TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

09:00 13.12.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16։00 Աթոյան անցուղու 11, 13, 15, 15, 19, 21, Դիմիտրով փ. 76, 78, 80 շենքերը, 11:00-13։00 Խաղաղ Դոնի փ. 23 շենքը, 11:00-17։00 Ե.Կողբացի փ. 30, Տերյան փ. 1, 3, 3Ա, Իսրայելյան փ. 30-45, Պարոնյան փ. […]

̰
Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Սամանտա Փաուեր

08:31 13.12.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Twitter-ում գրել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը։ «Նախագահ Թրամփը պետք է հիմա հետևի այդ օրինակին՝ բոլոր զոհերի, ցեղասպանությունը վերապրածների և միլիոնավոր ամերկահայերի անունից, որոնք այդքան դժվարությամբ պայքարել են այս օրվա համար»,- ասել է նա։ Փաուերը նաև հրապարակել է տեսանյութը, որտեղ […]

̰
Yes!!!․ Քիմ Քարդաշյանի արձագանքը Սենատի որոշմանը

08:22 13.12.2019

Ռեալիթի շոուի ամերիկահայ աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանը մեկ բառով է արձագանքել Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունմանը։ Նա իր թվիթերյան էջում կիսվել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրառմամբ և ավելացրել՝ «Այո»։ Yes!!! https://t.co/rHf2K4E1TN — Kim Kardashian West (@KimKardashian) 12 декабря 2019 г.

̰
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը

08:14 13.12.2019

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը, որը նախաձեռնել էին դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական Թեդ Քրուզը: Հանձնախմբի թվիթերյան էջում գրված է․ «ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, մերժում ամերիկյան հիշատակի նկատմամբ Թուրքիայի վերահսկողությունը։ Կոնգրեսը ոտնակոխ արեց Թուրքիայի վետոն՝ վերջ տալով ամերիկյան պատմության մեջ քաղաքականության վրա ամենաերկար […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:23 12.12.2019

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Դեկտեմբերի 13-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մ հորիզոնական տեսանելիությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի […]

̰
Եվրանեսթում կասեցվեց հակահայ նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան

22:27 12.12.2019

Դեկտեմբերի 7-10-ը Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Թբիլիսի էր մեկնել նաև Եվրանեսթում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը: Վեհաժողովի աշխատանքներն առանց ինտրիգների չեն անցել: Հայկական պատվիրակությանը «Եվրանեսթում» հաջողվել է տապալել ադրբեջանական պատվիրակության հերթական հակահայկական նախաձեռնությունը: Հայկական պատվիրակությունն արդեն վերադարձել է, «Հորիզոն»-ի տաղավարում հյուրընկալվել է պատվիրակության ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը:

̰
ԱՄՆ Սենատը հենց նոր միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը

22:24 12.12.2019

ԱՄՆ Սենատը հենց նոր միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այդ կապակցությամբ գրել է․ «Ի ուրախություն մեզ բոլորիս՝ պատմական ճշմարտության վերականգնումն ու արժանի գնահատական տալն այսօր հստակ դրսևորվեց ԱՄՆ բոլոր սենատորների կողմից։ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն […]

̰
Վաղը Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինի

22:05 12.12.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10.00-ից մինչև 18.00-ն, կդադարեցվի Գ. Լուսավորիչ 4/2, Խորենացի 24/1, 24/2 հասցեների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:        

̰
Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին ավտոմեքենան 200մ գլորվել է ձորը. վարորդի վիճակը ծանր է

21:58 12.12.2019

Դեկտեմբերի 12-ին` ժամը 17:55-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Վ., ծնված 1979 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Ֆիննական բանտում գտնվող հայ երկրպագուն արդարացվել է

21:43 12.12.2019

Առաջին հայկական ճակատի (FAF) ֆեյսբուքյան էջը հետևյալ գրառումն է արել. «Երվանդին արդարացրեցին: 1-2 օրվա ընթացքում նա կլինի Հայաստանում: Աչքներս լույս»: Հիշեցնենք, որ հայ երկրպագու Երվանդ Իսմայիլյանը հայտնվել էր ֆիննական բանտում՝ Ֆինլանդիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ գրանցված միջադեպից հետո՝ արմատներով թուրք երկրպագուի բողոքի հետևանքով: Հանդիպման ընթացքում ֆինն երկրպագուների կողմից սադրանքի արդյունքում մեր երկրպագուների նյարդերը տեղի էին տվել, […]

̰
Հիշո՞ւմ եք, որ ասում էինք, որ միայն «Կամազ» չի, որ նվեր է ստանում քաղաքը. Հակոբ Կարապետյան

21:02 12.12.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ընկերություններից մեկը «Բելառուս 622» տրակտոր է նվիրել Երևան քաղաքին։ «Հիշո՞ւմ եք, որ ասում էինք, որ միայն Կամազ չի, որ նվեր է ստանում քաղաքը, այլեւ այլ տեխնիկա, բնակմակերես ու այլ գույք կամ ծառայություն»,- գրել է նա՝ հավելելով, որ ընկերություններից մեկը, օրինակ, «Բելառուս 622» տրակտոր […]

̰
«Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորի մոտից խոշոր չափի մետամֆետամին է հայտնաբերվել

20:51 12.12.2019

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցները կարճատև տեսակցությունից հետո անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա. Հ.-ին: Խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերել են փաթեթ, որում առկա է եղել առանձնապես խոշոր չափի՝ 3 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված: Վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել […]

̰
Հովհաննես Այվազովսկու պապին թուրք են անվանել

20:50 12.12.2019

Ռուս լրագրող, բլոգեր Աբաս Ջուման իր Telegram-ում հրապարակել է «Այվազովսկի. հոգեբանական թողարկում » սքրինը, գրում է Комсомольская правда-ն 2016-ին: Ռուս լրագրողը նշել է, որ գրքում Այվազովսկու պապին թուրք են անվանել: Գրքում գրված է, որ Հովհաննես Գայվազովսկին (այդպիսին է նկարչի իրական անունը) ծնվել է 1817թ. հուլիսի 17-ին  Թեոդոսիայում՝ Կոնստանտին Գայվազովսկու ընտանիքում: Նկարչի հայրը շուտ է կորցրել […]

̰
Երթուղայինի վարորդը 10-ամյա երեխային ստիպել է իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը ուղևորներին խանգարում է

20:45 12.12.2019

Ֆեյսբուքյան օհտատերերից Դիանա Թորգոմյանն ահազանգում է, որ Երևանի թիվ 13 համարի երթուղային ավտոբուսի վարորդը 10 տարեկան դպրոցական երեխային ճանապարհի կեսից ստիպել է ավտոբուսից իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը մյուս ուղևորներին խանգարում է և ամենակարևորը՝ փողը վերցնելուց հետո։ «Երեխան հայերեն գրեթե չի հասկանում, բա՞ որ տան ճանապարհը չգտներ և մի վատ բան լիներ, ո՞վ էր դրա համար […]

̰
Ճամփեզրերին ու այլ տարածքներում տասնյակ տարիներ մնացած ավտոմեքենաների կմախքները դարձել են պահանջված ու թանկ ապրանք

19:58 12.12.2019

Երկու ամսում  հանրապետությունում հավաքվել է ավտոմեքենաների շուրջ 11 հազար հնամաշ թափք: Այսպիսի ակտիվություն ստեղծեց վարչապետի մեկ գրառումը: Այն մետաղական աղբից քաղաքային ու գյուղական բնակավայրերը մաքրելու գործընթացից բացի, մեկ այլ կարևոր տնտեսական խնդիր է  լուծում: Խոտանված ավտոմեքենաների կմախքների վերջին հանգրվանը, սովորաբար, ծայրամասային թաղամասերն են, քաղաքային բնակավայրերում տեսանելի վայրերից թաքցնում են, իսկ գյուղերում հիմնականում ձորերում են հավաքում: […]

̰
Եղբայրս՝ Վազգենը, հաստատ կասեր՝ «Մտածեք էս երկրի մասին». Արամ Սարգսյան

19:43 12.12.2019

Ցանկացած երկրի անկախության, ինքնիշխանության ու ազգային անվտանգության հիմքում տնտեսական զարգացումն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: «Տնտեսության մակարդակն է որոշում երկրում և՛ քաղաքականության, և՛ մշակույթի, և՛ ժողովրդավարության մակարդակը: ՀԴՄ կտրոն պահանջելը ճիշտ է, բայց շատ ավելի կարևոր խնդիրներ կան, միայն ՀԴՄ-ով խանութից այն կողմ չես գնա: Այդ խնդիրներից […]

̰
Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրելի ուղղությունն է

19:30 12.12.2019

Եթե դուք դեռ չեք մտածել՝ որտեղ անցկացնել արձակուրդը, եկեք Հայաստան: Այս կոչով զբոսաշրջիկներին է դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը՝ տեղեկացնելով, որ ավելի քան 400 հազար ռուսաստանցիներ արդեն արել են դա: 2019թ. ինն ամիսների տվյալներով` Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքն աճել է 24 տոկոսով: Դրա շնորհիվ Հայաստանը հայտնվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենից նախընտրելի ուղղությունների շարքում: Թոփ […]

̰
Մենք գիտենք՝ որտեղ է Հայաստանի «կարմիր գիծը» ԼՂ հարցում. Մամեդյարով

19:20 12.12.2019

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ԼՂ խնդրի կարգավորման հարցով հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2020 թ. հունվարին: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Մամեդյարովը նաև շոշափել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող «կարմիր գծին»: «Մենք Բրատիսլավայում շոշափել ենք առարկայական հարցեր: Առաջին հերթին՝ մենք […]

̰
Ինչպես է քույրը 3 տարի անց գտնում եղբորը Դեր Զորի անապատում. արխիվային լուսանկար

19:15 12.12.2019

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը» հրապարակել է գաղթի ճանապարհին իրար կորցրած քրոջ և եղբոր մասին պատմություն. «Այս լուսանկարում քույր ու եղբայր են, ովքեր գաղթի ճանապարհին կորցրել էին իրար և միայն երեք տարի անց գտնում են միմյանց Դեր Զորի անապատում: Աշխարհում չկա մի լեզու` բավականաչափ հարուստ ու գունեղ, որպեսզի նկարագրի նմանօրինակ սարսափները, որպեսզի արտահայտի այն մարմնական ու հոգեկան […]

̰
Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել Պոլսո հայոց նորընտիր պատրիարքին

19:11 12.12.2019

Դեկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենապատիվ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանին՝ Պոլսո Հայոց պատրիարք ընտրվելու առիթով՝ մաղթելով նրան քաջառողջություն, ուժ և կորով այդ կարևոր առաքելության մեջ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Շնորհավորական ուղերձում ԱԳ նախարարը մասնավորապես նշել է․ «Համոզված եմ, որ ստանձնելով Կ. Պոլսո Հայոց պատրիարքության նվիրապետական աթոռի գահակալությունը, Դուք […]

̰
Կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ

19:07 12.12.2019

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների ծառայողները, առանց որևէ ստուգման, ՌԴ նմուշի կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրամադրում են հայկական նմուշի վարորդական վկայականներ։ Նշվածի վերաբերյալ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց շրջանակներում ճանապարհային ոստիկանությունից ստացվել են 2019 թվականի հունվարի 1-ից մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածում […]

̰
Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի փորձագետները

18:51 12.12.2019

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 9-ից 12-ը հերթական այցով Երևանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը:

̰
Կարեն Կարապետյանը Ռուսաստանում պաշտոն է ստացել

18:42 12.12.2019

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ներառվել է ՌԴ կառավարությանը կից փորձագիտական խորհրդի նախագահության կազմի մեջ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարգադրությամբ՝ այսօր հաստատվել է փորձագիտական խորհրդի նախագահական կազմը. վերջինիս համակարգողն է դարձել ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը: «Վոլոշինից բացի, խորհրդում ներառվել են ՌԴ կառավարության երեք նախկին ղեկավարներ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ […]

̰
Ի՞նչ ռիսկեր է պարունակում ոստիկանությանը գաղտնալսելու հնարավորություն տալու նախագիծը

18:30 12.12.2019

Ի՞նչ ռիսկեր է պարունակում ոստիկանությանը գաղտնալսելու հնարավորություն տալու նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում: Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, թեմայի շուրջ թեժ քննարկում է ծավալվել նախագծի հեղինակների և դրան դեմ արտահայտվող մասնագետների միջև: Քննարկմանը մասնակցել են «Իմ քայլը» խմբակցության անդամ, օրենսդրական նախաձեռնության համահեղինակներ Արմեն Խաչատրյանը և Սիփան Փաշինյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, […]

̰
Կինը որդուն տեսնելու համար ինքնակամ նստել է ամուսնու մեքենան. ՔԿ-ն՝ կնոջ առևանգման դեպքի մասին

18:26 12.12.2019

Քննչական կոմիտեն SHANTNEWS.am-ին մանրամասներ է ներկայացրել՝ արձագանքելով իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի ահազանգին, թե իրենց կենտրոնում ապաստանած կնոջն ամուսինն առևանգել է, և թե նրա կյանքին վտանգ է սպառնում: «Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում բռնության դեպքի առթիվ քննվող քրգործի շրջանակներում այսօր տեղի է ունեցել առերեսում կնոջ և ամուսնու միջև: Առերեսման գործողություններն ավարտելուց, բաժնից դուրս […]

̰
Խոշտանգումները կանխելու համար ոստիկանությունում տեսախցիկներ կդրվեն․ օրենքն ընդունվեց

18:18 12.12.2019

Ազգային ժողովում այսօր ընդունվեց ոստիկանության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է երեք տարվա ընթացքում ոստիկանության բաժինների մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների համար օգտագործվող սենյակները ապահովել տեսախցիկներով։ Սրանով նախատեսվում է կանխել խոշտանգումները ոստիկանության բաժիններում։ Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը հայտնեց, որ այս տարվա ընթացքում նախատեսում են այդպիսի տեսախցիկներ տեղադրել Երևանի 11 բաժիններում։ Պատգամավորներից Սերգեյ Ատոմյանը, որ նախկին քննիչ […]

̰
ԱԺ-ն ընդունեց արտահերթի բոլոր նախագծերը՝ չնայած ընդդիմության որոշակի դիմադրությանը

18:14 12.12.2019

Ազգային ժողովն այսօր ընդունեց արտահերթ նիստի ընթացքում քննարկված բոլոր 10 նախագծերը, թեև որոշ նախագծեր արժանացան ընդդիմադիր խմբակցությունների դիմադրությանը։ Իսկ դիմադրությունը վերաբերում էր կառավարության կողմից 152 միլիոն դոլար վարկ վերցնելուն։ Վարկային 4 համաձայնագրերի դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկեց կողմ, ԲՀԿ-ն՝ դեմ, ԼՀԿ-ն՝ ձեռնպահ։ Մյուս 6 նախագծերի դեպքում Ազգային ժողովի երեք խմբակցությունները միաձայն կողմ քվեարկեցին։ Այդ նախագծերն […]

̰
Արթիկում ամուսինն առևանգել է կնոջը. իրավապաշտպանն ահազանգում է վերջինիս կյանքին սպառնացող վտանգի մասին

18:11 12.12.2019

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում ահազանգել է Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանի կանանցից մեկի կյանքին սպառնացող վտանգի մասին: «Հենց հիմա մեր շահառուներից մեկի կյանքը վտանգված է։ Հայաստանի իրավապահ համակարգը դեռևս ունակ չէ կանանց պաշտպանել բռնությունից։ Այսօր Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանում գտնվող կանանցից մեկին ուղեկցել են Արթիկ, որտեղ նախատեսվում էր կատարել քննչական գործողություններ։ Արդյունքում կինը առևանգվել է […]

̰
ԱԺ-ն վավերացրեց․ կառավարությունը 152 մլն դոլարի վարկեր կվերցնի

18:08 12.12.2019

Ազգային ժողովն այսօր քվեարկություններով հաստատեց, որ կառավարությունը կարող է վարկեր վերցնել 4 վարկային համաձայնագրերով։ Վարկերի ընդհանուր ծավալը 152 միլիոն դոլար է (ավելի քան 130 միլիոն եվրո), որն օգտագործվելու է բյուջեի պակասուրդը լրացնելու համար։ Որոշումներն ընդունվեցին «Իմ քայլը» խմբակցության կողմ ձայներով։ Ընդդիմադիր խմբակցություններից ԲՀԿ-ն դեմ քվեարկեց նոր վարկեր վերցնելուն։ Խմբակցության պատգամավորները առհասարակ օրվա քննարկումների ժամանակ դեմ […]

̰
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Լուսինե Աբգարյանին

18:05 12.12.2019

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական գրասենյակից հայտնում են, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 16-ին, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ տեղի կունենա Վերաքննիչ քրեական դատարանի նիստը, որի ընթացքում քննարկվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ: «Սույն գործով բողոքը պետք է քններ դատավոր Մխիթար Պապոյանը, որին, սակայն, դատախազ […]

̰
BACK_TO_TOP