TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

14:06 30.09.2024

Սեպտեմբերի 23-ից 29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 442 դեպք, որից 154-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 88, ուժեղ կարկուտի, դիակի հայտնաբերման, զինամթերքի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 4, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական՝ 2-ական, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 24, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 52, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ […]

̰
Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովը

14:00 30.09.2024

Եվրասիական տնտեսական համաժողովն այս տարի անց է կացվում «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» խորագրի ներքո: Համաժողովի ընթացքում կազմակերպվել են տարբեր թեմաներով պանելային քննարկումներ։ Միջոցառումն անց է կացվում Եվրասիական տնտեսական միության մարմիններում 2024թ. Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Ենթակառուցվածքներն ու լոգիստիկան գյուղատնտեսության մեջ. ժամանակակից […]

̰
Տղամարդու մոտ ատրճանակ, կռփազենք և բարդ փականով ծալովի դանակ է հայտնաբերվել

13:51 30.09.2024

Երևան քաղաքի պարեկները սեպտեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 23.45-ին, սառը զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած կասկածանքով Արգիշտի փողոցում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տարել Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 41-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մեկնարկային ատրճանակ, կռփազենք և բարդ փականով ծալովի դանակ: Նորաշենցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական […]

̰
Հայաստանում 2-րդ անգամ տեղի կունենա Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը

13:46 30.09.2024

Հայաստանում 2-րդ անգամ տեղի կունենա Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (#WCIT2024), որն անցկացվում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անմիջական համակարգմամբ: «Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո #WCIT2024-ն կմեկտեղի անվանի խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ։ ՀՀ ԲՏԱ նախարարությունն առաջին անգամ իր […]

̰
Պարեկները դրիֆտ կատարած երիտասարդին ներկայացրել են ոստիկանություն

13:31 30.09.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները սեպտեմբերի 28-ի գիշերը՝ ժամը 1.50-ին, Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում նկատել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա, որի վարորդը կատարել է դրիֆտ՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք: Վարորդը խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ մայրաքաղաքի Էստոնական […]

̰
Գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է 7 նախագիծ

13:25 30.09.2024

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: Նիստում քննարկվել է 7 նախագիծ՝ Սյունիքի մարզի Որոտնավանք վանական համալիրի հիմնական կառույցների ջրամեկուսացման և տարածքի բարեկարգման, Լոռու մարզի Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման, Կաճաճկուտ գյուղի Սեդվու վանական համալիրի Սբ. Նշան եկեղեցու և ամրոցի վերականգնման, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր […]

̰
Վերջին 3 օրում  արձանագրվել է 37 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

13:00 30.09.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 27-ից 30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 194 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու` 29, ֆիզիկական ներգործության` 24, թմրանյութի հայտնաբերման՝ 22, հոգեկան ներգործության` 14, խարդախության՝ 12, […]

̰
Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է

12:42 30.09.2024

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և Ամերիկյան պետությունների կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆրանսիսկո Մորան։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի կառավարության և ԱՄՆ կառավարության աջակցությամբ և Ամերիկյան պետությունների կազմակերպության […]

̰
ՃՏՊ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին. կան տուժածներ

12:35 30.09.2024

Սեպտեմբերի 30-ին, ժամը 09:45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարոդ՝ Կ. Ս., ծնված […]

̰
Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

10:42 30.09.2024

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը, ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ հայրենիքի խաղաղության և անսասանության, մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի, ինչպես նաև անհայտ կորած, գերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների […]

̰
Արագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:35 30.09.2024

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Մաստարա բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։

̰
Միշուստինն աշխատանքային այցով կժամանի Երևան

10:16 30.09.2024

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կժամանի Երևան, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստին, հայտնում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։ «2024 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի (ԵՏՖ) լիագումար նիստին»,- ասված է հաղորդագրության մեջ։ […]

̰
Գնել Սանոսյանն այցելել է Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված

00:01 30.09.2024

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Ճանապարհային դեպարտամենտ»հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, վերջինիս տեղակալ Սերժիկ Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք այցելել են Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված: Նախարարը եղել է ճանապարհի առավել բարդ հատվածներում, որտեղ արդեն իսկ գտնվել են նախագծային լուծումներ եւ ճանապարհի […]

̰
«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

19:34 29.09.2024

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը. սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել ծրագրի պաշտոնական փակման արարողությունը։ Միջոցառմանը ելույթով է հանդես եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը ներկայացրել է «Ներուժ»-ի պատմությունը, այն նպատակը, որն ի սկզբանե դրված էր ծրագրի հիմքում, այն էր՝ վերաիմաստավորել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները, […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ին

15:30 29.09.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 432․75 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.19 դրամ:  

̰
Մասնակցեցինք Մայր տաճարի վերաօծմանը․ Փաշինյան

13:59 29.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ մասնակցել է Մայր տաճարի վերաօծմանը։ Վարչապետը գրառումն ուղեկցել է համապատասխան տեսանյութով։

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

13:37 29.09.2024

Երևանում սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին, 3-ի գիշերը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարզերում սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին, 3-ի գիշերը` շրջանների զգալի մասում սպասվում […]

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

12:20 29.09.2024

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […]

̰
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման առիթով

12:17 29.09.2024

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման առիթով․ «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Տեղիդ յորում կաս դու ի դմա՝ երկիր սո՛ւրբ է» «Սուրբ է այն տեղը, ուր կանգնած ես» (Ելից 3․5)։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Տիրոջ ողորմած կամքով միասնական աղոթակցությամբ կատարեցինք Քրիստոսահիմն Մայր Տաճարի վերաօծման արարողությունը։ Փառք և գոհություն […]

̰
Մեկնարկել է Մայր Տաճարի վերաօծման արարողությունը

11:06 29.09.2024

Մեկնարկել է Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է արարողությանը։

̰
Կայացել է Հայ Առաքելական Եկեղեցու ամենակարեւոր արարողություններից մեկը՝ Սրբալույս Մյուռոնի օրհնությունը

11:00 29.09.2024

Մյուռոնօրհնության արարողությանը հոգևորականները դուրս են բերել Կենաց փայտի մասունքով խաչը, Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, Ցեղասպանության նահատակների մասունքարանը: Այս տարի դուրս են բերվել նաեւ Սուրբ Անանիա առաքյալի և Ղուկաս Ավետարանչի աջերը, Սուրբ Սահակ Պարթևի մասունքը: Մյուռոնի օրհնությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամն է ուղղել պատերազմի արհավիրքներ և կորուստներ կրած իր ժողովրդին և […]

̰
Վարչապետը տիկնոջ հետ խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ

10:27 29.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սևանի Արևիկ հանգստյան գոտում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականներին, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Մրցաշարը, որի նպատակն է խթանել հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությունը, կանցկացվի սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզում՝ […]

̰
Հոսանքանջատումներ՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

20:37 28.09.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Գյուլբենկյան փ. 42-46 շենքեր, Իսրայելյան փ. 30-43 շենքեր, Պարոնյան փ. 7-13 շենքեր, Ձորագյուղ թաղ. 7-13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Աշտարակ քաղաք՝ Ս.Սարգսի, Պ.Սևակի, Խորենացի, Ն.Աշտարակեցի, Աբովյան, Րաֆֆու, […]

̰
Ինչպե՞ս կարող է դիրքավորվել Հայաստանը. Սամվել Բաբայանի առաջարկը

17:00 28.09.2024

44-օրյա պատերազմն ու Արցախի հայաթափումը գործնականում շրջադարձային կետ դարձան Հայաստանի պատմության համար: Արդյո՞ք հնարավոր է եղել ամբողջությամբ վերլուծել դրա պատճառները, թողած ազդեցությունը, դժվար է ասել, բայց տարածաշրջանում պատերազմի վտանգը դեռ չի անցել: Միաժամանակ Հարավային Կովկասը դարձել է մի վայր, որտեղ խաչվում են տարբեր շահեր: Ինչպե՞ս կարող է դիրքավորվել Հայաստանը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է […]

̰
Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

16:16 28.09.2024

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնությամբ Սրբալույս Մյուռոնի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակություններն ու ներկայացուցիչները, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մեծ Եղեռնի հուշարձանի առջև ծաղկեպսակ զետեղելուց հետո, հանդիսապետությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ […]

̰
Սեպտեմբերի 28-ը Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է

16:04 28.09.2024

Կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Մարդու մոտ կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով: Մարդը վարակվում է կատաղությամբ հիվանդ կենդանու կծելուց, վնասված մաշկի, հազվադեպ` շրթունքների, քթի, աչքերի լորձաթաղանթների վրա թքի ընկնելիս, այնուհետև վիրուսը թափանցում է գլխուղեղ և ողնուղեղ` առաջացնելով բորբոքումներ: Կենդանիների հիվանդության գաղտնի շրջանը 14-16 օր է, որից հետո հիվանդ […]

̰
Լանջազատ գյուղում այրվել է անասնակեր 

15:53 28.09.2024

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:57-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջազատ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։42-ին, մարվել՝ 13:17-ին։ Այրվել է 3000 հակ անասնակեր։

̰
Գնել Սանոսյանն ու Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում

15:33 28.09.2024

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում։ Կապանից դեպի Տաթև տանող ճանապարհի ամենաբարդ համարվող այս հատվածի կառուցումը ունի կարևոր նշանակություն. այն կկրճատի ոլորանների թիվը` 16-ից հասցնելով 6-ի և կհեշտացնի ուղևորափոխադրումները, ավելի արագ ու հեշտ […]

̰
Սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են Արաքս համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր

14:41 28.09.2024

Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են Արաքս համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր։ Արաքս գյուղում կառուցվում է պոմպակայան: 2023թ. հավանության արժանացած սուբվենցիայի ծրագիր է։ Ենթածրագրի ընդհանուր արժեքը 94.8 մլն դրամ է՝ 70% Կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ծրագրի արդյունքում սահմանամերձ Արաքս բնակավայրում […]

̰
Քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները

14:30 28.09.2024

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարծ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական միության Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները և մատնանշել հետագա համագործակցության ուղղությունները: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային ապաշրջափակումը խաղաղության հաստատման համատեքստում, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և վերջինիս […]

̰
BACK_TO_TOP