15:30 26.12.2019
«9 կազմակերպության հետ ունենք փոխըմբռնման հուշագիր, 55 օրենքի նախագիծ է ընդունվել, 26 նիստ ենք անցկացրել, 12-ը՝ համատեղ: 3-րդ նստաշրջանի ընթացքում 2020 թվականի պետական բյուջեի հաստատման աշխատանքներին ենք մասնակցել, և այդ բյուջեն դրական եզրակացություն է ստացել, իհարկե, ոչ միաձայն: Մյուս կարևոր ուղղությունն արտաբյուջեների պրակտիկայի դադարեցումն է, որն իրականացվել է մեր հանձնաժողովի ուժերով: 2020 թվականից արտաբյուջեներ չեն […]
15:23 26.12.2019
«Ես և ամուսինս վաղուց ենք ասել, որ պատրաստ ենք գնալ Ադրբեջան, տեսնել մեր երեխային»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասել է այս տարվա օգոստոսին Ադրբեջանում հայտնված և գերեվարված Արցախի ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի մայրը՝ տիկին Կարինեն: Հարցին՝ եթե իշխանությունները դիմեն իրենց, կհամաձայնե՞ն այցելել Ադրբեջան՝ անտեսելով բոլոր ռիսկերը, նա ասել է. «Ամեն ինչ ինձ համար ոչինչ է՝ իմ […]
15:23 26.12.2019
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Սևան ազգային պարկի» Վարդենիսի մասնաճյուղի տնօրենն ապօրինություններ է թույլ տվել։ Մասնավորապես, 2004-ից 2019 թվականների ընթացքում, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները և խախտելով օրենսդրությամբ սահմանված նորմերը, ազգային պարկի տարածքում առանց պետական գրանցման […]
15:20 26.12.2019
Զինծառայողներ Ա. Աջամյանի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու և Դ. Մելիքբեկյանի՝ հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննություն է ընթանում: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: Այլ նորություններ այս գործով դեռ չկան: Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի […]
15:17 26.12.2019
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09:42-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 28 շենքի 5-րդ հարկի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են ավտոմեքենայի վրա, իսկ 6-րդ հարկինը՝ թուլացել. առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել […]
15:14 26.12.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպք: Այսպես, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք, 2006-2011 թթ. ընթացքում, անձնական շահագրգռվածությունից […]
15:14 26.12.2019
Զորամասերում սննդի կազմակերպման նոր կարգը արդեն գործում է երեսունինը զորամասերում, ներառյալ նաև Պաշտպանության բանակում: Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Նա նշեց, որ իրենք տեսնում են նաև խնդիրներ, բայց ընդհանուր առմամբ գոհ են նոր սննդակարգից, և տեսնում են նաև զորքի դրական վերաբերմունքը նոր սննդակարգին: Գեներալը նշեց, որ կան որոշ խնդիրներ մասնավորապես […]
15:13 26.12.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի գազիֆիկացման, Մեղրի և Ագարակ քաղաքների չգազիֆիկացված տարածքների գազիֆիկացման համար կառավարությունը իր պահուստային ֆոնդից հատկացրել է շուրջ 289 մլն դրամ: «Մեղրի բազմաբնակավայր համայնքում շուրջ 10000 բնակիչ կապահովենք բնական գազով»,- նշել է նախարար Սուրեն Պապիկյանը: Աշխատանքների իրականացման արդյունքում նշված համայնքների 10000 բնակիչներ և 30 […]
15:07 26.12.2019
Հավասար պայմանների դեպքում Հայաստանի Զինված ուժերը նախընտրում են գնել տեղական արտադրողների թողարկած սպառազինությունը: Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Նա նշեց, որ առաջիկա տարում ավելի մեծացնելու են տեղական արտադրողներից գնվող սպառազինությունները: Մասնավորապես` խոսքը վերաբերում է կապի և օպտիկական սարքերի, զինամթերքի որոշակի տեսակներին և նորոգվող զինամթերքին: Նա նշեց, որ իրենք նախընտրում են […]
14:54 26.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց բանակում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին: Նա ցավակցեց զինվորի մահվան առթիվ: Արթուրի պապիկը պատմեց՝ նրա ծնողները վաղուց ամուսնալուծվել են, տղան ապրել է մոր հետ: Չափահաս դառնալով՝ եկել է պապի մոտ, ասել՝ ուզում է գնալ, ծառայել, թեպետ որևէ ցուցակում չկար: «Ասեց՝ ես փեշի տակ մնացող տղա չեմ, ուզում եմ ծառայել: Գնաց, […]
14:51 26.12.2019
Հայաստանի զենքի խոշոր գնումները հնարավոր են դարձել երկու-երեք հիմնական գործոնների շնորհիվ: Դրանցից մեկը ռազմական բյուջեի վերաբաշխումն է: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Նա նշեց, որ եթե ամբողջ բյուջեն էլ ծախսեն դրա վրա, իրենց համար դա բավարար չի լինի: Այդ պատճառով էլ վերաբաշխումների և օպտիմալացումների միջոցով փորձում են ավելացնել […]
14:31 26.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնող՝ բանակում զոհված Արթուր Աջամյանի հարազատներին: Վերջիններս վարչապետին պատմեցին՝ ինչպես է Արթուրն ինքնակամ մեկնել ծառայության, սակայն 11 ամիս ծառայելուց հետո ստացել են նրա մահվան լուրը:
14:31 26.12.2019
Ղազախական «Կայսար»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում՝ MLS-ը ներկայացնող «Լոս Անջելես Գելեքսի» ակումբում: Այս մասին հաղորդել են ղազախական լրատվամիջոցները: Բարսեղյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև ամերիկյան այլ ակումբներ: Ֆուտբոլիստն այժմ արձակուրդում է։ Նա ԱՄՆ-ում է: Նշենք, որ Բարսեղյանը դեռևս չի երկարաձգել «Կայսար»-ի հետ պայմանագիրը, որն ավարտվում է այս […]
14:19 26.12.2019
Այսօր զինծառայողների աշխատավարձերի ու նպաստի չափերը ներկայացնող նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք գիտենք, որ այդ ոլորտում էլ ունենք պրոբլեմներ, և այս տարի դուք 3 մլրդ դրամի չափով խնայողություններ եք արել, և մենք էն տրամաբանությամբ չենք կարող գնալ, որ ՀՀ-ում նպաստառուների գործող ցանկը համապատասխանում է նպաստի կարիք ունեցողների թվին, որովհետև չարաշահումների մասին է […]
14:10 26.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ընդառաջ եկավ կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնողներին: Նա, լսելով, որ ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետի հետ հանդիպում, նրանց ասաց. «Վարչապետը պատրաստվում էր գալ, ձեզ հետ հանդիպել, սակայն իմանալով, որ փողոց եք փակել, այդ քայլին եք դիմել, հետ է գնացել: Ես պատրաստ եմ ձեզ լսել»: Ի պատասխան՝ ակցիայի մասնակիցները […]
14:00 26.12.2019
Գալիք տոների կապակցությամբ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին տեղեկանում ենք robertkocharyan.am պաշտոնական կայքից: «Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր ավանդը մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում»,- նշված է ուղերձում։ Շնորհավորելով Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբծննդյան տոնի կապակցությամբ՝ Վլադիմիր Պուտինը նրան […]
13:53 26.12.2019
Բանակում 26 օր առաջ զոհված Արթուր Աջամյանի հարազատները շարունակում են իրենց բողոքի ակցիան: Չնայած ոստիկանության զգուշացումներին, որ իրենց գործողություններն օրինական չեն, վերջիններս ճանապարհ են փակել, սպառնում են փակել նաև երկաթգիծը: Նրանք նշում են՝ Արթուրը մահացել է 26 օր առաջ, սակայն իրենց դեռ հայտնի չէ՝ ինչ հանգամանքներում է նա զոհվել, պահանջում են այդ հանգամանքների պարզաբանում: Մանրամասները` […]
13:52 26.12.2019
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12:55-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակավան գյուղում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
13:50 26.12.2019
«Հանձնաժողովի կողմից ընդունված նախագծերի 31 տոկոսը եղել է «Իմ քայլի» նախագծերը: Ամբողջությամբ ընդունված նախագծերից կարևորագույններից է «նվազագույն կենսաթոշակ» հասկացությունը, որը սահմանվեց 25 500 դրամ: Դա նշանակում է, որ աղքատության նվազագույն շեմից ցածր ոչ ոք չի կարող վարձատրվել: Այդ փոփոխությունը վերաբերում է 80 000 քաղաքացու: «Նվազագույն աշխատավարձի մասին» նախագիծն ընդունվեց, որը սահմանեց 68 հազար դրամ նվազագույն […]
13:47 26.12.2019
Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից 10 տոկոսով բարձրանում են ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերը: Այսօր կառավարությունում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն առանձին-առանձին ներկայացրել է, թե զինծառայողների համար ավելացումը որքան կկազմի: Եվ այսպես․ Հիմնական կենսաթոշակի չափը 16 հազար դրամի փոխարեն կկազմի 18 հազար դրամ, Ծառայության առաջին 10 տարվա աշխատանքային ստաժը 800 դրամի փոխարեն կհաշվարկվի 950 դրամ, Զինծառայության […]
13:41 26.12.2019
Վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի է ունեցել ամանորյա միջոցառում, որին մասնակցել են հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, զոհված ազատամարտիկների 9-12 տարեկան շուրջ 350 երեխաներ: Միջոցառման համար վարչապետի ֆոնդից հատկացվել է 5 մլն դրամ, նմանատիպ մեկ այլ միջոցառում էլ տեղի կունենա դեկտեմբերի […]
13:30 26.12.2019
Կառավարության այսօրվա նիստին ներկայացվեց նախագիծ, որով առաջարկվում է նպաստից չզրկել այն մարդկանց, որոնք սեզոնային աշխատանքի են անցնում։ Սեզոնային աշխատանքի տարբերակներն էլ այս նախագծով ընդլայնվում են։ Դրանց մեջ են ներառվում ասֆալտապատման, անտառների տնկման և այլ աշխատանքներ։ «Ասում ենք, որ աշխատանքի անցնելու հիմքով, աշխատավարձ ստանալու հիմքով մարդուն նպաստից 6 ամիս չենք զրկում։ Այսինքն` 6 ամիս հնարավորություն ենք […]
13:27 26.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր ասուլիս է տվել և ամփոփել վերջին 6 ամսվա աշխատանքը: ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանը 2012-2017թթ․ ներկայացված է եղել 6 խմբակցությունով: Ընդունվել է 1422 նախագիծ և որոշում: Ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնել են 35 նախագիծ: ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանը 2017-2019թթ․ ներկայացված է եղել 4 խմբակցությամբ, ընդունվել է 726 նախագիծ, ընդդիմադիրները համահեղինակել կամ նախաձեռնել են […]
13:20 26.12.2019
Հանրապետության նախագահի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի ստորագրումից հետո Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը մի շարք լրատվամիջոցներից ստացել է հարցադրումներ այն մասին, թե ինչով էր պայմանավորված նախագահի նման որոշումը, արդյոք որևէ ճնշում եղել է նախագահի վրա օրենքը ստորագրելու հարցում, արդյոք օրենքի ստորագրման որոշումը կայացնելիս հաշվի առնվել են դրա […]
13:14 26.12.2019
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը ԵՊՀ շրջանավարտների միավորման անունից ամանորյա տեսաուղերձ է հղել «Վերածնունդ» երիտասարդական ավանի շինհրապարակից։ «Սիրելի´ շահառուներ, ավարտին է մոտենում մեր համատեղ աշխատանքի ևս մեկ տարի: Նախորդ տարին արգասաբեր էր մեզ համար: Այսօր այս վարում «Շրջանավարտների միավորման» աշխատակազմը զարդարել է «Վերածնունդ» երիտասարդական թաղամասի առաջին խորհրդանշական տոնածառն այն վստահությամբ, որ 2 տարի […]
13:13 26.12.2019
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ֆեյսբուքյան պաշտոնական էջում նշված է. «Դեկտեմբերի 25-ի երեկոյան, մեր հրավերով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին «Արևներ» դաունի սինդրոմով երեխաների աջակցության կենտրոնի սաները, «Մարի Իզմիրլյան» մանկատան հատուկ կարիքավոր երեխաները, «Ջերմիկ անկյուն» կազմակերպության 18 տարին լրացած մտավոր և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անդամները և Արգավանդի Ս. Սարգիս […]
13:08 26.12.2019
Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով հատուցումներ պետք է ստանան նաև այն զինծառայողները, որոնք վիրավորվել են հակառակորդի նախահարձակ գործողությունների ժամանակ։ Տոնոյանը նշեց, որ դրանք այն դեպքերն են, երբ զինծառայողները մարտական հերթապահության կամ մարտական ծառայության մեջ չեն եղել, բայց տուժել են հակառակորդի կողմից իրականացված դիվերսիաների, հրետակոծությունների կամ այլ գործողությունների պատճառով։ Նախարարը […]
13:00 26.12.2019
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը թրաֆիքինգի զոհ ճանաչված անձանց տրամադրում է միանվագ դրամական օգնություն՝ որպես կրած վնասի մասնակի փոխհատուցում։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում:
12:48 26.12.2019
«3 օրվա «Ստալիչնի» սալաթը, 4 օրվա «բլինչիկը» և 15 օրվա խոզի բուդը, մի՛ արեք, հարգելի քաղաքացիներ։ Պատրաստեք էնքան, ինչքան ռեալ է ուտելը»,- կառավարության այսօրվա նիստի ընթացքում կոչ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա դա ասաց և՛ սննդի անվտանգության համատեքստում, և՛ այն տեսանկյունից, որ տնային տնտեսուհիները դեկտեմբերի 31-ին ամբողջ օրը չանցկացնեն «տոլմա փաթաթելով»։ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց, որ […]