TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին

18:06 27.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Անկեղծորեն շնորհավորում եմ Թուրքմենստանի պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ երկկողմ կապերի ընդլայնմանը և փոխգործակցության ակտիվացմանն ուղղված համատեղ աշխատանքը հետայսու ևս կշարունակի նպաստել Հայաստանի և Թուրքմենստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը՝ երկու երկրների ժողովուրդների ավանդական բարեկամության […]

̰
Գնել Սանոսյանը մասնակցել է միջազգային հանքարդյունաբերական համաժողովին

17:56 27.09.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված «Mining Armenia» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին։ Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին, իր ելույթում մասնավորապես ասելով, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին, այն հանրապետությունում արդյունաբերության և արտահանման մեջ կարևորագույն ոլորտներից մեկն է. «Ոլորտը հանրապետությունում ունի զարգացման և […]

̰
Հրդեհ՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղում

17:51 27.09.2024

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13։26-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 8-րդ փողոցում գտնվող ինքնաշեն ոչ բնակելի փայտե տնակում՝ մոտ […]

̰
Փակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին

17:47 27.09.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 28-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 01:00-ից մինչև 06:00-ն փակ է լինելու Մյասնիկյան պողոտա-Սարալանջի փողոց տրանսպորտային հանգույցի Արմենակյան փողոցի՝ Սարալանջի փողոցի խաչմերուկից «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտին, որտեղ վերականգնվում է կամրջի դեֆորմացիոն կարը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:  

̰
ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն

17:42 27.09.2024

Սեպտեմբերի 27-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների ղեկավարներ։ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար, նշել, որ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները՝ […]

̰
Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվել

17:35 27.09.2024

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, համագործակցելով ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Արմավիրի հաշվառման և քննական բաժանմունքի աշխատակիցների հետ, բացահայտել են խարդախության դեպք: Համատեղ ստացած տեղեկության համաձայն` Արմավիր քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը վարորդական իրավունքի վկայական ստանալու համար մի քաղաքացուց վերցրել է գումար: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ դեռևս հուլիսի 11-ին քաղաքացին իր ծանոթի միջոցով […]

̰
Ոսկու ձուլակտրոների և թանկարժեք զարդերի փորձաքննությունն ավելի արագ և արդյունավետ կլինի. Փորձագիտական կենտրոնը համալրվել է նոր սարքով

17:00 27.09.2024

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը համալրվել է թանկարժեք և ոչ թանկարժեք քարերի, միներալների հետազոտությունների համար նախատեսված նորագույն սարքավորումներով և էտալոնային նմուշներով: Նոր սարքերը հնարավորություն են ընձեռում հայտնաբերել մետաղի կամ համաձուլվածքի հաստ շերտի տակ առկա այլ համաձուլվածքները ՝ առանց վերջիններիս վնասման, ինչը շատ կարևոր հանգամանք է թանկարժեք զարդերի և ոսկու […]

̰
Քրեական վարույթի շրջանակում վերականգնվել է ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված շուրջ 162 մլն դրամ վնասը

16:45 27.09.2024

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել են ՓԲ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Քրեական վարույթով կատարված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ցեմենտի արտադրությամբ […]

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի նորանշանակ տնօրենի հետ քննարկվել են գործակցության զարգացման հարցեր

16:31 27.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։ Արսեն Այվազյանը շնորհավորել է պարոն Բարթերին՝ նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա ղեկավարությամբ գրասենյակի հետ արդեն ձևավորված խորը և համապարփակ համագործակցությունն առավել ընդգրկուն և արդյունավետ կդառնա։ Կոմիտեի […]

̰
Քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

16:03 27.09.2024

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Տնտեսական և գլոբալ հարցերի գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Սայմոն Մորդյուի հետ։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին և քննարկել բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը միտված համատեղ ջանքերի իրականացումը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու կայունության ամրապնդմանն ուղղված […]

̰
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին

15:36 27.09.2024

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Գոհունակությամբ արձանագրելով երկու հարևան երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ներուժը լավագույնս իրացնելու հնարավորությունները: Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման համատեքստում […]

̰
Բիզնես բարեվարքություն, կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներ. ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը

15:34 27.09.2024

Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը մասնակցել է Կորպորատիվ կառավարման կենտրոնի՝ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի և միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպած «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը. ներդրման և իրավակիրարկման հիմնախնդիրները» խորագրով աշխատաժողովին: Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը, որի շրջանակում անդրադարձ […]

̰
Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց․ դեսպանություն

14:30 27.09.2024

Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը զորակցեց և իր հարգանքի տուրքը մատուցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին։ «Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց: Մենք վերահաստատում ենք մեր հաստատուն աջակցությունը տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը կապահովի կայունություն […]

̰
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն

13:23 27.09.2024

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Կառավարությունը նախաձեռնել է փոփոխություններ, որոնք վերաբերելի են «հարկադիր պարապուրդի» հետ կապված որոշակի […]

̰
Ռազմարդյունաբերությունը զարգացում է ունեցել, այն պետք է շարունակական լինի. Անդրանիկ Քոչարյան

13:11 27.09.2024

Ռազմարդյունաբերությունը Հայաստանում զարգացում  է ունեցել, որը պետք է շարունակական լինի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Բնականաբար բաց նիստում չեմ կարող ասել ինչ ուղղություններով ինչ ունենք, որովհետև դրանք եթե արդեն զինված ուժերում փորձարկում են անցել, մնում է ճիշտ օգտագործվեն։ Ունենք մի […]

̰
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով

13:00 27.09.2024

Երևանում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարզերում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5մ/վ, […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

12:52 27.09.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՀ ընթացիկ պահուստային ծրագրի ներքո սահմանված միջոցառումների կատարման ընթացքը: Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության և պետական ծախսերի ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Անդրադարձ է կատարվել 2025 […]

̰
Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակ պետական գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների համար

12:46 27.09.2024

Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի երկրորդ հանդիպումը, որին մասնակցում էին ինչպես Ներքին գործերի նախարարության և ոլորտի այլ գերատեսչությունների, այնպես էլ հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես են եկել Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, […]

̰
Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ

12:38 27.09.2024

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորման բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու բարեկամական հարաբերությունները, որոնք իրենց արտահայտումն են գտել նախորդ տարվա բարձրաստիճան այցելությունների ժամանակ կայացած […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 27-ին

11:00 27.09.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 432․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.16 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.2 դրամ:  

̰
Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա. Մհեր Գրիգորյան

10:55 27.09.2024

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հաջորդ փուլին, հայտարարել է, որ այդ մասին դեռ որոշում չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:Փոխվարչապետի դիտարկմամբ՝ իհարկե, գնահատականները կարող ենք տարբեր լինել, սակայն անհրաժեշտ է նայել հարցի էությանը։Անդրադառնալով Տավուշի մարզում իրականացված Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատմանը, Մհեր Գիրգորյանը նշեց՝  կարծում եմ՝ բավարար քննարկված […]

̰
Հայկական պետության 13-րդ մայրաքաղաքն ունի նոր հատակագիծ․ քննարկում «Հեռանկար բանավեճի» շրջանակում

10:50 27.09.2024

Հայկական պետության 13-րդ մայրաքաղաքն ունի նոր հատակագիծ: Ի՞նչ է դա նշանակում: Հստակ կանո՞ն, որը հնարավոր չէ խախտել, թե՞ ֆորմալ ձևականություն: Կօգնի՞ արդյոք նոր հատակագիծը քաղաքի ավելի արդյունավետ կառավարմանը: Ե՞րբ երևանցին կկարողանա ապրել իր երազած քաղաքում: Այս և այլ հարցերի մասին Հեռանկար բանավեճ/Herankar debate-ի տաղավարից իրենց կարծիքն են հայտնել Հայկ Միրզոյանը և Նարե Արամյանը։

̰
Քննարկվել է Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին օժանդակություն տրամադրելու հարցը

10:34 27.09.2024

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Խաղաղության, անվտանգության և պաշտպանության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շաղլ Ֆղայսի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ ՀՀ-ԵՄ անվտանգային հարաբերությունների օրակարգն ու առկա հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման դիտանկյունից: Կողմերը քննարկել […]

̰
Մ-3, ՀՀ սահման-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն

10:20 27.09.2024

Մ-3, ՀՀ սահման (Մարգարա)-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման ավտոճանապարհի «Գնթունիք» առևտրի կենտրոնի մոտ՝ Ավ. Իսահակյան փ.-Մ-3-Զ. Դարյան խաչմերուկից մինչև Մ. Մաշտոցի փ.-Մ-3 խաչմերուկ հատվածում, կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Փոփոխությունը կատարվում է միջպետական ճանապարհի խցանումներից խուսափելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Նշված հատվածում կայանումը թույլատրվելու է միայն թեթև մարդատար ավտոմոբիլների համար՝ ճանապարհին զուգահեռ։ Կայանումը կազմակերպելու նպատակով կատարվելու են […]

̰
Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ ՀՀ վարչապետի մոտեցումները բացասական չեն թվում․ Թուրքիայի նախագահ

10:17 27.09.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները բացասական չեն թվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ։ Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում

10:09 27.09.2024

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։ Ստորև ներկայացվում է Հայաստանի վարչապետի ելույթն ամբողջությամբ. «Պարոն նախագահ, Գերազանցություններ, տիկնայք և պարոնայք, Սա իմ չորրորդ ելույթն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում և այս ելույթը էականորեն տարբերվելու է նախորդներից: Իմ նախորդ ելույթների առանցքային ուղերձը Հայաստանի […]

̰
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ

10:02 27.09.2024

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում սեպտեմբերի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 17°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

̰
Կկարողանա՞ արդյոք Թուրքիան դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ

22:15 26.09.2024

Նյու Յորքում շարունակվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվող կարևորագույն հարցերից մեկը դարձել է Անվտանգության խորհրդի կազմի ընդլայնման ու լիազորությունների վերանայման հարցը: Այս թեմային անդրադարձել են ելույթ ունեցողներից շատ շատերը: Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նույնպես համաձայնել է, որ ՄԱԿ-ի կառույցների բարեփուխումը այլևս հետաձգել չի կարելի: Ի՞նչ հնարավորություններ ու վտանգներ կարող է իր մեջ թաքցնել այս գործընթացը, և […]

̰
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

21:38 26.09.2024

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի նախագահի հետ Լարբի Ջակտայի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների, ընդհանուր քաղաքականության և աշխատակարգի բարեփոխումների կարևորությունը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է գլոբալ համագործակցության կարևորությունը՝ ապահովելու ընդհանուր մոտեցումներ և […]

̰
Գազանջատումներ՝ Լոռու մարզի որոշ հասցեներում

21:32 26.09.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Առափնյա, Ա.Ավետիսյան փողոցների, Կենտրոն-1, Կենտրոն-2 թաղամասերի գազասպառողների և «Ցողանուշ Սահակյան» ԱՁ-ի գազամատակարարումը։

̰
BACK_TO_TOP