Մինչև 2040 թվականը հայկական ԱԷԿ-ը կմնա Հայաստանի կարևորագույն էներգետիկ օբյեկտներից մեկը. Կոպիրկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

Մինչև 2040 թվականը հայկական ԱԷԿ-ը կմնա Հայաստանի կարևորագույն էներգետիկ օբյեկտներից մեկը. Կոպիրկին

17:10 10.12.2019

Դեկտեմբերի 10-ին կայացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցը Հայաստանի ատոմային էլեկտրակայան՝ ծանոթանալու կայանի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ընթացքին։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում, որի հիմնական խնդիրներից է կայանի պաշարների վերականգնումն ու ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը 10 տարով՝ մինչև 2026 թվականը։ Միջկառավարական համաձայնագրով նախատեսվում է հայկական կողմին տրամադրել 270 միլիոն դոլարի վարկ և 30 միլիոն դոլարի դրամաշնորհ, որոնք ուղղվելու են կայանի անվտանգության և շահագործման արդյունավետության բարձրացման աշխատանքներին։

Անդրադառնալով ատոմակայանի ռազմավարական կարևոր նշանակությանը՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀԱԷԿ-ի շահագործվող էներգաբլոկի անվտանգության ապահովումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթ խնդիրներից է և գտնվում է կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում: ՀԱԷԿ-ն էլեկտրաէներգիա է արտադրում բազիսային ռեժիմում, որը հանրապետության էլեկտրաէներգիայի սպառման ընդհանուր հաշվեկշռի 30-40%-ն է կազմում, իսկ իր ողջ հզորությամբ գործելու դեպքում կապահովի Հայաստանի էներգետիկ պահանջարկի 50 տոկոսը՝ հնարավորություն տալով երկրի համար ապահովել պատշաճ մակարդակով էներգետիկ անվտանգություն և անկախություն:

«ՀՀ-ն խնդիր ունի էներգետիկ առումով լինել ոչ միայն ինքնաբավ, այլ նաև շարունակել լինել արտահանող երկիր։ Հարկ եմ համարում նշել, որ ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացումը մշտական գործընթաց է, այն իրականացվում է վերագործարկման պահից և կշարունակվի մինչև կայանի շահագործման վերջին օրը»,- ընդգծել է նախարարը և հավելել․«Մեր ատոմակայանը գործում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան, անվտանգության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները և միջազգային կառույցների տված բարձր գնահատականը խոսում է այն մասին, որ մեր հարևանների կողմից անվտանգությունը կասկածի տակ դնող մտահոգությունները տեղին չեն»:

Խոսելով էներգետիկ բնագավառում ՌԴ ու ՀՀ համագործակցության զարգացումից՝ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է․

«Այս տարի մշակված Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարության համաձայն, մինչև 2040 թվականը հայկական ԱԷԿ-ը միջնաժամկետ հեռանկարում կմնա Հայաստանի կարևորագույն էներգետիկ օբյեկտներից մեկը։ Վերջին շրջանում Ռուսաստանին ու Հայաստանին հաջողվել է կայացնել մի շարք կարևոր որոշումներ, որոնք թույլ են տվել երկարաձգել ռուսական վարկային գծի ժամկետը, համաձայնեցնել մնացած աշխատանքների ծրագիրն ու նայել առաջ՝ առնվազն մինչև 2030 թվականը։ Դրանք կարևոր ռազմավարական որոշումներ են, որոնք ամբողջովին համահունչ են մինչև 2040 թվականը Հայաստանի էներգետիկայի զարգացման վերջերս նորացված ռազմավարությանը, և թույլ են տալիս մեր հայ ընկերներին, առավել հանգիստ պայմաններում, մի կողմից գրագետ կազմել սակագնային քաղաքականությունը, մյուս կողմից՝ երաշխավորված ապահովել բարեկամ Հայաստանի բոլոր սպառողների համար էժան և էկոլոգիապես մաքուր էներգապաշարներ։ Կարևոր է՝ նշվածն իրականացնել համաձայնեցված ժամկետներում»։

Մեդիա-տուրի շրջանակում մասնակիցներն այցելել են տուրբինային արտադրամաս, որտեղ ծանոթացել են 2019 թվականի հիմնական աշխատանքներին։ Իրականացված միջոցառումների արդյունքներով դրական եզրակացություն է տրվել ռեակտորային սարքավորումները մինչև 2026 թվականը շահագործելուն։ Այդ ժամկետը հաստատվել է անհրաժեշտ հաշվարկներով և ինժեներական հետազոտություններով։

Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանի խոսքերով՝ արդեն իսկ ընթանում են կայանի շահագործման ժամկետի երկարաձգման հայեցակարգի քննարկումները, և ուսումնասիրվում է 5 կամ 10 տարով երկարաձգելու հարցը։ Արդիականացվել են ղեկավարման ու պաշտպանության համակարգի էլեկտրասարքավորումները և կատարվել է ռեակտորի իրանի գործիքային հետազոտություն՝ համաձայն ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի (ՄԱԿԿ) ներկայացրած պահանջների: Բոլոր աշխատանքները կատարվել են ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության բարձրացման և էլեկտրաէներգիայի արտադրության (10-12%) արդյունավետության բարձրացման նպատակով՝ առանց միջուկային վառելիքի լրացուցիչ ծախսի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

23:59 15.08.2025

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

Փոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

23:54 15.08.2025

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

23:48 15.08.2025

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

23:42 15.08.2025

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

Մայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

23:36 15.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

23:32 15.08.2025

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...

BACK_TO_TOP