13:44 25.12.2019
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարություն է տարածել հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է. «Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 09 դեկտեմբերի, 2019թ 06/2019 որոշման (Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթի հարուցում) վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը, հարկ ենք համարում հայտնել հետևյալը. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի […]
13:41 25.12.2019
Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. Ամանորի շեմին Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ստորագրել է իրանական կողմից արդեն ստորագրված համաձայնագիրը: Այս համաձայնության ձեռքբերումը բացառիկ կարևորության քայլ է մեր երկրի […]
13:37 25.12.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է մեր երկրում հրդեհային իրավիճակի մասին վիճակագրություն: Նրա խոսքերով՝ եղանակային անոմալիաների դեկտեմբերի սկզբից Հայաստանում հատկապես խոտածածկ տարածքներում հրդեհներ են առաջանում: Անցած տարվա համեմատ այս տարի հրդեհների թվի աճը կազմել է 54,6 տոկոս կամ 3574-ով ավելի։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի […]
13:31 25.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Այս օրերի համար ռեկորդային բարձր ջերմաստիճան ունենք Արարատյան դաշտում։ Ժամը 13։00-ի դրությամբ Ուրցաձորում և Արարատում +15 աստիճան է, շատ տաք է նաև Արենիում՝ +16 աստիճան։ Երևանում +11․․․+12 աստիճան է»:
13:28 25.12.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին՝ արդյո՞ք տոնածառերի վաճառքի վերահսկողություն իրականացվում է: Նախարարը հայտնեց, որ տոնածառ հատելու թույլտվություն չի տրվել որևէ մեկին, միայն Գյումրու քաղաքապետարանն է դիմել, որ սանիտարական հատման ենթակա ճյուղերից հատեն, Գյումրու տոնածառը ձևավորեն: «Այլ առանձին քանակ չունենք, ունենք սանիտարական և խնամքի հատումներ, վաճառվող եղևնիների ավելի քան 99 տոկոսը […]
13:22 25.12.2019
Գետերի աղտոտվածության հիմնական պատճառը հարակից շենքերում ապրող բնակչության լցրած աղբն է։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա ասաց, որ ականատես է եղել, թե ինչպես են մարդիկ աղբը թափում այդ գետերը։ «Մարդիկ են ստեղծում էդ աղբը։ Ինքն իրեն աղբն իր ոտով չի կարող գալ և հանգրվանել էդ կետերում»,- ասաց քաղաքապետը։ Նա […]
13:20 25.12.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «ՎԿ-ն հրապարակեց հունվար-նոյեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը, որով չափվում է տնտեսական աճը: Ըստ այդմ, 2019թ. հունվար-նոյեմբերին 2018թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ արձանագրվել է 7.5 տոկոս տնտեսական աճ: Առաջանցիկ աճ է արձանագրվել արդյունաբերության ոլորտում՝ 9.3%: Բավական դրական է արտահանման աճը (9%), ինչը կրկին առաջանցիկ է ներմուծման […]
13:14 25.12.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Միրզոյանը պահանջում է Սամսոնյանից գումար բռնագանձել վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման, նախապես վճարված պետական տուրքի և փաստաբանի վարձատրության համար:
13:10 25.12.2019
Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում տարին ամփոփող գրառում է արվել: Գրառման մեջ նշված է. «2019թ. Արաբկիր վարչական շրջանում սկսվեց մի գործընթաց, որը դասվում էր անլուծելի թվացող խնդիրների շարքին: Արաբկիրը հետևողականորեն սկսեց մաքրվել քաղաքացիներին անհարմարություն պատճառող մի քանի տասնյակ ապօրինի կրպակներից՝ հետիոտնին վերադարձնելով տարիներ շարունակ գրավված ամենաբանուկ մայթերը: Սկիզբ դրվեց նաև մետրոյի «Բարեկամություն» կայարանի աստիճանավանդակները զբաղեցրած […]
13:06 25.12.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին այսօր SHANTNEWS.am-ը հարց ուղղեց՝ արդյո՞ք կյանքի է կոչվել Սևանա լճի սիգի որսը որոշակի ծավալով թույլատրելու մասին իր առաջարկը: «Թեպետ արգելվում է սիգի որսը, բայց շարունակում են սիգ վաճառել: Տեղի վերահսկողությունը «Սևան» ազգային պարկինն է, իսկ «Սևան» ազգային պարկի վերահսկողությունն իրականացնում է նախարարությունը: Արվե՞լ է ամբողջ աշխատանքը, որ սիգ չհանեն, […]
13:00 25.12.2019
Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Խաչատուրյան քույրերի գործին՝ նշելով, որ այդ գործում նորությունների բացակայությունը թույլ է տալիս որոշակի եզրակացություններ անել: «Մի քանի շաբաթ առաջ քույրերի գործը ՌԴ քննչական կոմիտեից ուղարկվել է գլխավոր դատախազություն: Դեկտեմբերի 28-ին աղջիկների խափանման միջոցի ժամկետը լրանում է: Միաժամանակ, ո´չ դատախազությունը, ո´չ էլ Քննչական կոմիտեն չեն դիմել […]
12:54 25.12.2019
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր աղբահանությանը և առիթից օգտվելով՝ ավագանու անդամներից մեկն ուշադրություն հրավիրեց Երևանի գետերի աղտոտվածության վրա։ Նա ասաց, որ անհրաժեշտ է գետերի վրա կոլեկտորներ դնել, որովհետև մաքրությունը արդյունք չի տալիս։ «Էդ գետերի կողքի բնակիչները … Այդ գարշահոտությունների պատճառով, պատկերացրեք, մարդկանց տուն հյուր չի գնում, հավատացնում եմ Ձեզ»,- ասաց ԲՀԿ […]
12:50 25.12.2019
Երևանի ավագանու քննարկմանն այսօր ներկայացված հարցերից մեկը վերաբերում է կառուցապատման ու շինությունների վերակառուցման-նորոգման թույլտվությունների գները սահմանելուն։ Այդ գները բարձրանալու են։ Ընդ որում՝ որքան մեծ է շինության մակերեսը, այնքան մեծ է լինելու տուրքը։ Ավագանու «Լույս» խմբակցության 3 անդամներն էլ իրենց դժգոհությունը արտահայտեցին հատկապես այն մասով, որ բարձրանալու են նաև մինչև 300 քմ մակերեսով շինությունների համար թույլտվությունները։ […]
12:45 25.12.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Երևանի ավագանին քիչ առաջ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմյանի ներկայացրած նախագիծը: «Երևանում կառուցապատողը այսուհետեւ պարտավորված կլինի շինարարական հրապարակին հարող փողոցներում ապահովել հետիոտնի անվտանգ շարժման համար անհրաժեշտ ժամանակավոր հարմարություններ ստեղծել, այդ թվում` թեքահարթակներ ունեցող առանձին անցուղի և ժամանակավոր լուսավորություն»,- […]
12:38 25.12.2019
Խորհրդարանի աշխատանքներից ամենից շատ բացակայած պատգամավորների թոփ հնգյակում խորհրդարանական երկու ուժերի ներկայացուցիչներ են: Parliamentmonitoring.am-ի տվյալների համաձայն՝ ամենից շատ բացակայած պատգամավորների հնգյակը հետևյալն է. Ռուբեն Ռուբինյան, «Իմ քայլը» խմբակցություն – 229 Արուսյակ Ջուլհակյան, «Իմ քայլը» խմբակցություն – 211 Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» խմբակցություն – 200 Գայանե Աբրահամյան, «Իմ քայլը» խմբակցություն – 198 Լենա Նազարյան, «Իմ […]
12:30 25.12.2019
Երևանի ավագանու նիստի օրակարգային հարցերից մեկով նախատեսվում է համայնքին պատկանող բնակարանները, բնակելի տները և տարածքները հանձնել այդտեղ բնակվողներին։ Այս մասին կետը ներառված է համայնքային սեփականության վերաբերյալ 2020 թվականի աշխատանքների ծրագրում։ Պայմանն այն է, որ այդ բնակարաններում և տներում ապրողները պետք է փաստացի այդտեղ բնակվելիս լինեն առնվազն 20 տարի, ինչպես նաև հաշվառված լինեն հենց այդ հասցեներում։
12:26 25.12.2019
Երևանի ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամներից Գայանե Մելքոմ Մելքոմյանը խնդրեց քաղաքապետարանի կայքում հրապարակել շինթույլտվությունները, որ տրվում են բազմաբնակարան շենքերի կառուցման համար։ Նա ասաց, որ երբեմն կառուցապատողները բնակարանների վաճառքը սկսում են՝ նույնիսկ չունենալով շինթույլտվություն։ Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց, որ այդ ամենը հրապարակելու հանձնարարական արդեն տվել են։ Մարությանը նաև ավելացրեց, որ իրեն հայտնի են դեպքեր, երբ կառուցապատողը […]
12:18 25.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 08:10-ի սահմաններում BMW մակնիշի 35 VQ 715 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս չպարզված հանգամանքներում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառերին: Վթարի հետևանքով BMW-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու […]
12:10 25.12.2019
Երեկ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել էին Տավուշի ու Շիրակի մարզի շուրջ 200 երեխաներ: Նրանք մասնակցել են տոնական միջոցառմանը: Արմեն Սարգսյանը խոստովանել է, որ դրական լիցքեր է ստանում երեխաների հետ հանդիպումից: Մանրամասները` տեսանյութում:
12:00 25.12.2019
Ոստիկանությունում ծառայողական քննություն է իրականացվում ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու առնչությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ստուգելու նպատակով: SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նշենք, որ Դավիթ Ափոյանը բերման էր ենթարկվել վերջերս տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում: Նրան հետո բաց […]
11:30 25.12.2019
Անդրադառնալով համացանցում «Նաիրա Ադամյան Ադամի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տեղ գտած գրառմանը, թե ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «նեղացնում է իր փոքրիկ բիզնեսին», ԱԱՏՄ-ն պարզաբանել է հետևյալը․ «ԱԱՏՄ ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը հարցի մասին տեղեկացրել է տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին, ապա վերջինիս հանձնարարությամբ կապ է հաստատել ԱՁ-ի ներկայացուցչի հետ՝ նրան հրավիրելով տեսչական մարմնի՝ Երեւանի […]
11:20 25.12.2019
Շնող համայնքի ֆեյսբուքյան էջը համայնքի բնակիչներին տեղեկացրել է, որ Շնող համայնքի «Շևուտ» և «Գուգութ» հանդամասերի անտառներն անխնա այրվում են։ Կրակը շտապ չմարելու դեպքում այն կարող է մեծ աղետի պատճառ դառնալ։ Համայնքի բնակիչներին հորդորել են 1-ական բահ վերցնել և հավաքվել Շնողի համայնքապետարանում, որ համախմբված կերպով կարողանան հանգցնել կրակը։ https://www.facebook.com/Shnogh.am/videos/727789364377973/
11:08 25.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է հրապարակել, որում Ալիևների ընտանիքն է՝ սրբապատկերի տեսքով: Ո՞վ է նկարի հեղինակը՝ չի նշվում: «Ո՞նց անտարբեր անցնես նման գլուխգործոցի կողքով»,- գրել է նա:
11:03 25.12.2019
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Դավթաշենի կամրջի լուսատուները կփոխարինվեն արդի լուսադիոդային լուսատուներով․ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Այս փոփոխության արդյունքում ավելի քան երեք անգամ կնվազի էլեկտրաէներգիայի սպառումը, դրան զուգահեռ կբարելավվի լուսավորության որակը։ Սրանով մեկնարկում է Դավթաշենում լուսատուների փոխարինումը լեդ լուսատուներով:
10:31 25.12.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, ծեծի՝ 2, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր արտադրելու, ձեռք բերելու, պահելու, […]
10:20 25.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի կողմից հիվանդանոցից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1974թ. ծնված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող 3 դատական գործերով հանդիսանալով ամբաստանյալ, կալանավորումը խափանման միջոց ընտրված լինելու […]
10:00 25.12.2019
Միանգամայն ճիշտ են Հրապարակի վերգետնա անցման մատչելիության խնդրից դժգոհողները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Միանգամայն ճիշտ են Հրապարակի վերգետնա անցման մատչելիության խնդրից դժգոհողները: Ցավոք, հնարավոր չի եղել կամրջի ներառականության հարցը պատշաճ ձևով լուծելը. մետաղական ժամանակավոր կոնստրուկցիայի առանձնահատկությունը, ինչպես նաև ժամանակի սղությունը, բարդացրել են սայլակով տեղաշարժվող անձանց համար վերելակի […]
09:23 25.12.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեվերջյան ավանդույթների համաձայն՝ երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը հրավիրում են լրատվամիջոցների ներկայացուցիչներին, շնորհավորում նրանց Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Դեկտեմբերի 25-ին վարչապետը, իսկ 26-ին՝ ԱԺ նախագահը հրավիրել են լրագրողներին՝ բաժակ բարձրացնելու։ Նախագահ Արմեն Սարգսյանը, պարզվեց, լրագրողների հետ հանդիպման փոխարեն որոշել է տոնական ընդունելություն կազմակերպել սահմանամերձ համայնքների երեխաների համար։ Նախագահի լրատվականից ասացին, որ […]
09:03 25.12.2019
Դեկտեմբերի 24-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 4000 քմ, 1 հա, Գուգարք գյուղում՝ 0.5 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 300 քմ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 5000 քմ, 2000 քմ, Պառավաքար գյուղում՝ 4000 քմ, Սյունիքի […]
08:19 25.12.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 27-ը՝ ժամը 18։00-ն, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու, Անդրանիկի նրբանցքի, Մկոյան 3-5 շենքերի և Գետափ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: