13:37 25.12.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է մեր երկրում հրդեհային իրավիճակի մասին վիճակագրություն: Նրա խոսքերով՝ եղանակային անոմալիաների դեկտեմբերի սկզբից Հայաստանում հատկապես խոտածածկ տարածքներում հրդեհներ են առաջանում: Անցած տարվա համեմատ այս տարի հրդեհների թվի աճը կազմել է 54,6 տոկոս կամ 3574-ով ավելի։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի այսօրվա հնչեցրած ցուցանիշները մտահոգել են ոլորտի մասնագետներին, թեև Վրեժ Գաբրիելյանը շեշտել է, որ հրդեհների թվի աճը համաշխարհային միտում ունի՝ կապված գլոբալ տաքացման հետ, սակայն մեծ է մարդածին գործոնների ազդեցությունը: Փրկարար ծառայության տնօրենը զգուշացրել է, որ մարզերում տարածված դաշտային չոր խոտի այրումը ոչ միայն վտանգավոր է, այլև արգելված է օրենքով: Առաջացող հրդեհների մոտ 65 տոկոսը լինում է խոտածածկ և անտառային տեղանքում։ Եթե անգամ չկա առաջացման մարդկային գործոն, ապա, ըստ Վրեժ Գաբրիելյանի, մեղքի մեծ բաժին ունեն տեղական պատասխանատուները, որոնք չեն վերահսկում իրավիճակը և ժամանակին չեն կատարում կանխարգելիչ աշխատանքներ:
«Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի թույլ չտան նման հրդեհավտանգ իրավիճակների առաջացումը»,- ասել է Գաբրիելյանը:
Ի՞նչ է սպասվում առաջիկա օրերին, եթե հաշվի առնենք, որ ձմեռը կարծես իր տեղը զիջել է ամառվա շոգին: Հարցին Վրեժ Գաբրիելյանը պատասխանել է կրկին անվտանգության մասին նախազգուշացումներով՝ խուսափել չոր խոտ և տերևներ կուտակելուց, չայրել դրանք: Ոստիկանության հետ համատեղ արտակարգ իրավիճակների նախարարությունը կփորձի առաջիկա օրերին հնարավորինս կանխել մարդկանց մուտքը անտառներ, առավել ևս արգելել խարույկները վտանգավոր վայրերում:
23:59 15.08.2025
Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին ԱտլանտիկայումՓոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...
23:54 15.08.2025
Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 15.08.2025
Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել ենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...
23:42 15.08.2025
Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՄայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 15.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...
23:32 15.08.2025
Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցովԷլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...