11:16 09.10.2024
ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 31-րդ նիստին, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի հարկային մարմինների պատվիրակությունները՝ մարմինների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ։ Նիստի գլխավոր թեման եղել է «ԱԱՀ-ի վարչարարության թվային լուծումներ՝ վճարման թափանցիկության […]
10:28 09.10.2024
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա այց են իրականացրել Լոռու մարզում տեղակայված զորամասեր և Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին: Այցերի ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների բուժօգնության, կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի, սննդի որակի հետ կապված հարցերը և այլն։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել շարքային, ենթասպայական և սպայական կազմի զինծառայողների հետ, քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի տարբեր […]
10:22 09.10.2024
Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը։ Երկարությունը 5.7կմ է։ Շինարարական աշխատանքները կատարում է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն։ Այժմ կատարվում են քանդման, հողային աշխատանքներ, տեղադրվում է նաև ավազակոպճային շերտ։ Ճանապարհը մի քանի տասնամյակ չէր հիմնանորոգվել և գրեթե անանցանելի վիճակում էր։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
19:45 08.10.2024
«Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Արագածոտնի մարզ, ք․ Ապարան): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
19:20 08.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև նեղ, ապա ընդլայնված կազմերով հանդիպում: Նեղ կազմով նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ ողջունելու ձեզ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում։ Առաջին […]
19:12 08.10.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։ «Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վերջին ամիսներին հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80 տոկոսով։ […]
18:58 08.10.2024
Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության համաժողովի «Կլիմայի փոփոխության ազդեցությունը ճգնաժամային կառավարման և միջնորդության վրա» խորագրի ներքո կլոր-սեղան քննարկման, որը կազմակերպվել էր Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության կողմից: Անդրանդառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Խաղաղության պայամանգիրն արդեն իսկ համաձայնեցված տեքստով ամենասեղմ ժամկետում […]
18:41 08.10.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արզումանյան փ. 24, 28, 30, 32, 34 շենքեր, Րաֆֆու փ. 91, 93, 95, 97, 99, 101, 103 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Բագրևանդ թաղամասի առանձնատներ և հարակից […]
18:30 08.10.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև համաձայնություն է ձեռքբերվել այն մասին, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։
18:26 08.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին և համագործակցության նոր հեռանկարներին: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում ՄԱԿ-ի կառույցների հետ ճկուն համագործակցությունը […]
18:20 08.10.2024
2023թ.-ին պետություն-համայնք համաֆինանսավորմամբ մեկնարկել և ներկայում ավարտական փուլում են գտնվում Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք կարևոր ծրագրեր։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։ Ստեփանավանի քաղաքային այգու և Ալեայի անցուղու հիմնանորոգում՝ 395 մլն դրամ նախահաշվային արժեքով: Պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագրում պետության հատկացումը 45% է, համայնքինը՝ 55%: Աշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի […]
18:17 08.10.2024
Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, ՌԴ նախագահին է փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաեւ մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձևակերպումների եւ բառապաշարի վերաբերյալ, հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության խոսույթը դռնփակ եւ դռնբաց ֆորմատներում […]
18:13 08.10.2024
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից ձեռնարկած հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում սույն թվականի հոկտեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզի Սևան բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 103 հատ խեցգետնաորսիչ: Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ: Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական […]
18:07 08.10.2024
Հ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ և հայաստանյան զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ սույն թվականի հոկտեմբերի 1-ին և 2-ին տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող առաջին փոխճանաչողական այցը (Roadshow) Իսպանիայի Բարսելոնա և Մադրիդ քաղաքներում։ Այցի ընթացքում իսպանացի զբոսաշրջային գործակալներն ու օպերատորները բացահայտել են Հայաստանը, որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն՝ իր նոր ու հետաքրքիր առաջարկներով։ Երեկոն շարունակվել է B2B հանդիպումներով, որի […]
17:50 08.10.2024
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին: Այցի շրջանակում փոխնախարարը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարի տեղակալ Սեյեդ Հեյդար Մոհամմադիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս առողջապահության բնագավառի տարաբնույթ հարցերի, քննարկել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում: Առաջիկայում ՀՀ առողջապահության […]
17:34 08.10.2024
Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ 58-ամյա տղամարդն իր բակում աճեցնում է կանեփ, տանն էլ պահում և օգտագործում է թմրանյութ: Նույն օրը ստուգման նպատակով քրեական հետախույզներն այցելել են Մրգաստան: Ոստիկանների բանավոր պահանջի և բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնել է, որ ունի մարիխուանա տեսակի թմրամիջոցի […]
17:27 08.10.2024
Խարդախների ծուղակում հայտնված քաղաքացին մոտ մեկ ամիս առաջ էր «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցում տեսել վարորդական իրավունքի վկայականի ստացման վերաբերյալ գովազդը։ Նրան հետաքրքրել էր առաջարկը և որոշել իր և կնոջ համար վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել։ «Ուղղակ խաբվել եմ, հետո եմ հասկացել, որ դա խաբեություն է»,-այսպես չկասկածելով, որ սոցիալական ցանցերից մեկում շրջանառվող տեղեկությունը խաբեություն է, քաղաքացին տրվել […]
17:21 08.10.2024
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը: Ներկայացնելով ՀՀ տնտեսական վերջին զարգացումները՝ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է Համաշխարհային բանկի՝ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող ուղղություններով շարունակական աջակցության կարևորությունը։ Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել ինչպես ՀՀ և ՀԲ միջև իրականացվող ընթացիկ ծրագրերին, այնպես էլ […]
17:16 08.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից Կոմիտեի կոլեգիայի, ղեկավարության անդամները, ինչպես նաև մի շարք հայեցողական և քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք պարգևատրվել են «ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մեդալով։ Համակարգի 10-ամյակի և մասնագիտական տոնի առթիվ պարգևների են արժանացել նաև համակարգի գործող և նախկին այլ աշխատակիցներ։
16:57 08.10.2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել Հնդկաստանի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կայացումը: Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության խորացմանը՝ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է բժշկական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղություններով փոխգործակցությանը՝ քննարկելով նաև ուսանողների, […]
16:42 08.10.2024
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի փոխդեսպան Քրիստոֆ Կացահյանի հետ: Ողջունելով փոխդեսպանին` Սոնա Ղազարյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական խորհրդարանական համագործակցությունը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր:
16:37 08.10.2024
«Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Արագածոտնի մարզ, ք․ Ապարան): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
16:06 08.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Համբուրգի կայունության համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով: «Համաժողովի նպատակը հնչում է հետևյալ կերպ՝ «Առողջ մոլորակում` ավելի լավ ապագա բոլորի համար»: Արդյո՞ք մենք բավականաչափ արագ ենք հասնում մեր նպատակներին և համապատասխանում դրանց բոլոր պահանջներին, ավաղ, ո՛չ: Համաժողովի ծրագիրն ուսումնասիրելիս՝ տրամաբանորեն ընտրեցի պանելային քննարկման հետևյալ խորագիրը. «Խաղաղաշինություն՝ կայուն զարգացում ապահովելու համար»: Ցավոք, […]
15:50 08.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում Կրեմլում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Վերջին ամիսների ընթացքում մենք ունեցել ենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն, փոխվարչապետ Օվերչուկն է ժամանել Երևան, տեղի է ունեցել ոչ միայն միջկառավարական հանձնաժողովի նիստը, այլ նաև բավականին մանրամասն մենք խոսել ենք փաստացի մեր օրակարգի բոլոր հարցերի […]
15:44 08.10.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության զգալի աճի մասին, որը կարող է ռեկորդ սահմանել 2024 թվականին։ «Անցյալ տարի ապրանքաշրջանառությունը հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը։ Եթե մենք շարժվենք այս տեմպերով, դա նշանակում է, որ այս տարվա ապրանքաշրջանառությունը […]
15:34 08.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին և Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պորտֆելի կառավարիչ Լետիցիա Կարնեվալիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Սևակ Միքայելյանը։ Հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և վստահություն հայտնել, […]
15:12 08.10.2024
Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թվականի հուլիսի 20-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։ 14 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 90.2 մլն դրամ տուգանք: Առավել խոշոր չափի տուգանք է […]
15:05 08.10.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կազանում BRICS-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։ Այս մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը։ «Նիկոլ Վովաևիչ, ես սպասում եմ Ձեզ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին, հուսով եմ, որ դա կլինի և՛ օգտակար, և՛ հետաքրքիր»,- ասել է Պուտինը: «Շատ շնորհակալ եմ»,- նշել է Փաշինյանը։ […]
14:56 08.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում լույս է ընծայվել «Քննչական կոմիտե. 10-ամյա տարեգրություն» գիրքը։ Այն վերաբերում է դեռևս 2014 թվականին կառույցի ձևավորումից ի վեր, ՀՀ քննչական կոմիտեի անցած 10 տարվա ճանապարհին ու գործունեությանը, որպես միասնական, ինքնուրույն քննչական մարմին՝ նրա ձևավորման անհրաժեշտությանը, նախադրյալներին ու ընթացքին, այս ոլորտում իրականացված օրենսդրական ու կառուցվածքային բարեփոխումներին։ Գիրքն անդրադառնում […]