TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

16:02 11.12.2019

Քիչ առաջ Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Պատրիարքարանում էին հավաքվել համայնքային 103 պատվիրակները և 17 հոգևորական պատվիրակները։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Սագօ Արեանը Ստամբուլից: 102 ձայնով Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Վերջինս տարիներ շարունակ զբաղեցրել է Պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը։

̰
Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը դատախազությունը մերժել է

15:52 11.12.2019

ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժվել է այդ գործով Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ նրա պաշտպան Ա. Մակինյանի բողոքը: Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, վերջինիս հիմքում դրվել է ՀՀ պաշտոնաթող նախագահի գործառույթային անձեռնմխելիության հանգամանքը՝ այն նկատառումով, որ երրորդ նախագահին վերագրվել է […]

̰
Ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից. Աննա Հակոբյանի կոչը

15:43 11.12.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Նիկոլ Փաշինյանի ուղիղ միացման տեսանյութով՝ Հանրապետության հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին: Տեսանյութին կից Աննա Հակոբյանը գրել է. «Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից, և տոնական օրերն իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների և հարազատների հետ»։

̰
Տարոն Սիմոնյանը հույս ունի, որ որևէ դատավոր չի սեղմի իրեն պարզած ձեռքը

15:40 11.12.2019

Ի պատասխան լրագրողների հարցերի՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նկատեց, որ  Սահմանադրական դատարանի նախագահն ընդամենը մեկ ձայն ունեցող դատավոր է, և որ նրա դերն անհարկի չափազանցված է. «Միայն ՍԴ նախագահի հարցը լուծելու համար առաջ քաշվող նախագիծը որևէ տրամաբանական կապ չունի այն նպատակների հետ, որոնք իր առջև դրել է քաղաքական իշխանությունը»: Պատգամավորի խոսքերով` […]

̰
Վրաստանի իշխանությունները ցույցերի մեջ են փորձում ներքաշել ջավախքցիներին. jnews.ge

15:22 11.12.2019

Ախալքալաքի և Նինոծմինդայի դպրոցների, մանկապարտեզների և շրջանային այլ պետական հաստատությունների աշխատակիցները հայտնում են, թե իրենց հորդորում են մասնակցել կառավարությանն աջակցող ցույցին, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին՝ Թբիլիսիում: Ոմանք էլ նշում են, թե անգամ աշխատանքից ազատվելու սպառնալիքներ են ստացել, եթե հրաժարվեն մասնակցել ցույցին։ Գրում է jnews.ge-ն: Տարբեր հաստատություններում ղեկավարները տարբեր կերպ են «դրդում» աշխատողներին հանրահավաքի գնալ: […]

̰
Ոստիկանների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը հայտնի է

15:18 11.12.2019

Համացանցում տարածված սկանդալային տեսանյութում ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը հայտնի է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Վերջինս տեղեկացրեց, որ պարզ է նաև, թե երբ է տեղի ունեցել այդ դեպքը: Այլ մանրամասներ ՀՔԾ-ից չեն հայտնում: Հիշեցնենք, որ մահակով ցուցմունք կորզող 3 ոստիկաններից 2-ը հրավիրվել էին ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:

̰
Դատավորները կսեղմե՞ն իրենց ուղղված «ձեռքը»

15:14 11.12.2019

«Մեծագույն հարգանք կունենամ այն մարդկանց նկատմամբ, ովքեր կընդունեն մեր մեկնած ձեռքը, դատական իրավիճակի այդ լուծումը ընդունելի կհամարեն»,- ԱԺ ճեպազրույցում բարձրաձայնեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոյանը: Իսկ «Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանը նկատեց. «Ընդունում ենք, չէ՞, որ ճգնաժամ գոյություն ունի: Հրայր Թովմասյանին հերթական անգամ հնարավորություն է տրվում ճգնաժամը հաղթահարելու»,- նշեց պատգամավորը: Նա ավելացրեց, որ Թովմասյանը դա ինքնուրույն պետք […]

̰
Ինչո՞վ է պայմանավորված գիտական աստիճանավորման երկաստիճան համակարգից մեկ աստիճանի անցնելու դրույթը

15:06 11.12.2019

Ինչո՞վ է պայմանավորված օրենքի նախագծով գիտական աստիճանավորման երկաստիճան համակարգից մեկ աստիճանի անցնելու դրույթը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջում նշված է, որ «Գիտությունների թեկնածու» սահմանումը միջազգային ասպարեզում, մասնավորապես, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում, որի մասն է կազմում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը, առաջացնում է թյուրըմբռնում, քանի որ այդ անվանումը նշում է որակավորման արդեն իսկ […]

̰
Արմեն Ավթանդիլյանը նշանակվել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ

15:06 11.12.2019

Նախագահը հրամանագիր է ստորագրել Արմեն Ավթանդիլյանին ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արմեն ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային […]

̰
ԱԱԾ-ն Գեղարքունիքում բացահայտել է կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպք

14:57 11.12.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչի կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք: Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչը, հանդիսանալով հիշյալ […]

̰
ԱԺ-ում չշրջանցվեց «կտակով» քվեարկելու թեման

14:55 11.12.2019

ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներն անդրադարձան, այսպես ասած, «կտակի» թեմային: «Բարգավաճ Հայաստան»-ից Գևորգ Պետրոսյանը նկատեց, որ պատգամավորներից քննարկումներին չեն մասնակցում, բայց կտակ են թողնում, թե ինչպես են քվեարկելու: «Իմ քայլից» Բաբկեն Թունյանն էլ խորհուրդ տվեց նայել իրենց ցուցակները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Իշխանության կազմում անցյալից մնացած այլ կառույցներ ու անձինք էլ կան. Իվետա Տոնոյան

14:53 11.12.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը ԱԺ ճեպազրույցում նշեց, որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս անդամները չեն հանդիսանում իրենց կուռքը. «Ի՞նչ եք կարծում՝ «Բարգավաճ Հայաստան»-ը պետք է կո՞ղմ քվեարկեր, որ իրենց գործառույթները չիրականացնելու համար այդքան գումար ստանան»: Նա անընդունելի է համարում, որ հանրության վստահությունը չվայելող դատավորներին, իր ձևակերպմամբ, փառավոր թոշակի են ուղարկում: Ըստ […]

̰
Կա քննադատություն, սեր ու գնահատանք. Աննա Հակոբյան

14:49 11.12.2019

City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեության, քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման գործընթացի հարթ կազմակերպման, արտերկիր այցերի, երկրի ներսում ծավալող գործունեության ու խաղաղասիրական ակցիաների, ինչպես նաև քննադատություն ու գովեստ պարունակող արձագանքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի հետ: -Տիկին Հակոբյան, տարին մոտենում է ավարտին, ասացեք խնդրեմ, ինչպիսի՞ն […]

̰
Ի՞նչ անել, որպեսզի ԱԱԾ-ն, «Նուպագաձին» չգաղտնալսեն. Սամվել Մարտիրոսյանի խորհուրդը

14:44 11.12.2019

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Եվ ընդհանրապես, հեռախոսով խոսացեք միայն երբ թելադրում եք, թե քանի կիլո գազար ա պետք առնել։ Մնացած դեպքերում խոսեք Signal հավելվածով, որ ձեզ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Կադաստրը, ԴԱՀԿ-ն, «Նուպագաձին» չգաղտնալսեն»,- նշել է նա:

̰
Շատ ժամանակ է անցել, ու գումարը տոկոսներով մեծացել է

14:41 11.12.2019

ԱԺ ճեպազրույցի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը նկատեց՝ չի կարելի տպավորություն ստեղծել, թե  քաղաքացիներին միայն սոցիալական խնդիրներն են հետաքրքրում: Ասում է՝ նրանք պատկերացնում են, թե խնդրի արմատները որտեղ են: Իսկ դատավորների թոշակի մասին ասաց, որ ստիպված են բարձր գին վճարել, որովհետև շատ ժամանակ է անցել, ու գինը տոկոսներով բարձրացել է: Միաժամանակ նա ընդգծեց, […]

̰
Գյումրիի մասին խոսելը, Գյումրիով մտահոգվելը շատ թրենդային է, բոլորը սկսել են մտահոգվել, անհանգստանալ Գյումրիով. Վիրաբյան

14:31 11.12.2019

Երևանում Ամանորի տոնակատարությունների համար նախատեսված է ծախսել 325 մլն դրամ: Քննադատություններ են հնչում, թե ինչու է այդքան մեծ գումար ծախսվում և ինչու գումարի մի մասը չի ուղղվում Գյումրի՝ սոցիալական նպատակներով: Լրագրողների հետ հանդիպմանն այս թեմային է անդրադարձել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: «Շատ ուրախանում եմ, որ Գյումրիի մասին խոսելը, Գյումրիով մտահոգվելը շատ թրենդային է, բոլորը սկսել […]

̰
Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր են հղել Յուրի Լուժկովի ընտանիքին

14:23 11.12.2019

Այսօր ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի ընտանիքին։ Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, 83 տարեկան հասակում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը:  

̰
Գորան Բրեգովիչին վճարվող գումարն այնքան էլ ահասարսուռ չէ, ինչպես փորձում են ներկայացնել վերջին օրերին. փոխքաղաքապետ

14:11 11.12.2019

Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում նախատեսված է հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչի համերգը: Լրագրողների հետ զրույցում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտնել է, որ երաժշտին ու նրա թիմին վճարվելու է 65 հազար եվրո: «Այս արտիստը նորմալ պայմաններով համաձայնել է գալ Հայաստան: Այդ պայմաններով դրսում կլիմայի առումով ավելի հարմար երկիր չի ընտրել և որոշել է Ամանորն անցկացնել Հայաստանում: Եթե […]

̰
Հայտնի է, թե երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը

13:43 11.12.2019

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում կլինի տոնական լույսերի վառման արարողությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Նա նշել է, որ Հանրապետության հրապարակում՝ շատրվանների տարածքում, կառուցվում է ժամանակակից հեքիաթային քաղաք, որը կլինի ժամանակակից լուծումներով: Տոնական օրերի համար քաղաքապետարանը պատվիրել է վերգետնյա անցում, որպեսզի հնարավորություն լինի ապահովել քաղաքացիների անվտանգ երթևեկությունը, եղևնուն […]

̰
Գյումրին ռուս զբոսաշրջիկների համար Ամանորը նշելու մատչելի ուղղություն է ճանաչվել

13:39 11.12.2019

Գյումրին՝ զբոսաշրջիկների և այլ մարզերում ապրողների տուրիստական քարտեզում։ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում նշված է, որ քաղաքը ռուս զբոսաշրջիկների համար Ամանորը նշելու մատչելի ուղղություն է ճանաչվել:  

̰
Ինչպե՞ս է կատարվելու Պոլսո պատրիարքի ընտրության կարգը. SHANTNEWS.am-ի թղթակիցը մանրամասներ է հաղորդում

13:38 11.12.2019

Գում-Գափուի Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի Ստամբուլի տարբեր շրջաններից հարյուրից ավելի պատվիրակներ են եկել վաղ առավոտից, Ստամբուլից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Սագօ Արեանը: Նրա խոսքերով՝ այս պահին ժողովի մասնակիցները նախ պետք է ընտրեն կրոնական ժողովի անդամների, այնուհետև փակ քվեարկությամբ պետք է ընտրեն նոր պատրիարքի: Արեանը նշում է, որ Արամ Սրբազանի և Սահակ Սրբազանի համակիրների միջև […]

̰
Ավազակային հարձակում Երևանում. ՌԴ քաղաքացուն ծեծի են ենթարկել ու դանակահարել

13:37 11.12.2019

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17։25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՌԴ մի քաղաքացու իր տանը ծեծի են ենթարկել և դանակով հարվածել ոտքին: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև հիվանդանոցից, որ «ձախ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 21-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ երկու անձի կողմից ծեծի է ենթարկվել […]

̰
Ալեն Սիմոնյանը հեղափոխության տապալման փորձի մասին գաղտնիք բացեց

13:31 11.12.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի խոսքերով՝ ՀՀ-ն, կարելի է ասել՝ զավթված է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից. «Նրանք տասնամյակներ շարունակ ստեղծել էին մի Հայաստան, որը պետք է սպասարկեր նրանց: Եվ այդ սպասարկող համակարգի մի մասն է հանդիսացել դատական համակարգը»: Նրա խոսքերով՝ այսօր դատական համակարգում խնդիր կա: Ահա այդ պատճառով այն […]

̰
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նստաշրջանի աշխատանքներին

13:30 11.12.2019

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Գայանե Աբրահամյանի ղեկավարությամբ մասնակցել է դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսիյում կայացած Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են եղել ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Կորյուն Մկրտչյանը, Նարեկ Մկրտչյանը, Միքայել Զոլյանը, Տարոն Սիմոնյանը: Դեկտեմբերի 8-ին տեղի […]

̰
38-ամյա տղամարդը ներկայացել է սոցապի աշխատակից և թալանել 88-ամյա ծերունուն

13:21 11.12.2019

Դեկտեմբերի 4-ին` ժամը 13:05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը` ժամը 12:00-ին, անհայտ անձը, ներկայանալով որպես սոցապ ծառայության աշխատակից, 88-ամյա տղամարդու հետ մտել են վերջինիս բնակարան, որտեղ անհայտ անձը, օգտվելով հյուրասենյակում միայնակ գտնվելու հանգամանքից, պահարանից գողացել է 110.000 դրամ և 11.000 ռուբլի: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է […]

̰
Բանակը ամենադրական գնահատվող պետական ինստիտուտն է Հայաստանում․ IRI

13:14 11.12.2019

Ամերիկյան IRI կազմակերպությունը հերթական սոցիոլոգիական հետազոտությունն է իրականացրել Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում։ Հարցումները ցույց են տվել, որ Հայաստանում պետական ինստիտուտներից, ինչպես և նախկինում, բանակի գործունեությունը գնահատվում է ամենադրականը։ Հարցվածների 91 տոկոսը, ըստ հետազոտության արդյունքների, դրական է գնահատում բանակի գործունեությունը, 8 տոկոսը՝ բացասական, 1 տոկոսը չունի պատասխան։ Բանակից հետո ամենադրական գնահատականի արժանացել է նախագահի աշխատակազմը՝ 82 […]

̰
ԱԺ-ում խոսել են նաև սիրո մթնոլորտի մասին

13:02 11.12.2019

Ազգային ժողովում այսօր լրագրողների հարցերին պատասխանել են խմբակցությունների ներկայացուցիչները: Ճեպազրույցի շրջանակում օրենսդիր մարմնի ներկայացուցիչները խոսել են տարբեր թեմաների շուրջ: Նրանք անդրադարձել են նաև սիրո և համերաշխության մթնոլորտին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Այսու կու գանք անկեղծօրէն շնորհաւորել նորընտիր պատրիարքը. Արամ Արքեպիսկոպոս Աթէշեան

13:00 11.12.2019

Հայ Առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել է Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածու Սահակ Մաշալյանին: Կանխատեսվում է, որ հենց նա կընտրվի Պոլսո Հայոց պատրիարք: «Ազգային պատգամաւորական ժողովը այսօր կ՚ընտրէ Պոլսոյ Պատրիարքական Աթոռի 85-րդ գահակալը։ Շաբաթավերջի քուէարկութեան արդիւնքին հետ ուղիղ համեմատութեամբ գահ կը բարձրանայ Բարձր. Տ. Սահակ Ս. Եպսկ. Մաշալեան, որ վերջին շրջանին կը […]

̰
Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ. ՊԵԿ

12:57 11.12.2019

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում հսկողություն են իրականացրել Վրաստանից Հայաստան ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գ.Շ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հսկողություն արդյունքում՝ վարչության աշխատակիցները հայտնաբերել են տարբեր մոդելի 185 բջջային հեռախոս, այդ թվում` «Apple», […]

̰
Հանձնաժողովը կրճատեց ոստիկանության բաժիններում դրվելիք տեսախցիկների քանակը

12:49 11.12.2019

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում այսօր քննարկվում էր ոստիկանության բաժինների մուտքերի, ելքերի մոտ, հարցաքննության և օպերատիվ հարցումների սենյակներում տեսախցիկներ տեղադրելու հարցը։ Այն դրական եզրակացություն ստացավ, բայց մեկ փոփոխությամբ։ Հանձնաժողովի պատգամավորներից երկուսը պնդեցին, որ օպերատիվ հարցման սենյակներում չի կարելի նման տեսախցիկներ տեղադրել, հակառակ դեպքում ականատեսների մեծ մասը կհրաժարվի ոստիկանությանը տեղեկություններ հաղորդելուց։ Ոստիկանության ներկայացուցիչները համաձայնեցին այդ […]

̰
BACK_TO_TOP