TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կայացրել եմ որոշումը՝ դիվանագիտական կարիերայից անցնել քաղաքականի․ Մնացականյանը՝ իր պաշտոնավարման մասին

17:29 25.10.2019

BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բացատրել է, թե ինչպես է ստացվում, որ կառավարությունը նոր է, բայց ինքը նախորդ կառավարության հետ աշխատանքի մեծ փորձ ունի։ «Ես կայացրել եմ իմ որոշումը՝ դիվանագիտական կարիերայից անցում կատարել քաղաքականի, ինչը զգալի փոփոխություն է։ Ես վերցրել եմ պատասխանատվությունը, որը կիսում եմ այն կառավարության […]

̰
Վարդենիսի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության համար

17:23 25.10.2019

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Վարդենիս համայնքի ղեկավարի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վարդենիս համայնքի ղեկավարը, 2018թ. դեկտեմբերի 21-ից իրականացնելով նույն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները, իսկ […]

̰
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը կրկին հետաձգվել է

17:19 25.10.2019

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական հերթական նիստը: Դատական նիստին կողմերը չէին ներկայացել: Իսկ պատճառը Շիրակի մարզի դատախազի բացակայությունն էր: Գործում մեղադրական կողմը ներկայացնում է Կարեն Գաբրիելյանը, որը միջնորդություն էր ներկայացրել նիստը հետաձգելու վերաբերյալ: Առաջին դատական նիստը սեպտեմբերի 6-ին կրկին հետաձգվել էր կրկին դատախազի […]

̰
Եթե 5 դատավոր միասին գան և ասեն, որ ինձ մոտ չի ստացվում ՍԴ նախագահ լինելը, պատրաստ եմ հրաժարական տալ. Հրայր Թովմասյան

17:14 25.10.2019

Սահմանադրական դատարանի նախագահը արդարադատության իրականացման գործընթացում ունի ընդամենը 1 ձայնի իրավունք, այլ կերպ ասած, նախագահի լիազորությունները զուտ կազմակերպչական են: Այդպես է Հայաստանում, մինչդեռ շատ երկրներում ՍԴ նախագահի ձայնը, հավասար ձայների դեպքում, վճռորոշ է: Սա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի առաջին դիտարկումն էր ՍԴ-ի շուրջ եղած վերջին զարգացումների վերաբերյալ, որը նա արել է Pressing հաղորդաշարին տված հարցազրույցի […]

̰
Քաղաքական կամքի շնորհիվ հնարավոր է հասնել արդյունքների, սակայն դա բավարար չէ․ Մնացականյան

17:10 25.10.2019

«Մենք միանշանակ գիտակցում ենք, որ քաղաքական կամքի շնորհիվ հնարավոր է հասնել արդյունքների, սակայն դա բավարար չէ։ Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ առումով ամրապնդել համակարգը»,- այս մասին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել է BBC-ին տված հարցազրույցում։ HARDtalk-ի վարող Սթիվեն Սաքուրի հարցը եղել է այն մասին, որ թեև կառավարությունը հայտարարում է արագ փոփոխությունների մասին, բայց հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծումը […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակի հետ

17:10 25.10.2019

ՀՀ  ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Դեժան Ժիդանի հետ: Արարատ Միրզոյանը նշել է, որ մեծապես կարևորում է Սլովենիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում, որը կարևոր հարթակ […]

̰
Շավարշ Քոչարյանը SHANTNEWS.am-ին պատմել է Մոսկվայում ընթացող քննարկումների մասին

16:59 25.10.2019

Մինչ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի մեկնարկը Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստը: SHANTNEWS.am-ը նիստից հետո զրուցել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ, որը որոշ մանրամասներ է ներկայացրել: «Այդ նիստին ՀՀ-ն ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Օրակարգային հարցերը տարբեր ոլորտների են վերաբերում: Կան հարցեր, որոնք վերաբերում են հումանիտար ոլորտին, […]

̰
Լոռու մարզում հրդեհաշիջման ժամանակ մահացած փրկարարը մի քանի ամսվա աշխատող էր

16:46 25.10.2019

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչությունից Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում, հրդեհ են նկատել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ԱԻՆ խոսնակ Էդմոն Զարգարյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ հրշեջ-փրկարարը՝ ծնված […]

̰
Ծանր այրվածքներ ստացած ԱԻՆ փրկարարն ուղղաթիռով տեղափոխվում է Երևան

16:43 25.10.2019

Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարը Վանաձորի բժշկական կենտրոնից ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ աշխատանքները համակարգում է նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։ Նախնական տվյալներով` տուժածի մոտ ստորին վերջույթների և ձեռքերի դաստակների […]

̰
Նիկոլ Փաշինյանը «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնում է

16:39 25.10.2019

ՌԴ-ում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է «Սկոլկովո» ինովացիոն կենտրոն, որտեղ անցկացվում է Եվրասիական միջխորհրդարանական խորհրդի հերթական նիստը:

̰
Մոսկվայում ԱՊՀ վարչապետները քննարկում են տնտեսական զարգացման հնարավորությունները

16:30 25.10.2019

«Սկոլկովո» տեխնոպարկում ԱՊՀ երկրների վարչապետները խոսում են ԱՊՀ տարածքում տնտեսական կապերի զարգացման մասին: МИР 24-ը հայտնում է, որ այսօր Մոսկվայում հավաքվել են ԱՊՀ երկրների, այդ թվում՝ «եվրասիական հնգյակի» վարչապետները, և որպես պատվավոր հյուր ժամանել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը: Ակնկալվում է, որ այսօր ԵԱՏՄ-ն և Սերբիան կստորագրեն համաձայնագիր ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ:  

̰
Արմեն Սարգսյանն այցելել է ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն

16:10 25.10.2019

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն և հանդիպել Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։ «Պատիվ է հյուրընկալել Ձեզ մեր գլխամասային գրասենյակում և խոսել, թե համագործակցության ինչպիսի ծրագրեր կարող ենք ունենալ»,– […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է Լավրովի այցի նախապատրաստման մասին

16:05 25.10.2019

Այսօր Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարվելիք այցի մասին: «Նախապատրաստվում ենք այցին»,- ասել է Նաղդալյանը: Մամուլի քարտուղարը չի նշել այցի հնարավոր ժամկետները: Միևնույն ժամանակ, նա չի մեկնաբանել Коммерсант պարբերականի հրապարակումն այն մասին, որ այցի ընթացքում նախատեսվում է հուշագրի ստորագրում, որը կերաշխավորի ռուս մասնագետների մուտքը Հայաստանում ԱՄՆ […]

̰
Ինչո՞ւ է Ռուսաստանը զրոյացրել Աֆրիկյան պետությունների` իրեն ունեցած պարտքերը

16:00 25.10.2019

Ռուսաստանը ներել է աֆրիկյան պետությունների պարտքերը, որպեսզի ռուսական ընկերությունները կարողանան համագործակցություն սկսել այդ պետությունների հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով պարտքերի խնդիրը։ Նա բացատրել է, որ այդ պետությունների մեծ պարտքերի պատճառով ռուսական ընկերությունները չէին կարողանում գործարքներ անել այդ պետությունների հետ։ Իսկ քանի որ այդ պարտքերի վերադարձը անհուսալի էր, […]

̰
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

15:54 25.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Փաշինյանի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Այդ մասին հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը:  

̰
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում առաջիկա օրերին ստուգումներ կանցկացվեն

15:50 25.10.2019

Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի մետաղե խողովակաշարը վթարվել էր, հոսքաջրերը լցվել էին Ողջի գետ։ Վթարն արձանագրելուց հետո պետական լիազոր մարմինը նախաձեռնել էր հաշվարկել, թե որքան աղտոտված ջուր է լցվել գետը: Լաբորատոր փորձաքննության պատասխանները պատրաստ էին լինելու մեկ շաբաթվա ընթացքում: Այդ մեկ շաբաթը լրացել է հոկտեմբերի 24-ին: Լաբորատոր փորձաքննության պատասխանները իմանալու համար […]

̰
Հարցաքննվել է ԱԺ քարտուղարության երկարամյա պետ Թաթուլ Սողոմոնյանը

15:42 25.10.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ հարցաքննվել է ԱԺ քարտուղարության երկարամյա պետ Թաթուլ Սողոմոնյանը: Այս պահին հարցաքննության մասին մանրամասներ հայտնի չեն: Հատուկ քննչական ծառայությունից հրաժարվեցին մեկնաբանել տեղեկատվությունը:  

̰
Պարզաբանում «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում ստեղծված իրավիճակի շտկման վերաբերյալ

15:33 25.10.2019

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը ֆեյսբուքյան իր էջում «ՀԿԵ-ում ստեղծված իրավիճակի շտկման վերաբերյալ» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել, որում մասնավորապես ասված է. «Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:40-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լոկոմոտիվային բրիգադները վերսկսել են աշխատանքը և գնացքների երթևեկությունը վերականգնվեց: Որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 24-ին կայացած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀԿԵ տնօրենների […]

̰
Վաչագան Ղազարյանը պետությանն է փոխանցել շուրջ 3 մլրդ դրամ

15:31 25.10.2019

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում բացահայտված հարկային չարաշահումների համար Վ. Ղազարյանին ու նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել, թեև դեռևս մեկ տարի առաջ հայտարարվեց ավելի քան մեկ մլրդ դրամի հարկային չարաշահումների բացահայտման մասին։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՔԾ՝ պարզելու, թե շուրջ մեկ տարի տևած նախաքննության արդյունքում հիմնավորվե՞լ են արդյոք […]

̰
Մնացականյանը Հայաստանի դիրքորոշումն է ներկայացրել BBC-ի հետ «բարդ» հարցազրույցում

15:18 25.10.2019

ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել բրիտանական BBC-ի եթերով հեռարձակվող HARDtalk հաղորդմանը և ներկայացրել է Երևանի դիրքորոշումը Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։ Նախարարը ներկայացրել է, որ Հայաստանում ներկայումս բարեփոխումներ են ընթանում կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի զարգացման գործում։ Նա նաև խոսել է «պրոֆիլային» հարցերից՝ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորում, Ռուսաստանի և Իրանի հետ […]

̰
ԱԺ ներկայացուցչական ծախսերի առնչությամբ հետաքրքիր բաներ են պարզվել ԱԺ աշխատակազմում. Արարատ Միրզոյան

15:16 25.10.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում թվային տվյալներ է ներկայացրել ԱԺ ներկայացուցչական ծախսերի վերաբերյալ: Նա, մասնավորապես, նշել է. «ԱԺ ներկայացուցչական ծախսերի առնչությամբ հետաքրքիր բաներ են պարզվել ԱԺ աշխատակազմում. «Ներկայացուցչական ծախսեր» բյուջեի հոդվածով 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ փաստացի ծախսերը կազմել են 58.1 մլն դրամ, իսկ 2018 թ. նույն ժամանակահատվածի դրությամբ՝ մոտ 91.9 մլն: […]

̰
Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին մեքենաներ են բախվել

15:15 25.10.2019

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶ-53» (վարորդ՝ Հովսեփ […]

̰
Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում. վարչապետի հարցազրույցը «Gulf News»-ին

15:05 25.10.2019

Հայաստանի կառավարությունը զգալի առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում, և երկիրը շատ ավելի լավ վիճակում է առևտրի և տնտեսական համագործակցության համար: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արաբական Միացյալ Էմիրությունների «Gulf News» թերթին տված հարցազրույցում: «Մեր հեղափոխությունը ծնվեց ժողովրդավարական փոխակերպումների ակնկալիքով ձևավորված հանրային մեծ պահանջարկի արդյունքում: Դա բացառապես ներհայաստանյան երևույթ էր և աշխարհաքաղաքական […]

̰
Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման անհրաժեշտություն կա. Ռիմա Դեմիրճյան․ Factor.am

14:48 25.10.2019

ՀՀ ԱԺ նախկին նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը կարծում է՝ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման անհրաժեշտություն կա: Այդ մասին նա նշել է Factor.am-ին տված հարցազրույցում: – Տիկի՛ն Դեմիրճյան, հատկապես երիտասարդ սերունդը կարիք ունի ճանաչել Կարեն Դեմիրճյանին, իմանալ նրա մասին։ Ի՞նչ տեսակի մարդ էր։ – Դա ինձ համար ամենադժվար հարցն է՝ ոչ թե նրա համար, […]

̰
Եթե Հաց բերողին շուտ ազատ արձակեին, չէր մահանա. Մարուքյան

14:28 25.10.2019

ԱԺ-ում ճեպազրույցներին մասնակցող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձել  է Հաց բերող անունով հայտնի Արթուր Սարգսյանի գործին և նշել, որ ինքը և Նիկոլ Փաշինյանը բազմիցս անդրադարձել են Հաց բերողի գործին և իրենց երաշխավորությամբ ազատ են արձակել նրան, սակայն արդեն ուշ էր. «Իմ ու Նիկոլի կռիվը այն էր, որ եթե Հաց բերողին շուտ ազատ արձակեին, […]

̰
Հայաստանը կարող է ԱՄԷ-ի համար կամուրջ դառնալ դեպի ԵԱՏՄ շուկա. Փաշինյանի կոչն արաբ ներդրողներին

14:25 25.10.2019

Հայաստանի կառավարությունն ուրախ  կլինի տեսնել ավելի շատ Արաբական Միացյալ Էմիրությունների  ներդրողներ Հայաստանում, և, հետևաբար, պատրաստ է քննարկել տարբեր ոլորտներում ներդրումային հնարավորությունները:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄԷ Gulf news թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հատկապես հենց հիմա ԱՄԷ ներդրողները պետք է գան Հայաստան: «Ես արդեն նշել եմ […]

̰
Գիշերօթիկ հաստատություններում երեխաների 92 տոկոսն այնտեղ է ընտանիքի սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով

14:21 25.10.2019

Եվրոպական միության ֆինանսավորմամբ ու կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվում է «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիրը: Նպատակն է կանխարգելել երեխաների մուտքը գիշերօթիկ հաստատություններ, իսկ այնտեղ գտնվողներին՝ վերադարձնել ընտանիք: Ըստ վիճակագրության՝ շուրջ 92 տոկոս դեպքերում գիշերօթիկ հաստատություններում ապրող երեխաների ծնողները տնտեսական խնդիրներ ունեն: Մանրամասները` տեսանյութում:

̰
Դա չէր կարելի անել գաղտնի. Մարուքյանը` նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին

14:17 25.10.2019

ԱԺ-ում ճեպազրույցներին մասնակցող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք Մարուքյանը մնում է նույն կարծիքին, որ նախարարների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելու վարչապետի որոշումն իր համար վիրավորական է, ասաց. «Ես մոտեցա վարչապետին, շատ լավ էի պատրաստվել հարցին և ես հանել էի այն հոդվածը, որտեղ գրված է, որ 30 […]

̰
«Կա սնահավատություն, որ 40-ամյակը չպետք է նշվի». հումորիստը տոնում է տարեդարձը

14:00 25.10.2019

Հոկտեմբերի 25-ին հայազգի հումորիստ, դերասան և շոումեն Միխայիլ Գալուստյանը դառնում է 40 տարեկան: Գալուստյանը ծնվել է Սոչիում 1979 թվականին: Ծնողները նրան անվանել են Նշան՝ ի պատիվ նրա պապի: Գալուստյանը հայտնի է դարձել ՈւՀԱ-ի «Утомленные солнцем» թիմում խաղալուց հետո: 2003-ին Սոչիի թիմը դարձել է ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայի չեմպիոն: 2006 թվականին, Գարիկ Մարտիրոսյանի հրավերով, Գալուստյանը և Սերգեյ […]

̰
Բազմիցս եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց ցանկություն չեմ ունեցել ներս մտնելու. Մարուքյան

13:51 25.10.2019

ԱԺ-ում ճեպազրույցներին մասնակցող «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Էդմոն Մարուքյան արձագանքել է Նաիրի Հունանյանին հանդիպած ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հայտարարությանը, որ Նաիրի Հունանյանը շատերից ադեկվատ է: «Ես մինչ 2012-ը եղել եմ ԱՆ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդական խմբի անդամ: Ես բանտում այցելել եմ այսօրվա բոլոր իշխանության ներկայացուցիչներին, ովքեր եղել […]

̰
BACK_TO_TOP