TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

13:58 07.11.2019

Դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպմանը:

̰
Գյուղատնտեսությունում ցավոտ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առաջ ենք կանգնելու․ Փաշինյան

13:54 07.11.2019

Որպեսզի գյուղատնտեսությունն արդյունավետ լինի, այն պետք է արդյունաբերականացված լինի, իսկ որպեսզի այդպիսին լինի, այն պետք է խոշորացվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ սա է կառավարության ընկալումը գյուղատնտեսության ոլորտում, և դրա համար դիտարկվում են տարբերակներ։ «Էդտեղ էլ մենք, ըստ ամենայնի, շատ լուրջ պրոբլեմների առաջ ենք կանգնելու և ցավոտ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առաջ ենք կանգնելու։ Չգիտեմ դեռ՝ ինչքանով, […]

̰
Մանկատան շրջանավարտ 301 քաղաքացու 1.9 միլիարդ դրամ կտրամադրվի բնակարանի ձեռքբերման համար. վարչապետ

13:52 07.11.2019

Կառավարությունը 1.9 միլիարդ դրամ է տրամադրում մանկատների շրջանավարտներին, որպեսզի նրանք կարողանան բնակարան գնել։ Բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայեցակարգային խնդիր է տեսնում այստեղ։ Նրա խոսքերով՝ պետությունը պետք է ունակ լիներ մանկատների սաներին տալ այնպիսի կրթություն, որ մանկատնից դուրս գալուց հետո նրանք երաշխավորված ու բարձր աշխատավարձով աշխատանք ունենային ՏՏ ոլորտում, իրենք իրենց միջոցներով կարողանային վարձել բնակարան, ապա […]

̰
Այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում ամենահին կուսակցություններից մեկին. Արայիկ Հարությունյան

13:50 07.11.2019

«Ես պատրաստ եմ հրաժարական տալ այն ժամանակ, երբ կկարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում, սա այդ իրավիճակը չէ»,- նոյեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ի պատասխան կառավարության դիմաց իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող դաշնակցական ուսանողների: Արայիկ Հարությունյանը նաև կոչ արեց արտերկրում գտնվող դաշնակներին տեր կանգնել այստեղի իրենց կուսակցությանը: «Այն […]

̰
Ե՞րբ կանցնեն բուն դատավարության փուլին. հարց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանին

13:43 07.11.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ բուն դատավարության պրոցեսին ե՞րբ կհասնեն՝ հաշվի առնելով, որ անընդհատ միջնորդություններ են ներկայացնում: «Ես համոզված եմ, որ դատավոր Դանիբեկյանը չի կարդացել այն տողերը, որ նախորդ նիստում իրեն ներկայացրի: Ես վերջում գրել էի՝ մի մեղադրեք մեզ, որ փորձում ենք խոչընդոտել և ձգձգել դատական քննությունը, հակառակը, հենց […]

̰
2020-ից որևէ մանկատան սան տան համար հերթագրվելու հնարավորություն չի ունենալու

13:40 07.11.2019

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց մանկատների 300 շրջանավարտների բնակարանի ապահովման համար գումար հատկացնել, սակայն սա կլինի առաջին և վերջին անգամը։ Այս մասին հայտնի դարձավ կառավարության նիստի քննարկումից։ «Արձանագրենք, որ 2020 թվականից որևէ մանկատան սան հերթագրվելու հնարավորություն այլևս չի ունենալու, որովհետև այս կարգավորումն այլևս չի գործում»,- ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը […]

̰
Էստեղ չկա մեղադրանք, Գյուլնազ տատի հեքիաթի հետ չեմ կարող համեմատել. Քոչարյանի պաշտպան

13:30 07.11.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ պատրաստվո՞ւմ են բողոքարկել դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ այսօր դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխելու մասին: Պաշտպանն ասաց, որ, միանշանակ, բողոքարկելու են այս որոշումը: Նա նաև նշեց՝ դատարանի որոշումն իր համար սպասելի էր, համոզված էր, որ դատարանը մերժելու է իրենց միջնորդությունը: «Էստեղ չկա […]

̰
Ջերմուկի զբոսաշրջային վայրերում հուշարձաններ են տեղադրվել

13:25 07.11.2019

Jermuk news-ը տեղեկացնում է, որ Ջերմուկի զբոսաշրջային վայրերում տեղադրվել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը, Ջերմուկի պատմությունը կերտողներից մեկի՝ Կիրիլ Սերգեևիչ Դրեպալոյի հուշարձանը, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կիսանդրին, ինչպես նաև կոշիկ մաքրող մարդու՝ Պլատոնի հուշարձանը:

̰
Արցախի հակամարտության հարցում ՌԴ դիրքորոշումը հայտնի է և անփոփոխ. Ադրբեջանում ՌԴ դեսպան

13:19 07.11.2019

Բաքվին դուր չի եկել Ղարաբաղի պատվիրակության այցը Ռուսաստանի Դաշնություն: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է՝ նախարարություն ներկայացած Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովն ընդգծել է, որ հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է և անփոփոխ: Ինչպես երեկ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, Ադրբեջանի ԱԳ նախարարությունը Բաքվում Ռուսաստանի դեսպանին կանչել էր ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել այն բանի համար, որ ռուսական […]

̰
Արտոնություններ տա՞լ խոշոր ավտոներկրողներին. թեժ քննարկում ԱԺ հանձնաժողովում

13:16 07.11.2019

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նախատեսված էր «Ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկումը, սակայն մինչ այդ հանձնաժողովն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի նախագծին: Նա առաջարկել է 3-7 տարեկան մեքենաներ ներկրողներին ազատել սահմանի վրա գանձվող ԱԱՀ-ից: Կառավարությունը դեմ է արտահայտվել, հարցի շուրջ թեժ քննարկում […]

̰

13:12 07.11.2019

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ հասարակության մեջ շարունակում է մնալ մի պատկերացում, որ պետք է իշխանությունից կամ իշխանությանը կցված մարդիկ լինեն, որոնք անցնեն և փողեր բաժանեն, բրինձ, ձեթ բաժանեն. «Էդ ձեթը բաժանվում էր ոչ թե մարդկանց աղքատությունը հաղթահարելու համար, այլ աղքատության մեջ պահելու համար, որպեսզի հաջորդ ընտրություններում այդ մարդկանց նույն ձեթով ու բրնձով տանեն ընտրական տեղամասեր և […]

̰
Կենտրոնի թաղապետի պաշտոնակատար է նշանակվել Ալեն Սիմոնյանի աները. Armtimes.com

13:09 07.11.2019

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Ձոնիկ Մարգարյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Մինչ այդ, Ձոնիկ Մարգարյանը զբաղեցնում էր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի՝ աշխատանքից ազատման դիմումը նոյեմբերի 1-ին ստորագրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։ Քաղաքապետարանից նաև հաստատել են […]

̰
Պետք է խիստ զգուշացվեն, որ որպես օգնություն տրված անասունները չմորթեն, վաճառեն․ Փաշինյան

13:08 07.11.2019

Կառավարության այսօրվա որոշումով 1000 նպաստառու ընտանիք կստանա անասուններ և խորհրդատվություն, որպեսզի աղքատությունից դուրս գա և մեկ տարի անց դուրս գա նաև նպաստ ստանալու համակարգից։ «Կարան լինեն դեպքեր, որ երբ այդ գլխաքանակը հայտնվի, օրինակ` մորթեն, վաճառեն և, ասենք, էդ պահին ինչ-որ նպատակի համար օգտագործեն։ Էդտեղ շատ խիստ վերահսկողական մեխանիզմներ են պետք, և շատ խիստ պետք է […]

̰

12:57 07.11.2019

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր ՀՀ-ում սակավագիտության և բացամտության պայքար է տեղի ունենում։ «Մարդկանց անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր են ներշնչում, օգտվում մարդկանց տեղեկացվածության պակասից, ինչ-որ կեղծ կարգախոսներ են շրջանառության մեջ դնում։ Եթե որևէ մեկին թվում է՝ մեզ դրանով պիտի վախեցնեն, իրենք սխալվում են, որովհետև նախ` իրենք հանրությանը որևէ բան […]

̰
Արա Դարզին կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

12:53 07.11.2019

Բրիտանահայ ականավոր վիրաբույժ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի  առողջապահության նախկին նախարար Արա Դարզին իր մտահոգությունն է հայտնել այն առնչությամբ, որ Մեծ Բրիտանիան չի հետևել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին: «The Guardian»-ում հրապարակված հոդվածում Արա Դարզին նշել է, որ ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը և մտահոգված է նման գործընթացի […]

̰
Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ սելֆի` Բաթումում

12:40 07.11.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրված է նոյեմբերի 6-7-ը Բաթումում անցկացվող Վրաստանի Պաշտպանության և անվտանգության 13-րդ համաժողովի շրջանակում արված սելֆի: Սելֆիում ձախից աջ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևին կողմ քվեարկած ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Քինզինգերը և Ալեքս Մունը, Աջարիայի կառավարության ղեկավար […]

̰
Բացահայտվել է Երևանի մանկապարտեզներից մեկից կատարված կողոպուտը. մեկ անձ կալանավորվել է. ՔԿ

12:35 07.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանում գործող մանկապարտեզներից մեկից կատարված կողոպուտի դեպքի մի շարք հանգամանքներ: Մեկ անձ կալանավորվել է: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 02:35-ին, Երևանի 116-րդ մանկապարտեզի  տնօրենը հաղորդում է տվել այն մասին, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը […]

̰
Փողը տալիս ենք, անասունը տալիս ենք, կերը տալիս ենք, ասում ենք՝ քո աղքատությունը հաղթահարի․ Փաշինյան

12:32 07.11.2019

«Մենք 1000 ընտանիքի փողը տալիս ենք, անասունը տալիս ենք, կերը տալիս ենք, էն ականջի դրոշմելու բանը տալիս ենք, խորհրդատվությունը տալիս ենք … էս ամեն ինչը տալիս ենք ու ասում ենք, որ մենք սա ձեզ տալիս ենք, որպեսզի դուք ձեր աշխատանքով հաղթահարեք ձեր աղքատությունը»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը նիստի ընթացքում ընդունված որոշման […]

̰
Կառավարությունը մի շարք դպրոցների նորոգման ֆինանսավորումը հաստատեց

12:26 07.11.2019

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ֆինանսավորում հատկացվեց հանրապետության մի շարք դպրոցների նորոգման ընթացքում։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ տարիների ընթացքում այս դպրոցները դիմել են կառավարություն՝ այս աշխատանքների համար, սակայն ֆինանսավորում չի տրվել։ Արարատի մարզի «Մասիսի N 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ջերմամատակարարման կաթսայատան վերակառուցման աշխատանքներ: Ըստ փաստաթղթերի՝ շինարարության նախահաշվային արժեքը կազմում է 12330.6 հազ. ՀՀ դրամ: […]

̰
Միջադեպ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ

12:25 07.11.2019

Ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ցուցապաստառ էր պարզել: Դատական կարգադրիչները փորձեցին նրա ձեռքից պաստառը խլել, սակայն չստացվեց, ապա ուժով դուրս բերեցին նրան դատական նիստերի դահլիճից: Գասպարին դատարանի միջանցքում պառկած շարունակեց իր ակցիան:

̰
Դաշնակցական ուսանողները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

12:22 07.11.2019

Կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա են իրականացնում դաշնակցական ուսանողները: Նրանք պահանջում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը` նշելով, որ պահանջի հիմքում նախարարի հակահայկական և հակաժողովրդական քայլերն են, իսկ կրթության ոլորտը հետընթաց չպետք է ապրի։ «Ես ուզում եմ կրթություն ստանալ ու տեսնում եմ ինչ-որ անիմաստ ֆինանսավորումներ, որոնք կարող էին մեզ […]

̰
Սևազգեստ մայրերը կրկին բողոքում են Կառավարության դիմաց

12:20 07.11.2019

Կառավարության դիմաց այսօր՝ նոյեմբերի 7-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում սևազգեստ մայրերը: Նրանք պահանջում են կրկին հանդիպում և քննարկում կազմակերպել քննիչների հետ, որպեսզի իրենց երեխաների գործերը վերաբացվեն, արդար քննություն իրականացվի և մեղավորները պատժվեն, այդ թվում` նաև այդ գործերով զբաղված իրավապահ համակարգի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ քննիչների հետ Ազգային ժողովում կազմակերպվել էր հանդիպում, որը լարված մթնոլորտում անցավ […]

̰
Լավագույն ուսուցիչներին կառավարությունը պարգևատրելու է համակարգիչներով

12:10 07.11.2019

Կառավարության նիստի ժամանակ ընդունվեց որոշում, որով գումար է հատկացվում ԿԳՄՍ նախարարությանը՝ երկու ծրագրերի իրականացման համար․ նախկին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կառուցվածքային սոտրաբաժանումների տեղափոխություն դեպի նախկին ԿԳՆ շենք, Ուսուցչի օրվա առիթով լավագույն ուսուցիչների պարգևատրում համակարգիչներով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ խոսքն ամեն տարի ուսուցիչների օրվա առիթով իրականացվող մրցանակաբաշխության […]

̰
Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց

12:06 07.11.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության վերաբերյալ որոշումը: Դատարանը որոշեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը մերժել: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ին:

̰
Ձմեռային զորակոչի և զորացրման մասին որոշումն ընդունվեց

11:55 07.11.2019

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց 2019 թվականի ձմեռային զորակոչ և զորացրում անցկացնելու մասին որոշումը։ Այն այս տարի կանցկացվի փոքր-ինչ ավելի վաղ, ինչի մասին նիստի ժամանակ հայտնեց պաշտպանության նախարարի տեղակալ Տիգրան Բալայանը։ Նա հայտնեց, որ հունվարի ընթացքում զորակոչ և զորացրում գրեթե չի լինում՝ կապված աշխատանքային օրերի սակավության հետ։ Դրա համար, ըստ փոխնախարարի, նախատեսվում է զորակոչը սկսել ավելի […]

̰
Ինչպե՞ս է ՄԻՊ-ը պատրաստվում իրականացնել գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպումը

11:54 07.11.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց կառույցի բյուջեն: Սա 2020թ-ի բյուջեի վերջին քննարկումն է խորհրդարանում: Թաթոյանը խոսեց ինչպես հատկացումների, այնպես էլ ոլորտի խնդիրների ու առաջիկա ծրագրերի մասին: Պատգամավորները հատկապես հետաքրքրվեցին ՄԻՊ-ում հաստիքների ավելացման հարցով, որի անհրաժեշտությունը կա, սակայն դեռ դրա վերաբերյալ քննարկում կառավարությունում չի եղել: Փոխարենը հստակ է հաստատությունների վերակազմակերպման ծրագիրը, որի վերաբերյալ […]

̰
4.2 մլն եվրոյի դրամաշնորհ՝ ավելի անվտանգ ճանապարհներ ունենալու համար

11:44 07.11.2019

Կառավարությունը հավանություն տվեց Եվրոպական ներդրումային բանկի հետ բանակցված 4.2 մլն եվրոյի դրամաշնորհային ծրագրին, որի նպատակն է լայնածավալ ճանապարհաշինությանը զուգահեռ լուծել նաև ճանապարհային անվտանգության խնդիրը։ Հարցը զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ խոսքը վերաբերում է դժվար կամ բարդ կետերին, որոնք ճանապարհային անվտանգության առումով ունեն ուսումնասիրման, նախագծման, լրացուցիչ կահավորման և ընդհանրապես ճանապարհների անվտանգային […]

̰

11:32 07.11.2019

Կառավարությունը հերթական նիստի ընթացքում բավարարեց «Նոր Փրոջեքթս» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են խանութների համար նախատեսված կահույքի արտադրության համար, որն իրականացվելու է Երևանում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 113 մլն դրամի հումքի ներմուծում: Ներկայում ընկերությունն ունի 48 աշխատող՝ 161 հազար դրամ միջին […]

̰
Մտավոր և հոգեկան խնդիրներով անձանց հետ աշխատողների աշխատավարձը 30%-ով կբարձրանա

11:30 07.11.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2020 թվականի հունվարի 1-ից 30%-ով կբարձրանա մտավոր և հոգեկան խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի ու սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների նվազագույն աշխատավարձը։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Ձմեռային զորակոչ ու զորացրում հայտարարելու նախագիծը մտահոգություններ է առաջացրել Առողջապահության նախարարությունում

11:25 07.11.2019

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Մինչ օրակարգը հաստատելը առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն առաջարկեց նիստի օրակարգից հանել Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագիծը, որը վերաբերում է ձմեռային զորակոչ ու զորացրում հայտարարելուն: «Մենք խնդիր ենք տեսնում, խնդրում ենք օրակարգից հանել, լուրջ մտահգություն ունենք»: Առողջապահության փոխնախարարին արձագանքեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: «Ճիշտն ասած`անակնկալի եկա, որովհետև երեկ եմ խոսել առողջապահության […]

̰
BACK_TO_TOP