13:55 12.12.2019
Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ Արաբկիրում շարունակվում է պայքարը չնախատեսված վայրերում կուտակված կոշտ թափոնների ու շինաղբի դեմ։ Միջավայրը մաքուր պահելու հորդորները շարունակում են արդիական մնալ նրանց համար, ովքեր առաջնորդվում են «իմ մուտքից այն կողմ՝ թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։
13:47 12.12.2019
Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը առանց քննարկման և քվեարկության, միաձայն վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին տեղեկացնում է Նիդեռլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
13:35 12.12.2019
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ներկայացնող լրագրող Նեջդեթ Սարաչը «Halk TV» հեռուստաընկերության եթերում խոսել է Հայոց ցեղասպանության և Թուրքիայում բնակվող հայերի վիճակի մասին։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, Սարաչը նշել է, որ իր մանկությունն անցել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Քուրթուլուշ թաղամասում, ինչի շնորհիվ նա հայերի խնդիրներին քաջածանոթ է։ «Հայերն իսկապես շատ դժվար կացության մեջ են։ […]
13:29 12.12.2019
Երբ հարազատները դիմում են վարկ վերցնելու խորհրդատվության, ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ճշտում է՝ նպատակայի՞ն են ծախսելու։ Այս մասին ինքը՝ Բագրատյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, երբ խորհրդարանը քննարկում էր Հայաստանի կառավարության՝ վարկ վերցնելու նախագիծը։ «Ասում ենք՝ հարգելի կառավարություն, 130 միլիոն եվրոյից ավելի վարկ եք վերցնում։ Մենք ամենևին դեմ չենք, որ էդ վարկը վերցվի։ Մենք դեմ ենք վարկի […]
13:23 12.12.2019
Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Կանանց հարցերով խորհրդին։ «Պարոն վարչապետ, Ձեր նշանակմամբ՝ դարձել եմ Կանանց հարցերով խորհրդի նախագահ, և դա բուռն քննարկումների առիթ է տվել, որովհետև փաստացի տղամարդ է խորհրդի նախագահը»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Բա ո՞վ պետք է լիներ»։ «Հուսով եմ, որ ոչ հեռավոր ապագայում կունենանք կին փոխվարչապետ, որը կզբաղվի դրանով»,- […]
13:15 12.12.2019
Ընդունված է համարել, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, ծարավ է փոփոխությունների, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ փոփոխությունները տեղի չեն ունենում: «Հայկական Ժամանակ» օրաթերթում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Գերիշխող կարծիքն այն է, որ երկրում ոչինչ չի փոխվում ժողովրդից անկախ պատճառներով`վատ իշխանություն, կեղծված ընտրություններ, ծախված ընդդիմություն և այլն: Արդեն տասնամյակներ […]
13:01 12.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում Երևանի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ 10.10.2019թ.` ժամը 18:15-ից մինչև 18:30-ը ընկած […]
12:59 12.12.2019
Վրաց-հայկական սահմանին զենքի ապօրինի տեղափոխման դեպք է կանխվել։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Զենքը հայտնաբերվել է մեքենայի մանրակրկիտ զննման արդյունքում։ Բագրատաշենի անցակետի աշխատակիցները Վրաստանից վերադարձող՝ Հայաստանի քաղաքացու մեքենայի զննումից հետո զենք են գտել։ Այս մասին հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ սահմանապահների մոտ կասկած է առաջացել ու նրանք ՀՀ քաղաքացու մեքենան […]
12:55 12.12.2019
Ազգային ժողովում այսօր արտահերթ նիստով քննարկվում է 4 առանձին համաձայնագրերով ընդհանուր 152 միլիոն դոլարի վարկ վերցնելու հարցը։ Այն բանից հետո, երբ ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանը ասաց, որ «լավ չի», ԲՀԿ խմբակցությանը քննադատեց իմքայլական Հայկ Գևորգյանը։ Նա ասաց, որ նախահեղափոխական 2016-2017 թվականներին Հայաստանի արտաքին պարտքը ավելացել է 1,7 միլիարդ դոլարով, և այդ բոլոր համաձայնագրերին ԲՀԿ-ական պատգամավորները կողմ […]
12:46 12.12.2019
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 48-ամյա տղամարդուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ին սահմաններում, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ դեմքի ձախ կեսի, աջ և ձախ ազդրերի ստորին երրորդների առաջային […]
12:42 12.12.2019
Մի շարք եվրոպական ակումբներ Իտալիայի հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող էդգար Բաբայանի խփած գեղեցիկ գոլից հետո, հետաքրքրվածություն են ցուցաբերում հայ հարձակվողի նկատմամբ: Այս մասին ասել է «Հոբրոյի» մարզական տնօրեն Յենս Համմեր Սորենսենը: Ամռանը Բաբայանին գնելու առաջարկ էր արել նրա նախկին ակումբը՝ Դանիական «Ռանդերս»-ը:
12:38 12.12.2019
Կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Նախագծի ընդունումը բխում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության տրամաբանությունից: Հայաստանը պետք է լինի բռնությունից զերծ հանրություն: Մենք պետք է արձանագրենք, […]
12:31 12.12.2019
Մինչև տարեվերջ կառավարությունը նախատեսում է 152 միլիոն դոլարի վարկ վերցնել՝ բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնել է ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։ Ազգային ժողովի վավերացմանը ներկայացված համաձայնագրերով նախատեսվում է վարկերը վերցնել եվրոյով, քանի որ, ըստ փոխնախարարի, եվրոյով վարկերը ավելի լավ պայմաններով ենմ առաջարկվել։ Իսկ 4 համաձայնագրերից Հայաստանը ստանալու է հետևյալ […]
12:22 12.12.2019
Հայաստանը, ինչպես և բազմաթիվ այլ երկրներ, դեֆիցիտով է գրում իր բյուջեն, որպեսզի ավելի շատ ծախս անի, քան հարկեր է հավաքում։ Եվ դա արվում է տնտեսությունն աշխուժացնելու համար։ Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց իմքայլական պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը։ Ապա նա դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանին, որը կառավարության կողմից նոր վարկեր վերցնելը բնութագրեց «լավ […]
12:14 12.12.2019
Կառավարության որոշմամբ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետը 2020 թվականի հունվարի մեկից չի երկարաձգվի: Նախագիծը ներկայացնող Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ օրենքը ուժը կորցրած կճանաչվի հունվարի մեկից: «Օրենքը հանդիսացել է կոնկրետ ժամանակահատվածում, կոնկրետ քաղաքական-տնտեսական հիմնավորվածության շրջանակներում պետության կողմից դրսևորված խրախուսական ակտ: Օրենքի գործունեության ժամանակային ընթացքը ցույց […]
12:08 12.12.2019
Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը: «Ձեռք է բերվել պայմանավորվածութուն, որ այսուհետ Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչը կլինի մաքսային կցորդ, որը հնարավորություն կունենա ծագած հարցերին տալ օպերատիվ լուծում կամ լուծման առաջարկներ»: Դավիթ Անանյանի խոսքով՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կից […]
11:46 12.12.2019
Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր օրհնությունն ու շնորհավորանքները հղեց Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով: Կ. Պոլսի Հայոց 85-րդ Պատրիարքի ընտրության Ազգային Պատգամավորական ժողովի ատենապետ Խաչիկ Ճանելը և ատենադպիր Արետ Քարապուլութը պաշտոնական գրությամբ Վեհափառ Հայրապետին տեղեկացրել են ժողովի արդյունքների վերաբերյալ և […]
11:33 12.12.2019
Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացրել է նոր դրվագներով և նրան կալանավորելու երրորդ միջնորդությունը ներկայացրել դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում գործով երկու դատական նիստ է նշանակվել՝ հոկտեմբերի 10-ին և 11-ին, որոնք հետաձգվել են: Այս մասին տեղեկացնում է «Հետք»-ը: Չնայած մեղադրանքը լրացվել է նոր դրվագներով՝ Հարությունյանին վերագրվող հոդվածների փոփոխություն չի […]
11:10 12.12.2019
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 22.15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ դեկտեմբերի […]
11:07 12.12.2019
Երևանում 2020 թվականի համայնքային բյուջեով բակերի հիմնանորոգման և նորերի ստեղծման համար նախատեսվել է 1 մլրդ 34 մլն 100 հազար դրամ: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ միջոցների շրջանակում նախատեսված է նաև, որ բակերն, ըստ անհրաժեշտության, կհամալրվեն նոր մարզասարքերով: Բակերում ֆուտբոլի մինի դաշտերը հաջորդ տարի համայնքային բյուջեով չեն կառուցվելու, սակայն […]
10:46 12.12.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, կոռուպցիայի հակազդմանը օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առևտրային կամ այլ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն ուրիշ անձանց օգտին օգտագործելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական […]
10:08 12.12.2019
Դեկտեմբերի 11-ին Կոլումբիայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 14-րդ նստաշրջանին միաձայն որոշում է կայացվել Հայաստանի ներկայացրած «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Մինչ այդ, հայտը փորձագիտական քննություն էր անցել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գնահատման մարմնի փորձագետների կողմից դրական գնահատականի արժանացել։ Նստաշրջանին մասնակցել […]
09:59 12.12.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության նախագահը հետաքրքրվել է Լիբանանում ստեղծված իրավիճակով և այդ համատեքստում՝ հայոց եկեղեցական ու ազգային կառույցների և կրթական հաստատությունների գործունեությամբ։ Արամ Առաջին Վեհափառը տեղեկություններ է հաղորդել երկրում ստեղծված իրավիճակի մասին։ Նախագահ Սարգսյանն իր […]
09:55 12.12.2019
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 00:02-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լյուդվիգ Ա., ծնված 1994 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […]
09:29 12.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է […]
09:06 12.12.2019
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Ցեղասպանության համեմատական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սուրեն Աղասի Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սա կտրոն է, որ տրվել է Հայաստան ժամանած գերմանացի մի քաղաքացու Զվարթնոց օդանավակայանից Մարրիոթ բերելու համար: Ու տաքսիստն էլ ինչ-որ պատահական մեքենա չէ, այլ օդանավակայանի պաշտոնական տաքսիներից: Ես վաղուց այդ տաքսիներից չեմ օգտվում, բայց կարծում եմ, սա ոչ թե […]
08:34 12.12.2019
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը: Նիստը տևել է մոտ երեք ժամ, սակայն ոչ բոլոր պատգամավորներն են մինչև վերջ մնացել նիստին, ինչպես նաև շատ են եղել բացակաները: Մեր տեղեկություններով՝ երեկվա հավաքի գլխավոր թեման եղել է այսօր մեկնարկող ԱԺ արտահեեթ նիստը, և պատգամավորները քննարկում […]
08:27 12.12.2019
Դեկտեմբերի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 01։30-ի սահմաններում Ջանիբեկյան և Շիրազի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 32-ամյա Հրաչյա Հակոբյանի վարած Toyota մակնիշի 77 FR 787 համարանիշի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի՝ 20-ամյա Շոբհիտ Սինխի վարած Mitsubishi մակնիշի 93 XX 007 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Շ. Սինխը, նա ուղևորներ՝ Հնդկաստանի Հանրապետության […]
08:19 12.12.2019
Դեկտեմբերի 11-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Կապան քաղաքի՝ ժողովրդին հայտնի Չերեմուշկա տանող ճանապարհին Suzuki մակնիշի 69 GG 066 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Կապանի բնակիչ՝ 18-ամյա Արմեն […]
08:09 12.12.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-13։00 Խաղաղ Դոնի փ. 23 շենքը, 11:00-17։00 Բյուզանդի փ. 45-55, Լեոյի փ. 20-101, Կոնդի թաղամասի 53-99 սեփական տները հանրային բաժանորդները, Ամիրյան փ. 10, 12, Մաշտոցի պող. 20, Սարյան փ. 27, 29, 31, 33, 35, […]