13:46 25.10.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Գեղարքունիքի մարզի սոցիալական աջակցության կենտրոնների աշխատակիցների, ոլորտով հետաքրքրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու կառավարության՝ ոլորտին առնչվող նոր որոշումներն ու նախագծերը: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից «Այս բոլոր նախագծերն ուղղված են փոխելու երկար ժամանակ իշխող մշակույթը, որով նպաստ ստացող անձինք խուսափում էին աշխատել: […]
13:37 25.10.2019
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19։30-ին, ոստիկանության Մուշի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վերքով և շոկային վիճակում բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել է, որ տուժածն ի վիճակի չէ հաղորդում տալու։ Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ժամը 19։50-ին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Գյումրու ոստիկանները Գարեգին Նժդեհի […]
13:22 25.10.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում hայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի 62 բջջային հեռախոս: Դեպքի առթիվ` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:
13:19 25.10.2019
Լրագրողներն ԱԺ-ում ճեպազրույցներին մասնակցող խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրել են, որ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ իբրև խմբակցությունը իշխանություններին ծառայություններ է մատուցում, իսկ իշխանությունը «Լուսավոր Հայաստանի» ձեռքով քայլեր է իրականացնում, օրինակ են բերել ԱԱԾ և ոստիկանության ղեկավարները քաղաքական պաշտոններ դարձնելու մասին օրինագիծը: Մարուքյանը պատասխանել է. «Պետք է նայենք` ասողներն ովքեր են, հանրապետականներին մոտ կանգնած […]
13:06 25.10.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ 2019թ. սեպտեմբերին, 2018թ. սեպտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.5%-ով. «Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 11%-ով Շինարարության ծավալն աճել է 4.2%-ով Առևտրի շրջանառությունն աճել է 7.5%-ով Ծառայությունների ծավալը աճել է 15.1%-ով Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 30.1%-ով Արտահանումն աճել է 33%-ով Ներմուծումն աճել է 28.8%-ով»,- […]
13:00 25.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը խոսել է կառավարության պիլոտային ծրագրի մասին, որն անցկացվելու է 6 մարզերում: «6 մարզերի ընտրությունը պայմանավորված է մշակաբույսերով և դրանց տարածվածությամբ` ըստ մարզերի: Այնպես չէ, որ մյուս մարզերը հետագայում չեն ներգրավվելու: Մարզերի ընտրությունները չեն իրականացվել մեկ մարդու կողմից, այլ մշակաբույսերը և մազերը […]
12:58 25.10.2019
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց են ուղղել «Իմ քայլի» պատգամավորներին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի պաշտոնից հրաժարվելու դիմումի մասին, հետաքրքրվել, թե ճի՞շտ է քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատելը: Հարցին պատասխանել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ասել է. «Դուք չգիտե՞ք, որ ուժային կառույցների ղեկավարները քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունեն և քաղաքականության մեջ անելիք չունեն, պետք է պաշտոնավարեն ֆունկցիոնալ […]
12:50 25.10.2019
ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ լրագրողները հարցեր են ուղղել «Իմ քայլի» պատգամավորներին ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին: Հովհաննես Իգիթյանը ասել է, որ եթե ժամանակ ունենար, կպատմեր, թե ինչ է նշանակում «քաղաքական հետապնդում»: Նշել է. «Կանչում են մարդուն և հարցեր են տալիս, օրինակ` հարցնում են՝ դիմումը երբ է եկել, գրանցե՞լ եք, թե չէ, ո՞ւր […]
12:46 25.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ կառավարության տեսանյութը՝ Հայաստանի 2050թ. վերափոխման ռազմավարության մասին: «Ռազմավարական տեսլականն ու գաղափարախոսությունը չափազանց կարևոր են մեր երկրի երկարաժամկետ զարգացման համար. առանց դրա մեր գործողությունները կլինեն տարերային, անկանոն ու աննպատակ»,- գրել է նա:
12:45 25.10.2019
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է կատարել Սլովակիայի ԱԳ նախարարի՝ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում հյուրընկալելու հայտարարության վերաբերյալ: Մեկնաբանությունն ամբողջությամբ` ստորև. «Նախ նշեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ղեկավարների միջև հանդիպումները իրականացվում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ: Իրապես, համանախագահների կողմից արվել է հանդիպում […]
12:40 25.10.2019
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` երեկ հարցաքննվել է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: Վերջինս հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրգործի շրջանակներում: Այս տեղեկությունը ՀՔԾ-ից չեն մեկնաբանում: Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ-ում հարցաքննվել է նաև ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:
12:26 25.10.2019
Լրագրողներն այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվել են, թե ցանկություն ունե՞ն հանդիպել Նաիրի Հունանյանին, հետաքրքրվել են նաև, թե ինչպես են վերաբերվում նրա ազատ արձակման դիմումին: Ճեպազրույցին մասնակցող Անդրանիկ Քոչարյանն է պատասխանել հարցին՝ ասելով. «20 տարի հետո մեր երկրի քաղաքական ընթացքը շրջած կրակահերթերի միջոցով քաղաքական անձնավորությունը ունի հնարավորություն դիմելու ազատ արձակվելու, պետությունն էլ […]
12:16 25.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Բացահայտվել է նաև հանցագործության այլ դրվագ: 2019թ. մարտի 31-ին Երևան քաղաքի Արաբկիր համայնքում գործող դեղատներից մեկի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ ենթարկվել է ավազակային հարձակման. դիմակավորված և […]
12:16 25.10.2019
Շիրակի մարզի դատախազությունը Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշում է կայացրել: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով, այն է` խոշոր չափերի վատնում և պաշտոնական կեղծիք կատարելը: Համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու որոշումը դատախազությունը ներկայացրել […]
12:06 25.10.2019
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պաոլո Սպանտիգատին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և շեշտելով Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության կարևորությունը, անդրադարձել է ԱԶԲ-ի կողմից իրականացվող տարածաշրջանային աջակցության բազմաոլորտ ծրագրերին։ Նա […]
11:56 25.10.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Չինաստանի կառավարության Եվրասիայի հարցերով հատուկ բանագնաց Լի Հուեյի հետ հանդիպմանը նշել է, որ հայ-չինական բարեկամական կապերը խորը պատմական արմատներ ունեն և առանձնացել են փոխադարձ հարգանքով և վստահությամբ. «Հավելել եմ, որ Հայաստանը դիտարկում է Չինաստանի հետ իր հարաբերությունների զարգացումը որպես արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Շնորհակալություն հայտնելով […]
11:54 25.10.2019
Այսօր ԱԺ խմբակցությունները ճեպազրույցներով ամփոփում են խորհրդարանական շաբաթը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բրիֆինգի սկզբում պատգամավորներին հարց է ուղղել «Շանթ» ՀԸ լրագրողը։ Նրան հետաքրքրում էր աշխատավարձերի բարձրացման հետ կապված Գագիկ Ծառուկյանի արտահայտությունն այն մասին, որ իրենց վիրավորել է նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացումը: Դրանից հետո եղել է վարչապետի պարզաբանումը: Հարցին՝ շարունակո՞ւմ եք վիրավորված մնալ, պատգամավոր Իվետա Տոնոյանը պատասխանել […]
11:36 25.10.2019
Հայրենական Մեծ պատերազմի վետերան՝ 97-ամյա հայուհի Ռոզալյա Աբգարյանն առաջին տեղն է զբաղեցրել «Մոսկվա, ես սիրում եմ քեզ» տեսահոլովակների մրցույթում: Այս մասին հաղորդում է Sputnik Armenia-ն: Մրցույթը հայտարարել էր «Մոսկվայի տունը», այն նվիրված էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի 872-ամյակին:
11:28 25.10.2019
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է կասկածելի տոպրակ՝ մեջը պայթուցիկի նմանվող իրով, այս մասին հայտնում են օդանավակայանի լրատվական ծառայությունից. «Երեկ երեկոյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մաքրուհիներից կողմից օդանավակայանի 2-րդ հարկի դրսի նստարանին նկատվել է կասկածելի տոպրակ՝ մեջը պայթուցիկի նմանվող իրով: Հայտնաբերված իրի մասին տեղեկացվել է ոստիկանությանը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավոր փակվել է օդանավակայանի վերևի հարկ տանող ավտոճանապարհը: Օդանավակայանի […]
11:18 25.10.2019
Տավուշի մարզում շարունակվում են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող ակտիվ աշխատանքները: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ այդ շրջանակներում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տարբեր չափերի հափշտակության դեպքեր են հայտնաբերվել մարզի Արծվաբերդ համայնքում: Մասնավորապես, ստացված օպերատիվ տվյալների իրացմամբ և Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արծվաբերդ համայնքի նախկին ղեկավար Կ. Շ.-ն, […]
11:16 25.10.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19.30-ին, ոստիկանության Մուշի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վերքով և շոկային վիճակում բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել է, որ տուժածն ի վիճակի չէ հաղորդում տալու։ Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ժամը 19.50-ին, մարմնական վնասվածք պատճառելու […]
11:00 25.10.2019
Հաջորդ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում նշանակված է քվեարկություն՝ 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը որպես փաստ ճանաչելու մասին բանաձևի վերաբերյալ։ Այս մասին սոցցանցերում հայտնում են հայամետ դիրքորոշում ունեցող կոնգրեսականները։ Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն, մասնավորապես, գրել է, որ Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դեմ արտահայտվի մարդկության դեմ հանցագործություններին, երբ Թուրքիան նոր էթնիկ զտումներով է սպառնում Հյուսիսային […]
10:54 25.10.2019
Փակ տարածքներում ծխելը կարգելվի. Կառավարությունը հաստատել է օրենքի նախագիծը, որը պետք է քննարկվի և ընդունվի Ազգային ժողովի կողմից: Կառավարությունը տեսանյութ է տարածել, որում ներկայացնում է կարծիքներ՝ որքանո՞վ է ընդունելի այս որոշումը: Մանրամասները՝ տեսանյութում:
10:34 25.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են 31-ամյա տղամարդու դանակահարության դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդի: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 17:53-ին, «Իզմիրլյան» ԲԿ-ից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջին և ձախ առաջակողմնային պատերի կտրած-ծակած վերք» […]
10:19 25.10.2019
Հոկտեմբերի 24-ին` ժամը 23:25-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում պայթուցիկ սարք է հայտնաբերվել. անհրաժեշտ է սակրավորների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]
10:16 25.10.2019
ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել՝ Արա Բաբլոյանի կողմից հնչեցված հայտարարության առնչությամբ․ «2019 թ.-ի հոկտեմբերի 23-ին տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում Արա Բաբլոյանը հայտարարել է. «…Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության: Այդ հարցում հստակ կա մեղադրանք: Եթե որոշեն դա քննել, դա կհաստատեմ»: Հաշվի առնելով այս հայտարարության […]
10:09 25.10.2019
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է ճապոնացի գործարարների խմբի հետ: Նախագահ Սարգսյանը գործարարներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային ու մրցակցային հնարավորությունները՝ ընդգծելով, որ մեր երկիրը բաց է համագործակցության համար: Նա ասել է, որ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ և սերտորեն համագործակցելով Եվրամիության հետ, լավ հնարավորություններ է ստեղծում գործարարների համար և կարող […]
10:02 25.10.2019
Պաշտպանի աջակցությամբ վերափորձաքննություն անցած կինը ճանաչվել է հաշմանդամ։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:37 25.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քաջալերելով Աննայի գործունեությունը, քաջալերում եմ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կազմող կանանց հանրային, տնտեսական, կրթական, քաղաքական ակտիվությունը: Երկրի բնակչության մեծամասնության սոցիալ-տնտեսական ակտիվությունը սահմանափակող ընկալումները հակասում են մեր երկիրը զարգացման նոր մակարդակի դուրս բերելու շահերին: Հ.Գ. Կանանց ակտիվության իմ տեսլականը չի հակասում հայկական ընտանիքի մասին իմ պատկերացումներին: Հպարտ եմ, […]
09:26 25.10.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա: Փաշինյանը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ըստ մեր աղբյուրի՝ այցի հիմնական նպատակը գազի գնի շուրջ բանակցություններն են: Հայաստանի իշխանությունները ցանկանում են հասնել նրան, որ գազի գինը մնա նույնը, քանի որ գնի բարձրացումը բացասաբար կանդրադառնա ինչպես բնակչության կենսամակարդակի, այնպես […]