TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+23.73 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

20:37 17.01.2020

Հունվարի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գավառ-Մարտունի ավտոճանապարհին և Գորիս-Կապան ճանապարհի՝ Շուռնուխ գյուղի հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյանց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Տարածքային կառավարման […]

̰
Սատկել են ձկները, որ առնչություն ունեն գետի հետ. ավազանի սեփականատեր

20:30 17.01.2020

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ձկների համար նախատեսված ավազաններում, որոնք գտնվում են Եղունարք գետի հարևանությամբ, սատկել է մոտ 5 հազար «Իշխան» տեսակի ձուկ: Ավազաններում գտնվող ձկներից բացի, սատկել են նաև գետի ձկները։ Ավազանի սեփականատերերը գնացել են ձկներին կերակրելո և դեռ ավազաններին չհասած տհաճ հոտ են զգացել: Գետն ամբողջությամբ պատված է […]

̰
Ի՞նչ է կատարվել Զառ գյուղում. SHANTNEWS.am-ի անդրադարձը

20:10 17.01.2020

Կոտայքի մարզի Զառ գյուղում պայթյունից տուն է փլուզվել: Տանը եղել են 83 և 85-ամյա ամուսիններ, որոնց տեղափոխել են Աբովյանի և Երևանի բուժհաստատություններ: Տղամարդուն դուրս են գրել հիվանդանոցից, նրա բուժումը կշարունակվի ամբուլատոր պայմաններում: Կնոջ վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր: Shantnews-ի թղթակիցը եղել է դեպքի վայրում, այցելել է բուժհաստատություններ՝ պարզելու տուժածների առողջական վիճակը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Այսօր Ապրիլյան քառօրյայի հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է

19:58 17.01.2020

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս, հետախուզական դասակի հրամանատար, ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 27 տարեկան: Մերուժան Ստեփանյանը 2016-ի ապրիլին զոհվել է Թալիշի դիրքերում: Որոնք էին Ապրիլյան քառօրյայի դասերը, որ արդիական դարձան 18-ամյա պատանիների ու նրանց հրամանատարների կյանքի գնով: Այս մասին այսօր խոսել են Մերուժանի զինակից ընկերները, մարզային, քաղաքային ու օրենսդիր իշխանության ներկայացուցիչները: Մերուժան […]

̰
Սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների քանակը մի քանի օրվա ընթացքում կտրուկ ավելացել է

19:53 17.01.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Նարեկ Հայրապետյանն ու Գարիկ Սարոյանն այսօր հանդիպել են սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանից դժգոհող մսավաճառների և ֆերմերների հետ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: ՍԱՏՄ պատասխանատուները նրանց ներկայացրել են սպանդանոցների ներկայացուցիչների հետ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունները, պատասխանել խնդրահարույց հարցերին: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը պարզաբանել է, որ սպանդանոցները […]

̰
Դեպքի վայրում զննությամբ հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանին պարգևատրման կարգով տրված ատրճանակ. Արթուր Մելիքյան

19:24 17.01.2020

ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում իրականացված աշխատանքներից: «Դեպքի վայրում հայտնաբերվել է Գեորգի  Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, նաև ատրճանակ, տեղում պարզել ենք, որ դա օրինական պարգևատրման կարգով ստացած զենք է՝ Վրաստանի անվտանգության ծառայության կողմից նվեր տրված, պատերին կան […]

̰
Տաթևիկ Ռևազյանը 6-ամյա Տիգրանի բուժման նպատակով հավաքված գումարը կրկնապատկել է

19:08 17.01.2020

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի քաղաքացիներ Տեղեկացնեմ, որ 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը ուղղվել է 700.000 դրամ: Տիգրան Ամիրխանյանը պայքարում է մեդուլոբլաստոմայի դեմ (քաղցկեղի տեսակ՝ գլխուղեղում): Տարիներ շարունակ ես ներգրավված եմ եղել կամավորական աշխատանքների մեջ: Մեծ սիրով եմ կատարել կամավորական աշխատանքներ, ստացել եմ գերագույն հաճույք իմ […]

̰
Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը. Արման Թաթոյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

18:53 17.01.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցական ուղերձ է հղել Գեորգի Կուտոյանի մահվան առթիվ: «Շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի է տեղի ունեցածը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ խորին ցավակցություններ եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտերիմներին: Գեորգի Կուտոյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատել […]

̰
Երևանի քաղաքապետը հանդիպել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

18:49 17.01.2020

Այսօր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից: Կողմերը քննարկել են ապագա համագործակցության հեռանկարները:

̰
Գյումրեցի հերոս Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 27 տարեկան

18:45 17.01.2020

Այսօր՝ հունվարի 17-ին, 2016 թվականին Ապրիլյան քառօրյա մարտական գործողություններում զոհված, հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 27 տարեկան։ Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, զինվորականներ և այլք ծաղիկներ դրեցին գյումրեցի հերոսի շիրիմին: Այս մասին հայտնում են Գյումրիի քաղաքապետարանից: Ի հիշատակ […]

̰
Կարճվել է Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի նկատմամբ հարուցված քրգործը

18:42 17.01.2020

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ Հատուկ քննչական ծառայության կողմից կարճվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով: Միաժամանակ տեղեկացվում է, որ հարուցված գործի նախաքննությամբ հերքվել են մամուլում տարածված տեղեկությունները դատավոր Արթուր Ավագյանի կողմից կատարված գործողությունների վերաբերյալ:  

̰
Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր. Զարուհի Բաթոյան

18:38 17.01.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ, մանկահասակ երեխա։ Շատ եմ ցավում կատարվածի համար»։ Ավելի վաղ հայտնել էինք` հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

̰
Շնորհավորում եմ, իմ ավագ ընկեր. Ալեքսեյ Սանդիկովը Կնյազ Հասանովի հետ լուսանկար է հրապարակել

18:34 17.01.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել գործընկերոջ՝ Կնյազ Հասանովի հետ՝ կից գրելով. «Այսօր Ազգային ժողովի ամենատարեց պատգամավոր, քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի 75-ամյակն է։ Սրտանց շնորհավորու՛մ եմ, իմ ավագ ընկեր»։

̰
Գեորգի Կուտոյանի հարևանուհին դեպքից առաջ արտառոց ոչինչ չի նկատել

18:33 17.01.2020

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հարևանուհին լրագրողների հետ զրույցում պատմել է, որ այսօր արտառոց ոչինչ չի նկատել: Նա նշել է՝ Կուտոյանի մահվան մասին իմացել է հենց նոր՝ աշխատանքից գալիս: Կինը դժվարացել է պնդել՝ Կուտոյանն այս շենքում մշտապե՞ս էր բնակվում, թե՞ ոչ: Նա ասել է՝ տեղյակ է, որ այդպիսի մարդ է ապրում շենքում: Ավելի վաղ հայտնել […]

̰
Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել է Բարաքա ատոմային էլեկտրակայան

18:26 17.01.2020

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում այցելել է Բարաքա ատոմային էլեկտրակայան: ԱՄԷ-ն Պարսից ծոցի երկրներից միակն է, որը կառուցում և արդեն ավարտին է հասցնում շատ մեծ հզորությամբ միջուկային էլեկտրակայան։ Կայանը հիմնված է կորեական տեխնոլոգիայի վրա և արևային, քամու էներգետիկայի հետ միասին մեծ ներդրում է ունենալու այդ երկրի էլեկտրականության […]

̰
Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան գույժից. Սերժ Սարգսյան

18:22 17.01.2020

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից: «Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան գույժից: Խոսքերն անզոր են արտահայտելու այն մեծ ողբերգությունը, որը ոչ միայն Գեորգի Կուտոյանի՝ անդառնալի և չափազանց ցավալի կորուստ կրած ընտանիքինն է, […]

̰
ՀՔԾ-ում և ՔԿ-ում Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել

18:18 17.01.2020

Հատուկ քննչական ծառայությունում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՔԾ մամուլի ծառայությունից: ՀՀ Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Նաիրա Հարությունյանը նույնպես տեղեկացրել է, որ ՔԿ-ում Կուտոյանը որևէ քրեական գործով ներգրավված չի եղել և չի հարցաքննվել:

̰
ԵԱՏՄ-ում միության քաղաքացիների համար նույն սակագները կգործեն թանգարաններում և այլուր

18:13 17.01.2020

ԵԱՏՄ եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշում է ընդունել, որով վերացվելու են ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար տարբեր գները թանգարաններ, թատրոններ և այլ մշակութային վայրեր այցելելիս։ Այս մասին հայտնում է հանձնաժողովի էջը։ Հրապարակման մեջ նշվում է, որ շատ հաճախ այդպիսի հաստատությունները տարբերակված գներ են սահմանում տեղացիների և արտասահմանցիների համար։ Ընդ որում՝ արտասահմանցիների համար այդ վայրերի տոմսերն ավելի […]

̰
Հրայր Թովմասյանը ժամանեց Պարույր Սևակի փողոց

17:42 17.01.2020

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Պարույր Սևակի փողոցում է, որտեղ այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է ՍԴ նախագահն իջնում ավտոմեքենայից և շենք մտնում: Հրայր Թովմասյանը չկարողացավ զսպել հուզմունքը շենք մտնելիս: Հիշեցնենք, այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Ավելի վաղ հայտնել էինք` […]

̰
Ալվինա Գյուլումյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ

17:35 17.01.2020

Ալվինա Գյուլումյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ: Այս մասին հայտնում են ՀՀ Սահմանադրական դատարանից: «Այսօր՝ 2020 թվականի հունվարի 17-ին, Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում, գաղտնի քվեարկությամբ, Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը՝ ստանալով նիստին մասնակցած 8 դատավորների քվեն»,- տեղեկացնում են ՍԴ-ից:

̰
Կանխվել է ավելի քան 5 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի տեղափոխման փորձը. ՊԵԿ

17:32 17.01.2020

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո»  բեռնային համալիրում իրականացրած հսկողության արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափի թմրանյութի մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը։ Այսպես, Իրանի քաղաքացի Ս. Ղ-ի անունից Հայաստանից Ճապոնիա արտահանվող միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել 5 կգ 150 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող զանգված: […]

̰
Գյումրիի տուն-ինտերնատի բնակիչների խնամքը կիրականացնի հայկական Կարմիր խաչը

17:28 17.01.2020

«Գյումրիի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի բնակիչների խնամքը կիրականացնի հայկական Կարմիր խաչի ընկերությունը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 163 մլն դրամի ներդրում կանի տուն-ինտերնատում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020-ին ինտերնատին կհատկացնի 202 մլն դրամ։ Ընկերությունը իր պարտավորությունները կստանձնի մարտին՝ լուծարային գործընթացի ավարտին։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

̰
Արցախյան կարգավորման բովանդակային հարցում տեղաշարժ չկա․ ՌԴ ԱԳՆ

17:20 17.01.2020

2019 թվականին Արցախյան հակամարտության կարգավորման բովանդակային հարցում որևէ տեղաշարժ չկա։ Այս մասին Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են` ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հարցմանը։ Գերատեսչությունից, սակայն, նշել են, որ հույս ունեն՝ առաջիկայում կողմերի միջև բովանդակային քննարկումը կվերսկսվի։ Իսկ համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, ըստ հաղորդագրության, պատրաստ են աջակցել այդ գործընթացին։ Ռուսական դիվանագիտական գերատեսչությունը նաև ուշադրություն է […]

̰
Եթե ես լինեի, տնօրենի փոփոխություն չէի կատարի. Արսեն Թորոսյանը` Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի մրցույթի մասին

17:11 17.01.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի մրցույթին, ասել է, որ եթե ինքը լիներ լիազոր մարմինը, տնօրենի փոփոխություն չէր կատարի: Լուրեր էին շրջանառվում, որ հիվանդանոցի տնօրենի մրցույթի թեկնածուներից մեկը մարզպետի շրջապատից է, մյուսն էլ նախկին տնօրենն է, որի մասին, ի դեպ, Արսեն Թորոսյանը գովասանքի խոսքեր էր […]

̰
Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը. մանրամասներ

16:43 17.01.2020

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանից լրագրողները փորձեցին ճշտել՝ ի՞նչ կարող է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի սպանության հանգամանքների մասին: Նա նշեց՝ դեպքի վայրի զննություն է կատարվում, որի ավարտից հետո միայն կկարողանա հարցերին պատասխանել: «Մենք որ եկել ենք դեպքի վայր, այստեղ եղել են նրա կինը և հայրը: Նախնական տեղեկություններով, ինչպես մեզ օպերատիվ ծառայողները ներկայացրին, նրանք […]

̰
Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

16:39 17.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել Ռոբերտ Ղուկասյանին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1521-Ն որոշման հավելված N 1-ի 27-րդ կետը՝ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին նշանակել Հայաստանի […]

̰
Եթե գյուղացին կանգնեց ոտքի, քաղաքացին սոված կմնա, ոչ մի «բոյնի». մսավաճառներն ու անասնապահները բողոքում են սպանդանոցների դեմ

16:12 17.01.2020

Մսավաճառներն ու անասնապահներն այսօր` հունվարի 17-ին, կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ իրենց հանձնած նամակի պատասխանը ստանալու համար, սակայն նրանց տեղեկացրել են, որ կառավարությունում այդ հարցի շուրջ քննարկում է ընթանում, պատասխանը կլինի ավելի ուշ: Հիշեցնենք, որ նրանք բողոքում են հունվարի 15-ից ուժի մեջ մտած օրենքի դեմ, որով թույլատրվում է միայն սպանդանոցային ծագման մսի վաճառքը: Ակցիայի […]

̰
Արդյո՞ք ՀՆԱ-ի աճը նշանակում է տնտեսության զարգացում. Խոսրով Հարությունյանի մեկնաբանությունը

15:55 17.01.2020

«ՀՆԱ-ի 1 շնչին ընկնող ցուցանիշը հանրային արտադրողականության ցուցանիշն է՝ ո՞ր հանրությունն է ավելի արտադրողական: Բայց դա տնտեսության զարգացման ցուցանիշ կարող է դիտվել միայն այն դեպքում, եթե այդ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի աճը տեղի է ունենում բնակչության թվի աճի պայմաններում: Եթե նույն ՀՆԱ-ի դեպքում բնակչության թիվը նվազում է, ՀՆԱ-ն բաժանվում է ավելի քիչ թվով բնակչության […]

̰
Պարույր Սևակի փողոցում աշխատում են ոստիկաններն ու շտապօգնությունը

15:54 17.01.2020

Պարույր Սևակի փողոցում, որտեղ այսօր սպանված են գտել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին, աշխատում են ոստիկաններն ու շտապօգնությունը: Դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում: SHANTNEWS.am-ը ներկայացնում է տեսանյութ՝ դեպքի վայրից: Հիշեցնենք, որ այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

̰
Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը նոր տնօրեն ունի

15:52 17.01.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշմամբ` Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն է նշանակվել Ժորժիկ Սերոբյանը, որը նույն հիվանդանոցում աշխատում է որպես բժիշկ-վնասվածքաբան: Հիշեցնենք, որ հիվանդանոցի տնօրենի թափուր տեղի համար պայքարում էր 2 թեկնածու, հիվանդանոցի 15 տարվա տնօրեն Աշոտ Կուրղինյանը և 14 տարվա բժիշկ-տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը: Մրցույթի ժշամանակ Աշոտ Կուրղինյանը ստացել էր 7 կողմ, 0 […]

̰
BACK_TO_TOP