15:00 30.11.2019
Հակադոպինգային համաշխարհային գործակալության՝ Ռուսաստանի նկատմամբ սկսած գործընթացը ՌԴ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան անվանել է «կռիվ առանց կանոնների», նույնիսկ՝ պատերազմ: Եթե հակադոպինգային գործակալությունը Ռուսաստանին կարգավիճակից զրկելու որոշում կայացնի, ապա ռուս մարզիկները կարող են զրկվել միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից: Հակադոպինագային համաշխարհային կազմակերպությունը Ռուսաստանի նկատմամբ վերջնական որոշում կկայացնի դեկտեմբերի 9-ին:
Համաշխարհային հակադոպինգային գործակալության, այսպես ասած, համապատասխանության կոմիտեն նոյեմբերի 17-ին շտապ կարգով նիստ է գումարել՝ քննելով Ռուսաստանի հարցը: Արդյունքում առաջարկվում է 4 տարով Ռուսաստանին զրկել մասնակցել միջազգային մարզական մրցումներին մասնակցությունից՝ հակադոպինգային կանոնակարգին չհամապատասխանելու պատճառով:
Բանն այն է, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալության մասնագետները անհամապատասխանություններ են գտել Ռուսաստանի դոպինգային ստուգման լաբորատորիաների տվյալների մեջ, որոնք ներկայացվել են իրենց: Մասնավորապես, նրանք համեմատել են իրենց ձեռքում եղած տվայլների հին պատճենները նորերի հետ և պարզել, որ դրանցում փոփոխություններ են արված՝ մասնավորապես դրանցում բացակայում են դոպինգի առկայության փաստի ապացուցման հարյուրավոր դեպքերի մասին տվյալները: Ըստ գործակալության մասնագետների` այդ փոփոխություններն իրականացրել է ռուսական սպորտում դոպինգի հարցերով ՎԱԱԴԱ-ի գլխավոր ինֆորմատոր Գրիգորի Ռոդչենկովը՝ ևս երկու հոգու հետ: Ռոդչենկովի անունը դեռ շատ վաղ էր հայտնի դարձել:
Ըստ այդմ՝ Համապատասխանության կոմիտեն առաջարկում է այդ տվյալների հիման վրա էլ զրկել Ռուսաստանի հակադոպինգային գործակալությանը համապատասխան կարգավիճակից, ըստ այդմ, նաև 4 տարով արգելել Ռուսաստանի մասնակցությունը միջազգային բոլոր մրցումներին:
Մանրամասները` տեսանյութում:
11:50 13.08.2025
Բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվեց. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 9-ի գիշերը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի առանձնատներից մեկից կատարված գողության վերաբերյալ հաղորդում չեղավ, սակայն Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները երկու օր անց դրա մասին ստացան օպերատիվ տեղեկություն: Առանց փաստարկ բերելու, թե ինչու չի դիմել իրավապահներին` տանտիրուհին այնուամենայնիվ հաղորդում տվեց: Նախաձեռնվեց քրեական վարույթ, և հետագա գործողություններով հիմնավորվեց, որ օգոստոսի 9-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, […] ...
11:42 13.08.2025
Մբապեի դուբլն ու «Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակըՄադրիդի «Ռեալն» ընկերական խաղում 4-0 հաշվով հաղթել է ավստրիական «Տիրոլ» ակումբին։ Դուբլ է գրանցել Կիլիան Մբապեն, մեկական գոլ խփել են Էդեր Միլիտաոն ու Ռոդրիգոն։ ...
11:26 13.08.2025
ԱՄՆ-ն Սիրիայի վերակառուցման համար օգնություն է առաջարկում զիջումների դիմաց․ The NationalՄիացյալ Նահանգները Սիրիայի նոր իշխանություններին առաջարկել է օգնություն սոցիալ-տնտեսական վերականգնման գործում՝ պայմանով, որ Դամասկոսը փոխի իր կուրսը էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Նախաձեռնությունը առաջարկվել է Սիրիայի, ԱՄՆ-ի և Հորդանանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին Ամմանում, հաղորդում է The National թերթը ՝ հղում անելով աղբյուրներին: «Ամերիկյան գաղափարն այն է, որ ստեղծվի պետությունների […] ...
11:17 13.08.2025
Դատախազական ներգործության արդյունքում` վերականգնվել է պետությանը պատճառված՝ 390,000 ԱՄՆ դոլարին համարժեք 150,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ երկաթեղենի, ներկերի, թերթապակու, ջրմուղի ու ջեռուցման սարքավորանքի և շինանյութի մանրածախ ու մեծածախ վաճառքի գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում, առանձնապես խոշոր չափերով՝ 500 միլիոն 721 հազար դրամ հարկեր չվճարելու նպատակով, խախտել է Հարկային […] ...
11:08 13.08.2025
Յուրաքանչյուրդ պետք է մաս կազմի մեծ փոփոխության և առաջընթացի Հայաստանում. տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստըՊետություն-հասարակություն կապն ամրապնդելու, ավելի արդյունավետ ու բազմակողմանի պետական կառավարում ապահովելու նպատակով ՆԳ նախարարությունը շարունակում է ակտիվ համագործակցությունը հանրության տարբեր շերտերի հետ։ Այդպիսի համագործակցության հերթական օրինակը ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի ձևավորումն էր: Նպատակը երիտասարդների ձայնը պետական կառավարման օրակարգում լսելի դարձնելն է։ Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին։ […] ...
10:56 13.08.2025
Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներԹմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ: Oրերս Ագարակ սահմանային անցման կետում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները, մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ժամանած […] ...