09:14 28.11.2019
Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Ողջունելով վարչապետին Բիշքեկում` Սոորոնբայ Ժեենբեկովը նշել է, որ այսօրվա հանդիպումը լավ առիթ է քննարկելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ կապերի զարգացման հեռանկարները: «Պարոն վարչապետ, ՀԱՊԿ-ում մեր նախագահության ընթացքում մենք ներդրել ենք բոլոր ջանքերը` կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ: Մենք շահագրգռված […]
08:58 28.11.2019
«Փաստ» թերթը գրում է․ «2020 թվականի պետական բյուջեի նախագծում մի առանցքային բաց կա, որը «Փաստի» հետ զրույցում մատնացույց արեցին մի քանի տնտեսագետներ: Բյուջեի նախագծի վերջին հատվածում, որը կոչվում է «Ռիսկերի գնահատման հատված», որպես կանոն, հիմնականում շեշտվում են այն հնարավոր ռիսկերը, որոնք կարող են ազդել բյուջեի կատարման վրա և ընթացքում որոշակի շեղումներ արձանագրել: Պարզվում է՝ 2020 […]
08:36 28.11.2019
Շուրջ 150 ուղևոր մնացել է Ստամբուլում՝ դեպի Երևան ուղիղ չվերթերի դադարեցման պատճառով․ հայտնում է Armdaily-ն։ Նրանք պետք է նոյեմբերի լույս 27-ի գիշերն ուղևորվեին Հայաստան, սակայն ինչպես հայտնել ենք, «Ատլաս Գլոբալը» չեղարկել է բոլոր թռիչքները: Օդանավի տոմս գնած հայերը բողոքում են, որ տոմսեր վաճառող ոչ մի ընկերություն վաղօրոք չի տեղեկացրել թռիչքների չեղարկման մասին: Ուղևորներն այլընտրանքային ճանապարհներ են […]
08:31 28.11.2019
«Սպառողները կկարողանան ընտրել էլեկտրական էներգիայի իրենց նախընտրած մատակարարին։ Այժմ քննարկման փուլում են համապատասխան որոշումների նախագծերը, որոնցով նախատեսվում է հստակեցնել մանրածախ շուկայում էլեկտրական էներգիայի առևտրային հարաբերությունները: Որոշումներից մեկը Հայաստանի էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելուն է վերաբերում, մյուսը՝ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելուն և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թ. մայիսի 31-ի համապատասխան որոշումն […]
23:29 27.11.2019
Այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Արտիմեդ գյուղում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` գյուղի բնակիչներից մեկը տներից մեկի հետնամասում տեսել է, որ հարևանը պարանով կախված է ծառից։ Անմիջապես տեղյակ է պահել պատկան մարմիններին։ Դեպքի վայր եկած բժիշկներն ու ոստիկաններն արձանագրել են, որ 67-ամյա տղամարդն արդեն մահացած է եղել։ Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ նա ապրում էր Էջմիածնում, […]
23:22 27.11.2019
Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հիմքը թերևս պետք է առավել խորքում փնտրել: Հետպատերազմյան Լիբանանի կյանքում բեկումնային եղավ 2005թ. երկրի այդ ժամանակ արդեն նախկին վարչապետ Ռաֆիկ ալ Հարիրիի սպանությունը: Դա տեղի ունեցավ ականապատված մեքենայի պայթյունով: Այն, որ դա պատահական չէր, ոչ ոք չէր կասկածում: Սիրիայի ազդեցությունը Լիբանանում նվազեցնել ցանկացող հանրահայտ գործչի սպանությունը երկրում սկիզբ դրեց հակասիրիական խոշոր […]
23:10 27.11.2019
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, դեկտեմբերի 2-ին առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 27-ի ցերեկը քաղաքի առանձին […]
23:05 27.11.2019
Նոյեմբերի 27-ին` ժամը 15:09-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայկ Հովսեփյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում՝ արկղի մեջ, հայտնաբերվել է նռնակ, որը տեղափոխվել է շենքի նկուղ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: […]
22:30 27.11.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 29-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևան՝ Նուբարաշեն վարչական շրջան՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջան` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջան` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցներ […]
22:00 27.11.2019
Նոյեմբերի 27-ին` ժամը 15:26-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 22ա շենքի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Նարեկ Ս.-ին (ծնված 1996 թ.): Փրկարարները […]
21:25 27.11.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 12։00-24։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Վանաձոր քաղաքի՝ Տավրոս 1 փողոց՝ նրբանցքներով և փակուղիներով, Տավրոս 2, 3, 4, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22 փողոցներ և […]
20:54 27.11.2019
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին նախօրեին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին պետք է հնարավորություն տրվի լիարժեք պաշտպանել իրենց և իրենց ընտանիքին՝ նշելով, որ համապատասխան օրինագիծը շուտով կներկայացվի խորհրդարան: Հրապարակման համաձայն՝ խոսքը Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի փոփոխության մասին է, որն առաջարկվում է լրացնել ևս մեկ պարբերությամբ այն մասին, […]
20:21 27.11.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկ կատարած այցի շրջանակում այսօր մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 14-րդ նիստին: Ողջունելով գործընկեր երկրների արդարադատության նախարարներին՝ Ռուստամ Բադասյանը կարևորել է Խորհրդի հերթական հանդիպումը և անդրադարձել օրենքի գերակայությանը, հանրային ծառայությունների մատուցման բարելավմանն ու կոռուպցիային և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցերի: Խոսելով Հայաստանում բնակչությանը […]
19:59 27.11.2019
Արդեն հայտնի է՝ բրիտանական Legatum վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Բարգավաճման ինդեքս վարկանիշում (The Legatum Prosperity Index) Հայաստանն առաջ է անցել հետխորհրդային տարածքի բոլոր պետություններից՝ բացառությամբ Բալթյան պետությունների և Վրաստանի: Իսկ որո՞նք են լավ ու վատ իմաստով հատուկ առանձնացված երկրները զեկույցում. Ըստ զեկույցի՝ Արևելյան Եվրոպայում Վրաստանն իր դիրքերն առավել բարելավված երկիրն է: 2009 թվականից ի վեր […]
19:48 27.11.2019
Նոյեմբերի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում գողության 4 դեպք արձանագրվեց։ Մի դեպքում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Էրեբունու փողոցում գտնվող «Հայփոստի» մասնաճյուղի դուռը ու գողացել հեռուստացույցը։ Իսկ մյուս դեպքում մտել էին «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման գրասենյակ, բայց ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ հանցագործությունն ավարտին չէին հասցրել։ Մյուս երկու դեպքերում գողություն էր կատարվել Էրեբունիում գտնվող ավտոսպասարկման ու կահույքի սրահներից։ […]
19:17 27.11.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել է Արփի խոշորացված համայնք։ Մինչ բնակավայրերում շրջայցի մեկնարկը՝ համայնքապետարանում անցկացվել է խորհրդակցություն աշխատակիցների, ավագանու անդամների մասնակցությամբ։ Քննարկվել են համայնքի խնդիրներին, առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։ «Շիրակի մարզում, իհարկե, չկա բնակավայր, որտեղ խնդիր չլինի, բայց մեր մարզում չկա համայնք, չկա բնակավայր, որտեղ հնարավոր չէ գտնել խնդրի լուծման բանալի, որովհետև […]
19:13 27.11.2019
Բիշքեկում մեկնարկել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների, արտաքին գործերի նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեների համատեղ նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ Հիշեցնենք, որ Բիշքեկ է ժամանել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնակցելու է երկրների ղեկավարների հանդիպմանը։ https://www.facebook.com/695247433/posts/10156342437512434/
19:07 27.11.2019
Վրաստանում ընդդիմությունը հայտարարել է, որ շարունակելու է բողոքի ակցիաներ և ցույցեր անցկացնել, իսկ հաջորդ մեծամասշտաբ բողոքի ակցիայի անցկացման մասին կհայտարարի այս շաբաթվա վերջին: «Խաղաղ, ոչ բռնի ակցիաները կշարունակվեն: Ընդդիմությունն ունի գործողությունների միասնական ծրագիր: Մեծամասշտաբ բողոքի ակցիայի անցկացման օրը կհայտարարվի շաբաթվա վերջին»,- հայտարարել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն: Վրացական խնդիրների մասին SHANTNEWS.am-ի տաղավարում մանրամասներ […]
19:04 27.11.2019
Գյումրիի 50 բազմաբնակարան շենքերի տանիքներ վերանորոգման կարիք ունեն: Ամեն տարի այս ցանկն ընդգրկվում է մարզպետարանի միջնաժամկետ ծրագրում, ու սպասում են ֆինանսավորման: 50 շենքերի ցանկից այս տարի առանձնացվել է մեկը, որի վերանորոգումը հրատապ է: Խոսքը Բուլվարային առաջին թաղամասի երրորդ շենքի մասին է, որի տանիքը հունիսին ուժեղ քամու հետևանքով պոկվել էր ու հայտնվել ռուսական ռազմաբազայի տարածքում: 5 […]
18:56 27.11.2019
Նոյեմբերի լույս 19-ի գիշերը ոստիկանության Ապարանի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Երեք հոգի մահակներով մտել էին Արագած գյուղի տներից մեկը, կապկպել 64-ամյա տանտիրուհուն, պահանջել ու վերցրել փող, ոսկեղեն, բանկային քարտեր և փախել։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ ավազակության հատկանիշներով։ Ապարանի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը՝ համագործակցելով ԿՀԴՊ գլխավոր վարչության, Արագածոտնի մարզային վարչության, Աշտարակի և […]
18:50 27.11.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանը զրուցել է գրող Աշոտ Աղաբաբյանի հետ հայտնի հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների մասին: Ինչպե՞ս են կարողացել այդքան հմուտ և այդպես հաճախ փոխել լեզուն, կենսակերպը. այս հարցին Աղաբաբյանը պատասխանել է. «Դա իսկական արվեստ է: Ես մի օր Գոհար Լևոնովնային հարցրի՝ քանի՞ անուն-ազգանուն եք ունեցել, պատասխանեց՝ չեմ հաշվել»,- ասաց Աղաբաբյանը: […]
18:47 27.11.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդաշարն այսօր արժանացել է «Տարվա լավագույն հեռուստահաղորդում» մրցանակին՝ «Պառլամենտ» հասարակական-քաղաքական ամսագրի կազմակերպած մրցանակաբաշխության ընթացքում: «Պառլամենտ» ամսագրի 10-ամյակին նվիրված միջոցառմանը մրցանակներ են ստացել նաև տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, բժշկական կենտրոններ ու հաղորդաշարեր:
18:41 27.11.2019
Բրիտանական BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել ադրբեջանական բանակում կտտանքների իրականացման մասին, որոնք, ըստ հեղինակի, կիրառվել են Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ կասկածվողների նկատմամբ: Ըստ հրապարակման՝ 2017-ին իրականացված խոշտանգումների հետևանքով 9 զոհ է գրանցվել, 25 հոգի դատապարտվել է: Իրավապաշտպանների տեղեկություններով՝ ընդհանուր առմամբ մոտ 100 զինվոր ու սպա է ենթարկվել տանջանքների: Օգտագործվել են տարբեր միջոցներ. նրանց մերկացրել […]
18:36 27.11.2019
«Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այսօր` նոյեմբերի 27-ին, այցելել է հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի տուն-թանգարան: «Օհան Դուրյանի տուն-թանգարան այցը և շփումը նրա տիկնոջ՝ Ալիս Դուրյանի և հոգեզավակ Վահան Վարդապետյանի հետ հրաշալի հնարավորություն էր կրկին հաղորդակից դառնալ հայ մեծանուն դիրիժորի արվեստին»,- իր ֆեյսբուքյան էջում հայտնել է […]
18:25 27.11.2019
Հրապարակվել է Բրիտանական Legatum վերլուծական ինստիտուտի՝ 2019 թվականի Բարգավաճման ինդեքսին վերաբերող զեկույցը: Բարգավաճման ինդեքսը գլխավորող երկրների ցանկը 2019 թվականին գլխավորում է Դանիան: Վերջին 10 տարվա ընթացքում այն լավագույն պայմաններն է ունեցել բոլոր չափանիշներով: Դանիան լավագույնն է նաև կենսապայմանների առումով: Ամեն դեպքում, աղյուսակից պարզ է դառնում, որ, օրինակ` անցյալ տարի, Դանիան առաջին հորիզոնականը զիջել է Նորվեգիային: […]
18:17 27.11.2019
Ստամբուլից Երևան այսօր նախատեսված թռիչքը չի կայացել. SHANTNEWS.am-ի տեղեկություններով` թուրքական «Atlas Global» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով բոլոր ուղղություններով չվերթները դադարեցնելու մասին, այդ թվում` Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Չվերթները դադարեցվել են նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ Թուրքիայում 2016-ից սկսված տնտեսական վայրիվերումների ու դրա պատճառով ընկերության կրած կորուստների պատճառով: Դրան գումարվել են նաև Ստամբուլի նորաբաց օդանավակայանի թանկ ծախսերը, […]
18:10 27.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ, որը ֆրանսիացի տասներեք զինվորականի մահվան պատճառ է դարձել: «Վշտի ու կորստի այս ծանր պահին ֆրանսիացի բարեկամ ժողովրդի կողքին ենք»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում: Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հղել զոհվածների ընտանիքներին և […]
18:04 27.11.2019
Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի անձնական երաշխավորությունը ստանձնած ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը Հատուկ քննչական ծառայությունում բացատրություն են տվել: Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա հրաժարվել է այլ հարցերի պատասխանել՝ խնդրելով դիմել Հատուկ քննչական ծառայությանը: Էդմոն Մարուքյանը ևս նշել է, որ ինքը հրավիրվել […]
17:57 27.11.2019
«Կան բաներ, որոնք երբեք չեմ բացահայտի, ինչ-որ բան գուցե»,- լեգենդար հետախույզ կամ ինչպես հաճախ անվանում էին նրան, «հետախուզության թագուհի» Գոհար Վարդանյանի խոսքերն են: Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանների և բազմաթիվ մեդալների արժանացած հայուհին՝ Խորհրդային միության կրկնակի հերոս, հետախույզ Գևորգ Վարդանյանի կինը, իր ապրած մոտ մեկդարյա կյանքը նվիրել է հետախուզությանը ու երբեք չի զղջացել […]