12:48 30.11.2019
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի հերթական սադրանքն ու հարևան երկրին կոչ արել հավատարիմ մնալ հանձնառություններին: Հաղորդագրության մեջ ասված է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, ինչը […]
12:23 30.11.2019
«Ամերիկայի ձայնը» գրում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը ոգևորությամբ են ընդունել Լոս Անջելեսում: Մանրամասները՝ տեսանյութում:
12:11 30.11.2019
Նոյեմբերի 30-ին` ժամը 08:23-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել լճում, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհի 7-րդ […]
12:03 30.11.2019
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է եղել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 06:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 24-ամյա Գառնիկ Աղաբաբյանն իր վարած Nissan Tiida մակնիշի ժամանակավոր համարանիշի (տրանզիտ) ավտոմեքենայով Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել 65-70 տարեկան կնոջ: Վարորդն ահազանգել է Երևանի շտապօգնություն, և բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը: Վարորդը տեղում ենթարկվել […]
11:27 30.11.2019
Նոյեմբերի 29-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է չինական «CITIC Construction» ընկերության փոխնախագահ Յան Ցզյանցյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պղնձաձուլարանի կառուցման հնարավորությունը և դրա հետ կապված տարբեր տեխնիկական, լոգիստիկ, ֆինանսական և սպառման շուկաների հարցեր։ Տիգրան Ավինյանն ընդգծել է […]
10:58 30.11.2019
Նոյեմբերի 30-ին` ժամը 05:37-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ նախկին ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: […]
10:54 30.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Միացյալ ազգերի կազմակերպության սննդամթերքի համաշխարհային կազմակերպության (FAO) ամենամսյա զեկույցի համաձայն 2019 թվականի հոկտեմբերին, անցած տարվա հոկտեմբերի համեմատ, սննդամթերքի համաշխարհային գները աճել են 6 տոկոսով: Իսկ Հայաստանում 2019-ի հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքը թանկացել է 0.1 տոկոսով: Սա հիմնականում եթե ոչ բացառապես երկրում տնտեսական մրցակցության […]
10:18 30.11.2019
Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում գողության վերաբերյալ երեք հաղորդում ստացվեց։ Գաղտնի հափշտակությունները կատարվել էին գեղեցկության սրահից, ռեստորանային համալիրից ու հագուստի խանութից։ Հանցագործությունները բացահայտելուն ուղղված հետախուզական միջոցառումների ընթացքում ոստիկանության Կենտրոնական բաժնում հնչեց գողության վերաբերյալ ևս երկու ահազանգ։ Այս դեպքում ևս թիրախում գեղեցկության սրահ ու հագուստի խանութ էր։ Հետախուզական միջոցառումները շարունակվեցին նաև հիշյալ դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ […]
10:04 30.11.2019
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱՅՍՕՐ դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 30-ին: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին […]
10:00 30.11.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչպես և պայմանավորվել ենք, հրապարակում եմ այն փաստաթղթերի պատճենները, որոնց մասին խոսում էի նախորդ տեսանյութում։ Յուրաքանչյուր լուսանկարի հետ դրա նկարագրությունն է»։ https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/470724820237825?__xts__[0]=68.ARAdCg3odN6UcIsjs0dacTAYDFKzJerfhvE4oC6gc9kmfxJqOQiJ4404QFkH4Pv4ONaqlG3YmXVU-GQY89fAYl_Ca9VlP5c3jJJIK3vDq1OA51HfrW_8_lmglzq7oVTHgM9BbgjKXxYem0X8F2bxf7fX3ZC0z0SoXfLx9H8kkOq1SRHq8R2RAe8JJ173UyIgwTbcOaOwx8mIvb_0L298Cz7N-ynd5HfvUokQvODNqGtQkSPYUEAa6UMFsxe43CeuHaQsh_T2givmwSdlOG4Y4t4b584py-ETEJ84JuzB8imx7VCHukViouqwx66DNzoSF1smGxC8yJCz4wnkxpEMnhk&__tn__=-R
09:57 30.11.2019
Նոյեմբերի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց, որ Ոսկեվազ գյուղի Մաշտոցի փողոցի վարսավիրանոցի դիմացից առևանգել են մի երիտասարդի «ՎԱԶ 2106»-ը։ Ահզանգին արագ արձագանքած ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները շտապեցին գյուղ մտնող ճանապարհներ, որպեսզի փախցրած մեքենայի ընթացքը կասեցնեն, բայց մեքենան չկար։ Ոստիկանները շուտով տեղեկություններ ստացան, որ մեքենայի ընթացքն արդեն իսկ կասեցվել է․ տղամարդը Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցում […]
09:35 30.11.2019
Նոյեմբերի 29-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ մոտ 1 հա, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ։ Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
09:15 30.11.2019
Նոյեմբերի 29-ին` ժամը 17:18-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների հատվածում՝ տներից մեկի տանիքում, անգիտակից վիճակում գտնվող քաղաքացի կա. ենթադրվում է, որ հոսանքահարվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ թիվ 15/1 հասցեում՝ շինանյութի խանութի տանիքում, […]
08:24 30.11.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը․ «Ցույց է տալիս փաստաթուղթը՝ պնդելով, որ ստորագրել է Հրաչյա Սարգսյանը, հերքելով իմ պնդումը։ Ուշադիր նայելու դեպքում ակնհայտ երևում է իր իսկ ցուցադրած թղթում, որ գրված է Հ․ Մարության: Հիմա էլ կասեն, թե թեք գծով փոխքաղաքապետն է ստորագրել»։
08:18 30.11.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 2-ին կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը: ժամը 10:00-14:00՝ Վանաձոր քաղաքի՝ Չուխաջյան թաղամաս, Չուխաջյան 2-66/զույգ/ շենքեր, Ամիրյան 5, 7, 9 շենքեր, Աբեղյան, Գայ, Խուդյակով, Բարեկամություն փողոցներ, Երևանյան խճուղու 72, 76, 117-123, 125, 127-149 շենքեր, 153-223 /կենտ/, 76-152/զույգ/ սեփական տներ, Խնձորուտ […]
08:10 30.11.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-15։00 Ավանեսովի 1, 2 փողոցները, Արեշ 35փ. 125/3; 37փ. 125-135; 41փ. 68-119; 41/1փ. 2-17 սեփական տները, Արեշ 35փ. 127/1, 127/2, 127/3 շենքերը, Ավանեսովի փ. 8/2, 8/3 շենքերը, Ավանեսովի 1փ. 1, 4, 6, 7, […]
23:59 29.11.2019
Ոստիկանության հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այսօր մոտավորապես ժամը 20:00-ի դրությամբ ավելի քան 100 վթար է եղել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ժամը 18:00-ի դրությամբ մայրաքաղաքում մոտ 80+ վ նյութական վնասով վթար էր գրանցվել: Մոտավորապես ժամը 20:00-ի դրությամբ՝ մոտավորապես 100+ վթար… սպասեք ավելիին սովորական աշխատանքային օրերին, երբ որևէ […]
23:56 29.11.2019
Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին, նախնական տվյալներով, հավաքվել է 9 միլիոն 856 հազար 100 դոլար։ Այս անգամ հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում և Հայաստանի երեք մարզում։ Հեռուստամարաթոնի տաղավարում հյուրընկալվել է վարչապետը և իր դիտարկումները ներկայացրել հիմնադրամի գործունեության մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
23:48 29.11.2019
SHANTNEWS-ի թղթակիցը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել է Մովսես գյուղ: «Այստեղ ապրում են զարմանալի ուժեղ, ամուր կամքով մարդիկ: Նրանց հետ շփումից մի պահ մոռանում ես, որ մինչև հակառակորդի գյուղն ընկած տարածքը հաշվվում է ընդամենը մետրերով, որ անզեն աչքով կարող ես նշմարել նրանց դիրքերը: Մոռանալ, որ հակառակորդի տեսադաշտում ես: Այստեղ խաղաղություն կոչվածն ավելի փխրուն հասկացություն […]
23:31 29.11.2019
ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, երեկ այցելել է Տավուշի մարզի Մովսես գյուղ: Դպրոցում նա մասնակցել է խաղերի, նկարչության և կավագործության դասընթացների, նաև պարել է աշակերտների հետ: Մովսես գյուղից Աննա Հակոբյանը մեկնել է ՀՀ ԶՈՒ հյուսիսարևելյան ուղղության մարտական դիրքերից մեկն ու հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:13 29.11.2019
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքոմ նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 15-ամյա Ա. Մ․-ի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Երևանի բնակիչ՝ 21-ամյա Սերյոժա Թ․-ն, այս տարվա հունիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսը սեքսուալ բնույթի գործողություներ է կատարել Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։ […]
21:43 29.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ալեքսիս Օհանյանն ընդունել է իր մարտահրավերը և մարտահրավիրել երեք ուրիշ հայի: Հիշեցնենք, որ հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր էր նետել Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին: Մարտահրավերն ընդունել էր Սերժ Թանկյանը, որը փոխանցել է այն երեք այլ հայերի՝ պրոֆեսոր […]
21:28 29.11.2019
Ֆեյսբուքյան օգտատեր Շահեն Պետրոսյանն իր էջում կեղծ թսթադրամների լուսանկարներ է հրապարակել և կից գրել, որ ՀՀ-ում գործում են խմբավորումներ, որ կեղծ ռուսական թղթադրամներով են առևտուր անում փոքրիկ խանութներում «Հրավիրում եմ ոստիկանության ուշադրությունը: ՀՀ-ում գործում են խմբավորումներ, որ կեղծ ռուսական թղթադրամներով են առևտուր անում փոքրիկ խանութներում, որտեղ աշխատում են ոչ տեղեկացված միամիտ մեծահասակ կանայք: Մի քանի […]
21:15 29.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության տնօրեններ Կամիլիո Ազուզին և Անուշավան Սիմոնյանին: «Ամբեր Կապիտալ»-ը ՀՀ-ում առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի հիմնադիրն է: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ գործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: «Ամբեր Կապիտալ» ընկերության ղեկավարները վարչապետին ներկայացրել են ֆոնդի գործունեության համար հետաքրքրական ոլորտները, ներդրումային ծրագրերը և ներդրումների ծավալները: Նրանք ընկերության հետաքրքրվածությունն են հայտնել […]
20:56 29.11.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում հակադոպինգային ծառայության և սպորտային բժշկության հանրապետական կենտրոնի պետ Արեգ Հովհաննիսյանն անդրադարձել է Ռուսաստանի հանդեպ կիրառվող դոպինգ քաղաքականությանը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը քայլեր է անում համաշխարհային հակադոպինգային օրենսգրքին համապատասխանելու համար: Դրանից բացի՝ Արեգ Հովհաննիսյանն անդրադարձավ «Մել» ֆիլմին և Մելինե Դալուզյանի հետ կապված դոպինգ սկանդալին. «2012-ի օլիմպիական խաղերի ժամանակ էր, երբ Մելինե Դալուզյանը […]
20:41 29.11.2019
ՀՀ ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի տղամարդու ապօրինի հրազենը օրինականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու և դրանց հիման վրա սահմանված կարգով հրազենը գրանցելու դիմաց ոստիկանության Արմավիրի բաժնի թույլտվության համակարգի տեսուչը քաղաքացուց որպես կաշառք պահանջել է 55.000 դրամ։ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման […]
20:30 29.11.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում վիճակագրական որոշ տվյալներ է ներկայացրել. «ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018 թվականին 2017թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 8.6%-ով կամ 2.2 տոկոսային կետով և կազմել 23.5%։ 23.5% աղքատության մակարդակը նշանակում է, որ երկրի բնակչության մոտ ամեն չորրորդը ամսական 42 621 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր […]
20:14 29.11.2019
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով եղել է պաշտպանության բանակում: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ԱՀ ՊՆ, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ շրջել է հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերում, ծանոթացել ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում ընթացող […]