18:41 10.12.2019
Գյումրիի քաղաքապետարանը դեռ չի ապամոնտաժել Թբիլիսյան խճուղում՝ նոր ավտոմաքսատան մոտակայքում, տեղադրված ապօրինի տաղավարները։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրիի քաղաքապետարանն արձանագրել էր, որ տարածքում 15 տաղավար է տեղադրվել և բոլորն առանց թույլտվության։ Դրանք պատկանում են Գյումրիում հայտնի Զարգարյան եղբայրներին, բայց տաղավարները ապամոնտաժելու հարցում սեփականատերերի հետ համաձայնության չէին եկել։ Ապօրինի տաղավարները չտեղափոխելու դիմաց քաղաքապետարանը առայժմ կարող է […]
18:20 10.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից մարզերում ավտոմեքենաներից կատարված գողությունների հինգ տասնյակ դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1988թ., ուրիշի զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության […]
18:17 10.12.2019
Միացյալ Նահանգները 51,65 տոկոս դեպքերում մերժում է վիզայի տրամադրումը Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են ԱՄՆ այցելել զբոսաշրջային կամ բիզնես նպատակներով (առանց աշխատանքի թույլտվության)։ Հայաստանն այս ցուցանիշով 145-րդ տեղում է աշխարհում։ Հայաստանի հարևաններից Ադրբեջանն ավելի բարվոք վիճակում է, մերժում ստանում է ադրբեջանցիների 25,43 տոկոսը։ Վրաստանն ավելի վատ վիճակում է, վրաստանցիների 63,85 տոկոսի այցերն են մերժվում։ […]
18:12 10.12.2019
«Միսս Հայաստան-2019» Լիանա Ոսկերչյանը, որը մասնակցում է հեղինակավոր «Միսս աշխարհ-2019» գեղեցկության միջազգային մրցույթին, մրցութային փուլում աչքի է ընկել «Միսս աշխարհ. Տաղանդ» մրցութային փուլում: Կանադայի, Ճամայկայի, Մալթայի և Բրիտանական Վիրջինյան կղզիների ներկայացուցիչների հետ հայ գեղեցկուհին հայտնվել է մրցույթի տաղանդավորների հնգյակում: Հայաստանի 20-ամյա գեղեցկուհին քանոն է նվագել: «Կայացավ «Միսս աշխարհ. Տաղանդ» մրցույթի կիսաեզրափակիչը: Նախնական լսումների արդյունքում ավելի […]
18:02 10.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին:
17:46 10.12.2019
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հրապարակվել է 2020 թվականի եվրոպական մշակութային ժառանգության 7 ամենավտանգված հուշարձան ծրագրի հավակնորդների նախնական ցանկը, որում տեղ է գտել 2 առաջադրում Հայաստանից` Տավուշի մարզի Խորանաշատ վանքը և կարասը` որպես գինու պատրաստման համար օգտագործվող հայկական ավանդական տարա: Եվրոպայի ամենավտանգված ժառանգության վերջնական յոթնյակը կհրապարակվի 2020թ. մարտին: «Եվրոպա Նոստրան» Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության […]
17:35 10.12.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մեկնարկել է «Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների» գործով դատական առաջին նիստը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։ Մեղադրյալի կարգավիճակում գտնվող «Ռեստարտ» խմբի 6 անդամները մեղադրանքը, այն է` առևանգման փորձ կատարելը, չեն ընդունում, բայց աղբամանը նետելու արարքն ընդունում են: Առաջին դատական նիստի ընթացքում ճշտվեց մեղադրյալների ինքնությունը, գործով ներգրավվեցին պաշտպանները: Նարեկ […]
17:29 10.12.2019
Դեկտեմբերի 10-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Հավաքակայանում ՀՀ ԶՈւ ԳՇ պետն անցկացրել է 2019թ. երկրորդ զորակոչի կազմակերպման աշխատանքներին ընդգրկված անձնակազմի շարային ստուգատես, տեղում դիտարկել զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը: ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին ներկայացվել են զորակոչիկների դիմավորման, ընդունման, հանդերձավորման կետերում, բուժզննման […]
17:23 10.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին նրա եղբոր՝ միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառի առաջատար գիտնական Ռաֆայել Հարությունյանի մահվան կապակցությամբ: Նամակում ասված է. «Հարգելի պարոն Հարությունյան խոր ցավով տեղեկացա Ձեր եղբոր՝ Ռաֆայել Հարությունյանի անժամանակ մահվան մասին: Կիսում եմ Ձեր վիշտը և իմ ցավակցությունը հայտնում Ձեզ, Ձեր ընտանիքին, հարազատներին և Ռաֆայել […]
17:10 10.12.2019
Ազգային ժողովում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն այսօր սովորականից կարճ է տևել: Օրակարգում ընդամենը մեկ հարց էր, որին ներկաները կողմ քվեարկեցին: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նկատեց, որ առաջարկվող փոփոխությունը տեխնիկական բնույթ ունի. «Մեր նախագծի հետ հակասության մեջ չի մտնում, հետևաբար, որևէ առարկություն չունենք»: Այսպիսով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին, […]
17:10 10.12.2019
Դեկտեմբերի 10-ին կայացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցը Հայաստանի ատոմային էլեկտրակայան՝ ծանոթանալու կայանի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ընթացքին։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում, որի հիմնական խնդիրներից է կայանի պաշարների վերականգնումն ու ԱԷԿ-ի շահագործման […]
17:08 10.12.2019
Նախօրեին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 1.5 տարեկան տղա երեխա, ով տանը գետնանուշ ուտելիս շնչահեղձություն է ունեցել ու կորցրել գիտակցությունը: Ինչպես հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, ծնողները երեխային անհապաղ հասցրել են մոտակա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ արձանագրվել է սրտի և շնչառության կանգ ու կատարվել է անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ: Ծայրահեղ ծանր վիճակում երեխան տեղափոխվել է […]
16:57 10.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա պետբյուջեի ծախսերի և եկամուտների կատարողականի, ինչպես նաև 2020թ. պետբյուջեի շրջանակում անելիքների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Քննարկումը ծավալվել է 2019թ. պետբյուջեի եկամտային և ծախսային մասերի հետ կապված ընթացիկ իրավիճակի, պետական գնումների ոլորտում գործող ընթացակարգերի բարեփոխման, օրենսդրական կարգավորումների բարելավման, ինստիտուցիոնալ կառուցակարգերի կատարելագործման, […]
16:40 10.12.2019
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հորդորում են չվտանգել սեփական և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը, ձմռանը երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
16:36 10.12.2019
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում «Արամյանց» բժշկական կենտրոնից ահազանգ է հնչել, որ «կրծոսկրի և աջ ազդրի հարթ եզրերով վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա մի երիտասարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Րոպեներ անց 16-ամյա երիտասարդը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից ևս հնչել է նույնաբովանդակ ահազանգ։ Արագ արձագանքած ոստիկանության Կենտրոնական […]
16:22 10.12.2019
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շրջայց են կատարել Հայաստանի ատոմային էլեկտրակայանում: Լրագրողների հետ զրույցում Պապիկյանը հայտնել է, որ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի երկարացման ժամկետների մասով Ռուսաստանի կողմից համաձայնություն կա: Նախարարը շեշտել է, որ Հայաստանի համար կարևոր է էներգետիկ առումով ինքնաբավությունը, այս տեսանկյունից Ատոմակայանի շահագործումը […]
16:14 10.12.2019
Դեկտեմբերի 7-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից Գյումրիում տեղադրված ծաղկեպսակը վիճաբանության, հարցեր պարզելու թեմա է դարձել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուքի» իր էջում քննադատել էր Ռոբերտ Քոչարյանի կողմից երկրաշարժի զոհերի հիշատակին ծաղկեպսակ ուղարկելը, որին հաջորդել էր, ըստ պատգամավորի գրառման, Քոչարյանի […]
16:05 10.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է ՀԴՄ կտրոնների նոր վիճակագրության և 2020 թվականի անելիքների մասին: Նա տեղեկացրել է՝ 2019 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին 2018 թ. նույն շրջանի համեմատ դուրս է գրվել 106 մլն 609 հազար 299 ՀԴՄ կտրոնով ավելի: Սա, ըստ վարչապետի, աստղաբաշխական թիվ է, այս ավելի գրված կտրոններով 303 մլրդ դրամի առևտրաշրջանառություն […]
16:00 10.12.2019
1991 թ. դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում կայացավ անկախության մասին համահանրապետական հանրաքվեն, որի ընթացքում Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը քվեարկեց հօգուտ անկախ և ժողովրդավարական երկրում ապրելուն։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳ նախարարությունից: 15 տարի հետո նույն օրն ընդունվել է Արցախի Հանրապետության առաջին Սահմանադրությունը։ Անկախության և Սահմանադրության ընդունման հանրաքվեի օրը պատահական չէր ընտրված։ Դեկտեմբերի 10-ը նաև նշվում […]
15:42 10.12.2019
Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը մեծ գումարներ հատկացրել Ամանորի տոնակատարություններին: Այս հարցին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ պատճառներից մեկն այն է, որ 2019 թ. արձանագրվել է զբոսաշրջիկների բավական մեծ հոսք ՀՀ-ում: Այն, որ Ամանորի գիշերը տեղի է ունենալու համերգ՝ Գորան Բրեգովիչի, որը տարածաշրջանում մեծ ժողովրդավարություն է վայելում և սիրված է, նպատակ ունի […]
15:40 10.12.2019
Դեկտեմբերի 10-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ Արայիկ Ղազարյանի և Կարեն Ղազարյանի ճակատագրերը, կարևորվել է Երևանում և Բաքվում Կարմիր […]
15:28 10.12.2019
Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ապօրինի ձկնորսության, որսագողության և անտառահատման կանխարգելման նպատակով իրականացված ստուգայց-շրջագայության ընթացքում ապօրինի որս կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերել 3 քաղաքացու։ Նրանցից մեկը՝ Այգեպատ գյուղի բնակիչը, ներկայացրել է սիրողական որսի սեզոնային կտրոն, որով սահմանված է որսի չափաքանակ։ Պարզվել է, որ քաղաքացին իր ողորկափող որսորդական հրացանով որսացել է նախատեսված չափաքանակից ավելի քարակաքավի […]
15:26 10.12.2019
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկություններ է հրապարակել հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին Հայաստան տեղափոխելու գործընթացի հետ կապված: «Հաշվի առնելով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը: Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր […]
15:20 10.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին այսօր լրագրողները հարց ուղղեցին՝ խորհրդարանական երկրում որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ չի՞ նեղվում, որ նախարարը 1.5 մլն աշխատավարձ է ստանում, իսկ ինքը՝ ոչ: «Դուք սադրում եք ինձ, ես սադրանքի չեմ տրվի»,- արձագանքեց Մակունցը: Նա պարզաբանեց՝ իրենք խնդիր են դնում խորհրդարանականների դերի բարձրացման, քանի որ խմբակցությունների ղեկավարները, անկախ նրանից՝ ընդդիմությունից […]
15:11 10.12.2019
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է կառավարության կողմից ներկայացված «ՀՀ վարչատարածքային բաժանման օրենքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: 2009 թվականին որոշում է կայացված եղել, որ տասը տարվա ընթացքում համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից կարող են օտարվել, ինչպես նաև անհատույց վարձակալության տրամադրվել կառավարության սահմանած […]
14:49 10.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է արվել իրենց նախընտրական «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսի կյանքի կոչման ուղղությամբ: «Այս մեկ տարվա ընթացքում բավական քայլեր կատարվել են, որոնք մեզ մոտեցնեն հենց այդ ձևակերպումներին: Հատկապես միջազգային հարթակներում և Արցախի հիմնահարցի հետ կապված՝ մեր դիրքերն ուժեղ են, քան երբևէ: Այն հեղինակությունը, […]
14:34 10.12.2019
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը 2019 թ. դեկտեմբերի 8-10-ը մասնակցել է Բրեստ քաղաքում (Բելառուս) կայացած Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և Հումանիտար համագործակցության խորհրդի միացյալ նիստին, ինչպես նաև «Բրեստ-Համագործակցության՝ 2019 թ. մշակութային մայրաքաղաք» միջոցառման փակման արարողությանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Արայիկ Խզմալյանը որպես խորհրդի անդամ […]
14:31 10.12.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հիշո՞ւմ եք մի քանի ամիս առաջ մի քանի տեղ լույս տեսնող հոդվածների շարքը այն մասին, որ քաղաքապետարանը իբր չի կարողանում եկամուտների հավաքման պլանը կատարել։ Եվ այսպես, ամփոփվել են 2019թ. հունվար-նոյեմբեր ամիսների պլանային և փաստացի ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը […]
14:26 10.12.2019
Ազգային ժողովն այսօր ընդունեց ծխախոտային արտադրանքի իրացումն ու գովազդը, առհասարակ ծխելը սահմանափակելուն ուղղված օրենքը, սակայն քվեարկության արդյունքները միաձայն չեն։ ԼՀԿ խմբակցությունը և ԲՀԿ մեկ պատգամավոր դեմ քվեարկեցին նախագծին։ ԼՀԿ խմբակցության անունից Գևորգ Գորգիսյանն ասաց, որ դեմ են քվեարկում, քանի որ թեև կողմ են ծխելու դեմ պայքարին, բայց նախագիծն ունի թերություններ։ Գորգիսյանը ասաց, որ հուսով են՝ […]
14:20 10.12.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ադրբեջանական կուտակումներ ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովում: Մեկնարկեց ԵԽԽՎ-ի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի հերթական նիստը. օրակարգում է նաև Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին բանաձևի նախագծի ընդունման հարցը»: