13:41 13.12.2019
ՀՀ նախագահի աշխատակազմը տարածել է նախագահի խոսքը՝ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման առթիվ: Նախագահը, մասնավորապես, նշել է. «Արդարությունը կարո՛ղ է անընդհատ սպասել իր հաղթանակի օրվան: Ողջունում և բարձր եմ գնահատում ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունումը։ Օսմանյան Թուրքիայում 19-րդ դարավերջից սկսված և 1915 թվականին գագաթնակետին հասած Հայոց ցեղասպանությունը […]
13:39 13.12.2019
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության օրինականության և արդյունավետության վերահսկողություն, որի արդյունքում համակարգային խախտումներ են արձանագրվել գնումների գործընթացներում: Ընդհանուր չարաշահումների ծավալը կազմել է 1.2 մլրդ դրամ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մշտապես իրականացվել են ծախսեր շահագործման ժամկետն անցած վագոնների վերանորոգման նպատակով, […]
13:32 13.12.2019
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Էրդողանը այնտեղ հասավ, որ ԱՄՆ Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ։ Բնականաբար՝ միաձայն: Թուրքիան, փաստորեն, ԱՄՆ կողմից ճանաչվեց որպես ցեղասպանող երկիր: Կկանգնեցնի՞ սա թուրքական «երկրորդ ազգային ուխտի» ընթացքը: Չնայած Էրդողանը մոտ մեկ ամիս առաջ ասել էր, որ Ռուսաստանի հետ իր ընթացիկ հարաբերությունների զարգացումը չի խանգարի կռվել Ռուսաստանի […]
13:32 13.12.2019
ԱՄՆ Սենատի որոշումը Ամերիկայի շնորհն ու արժանիքն է։ 104 տարի առաջ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն է եղել առաջին վկան Հայոց ցեղասպանության։ Անկախ ԱՄՆ ներքին խնդիրներից, ըստ բանախոսի, սա այդ երկրի արժանիքն է։ Բացի դրանից՝ կան նաև նպաստող հանգամանքներ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները։ «Բայց մենք պետք է հասկանանք, թե Ղարսի պայմանագրին ընդառաջ 2021 թվականին ի՞նչ քայլ […]
13:18 13.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել: «Ոչինչ, այս տարի էլ Ամանորին ձնագնդիի փոխարեն ջանգյուլում կխաղանք»,- նշել է նա:
13:16 13.12.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հանրապետության գլխավոր շինհրապարակում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում. «Հանրապետության գլխավոր շինհրապարակում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում: Էս պահին անգարում զոդվում է կամուրջը, որը կկապի գլխավոր տոնածառը Սուրբծննդյան տոնավաճառի ճեմուղու հետ»:
13:12 13.12.2019
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նյութերով 2019 թվականի նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 4-ին որոշումներ են կայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու և մեկ վարույթում միացնելու […]
13:08 13.12.2019
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ խուզարկություն են իրականացնում նաև ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապվող «Հարսնաքար» ռեստորանում և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ում, գրում է Armtimes.com-ը: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց ոստիկանության լրատվական ծառայության հետ և մեզ հայտնեցին, որ այս պահին խուզարկություն է իրականացվում Ռուբեն Հայրապետյանի տանը և նրա անվան հետ կապվող մի […]
13:02 13.12.2019
Յուրաքանչյուր երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Ցեղասպանության հարցի բարձրաձայնումը և ընդունումը նպաստում են, որ Թուրքիան, ի վերջո, ընդունի Ցեղասպանությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը: Վերջինս նշեց՝ ամեն անգամ Թուրքիան բերում էր այն երկրի օրինակը, որը չի ճանաչել Ցեղասպանությունը: «Գնալով՝ այդ երկրների քանակը և Էրդողանի պատճառաբանությունը նվազում է: ԱՄՆ-ն […]
12:52 13.12.2019
Երեկ ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող 150 բանաձևը: ԱԺ միջանցքներում պատգամավորներն այսօր կարծիք են հայտնել այդ իրադարձության առթիվ: Նրանք համոզված են, որ դա լավ խթան կդառնա այլ երկրների համար, որպեսզի գործընթացը շարունակական լինի: Իսկ հետևանքները բացառապես քաղաքական հարթությունում են, այլ ոչ իրավական: Մանրամասները` տեսանյութում:
12:46 13.12.2019
Ազգային ժողովում քննարկումների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը կարևորեց ոստիկանության բաժանմունքներում մարդկանց խոշտանգումներից խուսափելու համար տեսախցիկների տեղադրումը, որը նախատեսվում է այսօր ընդունված օրենքով։ Նա ասաց, որ որպես ԵԽԽՎ պատգամավոր` բազմիցս ստիպված է եղել «գլուխը կախել», երբ եվրոպական հարթակներում քննարկվել են Հայաստանում ոստիկանության կողմից խոշտանգումների դեպքերը։ Ըստ այդմ՝ Զոհրաբյանն ասաց, որ կողմ է դրան։ Սակայն նախագծի վերաբերյալ վերապահումներ […]
12:32 13.12.2019
«Մատչ TV» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: «Հայ ժողովրդի համար նշանակալից օր է: Հանգիստ ննջեք, իմ նախնիներ: Մենք աղոթում ենք ձեզ համար և երբեք չենք մոռանա այս ողբերգությունը և ոչ մեկին թույլ չենք տա մոռանալ այն»,- «Տելեգրամի» իր էջում գրել է Կանդելակին: […]
12:14 13.12.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործունեության հիմնական ուղղություններից մեկը, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպքը: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից: Մասնավորապես, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից փոխանցված տվյալների հիման վրա 2019 թ. սեպտեմբերի […]
12:09 13.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ անդրադարձավ ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: Վարչապետը հայ ժողովրդի անունից գնահատանքի խոսքեր ասաց ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին, Ներկայացուցիչների պալատի անդամներին, բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այս կարևոր, պատմական որոշման կայացման գործում: Վարչապետը շնորհավորեց հայ ժողովրդին ճշմարտության այս […]
12:04 13.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Դիլիջանի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 11.12.2019թ.` ժամը 22:15-ին, Դիլիջանի ԲԿ-ից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջանի 31-ամյա տղամարդ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 2019թ. […]
11:58 13.12.2019
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով զինված ուժերում վերականգնվում են մարզական ակումբները։ Այդ ակումբներում ծառայության են անցնելու այն մարզիկները, որոնք չեն կարողանա տարկետում ստանալ լավ, բայց ոչ բացառիկ նվաճումներ ունենալու պատճառով։ Այս օրենքին կողմ հանդես եկան Ազգային ժողովի բոլոր 3 խմբակցությունների անդամները։ Քվեարկության ժամանակ նախագիծն ընդունվեց միաձայն՝ 105 կողմ ձայներով։
11:57 13.12.2019
Ազգային ժողովի քվեարկություններով այսօր ավարտվեց արտահերթ նիստը, որը հաջորդել էր հերթական նիստին։ Սրանով, սակայն, խորհրդարանի այս տարվա աշխատանքը չավարտվեց։ Չնայած, որ հերթական նիստեր այլևս չեն լինի, բայց այսօրվա նիստի ավարտին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ մյուս շաբաթվա սկզբին՝ դեկտեմբերի 19-ին, նոր արտահերթ նիստ են անցկացնելու պատգամավորների պահանջով։ Իսկ օրակարգում մեկ հարց է լինելու՝ տեղական […]
11:56 13.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է «Խարբերդ ոչ գործվածքային ֆաբրիկա» ՓԲԸ-ից կատարված առանձնապես խոշոր չափերի գողությունը: Մեկ անձ ձերբակալվել է: 2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16:50-ին, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի 10-ի ժամը 15:00-ից […]
11:54 13.12.2019
Ոստիկանության շինությունների մուտքերի ու ելքերի մոտ, հարցաքննությունների սենյակներում կտեղադրվեն տեսախցիկներ։ Դրանց նպատակն է կանխարգելել ոստիկանական բաժանմունքներում մարդկանց խոշտանգումները։ Սա Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերից մեկն էր։ Այսօր խորհրդարանն այդ նախագիծը երկրորդ ընթերցմամբ նույնպես ընդունեց միաձայն։ Տեսախցիկները, ըստ ոստիկանության ներկայացուցիչների, տեղադրվելու են 3 տարվա ընթացքում։ Մինչև այս տարվա վերջ այդպիսի տեսախցիկներով համալրվելու են Երևանի մոտ […]
11:51 13.12.2019
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պետական աջակցության ծրագրով շահառուներին սերմացուի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մեղադրանք է առաջադրվել Արծվաբերդ համայնքի ղեկավարին: Այսպես՝ «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը […]
11:47 13.12.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է դեկտեմբերի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը: «Գոհունակությամբ տեղեկացանք ԱՄՆ Սենատի այս վճռական քայլի մասին, որը կարևորագույն հանգրվան է եղեռնահար մեր ժողովրդի նկատմամբ պատմական արդարության վերականգնման պայքարում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ԱՄՆ […]
11:45 13.12.2019
ՊԵԿ-ը տեղեկատվական հոլովակ է տարածել՝ ներկայացնելով հունվարի 1-ից սպասվող փոփոխությունները: Կոմիտեն անդրադարփել է հարցին՝ ինչպե՞ս հաշվարկել բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծման գինը: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ այն մասին, թե ինչպես կփոխվի բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծումը 2020թ. հունվարի 1-ից հետո` Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ներկրելիս: Մասնավորապես` բացառապես էլեկտրական շարժիչով մեքենայի […]
11:42 13.12.2019
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. «Ջեռուցման սեզոնին բնական գազի սպառման ծավալների աճով, ինչպես նաև գազօգտագործման անվտանգության խնդիրներով պայմանավորված՝ լրատվամիջոցների և սպառողների կողմից ավելի հաճախակի են դառնում մատակարար-բաժանորդ հարաբերություններին առնչվող հարցադրումները: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը աշխատել և աշխատում է թափանցիկության սկզբունքով և պատրաստ է համապարփակ տեղեկատվություն տրամադրել թե լրատվամիջոցներից ստացվող հարցադրումների, թե […]
11:39 13.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպական երկրների գրեթե բոլոր օդերևութաբանական ծառայությունները հրապարակում են առաջիկա օրերին ողջ Եվրոպայում սպասվող անոմալ տաքերի մասին։ Սահարա անապատից սկիզբ առնող տաք օդի հզոր ալիքը սկսած դեկտեմբերի 14-ից սկսում է տեղաշարժվել դեպի հյուսիս։ Այն իր ազդեցության գոտում է վերցնում ամբողջ Եվրոպան՝ հասնելով մինչև Սկանդինավյան […]
11:28 13.12.2019
Ազգային ժողովի այսօրվա նիստը սկսվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությամբ, որով նա Հայաստանի խորհրդարանի երեք խմբակցություններին ողջունեց ԱՄՆ Սենատի, իսկ դրանից առաջ՝ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևերը Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման առթիվ։ «Սրանով՝ այս կարևոր քվեարկությամբ, Միացյալ Նահանգները միացավ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը», – ասաց Միրզոյանը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ԱՄՆ խորհրդարանի երկու պալատների […]
11:21 13.12.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Իսկ ո՞վ էր ասում, թե Ներկայացուցիչների պալատի կողմից ավելի վաղ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը որևէ նշանակություն չունի։ Սենատի քվերակությունը դրա անուղղակի հետևանքն է, որը փայլուն կերպով օգտագործեց հայկական լոբինգը՝ հայամետ սենատորների սկզբունքային հետևողականության օգնությամբ։ Շնորհավորում եմ բոլորիս։ Միջանկյալ, բայց տակտիկական առումով […]
11:17 13.12.2019
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը: «Շնորհակալություն Էրդողանին, սպասենք Թրամփին. ԱՄՆ-ի Սենատի` հայոց ցեղասպանությունը ճանաչող 150-րդ բանաձևը միաձայն ընդունելը հիրավի պատմական իրադարձություն է: Հայ դատի գրասենյակի, Ամերիկայի հայկական համագումարի, Վաշինգտոնում և աշխարհի տարբեր մայրաքաղաքներում Հայաստանի դիվանագետների ու առանձին անհատների տևական ջանքերն […]
11:12 13.12.2019
Դեկտեմբերի 12-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը համոզվածություն է հայտնել, որ դեսպանի գործունեությունը նոր ազդակ կհաղորդի հայ-լիտվական համագործակցությանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ ջանք չի խնայի երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։ Նա հավելել է, որ հայ-լիտվական կապերը զգալիորեն ակտիվացել են Թավշյա […]
11:05 13.12.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարևոր իրազեկում է ներկայացրել ԱՄՆ Սենատում ընդունված պատմական բանաձևի մասին: «ԱՄՆ Սենատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող թիվ 150 բանաձևը այլևս անբեկանելի պատմական փաստ է: Բանաձևը վերջնական է և ԱՄՆ նախագահի ստորագրման ենթակա չէ»,- գրել է նա: