TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նարեկ Տերյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

19:17 11.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Նարեկ Տերյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Տերյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

̰
Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Սերդար Բերդիմուհամեդովի հետ

18:58 11.10.2024

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույցն է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ, խորհրդարանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:

̰
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

18:53 11.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի պատվիրակությանը՝ ԵԺԿ խորհրդի անդամ, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին գործերի հանձնաժողովի նախկին նախագահ Էլմար Հայնրիխ Բրոքի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսը, պատվիրակության […]

̰
«Բալետ Փարաջանով»՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին

18:48 11.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ու Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 14-ին և 15-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Բալետ Փարաջանով» ժամանակակից խորեոգրաֆիկ-բալետային ներկայացումը: Բալետային ներկայացումն իրականացվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների և հայ-ֆրանսիական միջմշակութային երկխոսության շրջանակում: Առաջին անգամ […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ

18:36 11.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է բարեկամական խմբի ղեկավարին և վերահաստատել երկկողմ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում: Որպես համագործակցության փորձ՝ […]

̰
Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

18:31 11.10.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատանքային իրավունքի, սոցիալական բնակարանաշինության, սոցիալական արդարության, սոցիալական ծառայությունների թվայնացման, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտների վերաբերյալ։ Մաքսիմ Լոնգանգեն ներկայացրել […]

̰
ԿԳՄՍ նախարարն այցելել է Գորիս

18:25 11.10.2024

Գորիսի պետական քոլեջը նշում է հիմնադրման 100-ամյակը: Այդ առիթով Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կազմակերպված հոբելյանական միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը շնորհավորել է քոլեջի ուսանողական և դասախոսական անձնակազմին և մի խումբ աշխատակիցների հանձնել նախարարության պատվոգրեր և շնորհակալագրեր: Ողջույնի խոսքում նախարարն ընդգծել է, որ ՀՀ […]

̰
Ազդարարման ինստիտուտը ներկայացվել է Տավուշի և Շիրակի մարզերի երիտասարդներին

18:16 11.10.2024

Արդարադատության նախարարությունը՝ «Ռեստարտ Իջևան» և «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ, Տավուշի և Շիրակի մարզերի երիտասարդների համար հոկտեմբերի 10-14-ն ընթացող հակակոռուպցիոն երիտասարդական ճամբարի շրջանակներում իրականացրել է ազդարարման համակարգի վերաբերյալ վերապատրաստում-դասընթաց՝ ներկայացնելով ազդարարման համակարգը և ազդարարման համապետական արշավը: Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը ողջունել է 14-25 տարեկան շուրջ 100 երիտասարդի համար կազմակերպված հակակոռուպցիոն […]

̰
Տեղի է ունեցել «ԵՄ-Հայաստան մշակութային կապերի ամրապնդում» խորագրով աշխատաժողովը

18:11 11.10.2024

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «ԵՄ-Հայաստան մշակութային կապերի ամրապնդում» խորագրով աշխատաժողովը, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համագործակցությամբ կազմակերպել էր Եվրոպական միությունը: Նախօրեին աշխատաժողովի մեկնարկի հանդիսավոր ընդունելությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, իսկ այսօր մեկնարկած աշխատաժողովին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել […]

̰
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Պրահա և Բեռլին

17:50 11.10.2024

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա, որտեղ կմասնակցի «Ֆորում 2000» կոնֆերանսին: Կոնֆերանսը կրում է «Ժողովրդավարության վճռականության և կայունության ապացուցում» խորագիրը: Քարտուղար Գրիգորյանը կունենա նաև աշխատանքային հանդիպումներ: Ա.Գրիգորյանը նաև կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին, որտեղ ևս նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:

̰
Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը

17:46 11.10.2024

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 17-ը: Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները, որոնք պետք է հայտագրվեն առցանց՝ հետևյալ հղումով: Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով: Մանրամասները՝ այստեղ:  

̰
Գնել Սանոսյանը «Հայաէրոնավիգացիա» ընկերության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

17:41 11.10.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրեն Վարդան Չիլինգարյանին: Չիլինգարյանն ավելի վաղ զբաղեցնում էր ՏԿԵՆ Օդային տրանսպորտի քաղաքականության և թռիչքների թույլտվությունների վարչության պետի պաշտոնը: Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին տնօրենին կատարած աշխատանքի համար, ապա շնորհավորել է Վարդան Չիլինգարյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: […]

̰
Գլխավոր դատախազն ու Բելգիայի դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

17:35 11.10.2024

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել Բելգիայի՝ որպես Եվրոպական միության հիմնադիր անդամի աջակցությունը Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումներին: Դեսպան Էրիկ դե Մույնքը վերահաստատել է Բելգիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին և այդ համատեքստում […]

̰
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է առաջին բաց մանկական Դելփյան խաղերին

17:07 11.10.2024

Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի են ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերը՝ դասական, ազգային և ժամանակակից արվեստի տեսակների 11 անվանակարգերում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի մասնագիտական ընտրությամբ առաջին բաց մանկական Դելփյան խաղերին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը 53 մասնակիցներով: Խաղերին մասնակցել են 7-14 տարեկան շուրջ 500 պատանի տաղանդներ: Միջազգային […]

̰
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը

17:00 11.10.2024

Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։ Հոկտեմբերի 14-ից 16-ը նախատեսվում է շրջիկ ծառայություն իրականացնել Շիրակի մարզում: Մասնավորապես՝ Ախուրյան համայնքում՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 12.00-17.00, Ամասիա համայնքում՝ հոկտեմբերի 15-ին, ժամը […]

̰
Աչքի հիվանդությունները և տեսողության խանգարումները լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում․ ՀՀ ԱՆ

16:56 11.10.2024

Աչքի հիվանդությունները և տեսողության խանգարումները լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում. դրանցից շատերը կանխարգելիչ միջոցառումների և ճիշտ բուժման բացակայության հետևանք են: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աշխարհի բնակչության մոտավորապես 2,2 միլիարդն ունի տեսողական խանգարումներ, որոնց զարգացման և խորացման պատճառներից են ժամանակակից կյանքում` գաջեթների, հեռախոսների և համակարգիչների էկրանային ժամանակի չարաշահումը, […]

̰
Ալավերդի համայնքում 2023 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 6 ծրագիր

16:53 11.10.2024

Լոռու մարզի Ալավերդի համայնքում 2023 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 6 ծրագիր՝ 15 ենթածրագրով (1 միլիարդ 717 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ): Աշխատանքների մի մասն իրականացվել է 2023 թվականի ընթացքում, մյուսները դեռևս ընթացքի մեջ են կամ՝ ավարտական փուլում, հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ Ճանապարհների կապիտալ վերանորոգում ասֆալտապատմամբ և տուֆ քարով սալարկմամբ՝ Ծրագրերի շրջանակներում ճանապարհների կապիտալ […]

̰
Ինչ պետք է իմանալ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ապրանքներ տեղափոխելիս

16:50 11.10.2024

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին հիշեցնում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ապրանքների տեղափոխման կարգավորումների մասին։ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ուղեկցող ուղեբեռով Հայաստան տեղափոխելիս՝ ենթակա չեն մաքսային հայտարարագրման։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Հայաստան են տեղափոխվում ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետության տարածքով։ Այս դեպքում պարտադիր […]

̰
Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը վկայում է, որ չկա դիվանագիտական ճանապարհով չլուծվող որևէ հարց. Հռիփսիմե Գրիգորյան

16:46 11.10.2024

Հայաստան-Հունգարիա կապերի ամրապնդումը կարևոր տեղ ունի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Երկար ընդմիջումից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը վկայում է, որ չկա որեւէ հարց, որը հնարավոր չլինի կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Մեր երկու ժողովուրդներին միավորում են քրիստոնեական արժեքների վրա հիմնված մշակույթն ու քաղաքակրթությունը: Հայկական կողմը կարևորում է խորհրդարանական դիվանագիտության դերը և բարեկամական խմբերի գործունեությունը: Արժեքավոր են եղել […]

̰
Ազատազրկված անձինք հնարավորություն կունենան հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ նոր հեռախոսներով և անհամեմատ մատչելի սակագներով․ ԱՆ քրեակատարողական ծառայություն

16:40 11.10.2024

Ինչպես հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատազրկված անձանց հաղորդակցումն արտաքին աշխարհի հետ, շարունակում է իրականացնել աշխատանքներ կապի՝ առավել բարենպաստ և որակյալ պայմանների ստեղծման ուղղությամբ։ Այսպիսով՝ ազատազրկված անձանց կայուն հեռախոսակապի իրավունքն ապահովելու նպատակով բոլոր 10 քրեակատարողական հիմնարկներում իրականացվել էր կարիքների գնահատում։ Դրա հիման վրա կազմակերպված մրցույթի արդյունքում քրեակատարողական հիմնարկների համար ձեռք է բերվել […]

̰
Մրցանակներ են շնորհվել «Դպրոցական լավագույն մինի այգի 2024» մրցույթի հաղթողներին

16:34 11.10.2024

Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում մրցանակաբաշխությամբ ամփոփվել է «Դպրոցական լավագույն մինի այգի» չորրորդ ամենամյա մրցույթը, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» (ԴՍԵԲ) հիմնարկի կողմից։ «Դպրոցական լավագույն մինի այգի» ամենամյա մրցույթը «Դպրոցական սնունդ» ծրագրի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Աշխաբադում ընթացող Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված միջազգային համաժողովին

16:21 11.10.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Աշխաբադում ընթացող Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» խորագրով՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների միջազգային համաժողովին և հանդես է եկել ելույթով: «Մեծագույն պատիվ է մասնակցել այս բարձր մակարդակի միջազգային համաժողովին, որը կազմակերպվել է ի հիշատակ թուրքմեն ժողովրդի հպարտության՝ վաստակաշատ բանաստեղծ ու մտածող, թուրքմենական դասական […]

̰
Շների համար առանձնացված զբոսայգիների թիվն ավելանում է․ քաղաքապետարան

16:03 11.10.2024

Երևանում 2020-2024 թվականներին կառուցվել է շների համար առանձնացված 6 զբոսայգի՝ Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Շենգավիթ, Կենտրոն վարչական շրջաններում: Նոր Նորքում և Քանաքեռ-Զեյթունում արդեն 2-րդն է կառուցվում, Դավթաշեն, Նուբարաշեն և Նորք Մարաշ վարչական շրջաններում էլ նախագծման փուլում են, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Զբոսայգիները բաժանված են երկու մասի՝ մեծ և փոքր շների համար, որոնցում էլ. համապատասխանաբար, […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը

15:40 11.10.2024

Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը: Նիստի շրջանակներում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային […]

̰
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է հերթական ստուգում

15:32 11.10.2024

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազերի մանրածախ վաճառքով զբաղվող «ԼԵՎ 7» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք.Վաղարշապատ, Բաղրամյան-Մանուշյան 32 հ.): Ստուգման արդյունքում հայտնաբերվել են չափագիտական նորմերի և կանոնների խախտումներ: Արձանագրված իրավախախտումների հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման […]

̰
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովում

15:26 11.10.2024

ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովում հանդես է եկել ելույթով։ «Հայ-տաջիկական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա՝ սերտորեն կապված վստահության, հարգանքի եւ փոխադարձ աջակցության կապերով:Խորհրդարանների միջոցով ուղղակի երկխոսության ակտիվացումը շատ լավ հնարավորություններ է բացում մեր համագործակցությունը խորացնելու եւ համատեղ գործունեության նոր հեռանկարային ուղղությունների միջոցով ընդլայնելու համար»,-ասել […]

̰
Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի նիստ

15:16 11.10.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի նիստ։ Ներկայացվել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը, որը խմբագրվել է նախորդ քննարկումների հիման վրա։ Կոմիտեի մշակած նախագծի նպատակն է մայրաքաղաքի համաչափ զարգացմանը զուգընթաց պահպանել փոքր կենտրոնի ճարտարապետական դիմագիծը: «Կոմիտեն նպատակ ունի մասնագիտական հանրության աջակցությամբ վերջնարդյունքին հասցնելու մանրակրկիտ աշխատանք պահանջող […]

̰
Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին

15:08 11.10.2024

Հոկտեմբերի 9-10-ը Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության և միջազգային համագործակցության վարչություններում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև երկկողմ ու […]

̰
Հոկտեմբերի 12-ի ցերեկը ջերմաստիճանը կրկին կբարձրանա

14:48 11.10.2024

Երևանում հոկտեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-13-ին, 15-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-13-ին, 15-16-ին առանձին շրջաններում, 14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի […]

̰
Կապանի բնակիչը համերկրացուն ձեռքերով հարվածներ հասցնելուց հետո նաև այրել է վերջինիս․ պարզվել են Կապանում կատարված սպանության իրական հանգամանքները

14:25 11.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ բացահայտվել է 2024թ․ ապրիլի 13-ին Կապանում կատարված 63-ամյա տղամարդու սպանության իրական հանգամանքները։ 2024թ․ ապրիլի 18-ին քաղաքացու կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ ապրիլի 13-ին իր հայրը՝ Կապան քաղաքի 63-ամյա բնակիչը, տանից էշով դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Նույն օրը, […]

̰
BACK_TO_TOP