TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+35.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Պետք չէ բոլոր հյուրերին ստիպել ուտել խոզի բդից և սեղանի բոլոր ուտեստներից․ Փաշինյան

12:34 26.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստում ուշադրություն հրավիրեց Ամանորի օրերին ճիշտ սնվելու վրա։ Նա ներողություն խնդրեց, որ իրեն նման իրավունք  է վերապահում, բայց կոչ արեց․ «Պետք չի բոլոր հյուրերին ստիպել, որ ուտեն խոզի բդից, որովհետև սա յուրահատուկ է, հետո՝ սեղանի վրա եղած բոլոր, ամեն ինչից պարտադիր փորձել, ընդ որում՝ վիրավորվելու տրամաբանությամբ, որ՝ բա էսքանը պատրաստել […]

̰
Նպաստ ստացող ունենք, որ ամիսը 1 միլիոն դրամ վարկ է փակում․ Փաշինյան

12:27 26.12.2019

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ քննարկվող նախագծերից մեկով առաջարկվում է նպաստ ստանալու համակարգից հանել այն մարդկանց, որոնք ամսական 100 հազար դրամից ավելի վարկ են փակում։ «Նպաստ ստացող ունենք, որ ամիսը 1 միլիոն դրամ վարկ է փակում։ 1 միլիոն, 800 հազար, 500 հազար … Այսինքն` պետությունից որպես անապահով ակնկալում են 30 հազար դրամ ամիսը, բայց հետո ամիսը […]

̰
Ապրիլից չեմ մասնակցում Հանրային խորհրդի նիստերին, կասեն՝ դիմում գրի, կգրեմ. Կոմանդոսը՝ ՀԽ-ց դուրս գալու մասին. Tert.am

12:18 26.12.2019

Ապրիլ ամսից չեմ մասնակցում Հանրային խորհրդի նիստերին, ժամանակ ու ցանկություն չունեմ, հիմա կասեն՝ դիմում գրի, կգրեմ, չեն ասի, չեմ գրի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Հանրային խորհրդից դուրս գալու դիմում է գրել: «Ապրիլ ամսից չեմ մասնակցել նիստերին, չեմ հասկանում, դրա համար էլ չեմ […]

̰
Բանակում զոհված զինծառայողի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության առջև

12:16 26.12.2019

Կառավարության առջև այսօր բողոքի ակցիա են իրականացնում բանակում զոհված Արթուր Աջամյանի հարազատները: Նրանք նշում են՝ Արթուրը մահացել է 26 օր առաջ, սակայն իրենց դեռ հայտնի չէ՝ ինչ հանգամանքներում է նա զոհվել: Ակցիա իրականացնողները պահանջում են պատասխան տալ իրենց հարցերին, հակառակ դեպքում սպառնում են ճանապարհ փակել և Կառավարության մոտ բերել իրենց տղայի դին: Նրանց հորդորեցին սպասել […]

̰
Լոռու մարզում բախվել են Nissan-ը և շտապօգնության ավտոմեքենան. բժշկուհին տեղափոխվել է հիվանդանոց 

12:10 26.12.2019

Երեկ` դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 15:10-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան 86 հասցեի դիմաց բախվել են Տաշիրի բնակիչ, 48-ամյա Մելիքսեթ Մարտիրոսյանի վարած Nissan մակնիշի 34 CT 397 համարանիշի և Ստեփանավան քաղաքի բնակիչ, 43-ամյա Ալբերտ Ջիլավյանի վարած GIN BEI մակնիշի 309 ԼՕ 61 համարանիշի շտապօգնության ավտոմեքենաները: Վթարի հետևանքով շտապօգնության […]

̰
Որո՞նք են տեղեկատվության ազատության տեսակետից ամենալուրջ խնդիրները

11:59 26.12.2019

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ամփոփելով տարին տեղեկատվության ազատության տեսանկյունից. ոլորտում ամենալուրջ խնդիրները հետևյալն են. 1. Պրոակտիվ հրապարակայնության ցածր մակարդակը: 2. Տեղեկություն ստանալու հարցումներին պատասխանելու ժամկետների խախտումները, այդ թվում 30-օրյա ժամկետի չարաշահում: 3. Լղոզած, ընդհանրական, կիսատ-պռատ պաշտոնական պատասխանները: 4. Տեղեկություն ստանալու իրավունքի խախտումների բողոքարկման իրական մեխանիզմների բացակայությունը: […]

̰
55 միլիարդ չենք ունենա էդտեղից, 100 մլրդ կունենանք այլ տեղից․ Փաշինյանը՝ ավտոներկրումների դանդաղման մասին

11:58 26.12.2019

Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կանխատեսեց, որ 55 միլիարդ դրամը, որ ձևավորվել էր ավտեմքենաների ներկրումներից, մյուս տարի այլևս չի հավաքվի։ Պատճառը ԵԱՏՄ օրենսդրության ուժի մեջ մտնելն է Հայաստանի համար։ «55 միլիարդ չենք ունենա էդտեղից, 100 միլիարդ կունենանք այլ տեղից», – նրա խոսքերին ավելացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեքենաների ներկրումներից ստացվող մաքսային վճարներից անկախ՝ ՊԵԿ […]

̰
Փաշինյանն անդրադարձավ Ամանորի ծախսերի չափի վերաբերյալ քննարկումներին

11:52 26.12.2019

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն քննադատություններին, որ մեծ գումարներ են ծախսվում Ամանորի պատրաստությունների համար։ Փաշինյանն ասաց, որ 270 միլիոն դրամ է հատկացվել դրան։ Վարչապետի խոսքով՝ այդ քննարկումները դադարեցին, երբ պարզ դարձավ, թե այդ ծախսերի դիմաց ինչ է ստացվելու։ Փաշինյանն ասաց, որ իրենք պետք է որդեգրեն այնպիսի քաղաքականություն, որի դեպքում պետական միջոցների ծախսերն […]

̰
Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է

11:48 26.12.2019

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը կերկարաձգվի: ԱԱԾ լրատվականից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը՝ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում խուզարկություն էր եղել: Խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն […]

̰
̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքը

11:42 26.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 26-ին ստորագրել է` «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթ, «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված […]

̰
Ավարտվել է լրագրողի կողմից Ոստիկանության պաշտոնյայից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

11:40 26.12.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է լրագրողի կողմից Ոստիկանության պաշտոնյայից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ լրագրողը, ով տարիներ շարունակ զբաղվել է լրագրողական գործունեությամբ, իսկ վերջին շրջանում որպես լրագրող թղթակցել է լրատվական կայքերից մեկին, Ոստիկանության պաշտոնյայից խոշոր չափերով շորթում է կատարել՝ վերջինիս […]

̰
Ո՞ր ապրանքների արտահանումն է զգալի աճ գրանցել

11:31 26.12.2019

Վարչապետի հորդորով այսօր Կառավարության նիստին էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց, թե ինչ գործոններ են ազդել տնտեսական ակտիվության ցուցանիշի և արտահանման աճի վրա։ Նախարար Տիգրան Խաչատրյանը մի քանի ոլորտներ թվարկեց․ կոնյակի արտահանումն աճել է 27 տոկոսով, գինիների արտահանումն աճել է 50 տոկոսով, մրգային գինիների արտահանումն աճել է 75 տոկոսով, բուսական ծագման ապրանքներ՝ 18,5 տոկոսով, հատկապես՝ վարունգի և ելակի […]

̰
Ամբողջ գիշեր Երևանում ջերմաստիճանը +5 աստիճանից չիջավ. Գագիկ Սուրենյան

11:30 26.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում ` նշելով, որ  ողջ գիշեր Երևանում ջերմաստիճանը +5 աստիճանից չի իջել: «Այսօր առավոտյան մի տեսակ գարնան հոտ էր գալիս։ Ամբողջ գիշեր Երևանում ջերմաստիճանը +5 աստիճանից չիջավ»,- գրել է Սուրենյանը:

̰
Երևանում իր դռներն է բացել Սուրբ Ծննդյան տոնավաճառը

11:24 26.12.2019

Դեկտեմբերի 21-ից Երևանի 2750-ամյակի այգում իր դռներն է բացել Սուրբ Ծննդյան տոնավաճառը: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, երեկոներն այստեղ համերգային են: Դեկտեմբերի 30-ին ելույթ կունենան Կարինե Առուստամյանը և The Band-ը, հունվարի 2-ին՝ Միքայել Ոսկանյան բենդը, հունվարի 4-ին՝ Արփի բենդը: Միջոցառումների մեկնարկը ժամը 19:00-ին է: Տոնական բոլոր օրերին այստեղ կլինի նաև Ձմեռ պապը: Ի դեպ, Ձմեռ […]

̰
Տարին փակում ենք լավ տրամադրությամբ․ Փաշինյան

11:22 26.12.2019

«Տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ»․ այս խոսքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր սկսեց Կառավարության նիստը։ Նա մեջբերեց ԱՎԾ վիճակագրությունը, որի համաձայն՝ նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 10,1 տոկոս։ Փաշինյանը հատուկ ուշադրություն հրավիրեց, որ արտահանման աճը կազմել է 25,7 տոկոսով։ Աճ են գրանցել նաև տնտեսության կոնկրետ ճյուղեր։ Վարչապետի խոսքով՝ սա ապացուցում է, որ տնտեսական […]

̰
Ավագանու նիստը տևել է 11 ժամ, 52 րոպե․ Հակոբ Կարապետյանը՝ նոր ռեկորդի մասին

11:13 26.12.2019

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ավագանու երեկվա նիստին։ «Ավագանու նիստը՝ ժամուկես ընդմիջումով, ընթացավ առավոտյան 11.00-ից մինչև երեկոյան 10։52 կամ՝ ուղիղ 11 ժամ, 52 րոպե։ Կարծես թե նոր ռեկորդ ունենք»։

̰
ՄԻՊ աշխատակազմում սկսել է գործել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին

11:11 26.12.2019

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: Բաժինն ապահովելու է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանություն, չհայտարարված այցերի, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման Պաշտպանի գործառույթների իրականացումը։ […]

̰
̰
«Արմավիր» ՔԿՀ-ում սրտի հանկարծակի կանգից դատապարտյալ է մահացել

10:56 26.12.2019

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 00։05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սերգեյի Կարապետյանի (ծնված 1988թ․, նախկինում 5 անգամ դատապարտված) ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։ Ժամը 00։20-ի սահմաններում Ա․ Կարապետյանը տեղափոխվել է «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ և գրանցվել է նրա կենսաբանական մահը։ Նախնական ախտորոշումը՝ սրտի հանկարծակի […]

̰
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանն ազատման դիմում է ներկայացրել

10:53 26.12.2019

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը հայտնել է, որ ազատման դիմում է ներկայացրել, և այն ընդունվել է: «Շնորհակալություն եմ հայտնում Արթուր Վանեցյանին այս ոլորտում ինձ աշխատելու հնարավորություն տալու համար,  ՀՖՖ-ն տարբերվում էր իմ նախորդ աշխատավայրերից, քանզի ֆուտբոլն ինձ համար ավելին էր, քան աշխատանքը, շարունակելու եմ խենթի նման սիրել այն ու երկրպագել հայկական ակումբներին ու հավաքականներին: Շնորհակալություն այն […]

̰
Աբովյանում 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը բացահայտվել է․ ՔԿ

10:50 26.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է դիտավորությամբ ազգականի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել  28-ամյա երիտասարդին: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է Մասիս համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք

10:45 26.12.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի աշխատակիցներն ու ավագանու անդամները, 2007-2008 թթ. ընթացքում, գործելով համայնքի ղեկավարի ցուցումով, առանց օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի, համայնքի ավագանու անդամներից մեկին դիտարկել են որպես սոցիալապես անապահով […]

̰
Խորհուրդներ տոնական օրերին քաղցրավենիք հրամցնելու և քաղցր նվեր ընտրելու վերաբերյալ

10:43 26.12.2019

Տոնական օրերին փոքրիկներն ավելի հակված են քաղցրավենիք ուտելուն: Նրանց անվտանգ և որակյալ քաղցրեղեն հրամցնելու և առհասարակ ամանորյա քաղցր նվեր ընտրելիս խորհուրդ է տրվում` քաղցր նվերները գնել առևտրի կետերից, ուշադիր լինել պարունակությանը, փաթեթավորման ամսաթվին, պիտանիության ժամկետին և պահպանման պայմաններին, փաթեթավորող կազմակերպության անվանը, իրավաբանական հասցեին, սննդային արժեքին, այն նորմատիվ ակտի անվանը` համաձայն որի այն պատրաստվել է, գնել […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 128 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:31 26.12.2019

Դեկտեմբերի 25-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1 հա, Շահումյան գյուղի մոտ՝ 1000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 700 քմ, 1300 քմ, Տաշիր քաղաքում՝ 2000 քմ, 1000 քմ, Ուրասար գյուղում՝ 10 հա, Ստեփանավան-Տաշիր […]

̰
Վարդենյաց լեռնանցքում և Ապարանում տեղ-տեղ առկա է մերկասառույց

08:54 26.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի, Ամասիա քաղաքներում և Աշոցք գյուղում ձյուն է տեղում։  Լարսի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

08:10 26.12.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-12։00 Ավան՝ Դ.Վարուժանի փ. 9, 10 շենքերը, թիվ 12 պոլիկլինիկան և հարակցի ոչ բնակիչ-բաժանորդները, 10։00-14։00 Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Բաղյան 2-րդ նրբ․ 9, 11, 13, 33 շենքերը, Գյուրջյան փ․ 1/2, 3 շենքերը, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Ա․ […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Լևոն Մալխասյանի 75-ամյակի հոբելյանական երեկոյին

23:40 25.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո-համերգին: Միջոցառումն անցկացվում է «Մալխաս և ընկերներ» խորագրի ներքո: Երեկոյի ընթացքում դասական ջազային կատարումներով հանդես են եկել հայտնի ջազմենի ընկերները:

̰
Երևանում ոստիկաններն ու քննիչները տունը թալանող գողերին վնասազերծել են հենց թալանվող տան մեջ. 2 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց

23:19 25.12.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, դեկտեմբերի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե […]

̰
Զվարճանքի և ժամանցի որոշ օբյեկտներ կտեղակայվեն բնակելի շենքերից ու կրթական հաստատություններից 100 մ հեռավորության վրա

23:06 25.12.2019

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով 2019թ. սեպտեմբերի 26-ից սահմանափակվել է զվարճանքի և ժամանցի որոշ օբյեկտների գործունեությունը: Խոսքը, մասնավորապես, դիսկոտեկների, կարաոկեների, հեստապարային ակումբների, շոգեբաղնիքների ու մերսման սրահների գործունեության մասին է: Որպեսզի տնտեսվարողները չզրկվեն նման գործունեություն ծավալելու իրենց իրավունքից՝ այսօր Երևանի ավագանին սահմանեց դրանց գործունեությունը թույլատրող հստակ չափորոշիչ: Մասնավորապես, զվարճանքի և ժամանցի օբյեկտները ավագանու որոշմամբ Երևանում […]

̰
BACK_TO_TOP