18:35 26.11.2019
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր անդամ Էդգար Շաթիրյանը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ: Շաթիրյանը մասնավորապես գրել է. «Անձիս (անձնական և մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության և, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի […]
18:25 26.11.2019
Կալավանի անտառում տեղադրված ֆոտոթակարդները ֆիքսել են գորշ արջի: Այս մասին տեղեկացնում է NABU Armenia-ն:
18:22 26.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ընտրության արդյունքները՝ կից նշելով. «Ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ: Պարզապես ևս մեկ փաստ Նոր Հայաստանի մասին»:
18:18 26.11.2019
Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ստուգելու և գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով Հայաստանի Զինված ուժերի 1-ին զորամիավորման N զորամասում նոյեմբերի 25-ին անցկացվել են կապի վարժանքներ։ ՀՀ ՊՆ հրապարակման համաձայն՝ զինծառայողները մշտական տեղակայման վայրից դուրս բացազատել են կապի հանգույցներ և շարժական կապի միջոցներ, իրականացրել հրամանատարական կետի կապի ապահովման աշխատանքներ:
18:12 26.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-28-ը աշխատանքային այցով կմեկնի Ղրղըզստան: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը Բիշքեքում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ:
18:10 26.11.2019
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքում 66-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել է Հրազդան քաղաքի բնակիչ, 1953 թվականին ծնված Լևոն Չուլջյանի վրա և մարմնական վնասվածքներ պատճառել. վերջինիս […]
18:08 26.11.2019
ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական ոլորտում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դատախազական համակարգերի միջև համագործակցության զարգացմանը, այդ շրջանակներում ԱՀ դատախազության կարողությունների զարգացմանը, հանցավորության դեմ պայքարում իրավապահ […]
18:05 26.11.2019
Պետական եկամուտների կոմիտե մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները նոյեմբերի 26-ին, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հսկողություն են իրականացրել Բագրատաշենի սահմանային անցակետով Վրաստանից ժամանած տրանսպորտային միջոցի, վարորդի և ուղևորի նկատմամբ: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվականից: Հսկողության արդյունքում տրանսպորտային միջոցի շարժիչի հատվածից […]
17:59 26.11.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի՝ Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ հայտնելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից: Որոշումը ենթակա չէ բողոքարկման։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ին։
17:58 26.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հետ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում Ֆրանսիական դպրոցի գործունեության, մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համագործակցության և ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների գործընթացում փորձագետների ներգրավման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է եղել […]
17:51 26.11.2019
2019-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 196.7 մլրդ դրամ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն։ https://www.facebook.com/petekamutner/photos/a.396344147128977/2486879154742122/?type=3&theater
17:41 26.11.2019
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգի վերանորոգման և կարգավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով, նոյեմբերի 27-ին` ժամը 10։00-12։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները ժամանակավորապես կանջատվեն: Ինչպես հաղորդում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, այդ ընթացքում մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի […]
17:39 26.11.2019
ԱՄՆ հետ Հայաստանի հարաբերությունների մասին իր պատկերացումներն է այսօր ներկայացրել նախկին վարչապետ, «Ելք» խմբակցությունից ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Արամ Սարգսյանը։ «Մենք սովորաբար սիրում ենք աշխատել պետության առաջին դեմքերի հետ: Դա տարածված սխալ է, որովհետև ցանկացած երկրի հետ աշխատանքի հաջողության ու անհաջողության հիմքում այդ երկրի դեսպանն ու նրա ծառայողական գրագրությունն է հայրենիքի հետ: Ուստի, եթե ուզում […]
17:34 26.11.2019
Սլովենիան վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ մամուլի ասուլիսում՝ նվիրված նույն համաձայնագրի ստորագրման 2-ամյակին: «Համաձայնագիրն արդեն վավերացրել է 16 երկիր, ևս 5-ում ավարտին է մոտենում գործընթացը: Իսկ րոպեներ առաջ ինձ տեղեկացրին, որ […]
17:31 26.11.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց հասարակական տրանսպորտի մասին: Նա տեղեկացրեց՝ օրական միջինացված 1330 միկրոավտոբուս ունեն, որ պետք է ամեն օր գիծ դուրս գա: «Ամեն օր դրանցից դուրս է գալիս 900-950-ը: «Երևանտրանս»-ից ինձ անգամ զեկուցում են, որ մոտավոր 930-ն է դուրս գալիս: Մյուս տարի մոտ 400-450 միկրոավտոբուսի 15 տարին լրանալու է, իսկ […]
17:23 26.11.2019
Հրաձգային զենքերից տարբեր վարժությունների կատարման միջոցով անձնակազմի տեսական և գործնական գիտելիքների, մասնագիտական ունակությունների ամրապնդման և կատարելագործման նպատակով 4-րդ զորամիավորումում նոյեմբերի 25-ին անցկացվել է հրաձգության մրցույթ, որին մասնակցել են նաև կին զինծառայողները: Լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները խրախուսվել են, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
17:16 26.11.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում՝ նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, որոշում է կայացվել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դատական գործն առանձնացնել իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: Դատարանն արձանագրեց, որ պարբերաբար դատական նիստերը հետաձգվում են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի պատճառով, ինչի պատճառով էլ գործն առանձնացվում է: Դատարանի այս […]
17:12 26.11.2019
Նոյեմբերի 25-ին` ժամը 18:10-ին, Մարտակերտի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը` ժամը 18:00-ին, գլխուղեղի ցնցումով իրենց մոտ է ընդունվել ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ, 1997թ. ծնված Վ. Ս.-ն: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Վ. Ս.-ն մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի […]
17:00 26.11.2019
Ամերիկյան մամուլը նոր մանրամասներ է հաղորդում կուլիսային բանակցություններից, որոնց արդյունքում շաբաթներ առաջ Լինդսի Գրահամը Սենատում արգելափակել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: «Հորդորը եկել էր Սպիտակ տնից: Շատերն էին վրդովվել ու տարակուսել, երբ Թուրքիայի նախագահի հետ Սպիտակ տանը թեժ վիճաբանելուց հետո հանրապետական սենատորն անմիջապես շտապել էր Սենատ և արել մի բան, որն […]
16:55 26.11.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով երեկ փաստաբանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու հետ կապված մտահոգություններին ու մեկնաբանություններին: «Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության շուրջ հասարակության մեջ առաջացած հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված մեկնաբանությունները, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում առերևույթ […]
16:42 26.11.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօրվա ճեպազրույցում, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցի մասին: Նա ասել է՝ այդ հարցը համայնքի լիազորություններից դուրս է, բայց համայնքը վերցրել է պարտավորություն: «Մենք կոնկրետ գործողություն ենք անում, այստեղ խանգարող հանգամանքներ կան, պետք են օրենսդրական փոփոխություններ, դիմել ենք կառավարության և ԱԺ գործընկերներին, որ […]
16:32 26.11.2019
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել օրերս տարածում գտած սկանդալային տեսանյութի մասին: Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. ««NewsMedia.am» լրատվական կայքում հրապարակված՝ «Սկանդալային տեսանյութ․ հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հոդվածի և կից տեսանյութի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության շրջանակներում տեղեկություններ են ձեռք բերվել տեսանյութում երևացող անձանցից երեքի ինքնության վերաբերյալ։ Նրանցից […]
16:30 26.11.2019
2020թ. կմեկնարկի ժամանակակից տեխնոլոգիաներով փոքր ու միջին ջերմատների կառուցման պետական աջակցության ծրագիրը: Երեք տարի տևողությամբ այս ծրագրին պետությունը կտրամադրի մոտ 3.4 միլիարդ դրամ: Փոքր և միջին ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է։ Մանրամասները` տեսանյութում:
16:24 26.11.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրույցում արձագանքեց քաղաքապետարանի հասցեին հնչող քննադատություններին, թե տրանսպորտի, վերելակների և այլ հարցեր սահուն կերպով դուրս են բերվում իրենց օրակարգից: «Ոչ մի հարց դուրս չի մղվել, ես ամենօրյա ռեժիմով աշխատում եմ տրանսպորտի հարցի շուրջ, վերելակների, սրանց գլոբալ լուծման մասին է խոսքը: Այս պահին արդեն 20 վերելակ փոխում ենք, փոխարինման […]
16:12 26.11.2019
Նոյեմբերի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրին: ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ողջունելով Արլեմ Դեզիրին, որը Հայաստանում է գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով, նախարար Մնացականյանը գոհունակությամբ հայտնել է, որ տարբեր մակարդակներով նմանօրինակ կանոնավոր փոխշփումները վկայում են ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի […]
16:04 26.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ այս տարի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 միլիոն դոլարի: «Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 միլիոն դոլարի: Այս ցուցանիշը վկայում է արտարժույթի մեծ ծավալի ներհոսքի մասին […]
16:00 26.11.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով լիբանանահայերին հրատապ օգնություն տրամադրել: «Սիրելի՛ քաղաքացիներ Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին լիբանանահայերին հրատապ օգնություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությամբ։ Ինչպես շատերիդ հայտնի է, արդեն տևական ժամանակ է, ինչ Լիբանանի Հանրապետությունում շարունակվում են զանգվածային ցույցերն ու անհանգստությունները: Լիբանանի այս դրությունն […]
15:56 26.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա բարեկամներին և հարազատներին: «Մենք կորցրինք ուժեղ, իմաստուն, հմայիչ, իսկապես մեծ մի կնոջ, որը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու ու ընտրած գործին անձնուրաց նվիրումի վառ օրինակ է: Ինչպես և Գևորգ Վարդանյանը, Գոհար Վարդանյանը Հայաստանի մեծ հայրենասեր էր և հատուկ վերաբերմունք ուներ հարազատ Գյումրիի […]
15:48 26.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արման Հովնանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Հովնանյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
15:45 26.11.2019
Գործարար Սամվել Ալեքսանյանը մեքենա չի նվիրել Երևանի քաղաքապետարանին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս թեմային անդրադառնալով՝ նա շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպություններին, անձանց, ովքեր նվիրատվություն կամ բարեգործություն են անում Երևանի համար: Քաղաքապետի գնահատմամբ՝ սա կարևոր գործընթաց է, քանի որ, թեպետ Երևանն ունի իր բյուջեն, բայց այն խնդիրները, որ պետք է […]