14:46 19.01.2020
Նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երեկ նրա մոտ արձանագրվել է արյան ճնշման բարձրացում: Այս մասին Tert.am-ին ասել է ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը: «Նրա գիտակցությունը տեղն է, բայց միևնույն է՝ սրտի ռիթմի աշխատանքը շարունակում է մնալ արագ: Ճիշտ է, նախկինի պես մինչև 160 չի հասնում, բայց […]
14:34 19.01.2020
Հունվարի 18-ին Երևանում ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, հայտնում է shamshyan.com-ը: Զվարթնոց օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների հետ համատեղ Մոսկվա-Երևան թիվ 1965 չվերթով Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացի, 32-ամյա Դմիտրի Ռոդիգինին թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել գծային բաժին։ Տեղում նրա ձեռքի […]
14:01 19.01.2020
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն: 20-ի ցերեկը, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
13:45 19.01.2020
Հունվարի 18-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում անհայտ անձինք կողոպտել են 14-ամյա աշակերտին, հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և պարզել, որ ժամը 16։30-ի […]
13:18 19.01.2020
2007 թ.-ի հունվարի 19-ին ժամը 15.00 ին, Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրատան դռան առջև թուրք ազգայնականների կողմից սպանվեց պոլսահայ մտավորական Հրանտ Դինքը: Այսօր Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագրի սպանության 13-րդ տարելիցն է: ՀԻշեցնենք, որ հոգեհանգստի և ոգեկոչման արարողություններ կկազմակերպվեն Բալըքլըի հայկական գերեզմանատանը և Բաքըրքյոյի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Ստամբուլի տարբեր վայրերում կկազմակերպվեն նաև Հրանտի […]
12:50 19.01.2020
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակ է տոնել միջազգային մրցաշարում: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Ջուլֆալակյանը 77 կգ քաշային կարգում մասնակցել է Դանիայում անցկացվող Thor Masters-ին և նվաճել ոսկե մեդալ: Ջուլֆալակյանին մրցաշարում ուղեկցել է հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Այս օրերին ընտրանին 10 մարզիկով մասնակցում է Նիսի միջազգային մրցաշարին:
11:52 19.01.2020
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Աֆինա» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են Honda մակնիշի 36 QМ 969 համարանիշի և Opel Astra մակնիշի 85 XF 005 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ Բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել Nissan XTrail […]
11:35 19.01.2020
Եղբայրներ Պավել, Աբրամ և Արշակ Ղուկասովները XX դարի սկզբին ունեին բազմաթիվ ձեռնարկություններ Ռուսաստանի կայսրության նավթարդյունաբերության ոլորտում և համարվում էին համաշխարհային մակարդակի մագնատներ: Ղուկասովները ծնվել են 19-րդ դարի երկրորդ կեսին Շուշի քաղաքի հայ առևտրականների ընտանիքում: Պավել Ղուկասովն ավարտել է Մոսկվայի Առևտրի ակադեմիան և Դրեզդենի պոլիտեխնիկական ինստիտուտը: Նա իր գիտելիքները գործնականում կիրառել է Բաքվում, որտեղ ղեկավարել է […]
10:17 19.01.2020
Հունվարի 19-ին, ժամը 01։28-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
10:00 19.01.2020
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Փակ է Հ-31 ավտոճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս քաղաքներում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից […]
23:59 18.01.2020
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 18-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 19-ին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը և 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-ի և 20-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը և 21-23-ը սպասվում է առանց տեղումների […]
22:48 18.01.2020
Խորհրդարանում այսօր հրավիրված հատուկ նիստը նվիրված էր Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին: Հայկական երկու պետությունների խորհրդարանների նախագահները շեշտել են, որ Բաքվի ջարդերից հետո Ադրբեջանը շարունակել է հայատյաց քաղաքականությունը: Նիստի արդյունքներով համատեղ հայտարարություն է ընդունվել: Մանրամասները՝ տեսանյութում։
22:36 18.01.2020
Երեկ հրապարակվեց Շիրակի մարզպետի որոշումը Գյումրիի մոր ու մանկան ավտսրիական հիվանդանոցի տնօրեն նշանակելու մասին: Նոր տնօրեն դարձել է նույն հիվանդանոցի վնասվածքաբան Ժորժիկ Սերոբյանը, թեև մրցութային հանձնաժողովի ավելի բարձր գնահատականին արդեն նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանն էր արժանացել: Ինչու է նախապատվությունը տրվել ոչ թե երկարամյա տնօրենին, այլ երիտասարդ բժշկին: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է հիմնավորումները: Ասուլիսին […]
22:11 18.01.2020
Shant kids հեռուստաալիքի հեռուստադիտողների համար «Շանթը» հերթական անակնկալն է պատրաստել: Բոլոր ժամանակների ամենասիրելի մուլտֆիլմերը Shant kids-ով կհեռարձակվեն միայն հայերեն: Գեղեցիկի և բարու ընկալումը, այն զգալու և գնահատելու ընդունակությունը հատկանիշներ են, որոնք ձևավորվում են մանկուց: Այդ ժամանակ է, որ ի հայտ են գալիս անհատի բնավորությունը, լավին և բարուն ձգտելու կամքը: Գաղտնիք չէ, որ այդ ամենում շատ […]
22:08 18.01.2020
Դիտումների պատմության մեջ 2019-ը աչքի է ընկել ոչ միայն շատ տաք տարի լինելով, այլև ցույց է տվել մեկ տասնամյակի ամենամեծ տարեկան աճը: Նախորդ տարի օվկիանոսների ջերմաստիճանը հասավ ռեկորդային բարձրության, ինչը գլոբալ տաքացումից է բխում: Այս մասին գրում է The Guardian- ը: Ըստ Մինեսոտայի Սբ. Թոմաս համալսարանի պրոֆեսոր Ջոն Աբրահամի, անցած հինգ տարիներին գրանցվել է ջերմաստիճանի […]
20:53 18.01.2020
Հունվարի 18-ին` ժամը 17:24-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Ա., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, […]
19:27 18.01.2020
Երբ խոսվում է Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները խաղաղության նախապատրաստելու մասին, անդրադարձ պետք է լինի նաև երկու երկրների միջև կուտակված պատմական բեռին և դրա պատճառներին: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա հիշեցրեց՝ երեք տասնամյակ առաջ ադրբեջանական իշխանություններն, ի պատասխան հայերի խաղաղ ցույցերի, իրականացրին ծրագրված և խիստ համակարգված հակահայ բռնություններ: […]
19:13 18.01.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանն այսօր ՀՀ և Արցախի խորհրդարանների համատեղ նիստում նշեց՝ Ադրբեջանի տարբեր տարիների իշխանությունների վարած հակահայկական քաղաքականության համար հեռու գնալ պետք չէ: «Իմ տատը, որ արցախցի էր, որբ էր, և մեր ընտանիքում ասում են, որ նա որբ էր Շուշիի ջարդերի հետևանքով: Նրա թոռը՝ մայրս, ծնվել և կյանքի առաջին տարիներն անցկացրել է […]
19:01 18.01.2020
Սահմանին գազի սակագինը, ինչպես 2019 թվականին, այնպես էլ հիմա, անփոփոխ է՝ 165 դոլար: 2019 թվականի վերջին «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը և «Գազպրոմ Արմենիա»-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր էին ստորագրել, որի համաձայն` 2020 թվականին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019-ի մակարդակին: Այդ ժամանակ արդեն 30 դոլարով գազը թանկացել էր: Ռուսական կողմի հետ պայմանավորվածությունը […]
18:50 18.01.2020
Հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երկկողմ զրույց է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ այսօր կայացած Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստը մեծ կարևորություն ուներ գնահատական տալու համար Բաքվում 30 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերին: Նիստը պատմական որակելով՝ ԱԺ նախագահն ընդգծել […]
18:04 18.01.2020
Հայաստանի և Արցախի ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում հայտարարություն է ընդունվել Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. ««1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական իշխանությունների իմացությամբ և թողտվությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված և զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են դարձել հարյուրավոր հայեր, թալանի և բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Ֆիզիկական […]
17:53 18.01.2020
Սերժ Թանկյանն «Ինստագրամի» իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկար, որտեղ Վահան Տերյանի արձանն է և սուրճի բաժակ՝ վրան հայերեն «Գ» տառը: Լուսանկարին կից նա կատարել է հետևյալ գրառումը. «Շաբաթվա վերջին աշխատանքային օրը եզրափակենք ռոմանտիկ, ինչպես Վահան Տերյանի բանաստեղծությունները, անուշաբույր, ինչպես #ԳAVAT սուրճը»։ View this post on Instagram #repost @kavatcoffeearmenia ・・・ Շաբաթվա վերջին աշխատանքային […]
17:51 18.01.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանն այսօր ՀՀ և Արցախի խորհրդարանների համատեղ նիստում նշեց՝ այսօր հիշում և ոգեկոչում են Բաքվում տեղի ունեցած ջարդերի ու բռնությունների 30-րդ տարելիցը: Նա անդրադարձավ 30 տարի առաջ Բաքվում ստեղծված իրադրությանը և որոշ ադրբեջանական արձագանքներ ներկայացրեց: «Գաղտնիք չէ, որ ջարդերը կազմակերպվել են ազգայնամոլական, հակահայկական, ծայրահեղական հայացքներով աչքի ընկնող Ադրբեջանի «Ժողճակատ» կուսակցության […]
17:40 18.01.2020
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ գազը վերջնական սպառողների` թե´ արդյունաբերական, թե´ շարքային սպառողների համար, բավականին թանկ է: Թանկ է տարածաշրջանի, Եվրոպայի ու ԵԱՏՄ տարածքի մյուս երկրների համեմատ: Բավականին բարձր ցուցանիշ է զբաղեցնում նաև ԱՊՀ տարածքում: Եթե 2014 թվականին Եվրոպա մատակարարվող ռուսական գազն էապես թանկ էր, քան Հայաստան մատակարարվողը, ապա ժամանակի ընթացում տարբեր պատճառներով ռուսական […]
17:31 18.01.2020
«Դալմա Գարդեն մոլ»-ը հայտարարություն է տարածել աշխատանքային ռեժիմի անցնելու վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է, որ «համապատասխան պետական մարմինների կողմից մատնանշված խնդիրների լուծմանն ուղղված քայլերն իրականացվել են»: «ԱԻՆ և ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակիցների շրջայցերի ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում շենքի կառուցվածքային կամ այլ տեսակի խնդիրներ չեն հայտնաբերվել»,- ասվում է հայտարարության մեջ։ Առևտրի կենտրոնը տեղեկացնում է նաև, […]
17:17 18.01.2020
ՀՀ կառավարությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «ՀՀ վարչապետը ցավում է յուրաքանչյուր քաղաքացու մահվան կապակցությամբ և ցավակցում է յուրաքանչյուր սգակիր ընտանիքի: ՀՀ վարչապետը ցավում է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ եւ ցավակցում […]
17:02 18.01.2020
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ հանրությունը Սահմանադրությունը վերանայելու անհրաժեշտություն է տեսնում: Ըստ ԱԺ նախագահի՝ իրենք բաց են քննարկումների առաջ: «Մենք ուզում ենք խոսել, միասին հասկանալ՝ հետո ինչ է լինելու»,- ասաց Միրզոյանը: Նա ընդգծեց, որ ինքը բազմիցս ասել է՝ ՍԴ թնջուկի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից է նաև սահմանադրական փոփոխությունը: Արարատ […]
16:49 18.01.2020
Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Լմբատի թաղամասի Էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ոստիկաններն ու փրկարարները […]