23:00 07.11.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ասֆալտապատող կազմակերպություններից մեկի սեփականատերն ուզում է իր կողմից նվեր անի համայնքին՝ ասֆալտապատելով որոշ տարածքներ։ «Այս անգամ լավ նորություն ունեմ սահմանամերձ նոյեմբերյանցիների համար: Սիրելի նոյեմբերյանցիներ, ասֆալտապատող կազմակերպություններից մեկի սեփականատերը լավ լուր հայտնեց, որ ուզում է (ոչ առաջին անգամ է նման բան անում) իր կողմից նվեր […]
22:58 07.11.2019
Հայտնի ռուս երգչուհի Սաթի Կազանովան ամուսնու հետ այցելել է Հայաստան և կիսվել իր տպավորություններով ՝ Instagram-ում լուսանկարներ հրապարակելով: Մի լուսանկարում Կազանովան Երևանի Մատենադարան թանգարան-ինստիտուտի ֆոնին է, մյուսում Խոր Վիրապի հին հայկական վանքն է Արարատ լեռան ֆոնին: Երգչուհին ժամանել է Հայաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի հիշատակին նվիրված բարեգործական համերգին: «Ամոթ է ասել, որ […]
22:47 07.11.2019
Գյումրիի «Թռչունյան տուն» երեխաների խնամքի կենտրոնը ֆինանսական խնդիրների ու կուտակած պարտքերի պատճառով կարող է լուծարվել։ Բարեգործական հիմունքներով գործող հաստատության ֆինանսավորումը հինգ ամիս առաջ դադարեցվել է: Կենտրոնին ֆինանսավորում են սփյուռքահայ բարերարները: Խնամքի հաստատությունը Մայր Աթոռի հաշվեկշռում է, որը ֆինանսավորման նոր աղբյուրներ է փնտրում: Մանրամասները՝ տեսանյութում։
22:34 07.11.2019
«Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Քեզ հաղթանակ կնվիրեմ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Այն առաջին անգամ ցուցադրվել է ապրիլին՝ Մոսկվայի միջազգային 41-րդ կինոփառատոնի արտամրցութային ծրագրում: Ֆիլմում ներգրավված են հայ, ռուս և վրացի դերասանները: Մանրամասները՝ տեսանյութում։
22:09 07.11.2019
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անձնագրային ծառայությունում վճարման անդորրագրի փոխարեն կանխիկ գումար պահանջվելու դեպքում, նույնիսկ եթե գումարի չափը համապատասխանում է պետական տուրքի վճարման չափին (այսինքն, սահմանվածից ավելи գումար չի պահանջվում) ԽՆԴՐՈՒՄ ԵՄ –դիմել անձնագրային և վիզաների վարչություն, –կարող եք նաև անձնական նամակ ուղարկել իմ կամ Անձնագրային և վիզաների […]
21:47 07.11.2019
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ 2019 թվականի նոյեմբերի 7-ից ՀՀ և Վրաստանի օդային տարածքում ներդրվել է միասնական «Մայրուղիներից ազատ Հարավկովկասյան օդային տարածք» հայեցակարգ, որը թույլ է տալիս իրականացնել թռիչքներ 195 թռիչքային մակարդակից (FL 195) բարձր, շուրջօրյա Հայաստան-Վրաստան օդային սահմանի հատման պարզեցված գործընթացներով։ Սույն հայեցակարգի շրջանակներում կանխատեսվում է, որ հայեցակարգից կօգտվեն օրական 125, իսկ տարեկան՝ […]
21:27 07.11.2019
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 16:00-ի սահմաններում հիմնարկի արևելյան հատվածում՝ դիտաշտարակների միջնամասում, հայտնաբերել են ներնետված, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որում եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 27 գր քաշով զանգված և ծանրությունն ապահովելու համար նախատեսված օվալաձև քար ու 2 հեղյուս: Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը: […]
21:13 07.11.2019
Ներդրումային ագրարային ֆոնդը, որը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի ձեռներեցների կողմից, նախատեսում է բացել էկո առողջարաններ Ռուսաստանի Նովգորոդի շրջանում և Հայաստանում: «Հայաստանում խոսքը Սևանա լճի մոտ գտնվող Ծովազարդ գյուղի մերձակայքում 20 հա տարածքի մասին է, որտեղ ընկերությունն աճեցնում է խաղող և մրգեր: Այստեղ նախատեսվում է կառուցել էկո-գյուղ 10 տնակներով, 100-150 մարդու համար, ինչպես նաև սպա համալիր»,- […]
20:55 07.11.2019
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանին այսօր՝ նոյեմբերի 7-ին, կանչել էին հարցաքննության: Նրան վերջին 6 ամսում տարբեր գործերով արդեն 5-րդ անգամ են հարցաքննության կանչում: Yerkir.am-ի հետ զրույցում Արծվիկ Մինասյանն անդրադարձել է հարցաքննության մանրամասներին․ ««Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ընկերության տնօրենը, որ ազատվել էր իմ հրամանով 2017 թ փետրվարի 21-ին, հաղորդում էր տվել, որ ես, իբրև թե՝ իրեն […]
20:45 07.11.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 4-6-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեի 30-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառումներին: Քննարկումներ են տեղի ունեցել նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Մարդու իրավունքների պաշտպանն իր ելույթում խոսել է Հայաստանում ձերբակալված անձանց պահման վայրերում իրավունքների ապահովման վիճակի մասին: «Ազատությունից զրկելը գործի է […]
20:39 07.11.2019
ՌԴ Սոչի քաղաքում ՀՀ հյուպատոս Տիգրան Սարգսյանը քաղաքային իշխանություններին առաջարկել է Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկի` Ջերմուկի հետ համագործակցության ծրագիր իրականացնել: Մասնավորապես՝ հյուպատոսը առաջարկել է Սոչի և Ջերմուկ քաղաքները դարձնել եղբայր քաղաքներ: Հյուպատոսն առաջարկել է նաև Սոչիի և Երևանի համալսարանների ուսանողների փոխանակում իրականացնել: Այս մասին հաղորդել է Սոչիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Տեղեկանքում նաև մանրամասն ներկայացվել է […]
20:10 07.11.2019
Ազատ Դեմոկրատներ կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին: Այս մասին հայտնում են կուսակցությունից: Հանդիպմանը մասնակցել են Ազատ Դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, վարչության անդամ Նարեկ Այվազյանը, մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը, ԱՄՆ դեսպանատան քաղաքատնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Մերի Ալեքսանդրը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններ […]
19:50 07.11.2019
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:39-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Եղիշե Դ.-ի (ծնված […]
19:08 07.11.2019
Նոյեմբերի 7-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, նիստի օրակարգում էր միայն մեկ հարց՝ Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Նիստին ներկա էին ՀՖՖ գործկոմի անդամներից 13-ը, որոնք միաձայն քվեարկեցին Աբրահամ Խաշմանյանի՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման օգտին: Ազգային […]
19:07 07.11.2019
Christie’s աճուրդի տունը Լոնդոնում վաճառքի է հանելու Հովհաննես Այվազովսկու կտավը, հայտնում է Interfax-ը: Կտավը վաճառքի է հանվելու «Ռուսական արվեստի գլուխգործոցներ» աճուրդի շրջանակում: Լոնդոնի աճուրդի կարևորագույն նմուշները նոյեմբերի 8-10 կցուցադրվեն Մոսկվայում, որոնց թվում` Հովհաննես Այվազովսկու կտավը: Աճուրդի է հանվելու Այվազովսկու` 1873թ. ստեղծված «Մայրամուտը Իսկյայում» կտավը, որտեղ նկարիչը պատկերել է իր սիրելի վայրերից մեկը: Այվազովսկու նկարը գնահատվում […]
19:00 07.11.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին՝ Համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի նախօրեին, Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնելու է «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը: Ազգային պատկերասրահի կողմից Հայաստանի ազգային արխիվների և «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի հետ համատեղ կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվելու են Մարտիրոս Սարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Սարգիս Մուրադյանի, Սուրեն Սաֆարյանի, Մարիամ Ասլամազյանի, Մկրտիչ Սեդրակյանի, Արա Բեքարյանի և […]
18:59 07.11.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Դանիել Մխեյանին և Արմինե Մելիքսեթյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Արմեն Սարգսյանը հրամանագրերը ստորագրել է՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 31-ի ԲԴԽ-73-Ո-167 և […]
18:50 07.11.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել գործակալության գլխավոր և առաջատար մասնագետներին: 2018թ. հուլիսին Արմավիրի մարզի բնակիչներից հաղորդումներ են ստացվել Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից գումարներ պահանջելու վերաբերյալ: Հաշվի […]
18:48 07.11.2019
Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հունից դուրս եկավ: Լրագրողներից մեկը նրան հարցրեց` արդյոք այսօր բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատվա՞ծ են: Երբ Գագիկ Ծառուկյանը դրական պատասխան տվեց, լրագրողը հարցրեց` այդ դեպքում ինչո՞ւ է ինքը պատգամավոր: «Աղջի´կ ջան, ես բիզնեսմեն չեմ, դու ի՞նչ ես ավարտել,- Ծառուկյանը պատասխան հարց ուղղեց լրագրողին, իսկ հնչած պատասխանին, որ […]
18:38 07.11.2019
ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ըստ գործող կանոնակարգի` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չի կարող ունենալ գլխավոր մարզիչ` առանց գործկոմի հաստատման, և գործկոմի նիստը հենց դրա մասին էր: Նա նաև հավելեց, որ գործկոմի մի շարք անդամներ չեն կարողացել ներկա գտնվել այսօրվա նիստին, քանի որ նիստի հրավիրման եռօրյա ժամկետը չէր պահպանվել: Մանրամասները` […]
18:35 07.11.2019
Բյուջեի ծրագիրն ուղարկվել է փորձագետներին, ովքեր կծանոթանան ծրագրին, կքննարկեն, և երկուշաբթի խորհրդարանում ԲՀԿ առաջնորդը իր տեսակետն ու մոտեցումները կհայտնի Ազգային ժողովում: Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողներին ասաց հենց ինքը՝ ԲՀԿ առաջնորդը: Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, ապա, ըստ Գագիկ Ծառուկյանի, այն դեռևս թափ չի հավաքել: «Ծառուկյանը էսօր ոչ թե անգիր ա արել տողերը, ուզում ա […]
18:23 07.11.2019
«Եթե գյուղը չունի մանկապարտեզ, իսկ գյուղապետն ունի ապարանքներ, ուրեմն այդտեղ մի բան այն չէ»,- այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նա նշեց, որ իրենց համար առաջնահերթությունների ցանկում է մանկապարտեզների և մշակույթի տների առկայությունը Կոտայքի մարզի բոլոր համայնքներում: «Այս պահին սուբվենցիոն ծրագրերով 2 համայնքում 10 մանկապարտեզ է կառուցվում»,- ասաց մարզպետը: Ինչ […]
18:18 07.11.2019
Հրաձգային զենքի տիրապետման գործնական հմտությունների կատարելագործման և զինծառայողների կրակային պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով նոյեմբերի 6-ին Հայաստանի Զինված ուժերի 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել են մարտական հրաձգության ցուցադրական պարապմունքներ՝ գիշերային պայմաններում: Զինծառայողները հրաձգային զենքով կատարել են կրակային պատրաստության տարբեր վարժություններ՝ մարտավարական բարդ պայմաններում խոցելով հակառակորդի պայմանական թիրախները:
18:17 07.11.2019
Ընթացիկ տարվա սկզբից մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ Վրաստանի պետական սահմանը հատելու մերժման 21 975 փաստ է արձանագրվել: Ներքին գործերի նախարարության տվյալներով` երկիր չեն թողել Իրանի 9272 և Հնդկաստանի 4238 քաղաքացու: Առաջին հնգյակում են Ադրբեջանը (1607), Թուրքիան (1231) և Ռուսաստանը (949): Վրաստան մուտքն արգելել են նաև Հայաստանի 507 քաղաքացու: Ցանկը շարունակում են նախկին խորհրդային, ինչպես նաև […]
18:14 07.11.2019
ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դեմ չէ, որ «գողական» ենթամշակույթին վերջ դրվի Հայաստանում, բայց տեսնում է նաև այլ հարցեր, որոնք նույնքան ջանասեր լուծում են պահանջում։ Այս մասին նա այսօր ասաց Ազգային ժողովում քննարկման ժամանակ։ «Լավ կլինի, որ նույն ջանասիրությամբ Հայաստանում պատժեք ոստիկանության բաժանմունք մտնող, ոստիկանին մարմնական վնասվածք հասցնող և էսօր ազատության մեջ ման եկող տրանսգենդերներին»,- ասաց […]
18:10 07.11.2019
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ղեկավարի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանի նշանակմանը հետևած կրքերի բորբոքումը զուտ աղմուկ բարձրացնելու փորձ է համարում: «Քաղաքական դրդապատճառներ չեմ տեսնում, տեսնում եմ հետաքրքրություն՝ աղմուկ բարձրացնելու: Ցանկացած քայլ, որ արվում է ընդդեմ ֆուտբոլի, չի արվում ընդդեմ Վանեցյանի, արվում է հայկական ֆուտբոլի դեմ: Ցանկացած ոտնձգություն հայկական ֆուտբոլի դեմ անթույլատրելի է»,- ասաց […]
18:01 07.11.2019
«Որևէ խնդիր չի եղել, երկրաշարժ չի եղել, ուղղակի ստացվեց այնպես, որ աղմուկը շատ բարձրացավ, և այդ հարցի վրա շատ սևեռվեց հասարակության ուշադրությունը»: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը՝ խոսելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված թեժ քննարկումների մասին: Վանեցյանը նշեց՝ եղել է պարզ իրավական կազուս, որի համար ֆեդերացիայում նշանակվել […]
17:56 07.11.2019
Ազգային ժողովում «Քրեական հեղինակությունների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ասաց, որ որոնում է կատարել «քրեական հեղինակություն» բառերով և սկսեց կարդալ մարդկանց անուններ, որոնք համացանցում հիշատակվել են որպես այդպիսին։ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին վրդովեցրեց այդ անձանց անունները հնչեցնելը։ «Google-ի նյութը ուզում եք դնեք օրինագծի մե՞ջ»,- ասաց նա։
17:46 07.11.2019
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Արծվիկ Մինասյանին հարցաքննության հրավիրելու կապակցությամբ: «Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում «Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվում է […]