TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+37.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

51-ամյա կինը դանակահարել է իր մտերիմին

19:17 08.11.2019

Նոյեմբերի լույս 7-ի գիշերը «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ տղամարդը վնասվածքը ստացել է Արարատ քաղաքում՝ մտերմուհու կողմից դանակահարվելու հետևանքով։ 51-ամյա կինը հրավիրվեց ոստիկանություն ու խոստովանեց […]

̰
Կինը խաբեությամբ հափշտակել է ընկերության 571․166․000 դրամ արժողությամբ գույքը

19:08 08.11.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն ստացված գրության հիման վրա կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ Բյուրեղավանում գտնվող «Հայապակի» ընկերության 573․733․000 դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերը ուղղակի վաճառքի պայմանագրով 145․000․000 […]

̰
Ինչպե՞ս է զեղչվում անապահով ընտանիքների երեխաներին տրվող դասագրքերի գումարը

19:05 08.11.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին տրվող դասագրքերի գումարի զեղչման կարգը: Յուրաքանչյուր դպրոցի 5-12-րդ դասարանների սովորողների թվաքանակի 10 տոկոսի չափով պետբյուջեից սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների դասագրքերի գումարի զեղչման կամ հատուցման նպատակով հատկացվում է գումար, որը բաշխվում է սոցիալապես անապահով սովորողների միջև: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի N 752-Ն /21.08.2009թ./ հրամանով […]

̰
Միլիոնատեր հայի որդին` Ռուսաստանի նախանձելի փեսացուների հնգյակում

19:00 08.11.2019

Ռուսական Лиза.ру կանանց առցանց ամսագիրը կազմել է ռուսաստանցի 5 ամուրիների ցանկը, որոնց համար «կանայք պատրաստ են հերթ կանգնել»: Ցուցակում ներկայացված են երիտասարդ, հարուստ և խոստումնալից այն տղամարդիկ, որոնք դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Հնգյակում է հայտնվել նաև Ресо-Гарантия ընկերության միլիոնատեր ղեկավարի՝ ծագումով հայ Սերգեյ Սարկիսովի 24-ամյա որդին՝ Սերգեյ Սարկիսով կրտսերը: «Ինձ դեռևս բախտ չի […]

̰
ՊՆ սակրավորները վնասազերծել են Սյունիքի մարզում հայտնաբերված հրանոթի արկը

18:55 08.11.2019

«911» ծառայություն նոյեմբերի 7-ին, ժամը 12:14-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ տանող ճանապարհին նկատվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կապան-Ծավ ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում […]

̰
Լեռնուտի ռազմագիտության դասարանն այսուհետ կկրի զոհված զինծառայող Նարեկ Հարությունյանի անունը

18:50 08.11.2019

Շիրակի մարզի Լեռնուտ գյուղի ռազմագիտության դասարանն այսուհետ կկրի լեռնուտցի Նարեկ Հարությունյանի անունը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Նարեկը զոհվել է 2017 թվականի ապրիլի 24-ին՝ Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում՝ թշնամու դավադիր գնդակից։ Այսօր հերոս լեռնուտցու հիշատակին դպրոցի աշակերտները միջոցառում են կազմակերպել, որին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Մարզպետը ողջունել է […]

̰
ՀՀ և ՌԴ ՔԿ նախագահները համատեղ հայտարարություն են ստորագրել

18:43 08.11.2019

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու գերատեսչությունների սերտ համագործակցության կարևորությունը: «Սա արդեն մեր հերթական հանդիպումն է ընթացիկ տարում, ինչը հաստատում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության […]

̰
Դավիթ Տոնոյանի հրամանով ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով

18:40 08.11.2019

Նոյեմբերի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հանրապետությունում տեղի ունեցած ռազմավարական զորավարժություններին պատշաճ մասնակցություն ունենալու և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին պատվոգրերով։ Շնորհավորական խոսքով հանդես եկան ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ու պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ Իրենց ելույթներում Արման […]

̰
Հրդեհ դռների արտադրամասում

18:35 08.11.2019

Նոյեմբերի 8-ին` ժամը 14:56-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի 4 հասցեում գտնվող դռների արտադրամասում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Վերջինս, ինչպես նաև երեք մարտական հաշվարկ անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել […]

̰
Նոր մանկապարտեզի հիմնարկեքի արարողություն Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում

18:31 08.11.2019

ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում տեղի է ունեցել նոր մանկապարտեզի հիմնարկեքի արարողությունը: Ծրագրի արժեքը 125.4 մլն դրամ է, որի 50%-ի ֆինանսավորումը իրականացվում է կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում, իսկ մյուս 50%-ը՝ համայնք-մասնավոր հատվածի համագործակցությամբ: Կոտայքի մարզում սուբվենցիոն ծրագրերով կառուցվում է 10 մանկապարտեզ, որոնցից 3-ը՝ զրոյից, […]

̰
Երևանի օրերը Գյումրիում. Մխիթար Հայրապետյանը լուսանկար է հրապարակել

18:25 08.11.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել պատգամավորներ Լիլիթ Մակունցի, Հարություն Բաբայանի և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ: «Երևանի օրերը Գյումրիում»,- գրել է նա:

̰
Հայաստանում չարորակ ուռուցքների դեմ պայքարի նոր կենտրոն է բացվել

18:20 08.11.2019

Այսօր Հայաստանում չարորակ ուռուցքների դեմ պայքարի նոր կենտրոն է բացվել: Կենտրոնի բացմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վարչապետը ներկա է գտնվել Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի բացման արարողությանը

18:10 08.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկա է գտնվել նոր՝ Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնի գլխավոր ուղղություններից է վահանաձև գեղձի հիվանդությունների, մասնավորապես՝ չարորակ ուռուցքների ախտորոշումը և բուժումը: Բուժումն իրականացվելու է ռադիոակտիվ յոդի միջոցով՝ հատուկ կապարապատված հիվանդասենյակներում, եվրոպական չափորոշիչներին համապատասխան: Նոր կենտրոնն ունի մեկուսացված 4 հիվանդասենյակ: Կենտրոնում միաժամանակ կարող է բուժվել 6 հիվանդ: Վարչապետը […]

̰
Արայիկ Հարությունյանը երիտասարդների ազնիվ ընդվզմանը փորձեց որակավորումներ տալ. Արծվիկ Մինասյան

17:25 08.11.2019

Արայիկ Հարությունյանը երիտասարդների ազնիվ ընդվզմանը փորձեց որակավորումներ տալ այն դեպքում, երբ ոլորտում իրականացվող հիմնական քաղաքականության շահառուն հենց երիտասարդությունն է: Այսօր՝ նոյեմբերի 8-ին, հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը: «Պարզ ու բնական է, որ երիտասարդությունը իր ընդվզումն է արտահայտում, և դա կրթության պատասխանատուի կողմից որակել ամենատարբեր բնորոշումներով և նաև կուսակցականացնել, […]

̰
Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը կժամանի Հայաստան

17:14 08.11.2019

Նոյեմբերի 9-10-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը: Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Զոհրաբ Մնացականյանի և Պոլ Ռիչարդ Գալագերի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Այցի շրջանակներում Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին կընդունի ՀՀ նախագահ […]

̰
Արմեն Սարգսյանն Իջևանում գրառում է արել գինու տակառի վրա

17:08 08.11.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելեց Իջևանի գինու, կոնյակի գործարան: Նախագահը գրառում արեց գինու տակառի վրա: Այդ տակառը կբացվի Արմեն Սարգսյանի նախագահության ժամկետի վերջում` 5,5 տարի հետո, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում է:

̰
Արմեն Սարգսյանն ուսանողների հետ զրույցում բացահայտել է աշխատանքում հաջողելու գաղտնիքը

17:00 08.11.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում է, այցելել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ: Այստեղ նախագահը հանդիպել է, զրուցել ուսանողների հետ, հետաքրքրվել՝ ի՞նչ մասնագիտություն են ընտրել, ի՞նչ աշխատանքի մասին են երազում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հափշտակվել է շուրջ 37 մլն դրամ. ոստիկանության բացահայտումը

16:59 08.11.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Սյունիքի մարզային վարչությունների և Կապանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2012 թվականին Կապանի համայնքապետարանի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և «Եվրովերելակ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով նշված ՍՊԸ-ն պետք է իրականացներ Կապանի բազմաբնակարան շենքերի […]

̰
Բողոքի ակցիա Գյումրիի հակատուբերկուլյոզային ինֆեկցիոն հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքում

16:35 08.11.2019

Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքի աշխատակիցները հերթական ծանուցումն են ստացել, համաձայն որի` դեկտեմբերի 15-ից ազատվում են աշխատանքից: Հիշեցնենք, որ օրեր առաջ աշխատակիցներն առաջին ծանուցումն էին ստացել, որը բուժաշխատողները հրաժարվել էին ստորագրել: Երեկ աշխատակիցները կառավարության որոշման դեմ բողոքի հերթական ակցիան են անցկացրել: Ըստ որոշման` մինչև տարեվերջ լուծարվելու են մարզային երկու և մայրաքաղաքում գործող տուբերկուլյոզային դիսպանսերները, իսկ […]

̰
ՇՊՀ-ն նշում է հիմնադրման 85-ամյակը

16:20 08.11.2019

Շիրակի պետական համալսարանը նշում է հիմնադրման 85-ամյակը։ 1934 թվականին Լենինականում երեկոյան քառամյա կրթակարգով հիմնադրված ինստիտուտն առաջին ուսումնական տարում ունեցել է 4 բաժին, 100 ուսանող ու 16 դասախոս։ Այսօր մասնագիտությունների թիվը հասնում է 30-ի։ Հիմնադրման 85-ամյակի առիթով բուհում մեկնարկել է երկօրյա գիտաժողով ու թեմատիկ քննարկումներ, որտեղ զեկույցներով հանդես կգան հեղինակավոր պրոֆեսորներ ու դոկտորներ։ Բուհի հոբելյանի առիթով […]

̰
Ցուցարարները մետրոյի ժետոն հանձնեցին Փաշինյանին նախարարին փոխանցելու համար

16:12 08.11.2019

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքող ցուցարարներն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նրան տվեցին Երևանի մետրոյի ժետոն ու խնդրեցին փոխանցել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի նա մետրոյով շրջի ու ծանոթանա՝ ինչ են իր մասին մտածում։ Փաշինյանի հարցին՝ իսկ ի՞նչ է մտածում հասարակությունը նրա մասին, ցուցարարները պատասխանեցին, որ իրենք արդեն ներկայացրել են այդ դժգոհությունները։ Ըստ […]

̰
Պարզվել են «Հայապակի» ընկերության գույքը առերևույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու հանգամանքները 

16:10 08.11.2019

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել «Հայապակի» ՓԲ ընկերության օտարման, սնանկության գործընթացը հանցավոր սխեմաների և խարդախությամբ միջոցով իրականացնելու, խաբեությամբ ընկերության գույքը հափշտակելու վերաբերյալ: Մասնավորապես, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված հսկայածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել […]

̰
Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

15:56 08.11.2019

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «ՌԴ նախարարի հայաստանյան այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ ՀՀ վարչապետի և պետության նախագահի հետ, բանակցություններ արտաքին գործերի նախարարի հետ: Նախարարը նաև ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հավերժական կրակի մոտ»,- […]

̰
Պարզվել է «քյալայի» միջոցով դատապարտյալին հեռախոս ու այլ արգելված իրեր փոխանցողի ինքնությունը

15:50 08.11.2019

Նոյեմբերի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալին այցի եկած հարազատի կողմից փոխանցվող հանձնուքի՝ եփած տավարի գլխի (ժողովրդի լեզվով ասած՝ քյալայի) բերանի մեջ հայտնաբերել էին բջջային հեռախոս, իսկ աչքի միջից՝ գործարանային համարի բջջային հեռախոսի բաժանորդային քարտ, գանգուղեղի միջից՝ «Ալկատել» գրառմամբ բջջային հեռախոսի […]

̰
Մենք ստացել ենք շատ կարևոր տեղեկություն ՊՆ կողմից. Անդրանիկ Քոչարյան

15:43 08.11.2019

Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն այսօր հյուրընկալել է բժշկի, ով իր նախաձեռնությամբ ցանկություն է հայտնել հանձնաժողով ներկայանալ և որոշ մանրամասներ հաղորդել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Ավելի կարևոր բան ասեմ, որ մենք ստացել ենք էլի շատ կարևոր տեղեկություն ՊՆ կողմից, մեր կողմից պահանջված և նախարարի կողմից ուղարկվել […]

̰
Հարկադիր կատարողները փորձում են 83-ամյա տատիկին դուրս հանել սեփական տնից. դուստրը փորձել է ինքնավնասում կատարել

15:31 08.11.2019

Արդեն մի քանի օր է, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 83-ամյա Լիդա Բադալյանին ու նրա միակ խնամակալը համարվող՝ Լենա Բադալյանի տանը, գրում է SHAMSHYAN.com-ը: Հարկադիր կատարողները քանի օր է, այցելում են 83-ամյա տատիկի տուն և պահանջում, որպեսզի նա տունը լքի, մինչդեռ Բադալյանները հայտարարում են, որ մի խումբ պաշտոնյաներ իրենց […]

̰
Հասկանանք, թե «Լիդիանի» տեխնիկան արդյո՞ք բրիլիանտով կամ ռուբինով է պատված եղել. քննարկում ԱԺ-ում

15:28 08.11.2019

ՀՀ-ում հաշվառված է 670 հանքավայր, որից 30-ը` մետաղական: Այսօր ԱԺ-ում մետաղական հանքարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացվել են մետաղական հանքերը: Նիստը նախագահող Սերգեյ Բագրատյանը ներկայացրել է, թե ինչպես են բաշխվում 30 մետաղական հանքերը. «7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու և ոսկի բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային, 1 ալյումինային մետաղական հանքավայրեր, և ՀՀ-ն մետաղական հանքավայրերի պաշարներով առաջատար […]

̰
Մյասնիկյան համայնքի գործող և նախկին ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է

15:26 08.11.2019

ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մյասնիկյանի համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանքներ են առաջադրվել, որոնցից երկուսը համայնքի ներկա և նախկին ղեկավարներն են, իսկ երրորդը՝ համայնքի աշխատակազմի քարտուղարը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Այսպես՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի […]

̰
Այստեղ ամեն ինչ համեղ է, նկատի չունեմ միայն խոհանոցը, նաև օդը, մարդկանց հայացքները. Բաշարով

15:20 08.11.2019

Ամիսներ առաջ ռուս հայտնի դերասան Մարատ Բաշարովը ռուսական հեռուստաընկերություններից մեկի եթերում խոստովանել է, որ անչափ սիրում է Հայաստանը և կցանկանար այստեղ մի որոշ ժամանակ ապրել: Այսօր նա կրկին Հայաստանում է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա բացահայտել է, թե ինչն է հատկապես իրեն դուր գալիս Հայաստանում: «Ախր դուք էլ լավ գիտեք, թե ինչքան հաճելի է այստեղ»,- ասաց […]

̰
Քիչ առաջ պաշտոնապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու ենք առաջադրել. Մարուքյան

15:14 08.11.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրով տեղեկացնում եմ, որ քիչ առաջ պաշտոնապես առաջադրել ենք Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: ԿԿՀ անդամներն ընտրվում են ԱԺ կողմից փակ գաղտնի քվեարկության միջոցով: Հայկուհի Հարությունյանը հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան և փորձագետ, ով 2013 թվականից […]

̰
BACK_TO_TOP