TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստան կժամանի Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարը

18:11 30.11.2019

Դեկտեմբերի 2-3-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այցի շրջանակներում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման […]

̰
Պետք է վերանայենք այդ թշնամության մակարդակը. Զոհրաբ Մնացականյան

18:05 30.11.2019

«Այս ամենը բխում էր մեր պայմանավորվածությունից, բխում էր մեր քաղաքականությունից, որ անհրաժեշտ է   ձևավորել միջավայր: Եթե մենք աշխատում ենք խաղաղ գործընթացի ուղղությամբ, անհնար է սպասել գործնական  առաջընթաց, եթե մենք չունենք միջավայր: Սակայն միջավայրն այնպիսին է, որ անհնար է սպասել  որևէ ճեղքում այս  մեկ միջոցառումից»,- խոսելով Ադրբեջանի և Հայաստանի լրագրողների փոխայցելությունների մասին` ասել է ՀՀ ԱԳ […]

̰
Ռուբլու խորհրդանիշը և հայերեն Ք տառը. արդյո՞ք նրանց միջև կապ կա

18:00 30.11.2019

2013թ. Ռուսաստանի բանկը հավանություն է տվել խորհրդային ռուբլու պաշտոնական նշանին. այն ռուսական մեծատառ Р-ն է միայն տառի «ոտիկին» գիծ է տարված: Ռուբլու նշանի պաշտոնական հաստատումից առաջ և հետո այն շատ հաճախ համեմատում են հայերեն այբուբենի 36-րդ տառի՝ Ք-ի հետ: 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Յունիկոդ»-ը խնդրել է չօգտագործել համակարգում 0554-րդ Ք տառը որպես ռուբլու նշան: «Յունիկոդը» […]

̰
Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

17:47 30.11.2019

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 17:08-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղում […]

̰
Նախագահը ներկա է գտնվել Մասդար ընկերության և ԱՆԻՖ-ի միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը

17:44 30.11.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Նախագահն այսօր Աբու Դաբիում ներկա է գտնվել Մասդար ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) միջև համատեղ զարգացման մասին համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։ Ըստ համաձայնագրի՝ Հայաստանում 400 մեգավատ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր են մշակվելու և ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ […]

̰
Երիտասարդը մահացել է ծառի ճյուղի` գլխին ստացած հարվածից

17:40 30.11.2019

Նոյեմբերի 29-ին` ժամը 10.40-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Գանձաքար գյուղից մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել 28-ամյա Սաշա Մարտիրոսյանի դին։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ երկու համագյուղացիների հետ, նույն օրը «Իջևան» անտառտնտեսության Գանձաքարի անտառպետության «Բդուլղանուտ» կոչվող տարածքում Մարտիրոսյանը բենզասղոցով ծառ է հատել, ճյուղն ընկել է գլխին և ստացած վնասվածքից մահացել: […]

̰
Դատախազությունն ուսումնասիրում է «ԿամԱԶ» մակնիշի մեքենաների նվիրատվության մասին հրապարակումները

17:28 30.11.2019

Երևանի քաղաքապետարանին տարբեր տնտեսվարողների ու ընկերությունների կողմից «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաների նվիրատվության մասին հրապարակումների հետ կապված՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսել: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը: «ԿամԱԶ» աղբահավաք մեքենաների նվիրատվության մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկություններ էր հաղորդել նաև Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

̰
По секрету всему свету. «Ռոսիա-1»-ի հաղորդումը` Հայաստանի մասին

17:16 30.11.2019

Ռուսական «Ռոսիա-1» հեռուստաալիքի «По секрету всему свету» հաղորդման հերթական թողարկումը նվիրված է Հայաստանին: Այս մասին գրառում է կատարել Զբոսաշրջության կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում: «Հատուկ շնորհակալություն նկարահանումներին աջակցելու համար»,- նշվում է կոմիտեի գրառման մեջ:

̰
Հանդիսավոր միջոցառում Արցախում` նվիրված հանրապետության ոստիկանության մասնագիտական օրվան

17:12 30.11.2019

Մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու համար Արցախում է եղել նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Հանդիսությանը մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Ներկաները ծաղկեպսակ և ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։  Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն […]

̰
ՌԴ հակամենաշնորհային ծառայության պետի նախկին տեղակալ Հրաչիկ Պետրոսյանը նոր պաշտոն ունի

17:00 30.11.2019

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության պետի տեղակալ Հրաչիկ Պետրոսյանը նշանակվել է նոր պաշտոնի: «Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 2840-р հրամանով Հրաչիկ Աշոտի Պետրոսյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նա «Ռոստեխ» պետական կորպորացիայում նշանակվել է թվային փոխակերպման գծով տնօրեն»,- ասված է «Ռոստեխի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: […]

̰
Համազասպ Դանիելյանը ևս միացավ «չելենջին»

16:51 30.11.2019

ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ ևսը միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու մարտահրավերին. «Բարի լույս ու բարի «Լույս»։ Միանում եմ Համահայկական հիմնադրամին արվող հանգանակությունների մարտահրավերին, պարտավորվում ամսական 10.000 դրամ փոխանցել, ինչպես նաև մարտահրավեր նետում «Լուսավոր Հայաստան» խմբակցության երեք պատգամավորների` Կարեն Սիմոնյանին, Գևորգ Սիմոնյանին և Անի Սամսոնյանին»,- իր տեսաուղերձում ասել է Համազասպ […]

̰
Թուրքական AtlasGlobal ավիաընկերության երևանյան ներկայացուցիչը Թուրքիայում է. մանրամասներ չեղարկված թռիքչների և ուղևորների մասին

16:49 30.11.2019

Նոյեմբերի 25-ին Թուրքական «Atlas Global» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով բոլոր ուղղություններով չվերթները դադարեցնելու մասին, այդ թվում` Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Արդյունքում` բազմաթիվ ուղևորներ Երևանից Ստամբուլ և Ստամբուլից Երևան հասնելու խնդրի առջև են կանգնել: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել, և խնդրի կարգավորման ուղղությամբ արդյո՞ք լուծումներ ունի Քաղաքացիական ավիացիայի կենտրոնը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Փորձում են մանիպուլյացիայի ենթարկել հանրային կարծիքը. ՊԵԿ

16:46 30.11.2019

Ի պատասխան նախօրեին հնչած հայտարարություններին՝ ՊԵԿ-ը հայտնում է, որ ոմանք իրենց անձնական և շատ դեպքերում անօրինական շահերը քողարկելով հանրային շահի ներքո` փորձում են մանիպուլյացիայի ենթարկել հանրային կարծիքը: ՊԵԿ լրատվականի հաղորդագրության մեջ նշվում է. «Գյումրի քաղաքում գործող ՊԵԿ Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում չկա որևէ մենաշնորհ ավտոմեքենաների բեռնման-բեռնաթափման և հարակից ծառայությունների մատուցման ոլորտում: Ներմուծողները հնարավորություն ունեն […]

̰
Սկսվել է ամանորյա բարեգործական տոնավաճառը

16:39 30.11.2019

«Բարի գալուստ, Հայաստան» ասոցիացիան արդեն 10 տարի կազմակերպում է ամանորյա բարեգործական տոնավաճառ: Հասույթը ուղղվում է տարբեր սոցիալական ծրագրերի: Այս տարի տոնավաճառը կազմակերպվել է, որպեսզի գումար հատկացվի «ուղեղի կաթված» ախտորոշմամբ փոքրիկների ծնողների մասնագիտական կրթությանը: Բարեգործական տոնավաճառից ստացված հասույթը պետք է ուղղվի նաև ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրին և հաշմանդամների ստեղծագործությունների թվայնացմանը: Մասնակցել են Հայաստանում հավատարմագրված 13 դեսպանատների […]

̰
Կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները

16:20 30.11.2019

Կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի հետ վերջին շրջանի մի շարք աշխատանքային քննարկումները, ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկները, ինչպես նաև գիտական հանրույթի դիմումները, կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները: […]

̰
Հայկ Մարությանն ու Դավիթ Խաժակյանը՝ աղբատար մեքենաների ու դրանց շուրջ ծագած աղմուկի մասին

16:16 30.11.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ քաղաքապետը գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող տարածքին առնչվող գործարք է իրականացրել ու դրա դիմաց ստացել աղբատար մեքենաներ։ Այս հարցով նա դիմել է ոստիկանություն: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ, ի պատասխան այս հայտարարությունների, ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադարձել է վերջին օրերին մեծ աղմուկ […]

̰
Գյուղական տուրիզմի զարգացում՝ Կառավարության և ՄԱԿ-ի աջակցությամբ

16:10 30.11.2019

ՀՀ կառավարությունը «Գյուղական տուրիզմի զարգացում՝ Կառավարության և ՄԱԿ-ի աջակցությամբ» վերնագրով տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: Մանրամասները` տեսանյութում:

̰
Րաֆֆի Հովհաննիսյանը նշում է ծննդյան 60-ամյակը

16:00 30.11.2019

«Ժառանգություն» կուսակցությունը նշում է իր հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակը: Այդ առիթով կուսակցությունը տեսանյութ է պատրաստել և վերնագրել «Րաֆֆի Հովհաննիսյան. 60 տարի վեհանձն հանդգնություն»:

̰
Ադրբեջանի ընդդիմադիր ճամբարում խուճապ է. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

15:44 30.11.2019

Ադրբեջանում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ թեմայի շուրջ «Շանթ» ՀԸ հաղորդավար Արտյոմ Երկանյանը զրուցել է ադրբեջանագետ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանի հետ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության քաղխորհուրդը նոյեմբերի 28-ին որոշում է ընդունել երկրի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը, ցրելու մասին: Մանրամասները` տեսանյութում:

̰
Աշոտ Ղուլյանն առաջադրվել է նախագահի թեկնածու

15:42 30.11.2019

Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության վեցերորդ համագումարը: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, համագումարին ներկայացվել են կուսակցության Կենտրոնական խորհրդի և վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունները: Հաջորդիվ տեղի են ունեցել կուսակցության նոր Կենտրոնական խորհրդի և Կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի ընտրությունները: Համագումարին կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ ԱԺԿ-ն հանրապետության քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից է, և վերջին գրեթե […]

̰
Ես challenge եմ անում Մեհրիբանին ու Բաքվում հաստատ Կոմիտաս եմ լսելու. Նաիրա Զոհրաբյան

15:10 30.11.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «ֆեյսբուք»-ում մարտահրավեր է նետել Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևային: «Ես challenge եմ անում Մեհրիբանին ու Բաքվում հաստատ Կոմիտաս եմ լսելու»,- գրել է նա: «Ադրբեջանի փոխնախագահ, Իլհամի կին Մեհրիբան Ալիևան խոսել է իր երազանքի մասին ու էդ երազանքը, պարզվում է, Արցախում մուղամ լսելն է: Իհարկե, մեր […]

̰
Ուկրաինայի հայ գործարարները Զարեհ Սինանյանի հետ հանդիպմանը կարևորել են հայկական ազգային բրենդի ստեղծումը

15:07 30.11.2019

Ուկրաինա աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «SIMUL FORTES» գործարարների ակումբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Հանդիպման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել «Imagine Armenia» բարեգործական հիմնադրամի նախագահ Հայկ Աղվանյանը՝ ներկայացնելով հանդիպման […]

̰
Հակադոպինգային սկանդալ. SHANTNEWS-ի անդրադարձը

15:00 30.11.2019

Հակադոպինգային համաշխարհային գործակալության՝ Ռուսաստանի նկատմամբ սկսած գործընթացը ՌԴ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան անվանել է «կռիվ առանց կանոնների», նույնիսկ՝ պատերազմ: Եթե հակադոպինգային գործակալությունը Ռուսաստանին կարգավիճակից զրկելու որոշում կայացնի, ապա ռուս մարզիկները կարող են զրկվել միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից:  Հակադոպինագային համաշխարհային կազմակերպությունը Ռուսաստանի նկատմամբ վերջնական որոշում կկայացնի դեկտեմբերի 9-ին: Համաշխարհային հակադոպինգային գործակալության, այսպես ասած, համապատասխանության կոմիտեն  նոյեմբերի […]

̰
«X factor» նախագծի ֆինալիստ Իննա Սայադյանը չանցավ «Ձայնը» նախագծի հաջորդ փուլ

14:43 30.11.2019

Ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ձայնը» շոուի «մենամարտեր» փուլը Իննա Սայադյանի համար չավարտվեց հաղթանակով: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը գրել էր, որ  «Ձայնը» երաժշտական նախագծի նոր եթերաշրջանում դուդուկի հուզիչ հնչյունների ներքո «Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ» գեղեցիկ կատարմամբ ժյուրիի ուշադրությունը գրավել է հայուհի Իննա Սայադյանը: Առաջինը պտտվել էր հայտնի պրոդյուսեր և կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն, հետո Սերգեյ Շնուրովը և ժյուրիի […]

̰
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համարժեք գործողությունների

14:27 30.11.2019

Պաշտպանության բանակից հայտնում են, որ նոյեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 220 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3500 կրակոց: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են համարժեք գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված […]

̰
«Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով Մեղրիի մանկապարտեզում կտեղադրվի արևային էներգիայով ջեռուցող համակարգ

14:00 30.11.2019

«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ կհիմնանորոգվի Մեղրիի մանկապարտեզը, ինչպես նաև հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը մանկապարտեզում կիրականացնի «Մեղրիի մանկապարտեզում արևային էներգիայով ջեռուցող համակարգ տեղադրելու» դրամաշնորհային ծրագիրը (51,154 ԱՄՆ դոլար)։ Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից: Դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի Մեղրիի միակ մանկապարտեզում տեղադրել արևային էներգիայի համակարգ և ջրատաքացուցիչ: Համակարգը հնարավորություն կտա մանկապարտեզին խնայել էներգիա՝ թեթևացնելով […]

̰
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել կաշառք ստանալու պահին ոստիկանության ծառայողի ձերբակալությունից

13:56 30.11.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի տղամարդու ապօրինի հրազենը օրինականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու և դրանց հիման վրա սահմանված կարգով հրազենը գրանցելու դիմաց ոստիկանության Արմավիրի բաժնի թույլտվության համակարգի տեսուչը քաղաքացուց որպես կաշառք պահանջել է 55․000 դրամ։ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական […]

̰
Էրիկ Էսրաիլյանն ընդունել է Ալեքսիսի Օհանյանի և Սերժ Թանկյանի մարտահրավերները

13:39 30.11.2019

Ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն ընդունել է իրեն ուղղված «մարտահրավերը»: Հիշեցնենք, որ Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակներչում նրան մարտահրավեր էին ուղղել, թե´ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, երգահան Սերժ Թանկյանը, թե´ «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս  Օհանյանը: Պրոդյուսերը պատասխանել է Սերժ Թանկյանին` ասելով, որ ինքն իր հերթին մարտահրավեր է նետում երգչուհի Շերին, ինչպես նաև […]

̰
Հեչ կմտածե՞ք, որ այս պահին Մեղրիում և Կապանում +20 աստիճան է. Գագիկ Սուրենյան

13:20 30.11.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հեչ կմտածե՞ք, որ այս պահին Մեղրիում և Կապանում +20 աստիճան է»:

̰
Բաբկեն Թունյանը միացավ վարչապետի մարտահրավերին

13:00 30.11.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ միանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին: «Ընդունում եմ Անուշ Բեղլոյանի մարտահրավերը. այսուհետ ամեն ամիս իմ աշխատավարձից 10 հազար դրամ կփոխանցվի«Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Մարտահրավերս ոչ ոքի չեմ փոխանցում, քանի որ չգիտեմ՝ ով է արդեն միացել այս ֆլեշմոբին, ով` ոչ, այնպես որ դաշտն […]

̰
BACK_TO_TOP