16:14 28.11.2019
Երևան քաղաքը պատրաստ է ընդունել նվերներ, նվիրատվություններ բոլորից և ցանկացած տեսքով։ Այս մասին այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նա անդրադարձավ վերջին շրջանում աղմուկ բարձրացրած` աղբատար մեքենաների նվիրատվություններին։ Նա ասաց` քանի դեռ նվիրատվությունների վերջնական պայմանավորվածությունները չկան, չեն կարող հրապարակել, հակառակ դեպքում շահարկումներ կլինեն նաև քաղաքական բնույթով, ինչը կարող է նվիրատվությունների […]
16:00 28.11.2019
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նա նաև տեղեկացրեց, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
15:47 28.11.2019
Մեկնարկել են Գյումրու գլխավոր եղևնու տեղադրման աշխատանքները: 27 մետր բարձրություն ունեցող տոնածառի համար սոճու ճյուղերը բերվել Լոռու մարզից: Գլխավոր եղևնու մետաղական կոնստրուկցիայի մոնտաժման, ապամոնտաժման, դեկորների վերանորոգման համար հատկացել է մոտ 3 մլն դրամ: Եվս 900.000 դրամ հատկացվել է տոնածառի ձևափոխման համար (ներքևի հատվածում), մոտ 10 մլն դրամ էլ հատկացվել է հիմնանորոգված փողոցների տոնական ձևավորման համար:
15:32 28.11.2019
ՀՀ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քաղաքապետարանը պատրաստվում է նոր պարգևատրումներ անել. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի շարք տնտեսվարող կազմակերպություններ և անհատներ, քաղաքային տնտեսության զարգացմանն օժանդակելու նպատակով նվիրատվություններ են արել քաղաքին: Տեղեկացրել ենք նաև, որ քաղաքապետը մտադիր է տարեմուտից առաջ ամփոփել այս նվիրատվությունները և շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնել սոցիալական […]
15:28 28.11.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է, որ Արմավիր քաղաքում բացվել է Շառլ Ազնավուրի հուշարձան-պուրակը. «Այսօր Արմավիր քաղաքում, քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի նախաձեռնությամբ, բացվեց Շառլ Ազնավուրի հուշարձան-պուրակը: Արմավիր քաղաքում հեղափոխական ձեռքբերումներ կան, իսկ այս պուրակը մշակութային բաղադրիչն է»:
15:18 28.11.2019
ԱԺ հանձնաժողովի նիստում այսօր բանավեճ տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանի միջև: Պատգամավորը պարզաբանումներ է ներկայացրել SHANTNEWS.am-ի հետ զրույցում: Նա նշել է՝ քննարկվողը օրենքի նախագծերի փաթեթ էր, որի երրորդ կետում լուրջ խնդիրներ էին տեսնում, խոսքը դեղորայքի գովազդի մասին է: «Ինչո՞ւ թեժացավ՝ ես չգիտեմ: Մտավախություններ ունեինք, իսկ ԱԺ-ն […]
15:15 28.11.2019
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով 2 վայրկյանը մեկ աշխարհում մահանում է 1 մարդ: Վերջին տվյալների համաձայն՝ 30-70 տարեկան բնակչության շրջանում յուրաքանչյուր 2 վայրկյանը մեկ սրտի և թոքի հիվանդություններից, կաթվածից, քաղցկեղից և շաքարային դիաբետից մահանում է 1 մարդ:
15:12 28.11.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակի պատասխանը. «Հոկտեմբեր ամսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ-առաջարկ էի հղել Համո Բեկնազարյանի անվան «ՀԱՅՖԻԼՄ» կինոստուդիայի կարգավիճակի հստակեցման, դրա բրենդի զարգացման և առհասարակ «ՀԱՅՖԻԼՄ» կինոստուդիայի առողջացման, վերականգնման և վերագործարկման վերաբերյալ, որն իրենից ներկայացնում է հայեցակարգ՝ մշակված հայկական կինոյի […]
15:10 28.11.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում թեժ քննարկման առարկա է դարձել «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախատեսվող փոփոխություններից մեկով՝ դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկության տարածումը ԶԼՄ-ներով արգելվում է, բացառությամբ՝ պետական ծրագրի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բաց թողնվող դեղերի մասին հանրային իրազեկում իրականացնելը: Այստեղ պատգամավորները լուրջ խնդիրներ և […]
15:09 28.11.2019
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կմասնակցի լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորության արարողությանը: Վարդանյանների և Սարգսյանների ընտանիքները երկար տարիներ ջերմ հարաբերություններ ունեին, նրանց կապում էր մեծ բարեկամությունը։
15:07 28.11.2019
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման փաստաթղթային արխիվից տեղեկանք տրամադրելու համար այսուհետև քաղաքացին վճարումներ չի կատարի, եթե այն վերաբերում է 2014-ի սեպտեմբերից հետո թվայնացված փաստաթղթերին: Մինչև հիմա քաղաքացին վճարում էր 7-10 հազար դրամ պետական տուրք: Հիմա 10 մլն-ի հասնող թվայնացված փաստաթղթերի տրամադրումը կկատարվի 1-2 օրում անվճար: Հարցն այսօր քննարկվել է կառավարության նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան […]
15:05 28.11.2019
Հայաստանի հյուսիսում հայտնաբերված ավելի քան 2600 տարեկան ոսկորների հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք պատկանել են Ուրարտական թագավորության կին մարտիկի: Ամենայն հավանականությամբ՝ նա զոհվել է մարտի դաշտում: Հետազոտողները ենթադրում են, որ այդպիսի կին մարտիկներն են ոգեշնչել հին հույներին ամազոնուհիների կերպարի ստեղծման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հնագետների աշխատությունները հրապարակել է International Journal of Osteoarchaeology գիտական հանդեսը: Հնագետները մնացորդները […]
15:00 28.11.2019
Կառավարությունը, այսօր ի թիվս այլ ռազմավարությունների, հաստատեց նաև արդարադատության նախարարության ներկայացրած ռազմավարությունը՝ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների փոփոխությունների վերաբերյալ։ Ըստ այդ փաստաթղթի՝ նախատեսվում է․ Փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները Երևան քաղաքի տարածքում (Սիլիկյան թաղամասում) կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (200 մահճակալ նախատեսվելու է բուժման կարիք ունեցող անձանց համար): Փակել «Գորիս» քրեակատարողական […]
14:42 28.11.2019
«ՌուսՀիդրո»-ն «Սևան-Հրազդան» ՀԷԿ-ը կվաճառի Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերության կառույցներին: Այս մասին հայտնում է Kommersant-ը: Ցածր սակագների պատճառով երկիրն արդեն լքել է մեկ այլ ռուսական ընկերություն՝ «Ինտեր ՌԱՕ»-ն: Կասկադի արժեքը կարող է կազմել 173 մլն ռուբլի, գնորդը պարտավորվում է մարել վարկերը: Փորձագետները կարծում են, որ գործարքը շահավետ է երկու կողմի համար էլ, քանի որ «ՌուսՀիդրո»-ն ազատվում […]
14:42 28.11.2019
ՌԴ Պյատիգորսկ քաղաքի գարեջրի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շինություն է փլուզվել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Դրա հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել տեխնոլոգիական գործընթացի խախտման պատճառով: Պայթյունից զոհվել է նաև Կարապետյանի քեռին: Հարուցվել է քրեական գործ: Պյատիգորսկի […]
14:33 28.11.2019
Ազգային ժողովում ընթանում է առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Օրակարգային հարցերից մեկը վերաբերում է «Դեղերի մասին ՀՀ օրենքում» լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծին: Նախատեսվում են մի շարք փոփոխություններ՝ հստակեցվում են դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետները, 1 տարով երկարաձգվում է դեղերի պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետը, և նախատեսվում է նաև փոփոխություն դեղերի […]
14:24 28.11.2019
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` այսօր Ապրիլյան քննիչ հանձնաժողովը հերթական փակ քննարկումն է անցկացնելու, և մեզ տեղեկություններ են հասել, որ հերթական հրավիրյալն են ունենալու, և այդ մարդը լինելու է պաշտպանության նախարարությունից: Մեր թղթակցի տեղեկություններով` նա այն մարդն է, որը 2016թ. եղել է ՀՀ ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ստորաբաժանումներից մեկի ղեկավարը: Ըստ էության, հանձնաժողովը փաստացի քննելու և լսելու է […]
14:17 28.11.2019
ԱԺ-ում լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հատկապես անդրադարձել է քննարկվող պարտադիր առողջության ապահովագրության հարցին՝ նշելով դրա ընդունման դեպքում սպասվող արդյունքները: Արսեն Թորոսյանի խոսքերով՝ առողջության պարտադիր ապահովագրությունը թույլ կտա բարձրացնել բժշկական ծառայության որակը և իջեցնել գինը, բացի դրանից՝ մարդկանց վրա բժշկական ծառայությունների բեռը ծանր չի լինի, թեև պարտադիր պարբերաբար վճարելու են […]
13:47 28.11.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է սահմանամերձ Մովսես գյուղ: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում. «Սահմանամերձ Մովսես գյուղում եմ։ Գյուղի Պապիկ Ավալյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների հետ ազգային Փոփուրի պարն ենք պարում»:
13:44 28.11.2019
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները հաստատել են Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թվականի հունվարի 1-ից նշանակելու հարցը: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը Բիշքեկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում: «Այսօր պետությունների ղեկավարները շնորհավորել են Ստանիսլավ Զասին 2020 թվականի հունվարի 1-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ»,- […]
13:40 28.11.2019
Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ այս տարի սուբվենցիոն ծրագրերով Գյումրիին հատկացվել է 1,1 մլրդ դրամ` վերանորոգված ճանապարհներ, լուսավորություն, աղբահանություն, նոր թանգարան. Մանրամասները` տեսանյութում:
13:29 28.11.2019
Զինծառայողների տեսական գիտելիքները, գործնական հմտությունները, տարբեր իրավիճակներում մարտական խնդիրների կատարման ունակությունները կատարելագործելու նպատակով նոյեմբերի 27-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության ուսումնական պարապմունքներ:
13:28 28.11.2019
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարներին հրավիրել է Ռուսաստան՝ նշելու Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը, որը տեղի կունենա 2020 թվականին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Նա դա ասել է Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, […]
13:23 28.11.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 12:46-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
13:17 28.11.2019
Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 92-ամյա Վարդան Բաղդասարյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 010 42 02 02 հեռախոսահամարներով։
13:15 28.11.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Անդրֆեդերացիայի փողոցում գտնվող, պետական սեփականություն հանդիսացած 203.5 քմ մակերեսով սանիտարահամաճարակային տեսչության շենքի և 506.29 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացի օրինականությունը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախաձեռնությամբ ՍՊ […]
13:11 28.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու իշխանության ներկայացուցչի նկատմամբ Վայոց ձորի մարզի բնակչի կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները: Վերջինս ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Շինուհայրի խաչմերուկ կոչվող տեղանքում ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի ՀՈ բաժանմունքի երկու տեսուչ, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են […]
13:09 28.11.2019
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը գրություն է ուղարկել ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը՝ ներկայացնելով «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության տնօրենի դիմումն ու կից նյութերը, ըստ որոնց, «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից արտադրվում և իրացվում է «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերությանը պատկանող «Պյատ Օզեր» և «Բելայա Բերյոզկա» ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող խմիչք: Այս մասին հայտնում են […]
13:06 28.11.2019
Երևանում կայացել է ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստը։ ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կողմից հաշվեքննություն է իրականացվել 2019 թվականի ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման, անդամ պետությունների բյուջեների փոխանցման ճշտության վերաբերյալ: Դրանց համակարգումը այս տարի իրականացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատը: Նիստին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղըզստանի Հանրապետության բարձրագույն հաշվեքննիչ մարմինների ղեկավարները, […]