TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պատվիրակությանը

13:18 11.10.2024

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պատվիրակությանը: Այս մասին ասված է առաքելության X-ի միկրոբլոգում։ «Ուրախ ենք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում ԱՄՆ դեսպանության և պետքարտուղարության պատվիրակությանը: ՀՀ-ում ԵՄ դիտորդները արժեքավոր տեղեկություններ են տրամադրել վերջին զարգացումների և մեր ընթացիկ աշխատանքի վերաբերյալ»,-նշված է հաղորդագրության մեջ

̰
Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման համակարգն ապահովում է ապրանքի հետագծելիություն՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառում

12:47 11.10.2024

Հայաստանի Հանրապետությունում ծխախոտային արտադրանքից (ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագիր) և ալկոհոլային ապրանքներից (ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրեր), բացի մայիսի 1-ից հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման պահանջը պարտադիր է նաև փաթեթավորված խմելու ջրի դեպքում, ներառյալ՝ բնական կամ արհեստական հանքային ջրերը՝ գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման (ԱՏԳ […]

̰
Գլխավոր դատախազի հրամաններով դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

12:31 11.10.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հարություն Մաշադյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արա […]

̰
Նոր Նորքում այգին վնասելու համար կիրառվել են պատասխանատվության միջոցներ. ԲԸՏՄ

11:42 11.10.2024

Համացանցում հրապարակված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Տորք Անգեղ այգու տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ ս.թ. սեպտեմբերի 28-ին քաղաքացիներ Ա.Բ.-ի ու Վ.Բ.-ի կողմից այգու տարածքում հատվել և այրվել են մոշի, մասուրի մոտ մեկ տասնյակ չորացած թփեր ու թթենու կանաչ ճյուղեր։ […]

̰
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հետևողական լինել անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման հարցում

11:34 11.10.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից անկանխիկ եղանակով վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման հետ կապված տեղի են ունեցել քննարկումներ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ։ Քննարկումների ընթացքում ԿԲ ներկայացուցիչների կողմից հավաստիացվել է, որ ՀՀ առևտրային բանկերում գործընթացի մեկնարկային փուլում ժամկետների մասով արձանագրված խնդիրները ներկայումս բացակայում են: Հիմք ընդունելով «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով […]

̰
Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

11:03 11.10.2024

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 9-ի գիշերային շրջագայության ընթացքում ժամը 23.30-ին Հալիձոր գյուղի վարչական տարածքում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «ՍԱԶ 3507» մակնիշի մեքենան: Թափքում առկա մոտ 4 խմ բոխի տեսակի փայտանյութի վերաբերյալ Շինուհայր գյուղի բնակիչ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ ծառերն ապօրինի հատել է Վերին Խոտանան գյուղի հարակից անտառից: […]

̰
Թարգմանչաց տոնին Մաշտոցյան մատենադարանից դուրս կբերվի Շուխոնց Ավետարանը

10:57 11.10.2024

Հոկտեմբերի 12-ին` Սրբոց Թարգմանչաց տոնին Մաշտոցյան Մատենադարանի պահոցից դուրս կբերվի և Օշական կտարվի 200 տարուց ավելի Աշտարակի սրբություն համարվող, Շուխոնց հրաշագործ Ավետարանը: Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Ուխտի Սուրբ պատարագի սկիզբը կլինի 10:30-ին: Սուրբ պատարագի ավարտին հավատացյալները հնարավորություն կունենան հպվելու և օրհնություն ստանալու հրաշագործ մատյանից: Շուխոնց ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգության ավարտը։

̰
Երթևեկության փոփոխություն՝ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկից Հոռոմ ուղղությամբ ճանապարհին

10:35 11.10.2024

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկից Հոռոմ ուղղությամբ ճանապարհի երկկողմանի տրանսպորտային երթևեկությունը ձախ գոտուց ժամանակավորապես տեղափոխվել է աջ երթևեկելի գոտի։

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին

10:22 11.10.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․96 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.02 դրամ:  

̰
Հոսանքանջատումներ՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

09:38 11.10.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 16 թաղ․ 29, 30, 31 շենքեր, Հովնաթանի և Տիչինայի փողոցներ, Շահումյան 16 փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գյուլբենկյան փ. 43 շենք, Բագրատունյաց պող․ 8, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր […]

̰
Աշխարհի 3 գիգանտներից 2-ը Հայաստանում են. Հովիկ Մուսայելյանը ՏՏ ոլորտի հեռանկարների մասին

22:10 10.10.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանին: Հիշեցնենք, որ «Սինոփսիս Արմենիան» նշում է  20-ամյակը և ԱՄՆ-ից դուրս «Սինոփսիս» ընկերության ամենամեծ ստորաբաժանումն է համարվում, որը զբաղվում է գիտահետազոտական- ճարտարագիտական աշխատանքներով: Հովիկ Մուսայելյանը խոսել է հետևյալ հարցերի շուրջ. որո՞նք են ընկերության 20 տարվա գործունեության արդյունքները, ի՞նչ նոր ուղղություններ կան «Սինոփսիս Արմենիայի» ծրագրերում, ՏՏ ոլորտի […]

̰
Հոկտեմբերի 11-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Կամարիս ու Գեղաշեն բնակավայրերի գազամատակարարումը

21:00 10.10.2024

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 11-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 20։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մյասնիկյան, Աբովյան, Նալբանդյան, Խանջյան, Տ.Մեծի, Նար-Դոսի, Այգեստան, Չարենցի, Ալ.Մանուկյան, Սայաթ-Նովայի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Հոկտեմբերի 11-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի […]

̰
Գարեգին Բաղրամյանը հրաժարական է տվել

20:49 10.10.2024

Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, հաստատում է կառույցի խոսնակ Լիանա Ազիզյանը։ Բաղրամյանի հրաժարականի պատճառների մասին որևէ այլ տեղեկություն չի հաղորդվում։ Վերջինս հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից:

̰
Այրվել է մոտ 150 հակ անասնակեր

20:40 10.10.2024

Հոկտեմբերի 10-ին, ժամը 15:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Եդեսիա գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։42-ին, մարվել՝ 17։15-ին։ Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր։

̰
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին

20:32 10.10.2024

Հոկտեմբերի 10-ին, ժամը 18:00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Opel» […]

̰
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում է

20:25 10.10.2024

«Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովին մասնակցելու նպատակով Տաջիկստան է մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությունների ղեկավարների կազմում Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը, որին հաջորդել է Տաջիկստանի Օլի Ազգային խորհրդի նախագահ Ռուստամի Էմոմալիի անունից տրված պաշտոնական ընթրիքը, որտեղ Հայաստանի ԱԺ նախագահը շփումներ է […]

̰
Երևանի քաղաքապետարանի և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա» հկ-ի միջև ստորագրվել է հուշագիր

20:12 10.10.2024

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը հյուրընկալել է բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբանության պրոֆեսոր, գիտնական Յես Օլեսենին: Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր: Համագործակցությունը կնպաստի ընթացող կրթական, բժշկագիտական և առողջապահական բարեփոխումներին: Կողմերն իրենց ջանքերը կուղղեն բժիշկների, ուսանողների, դասախոսների, մանկավարժների, գիտական աշխատողների մասնագիտական որակների […]

̰
Հայտնի է, թե ԱԺ հանձնաժողովը երբ կքննարկի սահմանազատման հարցով կանոնակարգը

19:45 10.10.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծն ընդգրկված է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի նիստի օրակարգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին նախագծի […]

̰
Հակոբ Արշակյանն առցանց մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին

19:36 10.10.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 10-ին առցանց ձեւաչափով մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության եւ նոր մարտահրավերների ու վտանգների հակազդման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման համատեղ հանձնաժողովի, որից հետո էլ` ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին` […]

̰
Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

19:26 10.10.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև՝ նշված […]

̰
Անդամակցություն Համաշխարհային հակադոպինգային գործակալության  հիմնադիր խորհրդին

19:10 10.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հոկտեմբերի 9-ին Եվրոպայի Խորհրդի կողմից նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հիմնադիր խորհրդի անդամ՝ 3 տարի ժամկետով: Այս պաշտոնում նա ներկայացնելու է Եվրոպայի խորհուրդը: WADA-ի 42 անդամներից բաղկացած խորհուրդը որոշումներ կայացնող բարձրագույն մարմինն է: Այն կազմված է հավասարապես օլիմպիական շարժման և հանրային իշխանությունների ներկայացուցիչներից: Ներկայում […]

̰
Փրկարար ծառայությունում անցկացվել են «Ինքնասպանությունների կանխարգելում և կանխում» թեմայով սեմինար-հանդիպումներ

19:02 10.10.2024

Ամեն տարի սեպտեմբերի 10-ին աշխարհում նշվում է Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը, որի նպատակն է խթանել և աջակցել ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված համընդհանուր գործողությունները: Այս օրը շեշտադրում է հոգեկան առողջության կարևորությունը, նպաստում է խնդրի շուրջ իրազեկության բարձրացմանը և խրախուսում է միասնական պայքարը, որպեսզի յուրաքանչյուր անձ զգա, որ երբեք միայնակ չէ և անհրաժեշտության դեպքում կարող է աջակցություն ստանալ։ […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի գլխավորությամբ կայացել է գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը

18:54 10.10.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը։ Մասնագիտական եզրակացությունների հիման վրա հաստատվել են «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի մշակած հատուկ տեխնիկական պայմանները բազմաբնակարան 3 և առողջապահական 1 շենքի նախագծային փաստաթղթերի մշակման համար։ Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ գործող շինարարական օբյեկտների ռիսկայնության դասակարգման […]

̰
Ժամանակավորապես փակ կլինի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակը

18:47 10.10.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Էրեբունի-Երևան 2806-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն փակ է լինելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակը: Ըստ այդմ՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ. 18, 38, 56 երթուղիների աշխատանքը ժամանակավորապես կկազմակերպվի Ազատամարտիկների, Նորաշենի փողոցներով մինչև Գ. Մահարու փողոց, այնուհետև՝ գործող ուղեգծերով: Նույն ժամանակահատվածում կդադարեցվի տրոլեյբուսային […]

̰
Բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել է թմրամիջոց

18:24 10.10.2024

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Ա․Ս․-ին։ Ամբողջական խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են փաթեթ՝ թաքցված կալանավորված անձի մարմնում: Փաթեթում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 10,58 գրամ քաշով բուսական զանգված։ Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է ՀՀ […]

̰
Հայաստանի և Հնդկաստանի ազգային արխիվները թվայնացման ոլորտում գործակցության հուշագիր կստորագրեն

18:14 10.10.2024

Արդարադատության նախարարության Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը հյուրընկալել է Հնդկաստանի ազգային արխիվի տնօրեն դոկտոր Արուն Սինգհալին, փոխտնօրեն դոկտոր Սանջայ Գարգին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանի առաջին քարտուղար տիկին Ռաջ Բալային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների արխիվների միջև առաջիկայում կնքվելիք հուշագրի մանրամասները։ Մասնավորապես, համագործակցության շրջանակներում նախատեսվում է խորացնել արխիվային փաստաթղթերի թվայնացման և պահպանման, թվային աշխարհի […]

̰
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ

18:07 10.10.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ դիտարկվել է նաև կառույցի աջակցության հնարավորությունը՝ ժողովրդագրական մարտահրավերների լուծմանն ուղղված աշխատանքներում։ Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ոլորտային տարբեր […]

̰
Կոտայքի մարզում ուղևորափոխադրում իրականացնող «Գազել»-ի՝ ողբերգական ելքով վթարման դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ

17:38 10.10.2024

2024 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին Ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բոմբա» անվամբ ակումբի հարակից տարածքում մարդատար «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոց է կողաշրջվել, որի հետևանքով կան տուժածներ: Պարզվել է, որ 2024թ․ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում «Գազել» մակնիշի՝ միջմարզային տրանսպորտ հանդիսացող և ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոմեքենան, […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 3-9-ը

17:31 10.10.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 3-9-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Արաբկիր վարչական շրջանում՝ հոկտեմբեր 5-ին, ◾️Նոր Նորքում՝ հոկտեմբերի 6-ին, ◾️Կենտրոնում և Շենգավիթում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Նոր Նորքում՝ հոկտեմբերի 7-ին, ◾️Շենգավիթ վարչական շրջանում, Կենտրոնում և Արաբկիրում չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի […]

̰
Մեկնարկել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը դպրոցների տնօրենի հավակնորդների համար

17:17 10.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ սկսում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման նոր ծրագիրը՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար։ Ծրագրի նպատակն է ուժեղացնել կրթության կառավարիչների ինստիտուտը՝ զարգացնելով հանրակրթական հաստատությունների տնօրենների առաջնորդության և ռազմավարական պլանավորման հմտություններն ու արդյունավետ կառավարման գիտելիքները: […]

̰
BACK_TO_TOP