TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է

17:49 28.11.2019

Հայաստանի գլխավոր դատախազությունում առկա տեղեկատվության համաձայն՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին  հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Ավելի վաղ հայտնել էինք` Միհրան Պողոսյանի մեղադրանքը լրացվել է. նա մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ: Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական […]

̰
Եթե հարցը տալիս եք, որ այն հնչի եթերում, խնդիր չունեմ․ խոսնակի այս խոսքերից վեճ սկսվեց ավագանու անդամի հետ

17:44 28.11.2019

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հրատապ ասուլիսին, որի թեման քաղաքապետարանի ստացած նվերներն էին, ներկա էին նաև ավագանու ընդդիմադիր անդամներ։ Նրանցից Մարկոս Հարությունյանը խոսնակին ասաց, որ եթե ծածուկ չպահեին նվիրատվությունների մասին տեղեկությունները, բամբասանքներ չէին լինի։ Նա հարցրեց, թե ինչու խոսնակը կամ քաղաքապետարանի ներկայացուցիչները մինչ այս ոչ մի ավագանու նիստի ժամանակ չեն հայտնել դեռ օգոստոսին ստացած նվիրատվությունների […]

̰
Բարոյականության տեսակետից թող հանրությունը գնահատի․ խոսնակը՝ Սամվել Ալեքսանյանից ստացած նվերների մասին

17:33 28.11.2019

Օրենքի տեսանկյունից խնդիր չկա, իսկ բարոյականության տեսակետից թող հանրությունը գնահատի։ Այս մասին այսօրվա հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ մեկնաբանելով գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանից քաղաքապետարանի ստացած նվիրատվությունները։ Նա ասաց, որ «Ալեքս ընդ Հոլդինգ» ընկերությունը փաստաթղթերով կապված չէ Ալեքսանյանի հետ, ու նույնիսկ եթե իրենք տեսնեն որևէ կապակցվածություն, չեն կարող պնդել դա, քանի […]

̰
Հայկ Մարությանի հրաժարականի մասին լուրերը որևէ հիմք չունեն․ խոսնակ

17:22 28.11.2019

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արձակուրդներին և այն լուրերին, ըստ որոնց՝ քաղաքապետը լարված է վերադարձել արձակուրդից, ու ընթացիկ արձակուրդից վերադառնալուց հետո էլ կարող է հրաժարական ներկայացնել։ Կարապետյանն ասաց, որ երկար ժամանակ տարբեր լրատվամիջոցներ հայտնում են Մարությանի հրաժարականի մասին տեղեկություններ, բայց դրանք, ըստ նրա, բամբասանքներ են։ «Դրանք […]

̰
Մոսկվան հայերին ու ադրբեջանցիներին կոչ է արել շարունակել փոխադարձ այցելությունները

17:21 28.11.2019

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու հումանիտար միջոցառումների շրջանակներում հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցելությունները: «Մենք այդ համատեղ միջոցառումը դիտարկում ենք իբրև կողմերի մտադրություն՝ հայերի ու ադրբեջանցիների միջև շփումները վերականգնելու: Կարծում ենք, որ նմանատիպ հումանիտար ակցիաները, որ ուղղված են բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն, արժե շարունակել: Եվ մենք, […]

̰
Հնարավոր է՝ տարին ավարտվի 7 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվությամբ. նախարար

17:17 28.11.2019

«Մենք արձանագրել էինք, որ 2023 թ. ունենալու ենք ՀՆԱ  նկատմամբ նվազագույնը 23-25 տոկոս ներդրումներ՝ հիմնական միջոցներով՝ տարեկան: Դա ունի երկու բաղադրիչ՝ պետական և մասնավոր ներդրումների բաղադրիչները»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Արձագանքելով քննադատություններին, թե ներկա տեմպերով տնտեսական հեղափոխություն չի կարող լինել, նախարարը պատասխանեց. «Ընդդիմադիրները, որ պնդում են, որ […]

̰
Պյատիգորսկի գարեջրային ընկերությունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 հայ է զոհվել

17:14 28.11.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնել Պյատիգորսկում տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերաբերյալ: «Հայտնում ենք, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ ս/թ․ նոյեմբերի 28-ին Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շինության փլուզման և զոհերի թվում ՀՀ քաղաքացիների կամ հայազգի անձանց առկայության վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվության առնչությամբ։ Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկությունների՝ […]

̰
Արման Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության պետի նորանշանակ տեղակալներին

17:08 28.11.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության կենտրոնական վարչակազմի, գլխավոր ու մարզային վարչությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալներ Տիգրան Եսայանին և Արթուր Մարտիրոսյանին։ Արման Սարգսյանն անդրադարձավ նրանց ծառայողական կենսագրությանը՝ ընդգծելով, որ և՛ Տիգրան Եսայանը, և՛ Արթուր Մարտիրոսյանը համակարգում դրական հետագիծ ու փորձ […]

̰
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել երեխաների ապօրինի որդեգրման դեպքից. կա ձերբակալված

17:01 28.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հաղորդել երեխաների ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրգործի վերաբերյալ: «ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող […]

̰
Ինչո՞ւ է Հայկ Մարությանը կրկին մեկնել արձակուրդ

16:59 28.11.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեքշաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո այսօր կրկին մեկնել է արձակուրդ։ Այսօր նրա խոսնակի կազմակերպած հրատապ ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ը հարց ուղղեց, թե ինչու է քաղաքապետը նորից արձակուրդ մեկնել։ Խոսնակը ասաց, որ այսօր և վաղը Մարությանը չվճարվող արձակուրդ է վերցրել։ Թե որն է պատճառը, Հակոբ Կարապետյանը հրաժարվեց հայտնել՝ պարզապես նշելով, թե ինչի հետ կապված […]

̰
Էկոնոմիկայի նախարարը՝ ներդրումների տեմպի մասին

16:57 28.11.2019

Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նախարարը, անդրադառնալով վերջին շրջանում՝ ներդրումների ծավալի և արտահոսքի վերաբերյալ հնչած կարծիքներին ասել է, որ կարճ ժամկետներում դիտողություններ անելը սխալ է: Ըստ Խաչատրյանի, եթե 3-ամսյա ժամկետում ներդրումային ներհոսքերի և արտահոսքերի տարբերությունը փոքր է, դա չի նշանակում, որ պատկերը նույնն է լինելու նաև երկարաժամկետ կտրվածքով: […]

̰
Աննա Հակոբյանը Մովսես գյուղի աշակերտների հետ քննարկում է գրքերի ու ընթերցանության կարևորությունը

16:54 28.11.2019

Աննա Հակոբյանը, որն այսօր այցելել է սահմանամերձ Մովսես գյուղ, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, լուսանկարներ է հրապարակել Մովսես գյուղի միջնակարգ դպրոցից: «Զարթիր» գրական ակումբում աշակերտների հետ քննարկում ենք գրքերի ու ընթերցանության կարևորությունը, զրուցում համայնքի խնդիրների մասին։ Իմ հարցին, թե որն է համայնքի ամենակարևոր խնդիրը, 16-ամյա Նարեկն ասաց, որ ամենակարևորը խաղաղությունն է»,- գրել է Հակոբյանն […]

̰
27-ամյա կինը ձերբակալվել է թմրամիջոցի իրացմանն օժանդակելու կասկածանքով

16:36 28.11.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է թմրամիջոցի իրացմանն օժանդակող անձի ինքնությունը, մեխանիզմը: Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող անձը, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, շարունակել է զբաղվել […]

̰
Խոսնակը հաստատում է՝ քաղաքապետարանին նվեր տված ընկերությունը մինչ այդ ստացել է շինթույլտվություն

16:31 28.11.2019

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանն այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ հաստատեց, որ «Ն և Ս Քոնսթրաքշն» ընկերությունը, որ քաղաքապետարանին նվիրել է աղբատար մեքենաներ, մինչ այդ ստացել է շինթույլտվություն։ Ընկերությունը քաղաքապետարանին նվիրել է․ աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) – 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 – 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ։ Խոսնակը պարզաբանեց, որ շինթույլտվությունը ընկերությանը […]

̰
Սամվել Ալեքսանյանից նվեր ընդունելուց դիստանցիա պահելու, խորշելու խնդիր չկա․Հակոբ Կարապետյան

16:30 28.11.2019

Երևանի քաղաքապետարանին մեղադրում են, որ նվերներ է ընդունել Սամվել Ալեքսանյանից, սակայն քաղաքապետը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել նրանից նվեր այնպես, ինչպես ցանկացած ուրիշից։ Այս մասին այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Այսինքն՝ ի սկզբանե ինչ-որ դիստանցիա պահել, խորշել Սամվել Ալեքսանյանի հետ շփումներից կամ նվեր ընդունելուց, էդպիսի բան չկա»,- ասաց Կարապետյանը: […]

̰
Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի բացահայտումներից վախեր չպետք է լինեն. Անդրանիկ Քոչարյան

16:16 28.11.2019

2016թ. Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ իրենց ուսումնասիրությունները մոտենում են ավարտին, և արդեն երևում է կծիկի ծայրը, սակայն դեռևս վաղ է կոնկրետ հայտարարություններ անել: Պատգամավորը նաև անդրադարձել է տեղեկություններ տրամադրած անձանց արժանահավատությանը: Նա ասել է, որ ունեն մեծ թվով հավաքած տեղեկություն, և առաջիկայում պատրաստ […]

̰
Եթե նվիրատվության բանակցությունները չավարտված հրապարակենք, դրանք կձախողվեն․ քաղաքապետարանի խոսնակ

16:14 28.11.2019

Երևան քաղաքը պատրաստ է ընդունել նվերներ, նվիրատվություններ բոլորից և ցանկացած տեսքով։ Այս մասին այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նա անդրադարձավ վերջին շրջանում աղմուկ բարձրացրած` աղբատար մեքենաների նվիրատվություններին։ Նա ասաց` քանի դեռ նվիրատվությունների վերջնական պայմանավորվածությունները չկան, չեն կարող հրապարակել, հակառակ դեպքում շահարկումներ կլինեն նաև քաղաքական բնույթով, ինչը կարող է նվիրատվությունների […]

̰
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

16:00 28.11.2019

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա նաև տեղեկացրեց, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

̰
Մեկնարկել են Գյումրու գլխավոր եղևնու տեղադրման աշխատանքները

15:47 28.11.2019

Մեկնարկել են Գյումրու գլխավոր եղևնու տեղադրման աշխատանքները: 27 մետր բարձրություն ունեցող տոնածառի համար սոճու ճյուղերը բերվել Լոռու մարզից: Գլխավոր եղևնու մետաղական կոնստրուկցիայի մոնտաժման, ապամոնտաժման, դեկորների վերանորոգման համար հատկացել է մոտ 3 մլն դրամ: Եվս 900.000 դրամ հատկացվել է տոնածառի ձևափոխման համար (ներքևի հատվածում), մոտ 10 մլն դրամ էլ հատկացվել է հիմնանորոգված փողոցների տոնական ձևավորման համար:

̰
Քաղաքապետարանը պատրաստվում է նոր պարգևատրումներ անել

15:32 28.11.2019

ՀՀ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քաղաքապետարանը պատրաստվում է նոր պարգևատրումներ անել. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի շարք տնտեսվարող կազմակերպություններ և անհատներ, քաղաքային տնտեսության զարգացմանն օժանդակելու նպատակով նվիրատվություններ են արել քաղաքին: Տեղեկացրել ենք նաև, որ քաղաքապետը մտադիր է տարեմուտից առաջ ամփոփել այս նվիրատվությունները և շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնել սոցիալական […]

̰
Արմավիր քաղաքում բացվել է Շառլ Ազնավուրի հուշարձան-պուրակը

15:28 28.11.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում  հաղորդել է, որ Արմավիր քաղաքում բացվել է Շառլ Ազնավուրի հուշարձան-պուրակը. «Այսօր Արմավիր քաղաքում, քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի նախաձեռնությամբ, բացվեց Շառլ Ազնավուրի հուշարձան-պուրակը: Արմավիր քաղաքում հեղափոխական ձեռքբերումներ կան, իսկ այս պուրակը մշակութային բաղադրիչն է»:

̰
Անցել են ժամանակները, երբ ԱԺ-ն դակիչ մարմին էր. պատգամավորը՝ նախարարին

15:18 28.11.2019

ԱԺ հանձնաժողովի նիստում այսօր բանավեճ տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանի միջև: Պատգամավորը պարզաբանումներ է ներկայացրել SHANTNEWS.am-ի հետ զրույցում: Նա նշել է՝ քննարկվողը օրենքի նախագծերի փաթեթ էր, որի երրորդ կետում լուրջ խնդիրներ էին տեսնում, խոսքը դեղորայքի գովազդի մասին է: «Ինչո՞ւ թեժացավ՝ ես չգիտեմ: Մտավախություններ ունեինք, իսկ ԱԺ-ն […]

̰
Ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով 2 վայրկյանը մեկ աշխարհում մահանում է 1 մարդ. հետազոտություն

15:15 28.11.2019

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով 2 վայրկյանը մեկ աշխարհում մահանում է 1 մարդ: Վերջին տվյալների համաձայն՝ 30-70 տարեկան բնակչության շրջանում յուրաքանչյուր 2 վայրկյանը մեկ սրտի և թոքի հիվանդություններից, կաթվածից, քաղցկեղից և շաքարային դիաբետից մահանում է 1 մարդ:  

̰
ԿԳՄՍ նախարարությունը պատասխանել է Աննա Կոստանյանին

15:12 28.11.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակի պատասխանը. «Հոկտեմբեր ամսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ-առաջարկ էի հղել Համո Բեկնազարյանի անվան «ՀԱՅՖԻԼՄ» կինոստուդիայի կարգավիճակի հստակեցման, դրա բրենդի զարգացման և առհասարակ «ՀԱՅՖԻԼՄ» կինոստուդիայի առողջացման, վերականգնման և վերագործարկման վերաբերյալ, որն իրենից ներկայացնում է հայեցակարգ՝ մշակված հայկական կինոյի […]

̰
Սա քաղաքական լուրջ հետևանք է ունենալու. թեժ բանավեճ ԱԺ-ում

15:10 28.11.2019

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում թեժ քննարկման առարկա է դարձել «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախատեսվող փոփոխություններից մեկով՝ դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկության տարածումը ԶԼՄ-ներով արգելվում է, բացառությամբ՝ պետական ծրագրի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բաց թողնվող դեղերի մասին հանրային իրազեկում իրականացնելը: Այստեղ պատգամավորները լուրջ խնդիրներ և […]

̰
Արմեն Սարգսյանը կմասնակցի լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը

15:09 28.11.2019

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կմասնակցի լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորության արարողությանը: Վարդանյանների և Սարգսյանների ընտանիքները երկար տարիներ ջերմ հարաբերություններ ունեին, նրանց կապում էր մեծ բարեկամությունը։

̰
ՔԿԱԳ տեղեկանք ստանալու համար քաղաքացին այլևս չի վճարի

15:07 28.11.2019

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման փաստաթղթային արխիվից տեղեկանք տրամադրելու համար այսուհետև քաղաքացին վճարումներ չի կատարի, եթե այն վերաբերում է 2014-ի սեպտեմբերից հետո թվայնացված փաստաթղթերին: Մինչև հիմա քաղաքացին վճարում էր 7-10 հազար դրամ պետական տուրք: Հիմա 10 մլն-ի հասնող թվայնացված փաստաթղթերի տրամադրումը կկատարվի 1-2 օրում անվճար: Հարցն այսօր քննարկվել է կառավարության նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան […]

̰
Հայաստանում կին մարտիկի գերեզման են գտել. նա կարող է հունական առասպելների ամազոնուհիներից լինել

15:05 28.11.2019

Հայաստանի հյուսիսում հայտնաբերված ավելի քան 2600 տարեկան ոսկորների հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք պատկանել են Ուրարտական թագավորության կին մարտիկի: Ամենայն հավանականությամբ՝ նա զոհվել է մարտի դաշտում: Հետազոտողները ենթադրում են, որ այդպիսի կին մարտիկներն են ոգեշնչել հին հույներին ամազոնուհիների կերպարի ստեղծման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հնագետների աշխատությունները հրապարակել է International Journal of Osteoarchaeology գիտական հանդեսը: Հնագետները մնացորդները […]

̰
Մի շարք քրեակատարողական հիմնարկներ կփակվեն, կբացվեն նորերը

15:00 28.11.2019

Կառավարությունը, այսօր ի թիվս այլ ռազմավարությունների, հաստատեց նաև արդարադատության նախարարության ներկայացրած ռազմավարությունը՝ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների փոփոխությունների վերաբերյալ։ Ըստ այդ փաստաթղթի՝ նախատեսվում է․ Փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները Երևան քաղաքի տարածքում (Սիլիկյան թաղամասում) կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (200 մահճակալ նախատեսվելու է բուժման կարիք ունեցող անձանց համար): Փակել «Գորիս» քրեակատարողական […]

̰
«Սևան-Հրազդան» ՀԷԿ-ը կվաճառվի Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությանը

14:42 28.11.2019

«ՌուսՀիդրո»-ն «Սևան-Հրազդան» ՀԷԿ-ը կվաճառի Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերության կառույցներին: Այս մասին հայտնում է Kommersant-ը: Ցածր սակագների պատճառով երկիրն արդեն լքել է մեկ այլ ռուսական ընկերություն՝ «Ինտեր ՌԱՕ»-ն: Կասկադի արժեքը կարող է կազմել 173 մլն ռուբլի, գնորդը պարտավորվում է մարել վարկերը: Փորձագետները կարծում են, որ գործարքը շահավետ է երկու կողմի համար էլ, քանի որ «ՌուսՀիդրո»-ն ազատվում […]

̰
BACK_TO_TOP