿ «ՀԱՐԿԱՏՈՒ 3» էլեկտրոնային համակարգով հաշվառվող հարկ վճարողների հարկային պարտավորությունների գծով վճարումները վճարային քարտերի միջոցով իրականացնելու համար ՀՀ առևտրային բանկը կարող է իրականացնել այդ գործառույթը կոմիտեի կողմից սահմանված պահանջներին համապատասխան:

Բանկի ընտրության պահանջները սահմանված են Կենտրոնական բանկի` 16.04.2013թ․ «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» թիվ 102-Ն որոշման և Կենտրոնական բանկի հետ համաձայնեցված ընթացակարգերով սահմանված պահանջներին համապատասխան:

Բանկի ընտրության նախապայմաններ.
1. Անհրաժեշտ է ներկայացնել բանկային գործունեության իրականացման համար տրվող լիցենզիան, ինչպես նաև Arca, Master և Visa վճարային համակարգերին անդամակցելու իրավական հիմքերը
2. Առևտրային բանկը պետք է ինտեգրվի ՀՀ ՊԵԿ «Հարկատու 3» էլեկտրոնային համակարգին (առավելագույն ժամկետ՝ տասը օր)
3. Առևտրային բանկը պետք է ապահովի էլեկտրոնային վճարման 3DSecure համակարգ (անվտանգության գործընթացը` համաձայն ԿԲ-ի 16.04.2013թ. թիվ 102-Ն որոշման 121-րդ կետի 5-րդ ենթակետի)
4. Առևտրային բանկը պետք է սահմանի նվազագույն միջնորդավճարի չափը հետևյալ սանդղակների համար. 0-50,000 դրամ, 50,000-100,000 դրամ կամ 100,000 և ավելի
5. Առևտրային բանկը պետք է ապահովի վճարային տվյալների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը Կենտրոնական գանձապետարանին մինչև բանկային հաջորդ օրվա ավարտը
6. Առևտրային բանկը պետք է տրամադրի վճարային քարտերի ցանկը, որոնցով պետք է հնարավոր լինի կատարել վճարումներ (օր՝. Arca, Visa կամ Master)
7. Առևտրային բանկի և ՀՀ ՊԵԿ հետ համատեղ կնքված պայմանագրի շրջանակում պարտադիր վավերապայմաններից է այն, որ կնքված պայմանագրի ցանկացած պայման ենթակա է փոփոխման` միայն նախօրոք տեղեկացման և պայմանագրով փոփոխություն կատարելու դեպքում, իսկ 2 տարվա ընթացքում բանկի կողմից տրամադրված վավերապայմանները չեն կարող ենթարկվել վատթարացման:

Առևտրային բանկի ընտրության և ծրագրային ապահովման համապատասխանությունը սահմանված տեխնիկական պահանջներին ստուգելու նպատակով անհրաժեշտ է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հրապարակման օրվանից առավելագույնը 1 շաբաթվա ընթացքում, առևտրային բանկերը համապատասխան փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քարտուղարություն` Մ. Խորենացի 7 հասցեով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

23:59 15.08.2025

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

Փոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

23:54 15.08.2025

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

23:48 15.08.2025

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

23:42 15.08.2025

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

Մայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

23:36 15.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

23:32 15.08.2025

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...

BACK_TO_TOP