TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+23.73 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Դեպքը, իհարկե, շատ ցավալի է. Արման Թաթոյանը` Կուտոյանի մահվան մասին

14:46 18.01.2020

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ցավակցական ուղերձ էր հրապարակել՝ տեղի ունեցածը որակելով «շատ ցավալի և մարդկային առումով անընկալելի»: Այսօր, լրագրողների հարցին, թե տեղի ունեցածի մեջ Թաթոյանը ազգային անվտանգության խնդիր տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, վերջինս տվեց հետևյալ պատասխանը. «Անձամբ ճանաչում էի: Պարոն Կուտոյանը աշխատել է Մարդու իրավունքների […]

̰
Կինը, արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, գումար է շորթել իր ծանոթից

14:36 18.01.2020

Հունվարի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, 40-ամյա մի տղամարդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն ծանոթ մի կին, արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2019 թվականի դեկտեմբերի 12-ին իրենից պահանջել և ստացել է 100 դոլար, հունվարի 10-ին նույն եղանակով ստացել է 200 դոլար, իսկ հունվարի 15-ին կրկին փորձել է ստանալ 500 դոլար: Բաժնի քրեական հետախույզների և […]

̰
Գազի գնի փոփոխությունը կանդրադառնա էներգետիկ համակարգի վրա. Հակոբ Վարդանյան

14:24 18.01.2020

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշեց, որ գազի գնի փոփոխությունը կանդրադառնա էներգետիկ համակարգի վրա: Նրա խոսքերով՝ էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 30-35 տոկոսն արտադրվում է ջերմաէլեկտրակայաններում, որոնք գազով են աշխատում: Մանրամասները` տեսանյութում:

̰
Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է շուրջ 80 անգամ․ ԼՂ ՊՆ

14:07 18.01.2020

Հունվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 80 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված […]

̰
Բաքվում եղել են հայկական թաղամասեր, որոնք դիմադրություն են ցույց տվել. ՀՀ և ԱՀ պատգամավորները ելույթ են ունեցել

14:02 18.01.2020

Հայաստանի և Արցախի խորհրդարանների պատգամավորները ելույթ են ունեցել խորհրդարանների միջև համագործակցության հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստի ընթացքում, որը նվիրված է Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին: Ավելի վաղ հայտնել էինք` մեկնարկել է Հայաստանի և Արցախի խորհրդարանների նիստը՝ նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Երևանի և Կոտայքի 11 դպրոցի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

13:52 18.01.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ջեռուցման ապահովման նորմերի խախտումները պարզելու նպատակով Երևանի և Կոտայքի մարզի 11 դպրոցի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։ Ինչպես հայտնում են ԱԱՏՄ-ից, վերջիններիս հիմքում ԱԱՏՄ-ին հասցեագրված բողոքներն են և մամուլի հրապարակումները, ինչպես նաև՝ հունվարի 8-14-ը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացված տեղեկատվությունը։ ԱԱՏՄ-ն ամենօրյա պարբերականությամբ ՀՎԿԱԿ-ից ստանում է […]

̰
Աշոցք գյուղի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժին հետևել է 24 հետցնցում

13:23 18.01.2020

Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին Հայաստանի Հանրապետության հարավ-արևմտյան հատվածում՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք, գրանցվել է երկրաշարժ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից: Սեյսմիկ ցնցման ուժն ըստ Ռիխտերի սանդղակի կազմել է 3.6 մագնիտուդ, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում՝ 4-5 բալ, իսկ հիպոկենտրոնի (օջախի) խորությունը՝ 10 կմ։ Երկրաշարժին հետևել է 24 հետցնցում՝ առավելագույնը 2.4 […]

̰
Գարեգին Բաղրամյանը չի բացառել սակագնի վերանայման հարցը

13:17 18.01.2020

Այսօր քննարկում է հրավիրվել գազի գնագոյացման ու Ռուսաստանի հետ բանակցությունների թեմայով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել գազի սակագնի վերանայման հարցը: Նա նաև ընդգծել է, որ թեև ֆինանսական կարողությունները 30 դոլարով շատ են ծախսվելու, բայց դա չի նշանակում` սակագնի բարձրացումը 30 դոլարով է լինելու: Մանրամասները` տեսանյութում:

̰
Հրդեհ «Մամուլի» շենքում

12:54 18.01.2020

Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

̰
Գագիկ Հարությունյանը վշտացած է Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ

12:52 18.01.2020

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգայի վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը խորապես վշտացած է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են Գագիկ Հարությունյանի գրասենյակից։ Հարությունյանը բացառիկ կարևոր է համարում դեպքի հանգամանքների համակողմանի բացահայտումը, իր ցավակցությունն է հայտնում Կուտոյանի ընտանիքին ու հարազատներին:

̰
Անհետ կորած 25-ամյա աղջիկը հայտնաբերվել է Դարբասում

12:50 18.01.2020

Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 17-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ժամը 21.30-ին, Դարբաս բնակավայրի «Մասրենի» առևտրի կենտրոնի մոտակայքից հայտնաբերվել և բաժին է հրավիրվել ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 25-ամյա Անի Ասատրյանը:

̰
Սուրեն Պապիկյանը հանդիպել է մարզպետների հետ

12:40 18.01.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հունվարի 17-ին տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ 2020թ. առաջին խորհրդակցությունը, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհավորել է գործընկերներին նոր աշխատանքային տարվա մեկնարկի կապացությամբ՝ հույս հայտնելով, որ 2020թ. մարզերում նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերը կլինեն առավել արդյունավետ և չեն զիջի նախորդ տարվա ցուցանիշներին: Խորհրդակցության մեկնարկին […]

̰
Դերասան Հովհաննես Ազոյանի միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա երիտասարդի. Armtimes.com

12:22 18.01.2020

Հունվարի 3-ին Հրազդանի կիրճում դերասան Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա երիտասարդի։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` նշելով, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով […]

̰
4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը շարունակվելու է

11:56 18.01.2020

Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում տեղեկացնում են, որ 2020թ.-ին կշարունակվի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը:

̰
Լուսանկարներ, փաստեր, վավերագրումներ. ԱԺ միջանցքում ցուցահանդես է բացվել

11:53 18.01.2020

ՀՀ ազգային ժողովում այսօր ընթանում է Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ընդլայնված նիստը: Խորհրդարանում այսօր կքննարկվի 1990 թվականի հունվարի 13-19 Բաքվում հայերի ջարդերի վերաբերյալ հայտարարության ընդունման հարցը։ Նիստի շրջանակներում ԱԺ միջանցքում կազմակերպված է Բաքվում հայերի ջարդերին վերաբերող լուսանկարների ցուցադրություն: Այն ճանաչողական-տեղեկատվական բնույթ է կրում:

̰
Մեկնարկել է Հայաստանի և Արցախի խորհրդարանների նիստը՝ նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին

11:51 18.01.2020

Մեկնարկել է Հայաստանի ու Արցախի խորհրդարանների միջև համագործակցության հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստը: Այն նվիրված է Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին: Հայկական երկու պետությունների խորհրդարանների նախագահները շեշտել են, որ Բաքվի ջարդերից հետո Ադրբեջանը շարունակել է հայատյաց քաղաքականությունը: Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ավելացրել է, որ այսօր ադրբեջանական իշխանությունները նույն ձեռագիրն են որդեգրել իրենց տարածքում բնակվող այլ էթնիկ […]

̰
Ապարանում գազալցակայանի հովացման մարտկոցի պայթյունից քաղաքացի է տուժել

11:42 18.01.2020

Հունվարի 17-ին՝ ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «դեմքի շրջանի, երկու ձեռքերի դաստակների ջերմային այրվածք 1-ին, 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել գազալցակայանում որպես հերթափոխի պետ աշխատող, Ապարանի 36-ամյա մի բնակիչ։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տղամարդը վնասվածքը ստացել է ժամը 14.10-ի սահմաններում Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող գազալցակայանում․ […]

̰
«Իմ քայլի» պատգամավորի մեքենայից գողություն է կատարվել

10:37 18.01.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հուսով եմ սա անողներն ու մեքենայի միջից պայուսակս գողացողները, որի մեջ կային անձնական փաստաթղթեր, շուտափույթ կբացահայտվեն։ Արդեն իսկ կատարվածի մասին հայտնել եմ ոստիկանությանը»։

̰
Աշոցքում գրանցել է եվս մեկ ստորգետնյա ցնցում

09:29 18.01.2020

Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:20-ին, (Գրինվիչի ժամանակով ժամը` 04:20-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.030 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի […]

̰
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների համար

09:05 18.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Փակ է Հ-31 ավտոճանապարհի Հարթաշեն-Տաշիր հատվածը: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]

̰
Երկրաշարժ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք

08:54 18.01.2020

Հունվարի 18-ին` տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.950 և արևելյան երկայնության 43.990 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

08:12 18.01.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Արարատյան 2-րդ զանգ. 1, 2 շենքերը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Ներքին Շենգավիթ 1, 2, 3, 4, 5, 13, 14 փողոցների սեփական տները, թիվ 75 դպրոցը, Ներքին Շենգավիթ 15 փողոցի 1-ին նրբանցքի […]

̰
Առաջիկա օրերին շրջանների զգալի մասում ձյուն է սպասվում

23:25 17.01.2020

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 17-ին՝ կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար։ Հունվարի 18-ին Սյունիքում և Արցախում, 19-ին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 18-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում՝ Հունվարի 17-ին՝ կեսօրից հետո սպասվում […]

̰
Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի նախկին տնօրենը մարզպետի նշանակումը որակել է ոչ օբյեկտիվ

22:24 17.01.2020

Մարզպետի որոշման հրապարակումից հետո չի ուշացել հիվանդանոցի երկարամյա տնօրեն Աշոտ Կուրղինյանի մամուլի ասուլիսը։ Նա այս որոշումը ոչ օբյեկտիվ է որակել: Նոր նշանակված տնօրեն Ժորժիկ Սերոբյանի հետ 7-ամսյա աշխատանքային պայմանագիր է կնքվել։ Սա Աշոտ Կուրղինյանն անվանել է բացառիկ երևույթ մարզի բուժհաստատությունների մրցութային գործընթացներում, մշտապես կնքվող պայմանագրերը եղել են 5 տարով։ Ըստ Աշոտ Կուրղինյանի՝ անընդունելի է փորձաշրջանով […]

̰
̰
Հրշեջները մարել են Երվանդ Քոչարի փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

21:46 17.01.2020

Հունվարի 17-ին՝ ժամը 12:36-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 11 շենքի 12-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, մեկ ավտոսանդուղք, ինչպես […]

̰
Ողբերգական վթար Արարատի մարզում. մեքենան մեջտեղից կիսվել է. կան զոհեր

21:36 17.01.2020

Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 36 GR 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով ավտոմեքենան մեջտեղից կիսվել է և […]

̰
Շիրակի փողոցում ավտոմեքենան բախվել է ծառին, այնուհետև՝ պատին․ վարորդը հոսպիտալացվել է

21:01 17.01.2020

Հունվարի 17-ին` ժամը 17:32-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է ծառին, այնուհետև՝ պատին, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արթուր […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի​ մահվան կապակցությամբ

20:56 17.01.2020

Աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ խոր ցավով տեղեկացա​ պետական գործիչ Գեորգի Կուտոյանի​ անժամանակ​ մահվան մասին: ​ Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց վիշտը:

̰
Ձյունը գալիս է, և մյուս օրը մաքուր է. սա լավ չէ, սա նորմալ է. Հայկ Մարության

20:53 17.01.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել է ձնամաքրման աշխատանքներին: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել ձնամաքրմանը: «Այսօր բոլոր լուրերով ու սոցցանցերում ուղղակի կատակներ էին հնչում՝ էս ինչ էր, էսպես չի լինի, մեր երեխեքը ձյուն չտեսան»,- նշել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP