20:00 10.12.2019
Կառավարությունը Գյումրու 4 վթարային շենքերի համար որոշման նախագիծ է մշակում: Խոսքը Տիգրան Մեծ 5, Իսահակյան 9 ա, Ղուկասյան 29 և Անտառավան 26 շենքերի մասին է:
Մարզպետարանն առաջարկել է կառավարությանը Տիգրան Մեծ 5 շենքը ամրացնել, իսկ մյուս 3 շենքերի բնակիչներին բնակարանների գնման վկայագրեր տրամադրել: Առաջարկի հետ համաձայն չեն Իսահակյան 9 շենքի բնակիչները: Նրանք այսօր մարզպետարանից պահանջում էին վկայագրերի տարբերակը չկիրառել իրենց շենքի դեպքում: Պահանջը նրանք հիմնավորել են 2 տարի առաջ շենքի տեխնիկական վիճակի մասին տրված եզրակացությամբ: Շենքը վթարային է, մասնակի փլուզված հատվածներ կան:
Համենայնդեպս, տեխնիկական վիճակի մասին ուսումնասիրության եզրակացությունով, ըստ բնակիչների, ոչ թե ապամոնտաժում, այլ ամրացում է խորհուրդ տրվում: Ամրացումը թանկ կարժենա:
Սա է այն հիմնավորումը, որ բնակիչները լսել են մարզպետարանի պատասխանատուներից: Հիմա իրենց շենքը չքանդելու համար բնակիչները պատրաստ են անգամ ամրացման դեպքում գումար ներդնել: Բնակիչների հարցերին քաղաքաշինության վարչության պետը պատասխանեց: Նախագծի նախնական տարբերակն է քննարկվում, որում մի շարք առաջարկություններ են, այսինքն՝ վկայագրերի տրամադրումը առաջարկներից միայն մեկն է և ոչ վերջնականը:
«Ոչ ոք բնակիչներին չի ստիպելու, թե ԲԳՎ վերցրեք ու դուրս եկեք բնակելի շենքերից, նաև Քաղաքաշինության կոմիտեի հետ քննարկում ենք և հաստատ էդպես է լինելու, որ չենք առաջարկելու բնակարանների շուկայական գնի չափով վկայագիր: Մտածել ենք տարբերակներ, գինն ավելի տանելի դարձնելու համար: Շատ առաջարկություններ են եղել, և շատ անելիքներ կան այդ նախագծի վրա: Տարբերակներ կան շենք կառուցելու, բազմաբնակարան շենք կառուցելու մի մասը՝ բնակիչներին, մյուս մասը ներդնողին հատկացնելու մասին: Մի խոսքով, շատ ու շատ առաջարկներ են, որոնց վերաբերյալ չկա փաստաթուղթ»,- ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Բնակարանի գնման վկայագրերի արժեքներն վթարայինների բնակիչների դեպքում, ըստ առաջարկի, ավելի բարձր են լինելու: Քաղաքաշինության կոմիտեն դեռ քննարկում է: Տարբերակներից չեն բացառել նաև բնակարանաշինությունը: Նախագծի նախնական տարբերակը մշակվելու է, ուղարկվելու է մարզպետարան:
Միայն այդ փաստաթուղթը ստանալուց հետո քաղաքաշինության վարչության պետը խոստացավ քննարկում կազմակերպել՝ Իսահակյան 9 , Ղուկասյան 29 և Անտառավան 26 շենքերի բնակիչների մասնակցությամբ: Կլսեն նաև բնակիչների կարծիքները, ու դրանցով կլրացնեն որոշման նախագիծը:
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
12:20 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհըՄեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:05 22.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...