09:14 25.10.2019
Հոկտեմբերի 24-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 4 հա, Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղին հարակից՝ 50 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1000 քմ, Տավուշի մարզի Այգեպար գյուղում՝ 500 քմ, Լուսահովիտ գյուղում՝ 1000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և […]
09:05 25.10.2019
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 13:52-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետիս Ահարոնյան փողոցի թիվ 5 շենքի 5-րդ հարկից պայթյունի ձայն է լսվել և ծուխ է նկատվել: Երկրորդ ահազանգով տեղեկություն է հաղորդվել, որ նույն հասցեի 6-րդ հարկից ապակիները թափվել են և վնասել շենքի բակում կայանած ավտոմեքենան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ […]
08:58 25.10.2019
«Փաստ» թերթը գրում է․ «Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Այվազյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ա. Այվազյանը 2018թ. հարկային տարում 3 373 683 ՀՀ դրամով ձեռք է բերել անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, […]
08:25 25.10.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է` ԱԺ-ում աժիոտաժ է․ ֆոտոսեսիաներ են ընթանում, պատգամավորները նկարվում են տարբեր պոզաներով, ավելի հայրենասերները` ՀՀ դրոշի ներքո: Պարզվում է` Վիքիպեդիայի համար է արվում։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, ով այս օրերին Արարատ Միրզոյանի հետ Ստրասբուրգում է, նամակով դիմել է բոլոր ֆրակցիաներին` նկարվելու, որ Վիքիպեդիայում տեղադրեն: Որքա՞ն գումար է […]
08:09 25.10.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 110 շենքը, Սայաթ-Նովա պող. 18 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մարգարյան 2-րդ նրբ. 7 շենքի 2, 3 մուտքերը, Մարգարյան 2-րդ նրբ. 6 շենքը, Ֆուչիկի փ. 7/5 շենքը, Դավթաշեն 4-րդ թաղ. […]
00:00 25.10.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի իր տան բակից 13 տարեկան աղջկան կարմիր գույնի ավտոմեքենայով փախցրել են։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ նշված ավտոմեքենան BMW մակնիշի 36 AG 658 համարանիշի ավտոմեքենան է, որով առևանգել են […]
23:25 24.10.2019
Վարչական դատարանում այսօր տեղի է ունեցել ջերմուկցիներն ընդդեմ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի գործով ևս մեկ դատական նիստ։ Հայցվորները պահանջում են պարտավորեցնել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին ուժը կորցրած ճանաչել Ամուսարի հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:25 24.10.2019
Կարելիայի կրկեսի ներկայացուցիչները, որտեղ ելույթի ընթացքում արջը հարձակվել է վարժեցնողի վրա, նշում են, որ դրանում մեղավոր է հանդիսատեսը, գրում է Подъем-ը: Կրկեսի ներկայացուցչի խոսքերով՝ կենդանին ագրեսիվ է արձագանքել միացված տեսախցիկների փայլատակումներին: Նշվում է, որ հանդիսատեսն անտեսել է անվտանգության կանոնները. «Երբ մարդկանց բացատրում ես, որ չի կարելի միացնել տեսախցիկներ, սակայն մարդիկ դա անտեսում են»: Կարելիայի կրկեսում […]
21:59 24.10.2019
Շիրակի մարզում հացահատիկի մոտ կրկնակի ցածր բերքը, նաև սերմարտադրության պետական ծրագրի բացակայությունը, որակյալ սերմացուի դեֆիցիտ են ստեղծել: Սերմացուի պակասի պատճառով ամենաշատը տուժելու են գյուղացիական փոքր տնտեսությունները, որոնց համար այս սեզոնին լուրջ խնդիր է դարձել աշնանացան կատարելը: Մարզում տարեցտարի պակասում են հացահատիկային մշակաբույսերի ցանքերը: Որակյալ սերմացուն թանկ լինելու պատճառով անհասանելի է շատ տնտեսությունների, իսկ անորակից էլ […]
21:57 24.10.2019
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կբարձրացնի երկաթուղու աշխատակիցների աշխատավարձը: Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի, «Հարավկովկասյան երյկաթուղի» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի, «Հարավկովկասյան երյկաթուղի» ընկերության փոխտնօրեն Դավիթ Վարդանյանի միջև կայացած հանդիպման ընթացքում: «Ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ «Հարավակովկասյան երկաթուղի»-ն կբարձրացնի […]
21:24 24.10.2019
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16:54-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան 94/16 հասցեում գտնվող խողովակների գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց […]
21:23 24.10.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է հրապարակել Ստրասբուրգում ունեցած հանդիպումներից: «Ստրասբուրգում հանդիպեցի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ Բուրիչը նշեց, որ Եվրոպայի խորհուրդը մեծ ուշադրությամբ և ոգևորությամբ հետեւում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին հատկապես դատաիրավական ոլորտում՝ այս ենթատեքստում ընդգծելով ԱԺ կարևոր դերակատարությունը։ Հորդորելով շարունակել բարեփոխումները՝ ԵԽ գլխավոր քարտուղարը պատրաստակամություն հայտնեց […]
21:21 24.10.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հատուկ խորհրդական Դեզիրե Նյարուհիրիրային: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Վերջինս վարչապետին է փոխանցել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ջերմ ողջույններն ու նշել, որ տիկին Մուշիկիվաբոն նախատեսում է գալիք տարեսկզբին այցելել Երևան՝ հանդիպելու կազմակերպությունում նախագահող երկրի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկելու կազմակերպության գործունեությանը վերաբերող մի […]
21:16 24.10.2019
«Պետք է ապրել երկու բանի համար՝ պետք լինելու և գործելու»: Լոռվա աշխարհից մեծ հայն ու մեծ դերասանը` Սոս Սարգսյանը, այսօր կդառնար 90 տարեկան: Հազար թելերով Լոռվա աշխարհի հետ կապված, նա ապրեց ու ստեղծագործեց Երևանում: Իսկ նրան Երևան բերեց միայն դերասանական արվեստը, ինքն էլ իր հետ Երևան բերեց նաև իր մանկության սովորությունները՝ կարդալ ցանկացած հարմար պահի, […]
20:59 24.10.2019
Ռուսաստանում՝ Ռոստովի շրջանում, ոստիկանությունը փնտրում է փոխհրաձգության մասնակիցներին և վեց ավտոմեքենաները, որոնցով կարող էին իրավապահներից փախչել Դաքիշվիլի ընտանիքի անդամները: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: «Կա ևս մեկ մեքենա, որ հետախուզման մեջ է, դա կարմիր Hyundai Solaris է՝ Հայաստանի Հանրապետության պետհամարանիշներով: Կա հավանականություն, որ նրանք կարող էին սահմանակից որևէ երկրում թաքնվել կամ փախչել ավելի հեռու, ասենք՝ […]
20:55 24.10.2019
Ռուսական կայքերն այսօր տեղեկացնում էին՝ Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ կապված զենքի գնման մրցույթի խափանման հետ, որին մասնակցում էր ռուսական ՕՐՍԻՍ ընկերությունը: Այս տեղեկությունը պաշտոնական հաստատում չստացավ, սակայն ավելի ուշ եղավ նոր հրապարակում, որտեղ, հղում անելով «մոտ կանգնած աղբյուրներին», նշվեց, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Այս առթիվ մեկնաբանություն ստանալու համար SHANTNEWS.am-ը դիմեց ՀՀ ԱԳՆ […]
20:31 24.10.2019
Հոկտեմբերի 24-ին, ժամը 16:36-ին «911» ծառայություն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի «Խոռեր» կոչվող հանդամասում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻն լրատվականից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, ազատ հերթափոխից 20 փրկարար և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական […]
19:38 24.10.2019
Երևանում, մարզերում ու Արցախում հանդիպող ցուցապաստառներին քաղաքացիների ձեռքով գրվող գաղափարը Հայաստանի 2020 – 2050 թթ. վերափոխման ռազմավարությունն է: Մյուսների վրա աշխատում են կառավարությունում, ԱԺ-ում ու նախագահի աշխատակազմում: Այս մասին է կառավարության տարածած տեսանյութը:
19:31 24.10.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում: Նա, մասնավորապես, ասել է. «Հարգարժան տիկին նախագահ հարգարժան տիկին գլխավոր քարտուղար հարգելի գործընկերներ տիկնայք և պարոնայք Ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ՝ կազմակերպության սրահում, որ 70 տարի առաջ սկսել է համընդհանուր արժեքների վրա հիմնված հասարակություններ հաստատելու վճռականությամբ միավորված Եվրոպա ստեղծելու […]
19:18 24.10.2019
ՀՀ ԱԻ նախարարությունը ֆեյսբուքյան էջում արձագանքել է լրատվամիջոցների հրապարակումներից մեկին: «Նախարար Ֆ. Ցոլակյանը խնդրել է հանրապետության վարչապետին՝ ստուգումներ իրականացնել ԱԻՆ-ում» վերտառությամբ գրության մեջ ասված է. «Վերջին օրերին լրատվական կայքերից մեկում նյութ էր հրապարակվել, որտեղ ասվում էր, թե Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց ի վեր համակարգում աննախադեպ չափերի է հասել կոռուպցիան և հովանավորչությունը։ Թե ԱԻՆ աշխատակիցները […]
19:02 24.10.2019
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ դեռ նախաքննության փուլում են, նախաքննական գաղտնիքի ռեժիմում: «Թույլ տվեք՝ դրանից ելնելով շատ հարցերի չպատասխանեմ և չմեկնաբանեմ: ՀՔԾ-ն մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Արա Բաբլոյանն ունի կասկածյալի կարգավիճակ, կարգավիճակի փոփոխություն առկա չէ: Քննչական գործողություններ են ընթանում, հարցաքննություն է իրականացվում: Եկեք՝ որոշակի […]
18:52 24.10.2019
ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ՀՔԾ-ում հարցաքննությունից հետ պատասխանեց լրագրողների որոշ հարցերի: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարգավիճակ ունի Բաբլոյանը, ինչին վերջինս պատասխանեց. «Իմ կարգավիճակը չգիտեմ էլ ինչ է»: Բաբլոյանն ասաց, որ ՀՔԾ-ում բոլոր հարցերին հստակ պատասխանել է և կարծում է՝ ինչ արել է, արել է օրենքի սահմաններում: Նա նկատեց՝ շատ բարի տրամադրված զրույց էր: «Որևէ […]
18:50 24.10.2019
Կաթը մթերել են, բայց վճարումներ չեն կատարել: Այսպիսին է բողոքի բովանդակությունը, որը ներկայացնում են Ամասիա համայնքի Բյուրակն գյուղի բնակիչները: 5 ամիս է` մթերող կազմակերպությունը գյուղացիներին չի վճարել, ինչի հետևանքով յուրաքանչյուրին մինչև 350 հազար դրամ պարտք է կուտակվել: Մթերող ընկերության հետ պայմանագրեր չունեն և միայն բանավոր համաձայնության հիման վրա են գործարք կատարել: Հիմա գյուղացիները պահանջում են […]
18:39 24.10.2019
1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում ծնվել է Սոս Սարգսյանը։ Սիրված դերասանն այսօր կդառնար 90 տարեկան: 1948 թվականին Սարգսյանը տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թվականին հիմնադրել է Համազգային […]
18:32 24.10.2019
ԵՄ հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ Հայաստանում ԵՄ դեսպանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Հոկտեմբերի 24-ին Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»:
18:30 24.10.2019
Հայկական հանցավոր խմբի 3-րդ անդամն է խոստովանել, որ զբաղվում էր հայաստանցիների ապօրինի միգրացիայով դեպի Միացյալ Նահանգներ։ 31-ամյա Հրաչյա Աթոյանը ճանաչել է իր մեղքը հանցավոր սխեմային մասնակից լինելու հարցում։ Խումբը կեղծ միջոցառումներ է կազմակերպել, որոնց իբր մասնակցելու համար իբր պարային խմբերի անվան տակ Միացյալ Նահանգներ է ապօրինի տեղափոխել հայ միգրանտների՝ 3-10 հազար դոլար վճարի դիմաց։ ԱՄՆ […]