TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+9.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արտառոց դեպք Արարատի մարզում. երիտասարդ ամուսինները կծոտել են հարևանին

14:11 19.09.2019

Երեկ Արարատի մարզում արտառոց դեպք է տեղի ունեցել. մարզի բժշկական կենտրոն է տեղափոխվել 52-ամյա մի բնակիչ` մարմնի տարբեր մասերին կծածի հետքերով։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` կծածի հետքեր են եղել 52-ամյա տղամարդու դեմքին, ձեռքին։ Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ տղամարդը վնասվածքը ստացել է իրենց շենքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Նրա և հարևաններից մեկի միջև հանկարծակի վեճ է սկսվել, որի […]

̰
Ահաբեկիչը չի կարող փոխանակվել հասարակ մարդկանց հետ. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ադրբեջանին

14:10 19.09.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել Հայաստանում և Ադրբեջանում դատապարտված քաղաքացիներին միմյանց փոխանցելու վերաբերյալ: Մասնավորապես, ըստ հայտարարության, Բաքուն պատրաստ է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի […]

̰
Վարչապետը խնայողաբար էր մոտենում բառերին, դրանից հետո անսպասելի էր Վանեցյանի հայտարարությունը. խոսնակ

13:58 19.09.2019

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին լրագրողներն այսօր հարցեր ուղղեցին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո նրա հնչեցրած արտահայտության վերաբերյալ: Կարապետյանն ասել էր, որ պետք է պարզել՝ ով է գրել այդ հրաժարականի տեքստը: «Ինքը հաստատեց, որ մենակ չի գրել, այլ իրեն օգնել են: Խնդիրը դա՞ է, թե ով է գրել»,- ասաց վարչապետի խոսնակը: Հարցին՝ ո՞ւմ և […]

̰
Խորհրդարանն ունի՞ արդյոք իրավասություն՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին աշխատանքից ազատելու. Արտակ Զեյնալյանի մեկնաբանությունը

13:57 19.09.2019

Ունի՞ արդյոք իրավասություն խորհրդարանը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին աշխատանքից ազատելու. այս հարցին «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը: «ՍԴ-ն ունի դրա իրավասությունը՝ դիմումի հիման վրա: Ես դեռևս ամբողջությամբ չեմ պատկերացնում այս ընթացակարգը և դրա տակտիկական ու ստրատեգիական հեռանկարը, ուստի, ձեռնպահ կմնամ դրան գնահատականներ տալուց՝ որքանով է այս պրոցեսն արդյունավետ»,- ասել է […]

̰
Մարդը մի տեղ լավ է աշխատում, մյուս տեղում այդքան էլ լավ չի աշխատում. Արշակյանը` Օսիպյանի հրաժարականի մասին

13:56 19.09.2019

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով վերջին օրերի աղմկահարույց հրաժարականների թեմային: Հարցին, որ եթե Վալերի Օսիպյանը ազատվել է ոստիկանապետի պաշտոնից չգոհացնող աշխատանքի պատճառով, ինչպե՞ս կարող է լավ կատարել վարչապետի խորհրդականի աշխատանքը, պատասխանել է «Աշխատանքի տարբեր ուղղություններ և պատասխանատվություններ կան, այսինքն` մարդը մի տեղ […]

̰
Արտակ Զեյնալյանը՝ ԱԱԾ տնօրենի հրաժարականի ու ԱԱԾ-ի գործառույթների մասին

13:46 19.09.2019

«Ես համաձայն չեմ, որ հիմա հետապնդումն իրականացվում է «նախկին» լինելու հատկանիշով պայմանավորված: Պետք է իշխանություններն ամեն ջանք գործադրեն, որպեսզի այդպիսի տպավորություն չստեղծվի: ԱԱԾ-ի գործառույթների մեջ մտնում է նաև օպերատիվ-հետախուզական ծառայությունների իրականացումը: Թե որքանով դա առնչություն ունի ԱԱԾ տնօրենի հրաժարականը դրա հետ, հրապարակային տեղեկություն չէ և ես էլ, բնականաբար, այդ մասին իմանալ չեմ կարող»,- «Հեռանկար»-ի տաղավարում […]

̰
Վանաձորում կրակոցներ են հնչել․ կա տուժած

13:39 19.09.2019

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Շորի շուկա»-ի մուտքի մոտ մի քաղաքացի կրակոցներ է արձակել Գևորգ Սահակյանի ուղղությամբ: Վերջինս հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են կրակոցի և արնանման հետքեր: Դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու […]

̰
Հայերն ու եզդիները Եկատերինբուրգում զանգվածային ծեծկռտուք են սարքել

13:31 19.09.2019

Եկատերինբուրգի «Таганский ряд» քաղաքային շուկայում նախօրեին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ուղեկցվել է կրակոցներով, հայտնում է «Аргументы и Факты. Урал»-ը: Բախումը տեղի է ունեցել հայ և եզդի ձեռներեցների միջև: «Քննարկումը վերածվել է ծեծկռտուքի, այնուհետև օգտագործվել է տրավմատիկ զենք: Բարեբախտաբար, վիճաբանող կողմերը լուրջ վնասվածքներ չեն պատճառել միմյանց,  հոսպիտալացման կարիք չի եղել»,- հայտնում է աղբյուրը: Նշվում […]

̰
«Իմ քայլը» Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել է ԱԺ նախագահին

13:26 19.09.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին է ներկայացվել ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Այն հրապարակված է ԱԺ կայքում: Նախագծի հեղինակն է «Իմ քայլը» խմբակցությունը:

̰
Այսօրվա Սահմանադրությունը թույլ է տալիս իրականացնել դատավորների բարեվարքության գնահատում

13:23 19.09.2019

«Հեռանկար»-ի տաղավարում ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է վեթինգ կոչվածին. «Դրանք միքայլանի պրոցեսներ չեն, դրանք բազմաքայլ են և անցնում են տարբեր կողմերի, և յուրաքանչյուր կողմն ունի հնարավորություն ինքնուրույն որոշելու, թե ինչ ժամկետներում դրանք իրականացնի: Հետևաբար մեկ գործող անձից չի կախված դրա արագությունը և վերջնաժամկետը: Կողմերն այն բոլոր անձինք են, ովքեր որ այս պրոցեսի […]

̰
Երիտասարդը հեծանիվներ է գողացել ու բերման ենթարկվել

13:20 19.09.2019

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արարատի մարզում ապրող 24-ամյա մի երիտասարդի։ Վերջինս տվել է խոստովանական բացատրություն, որ օգոստոսին Զեյթունում հեծանիվ է գողացել։ Դեպքի առթիվ նյութեր նախապատրաստվեցին։ Կատարված մի շարք միջոցառումների շնորհիվ պարզվեց նաև, որ բերման ենթարկվածը դարձյալ Զեյթունում ևս երկու հեծանիվ է […]

̰
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այցելել է «Ուրարտու» ՖԱ

13:15 19.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը սեպտեմբերի 18-ին այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ: Նախարարի տեղակալն «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանի հետ շրջայց է կատարել ակումբի ակադեմիայում, ծանոթացել պայմաններին ու ենթակառուցվածքներին: Հրաչ Աղաբեկյանը ներկայացրել է «Ուրարտու» ՖԱ-ի կողմից ֆուտբոլի զարգացման ուղղությամբ […]

̰
Արսեն Հարությունյանը քիչ հետո կսկսի պայքարը ԱԱ-ում

13:12 19.09.2019

Արսեն Հարությունյանը քիչ հետո կսկսի պայքարը ԱԱ-ում: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այդ առիթով տեսանյութ է հրապարակել, որտեղ Արսեն Հարությունյանը մարզվում է:

̰
Ապրիլյան պատերազմի վիրավորի բուժումը պետբյուջեի հաշվին կկազմակերպվի Գերմանիայում

13:08 19.09.2019

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց նախագիծ, որով Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշի ուղղությամբ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող Հայկ Բենիամինի Սեխլիյանը բուժման կուղարկվի Գերմանիա։ Նրա հետագա բուժման համար կառավարությունը կտրամադրի 9,4 մլն դրամ։ Նրա բուժումը շարունակվելու է Գերմանիայում, քանի որ առողջապահության նախարարությունը հաստատել է, որ այս վիրավորումները հնարավոր չէ բուժել Հայաստանում։

̰
Աշխատաոճերի և ձեռագրերի տարբերություն. Արտակ Զեյնալյանը` իր հրաժարականի պատճառի մասին

13:00 19.09.2019

«Այն ձևակերպումները, որոնք տրվել են հրաժարականիս ժամանակ իմ կողմից ու վարչապետի կողմից, դրանց որևէ նոր բան չեմ ավելացնի՝ աշխատաոճերի և ձեռագրերի տարբերություն: Ընդունենք այսքանը»: «Հեռանկար»-ի տաղավարում այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախին նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ տարաձայնություններ է ունեցել կառավարության ու վարչապետի հետ: Հիշեցմանը, թե հրաժարականի ժամանակ ասվել է, որ տարբեր են […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահին

12:59 19.09.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին և հայտնի օպերային տենոր Վահրամ Թադևոսյանին: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են մեր հանրապետությունում սպորտի և մշակույթի զարգացմանը, մատաղ սերնդի դաստիարակությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և […]

̰
Մանրամասներ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետի ձերբակալությունից

12:52 19.09.2019

Քննչական կոմիտեից հայտնում են, որ պաշտոնական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման կասկածանքով ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը: «ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի […]

̰
Զինվորական հավաքներին միայն 6% է մասնակցելու, մյուսները պարզապես պետք է ներկայանան․ Տոնոյան

12:49 19.09.2019

Առաջիկա օրերին մարտական ուսումնական հավաքներին ներգրավված երիտասարդների միայն 6 տոկոսն է ընդգրկվելու 3-5 օրով։ Մնացած ավելի քան 90 տոկոսը միայն ներկայանալու է հավաքակայան։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտնեց ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը։ Այս օրերին պահեստազորայիններին ծանուցումներ են ուղարկվում առաջիկա ռազմավարական զորավարժության ընթացքում ներկայանալու համար։ Տոնոյանը վստահեցրեց, որ 96 տոկոսը միայն 1 օրով է ներգրավվելու […]

̰
Արագած լեռան վրա՝ արջի հետքերով. բացառիկ կադրեր

12:40 19.09.2019

Արագածի օդերևութաբանական կայանի աշխատակից Լեռնիկ Անդրեասյանը SHANTNEWS.am-ին է հատկացրել բացառիկ կադրեր Արագած լեռան վրա կատարված ուսումնասիրություններից: Հիշեցնենք՝ այստեղ օրեր առաջ արջը հարձակվել էր լեհ զբոսաշրջիկի վրա, այժմ տեղում ուսումնասիրում են՝ գտնելու համար արջի հետքն ու որջը: Ավելի վաղ հայտնել էինք`Արագածի վրա գտնվել են արջի որջեր: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Միջնորդություն է ներկայացվել Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար

12:37 19.09.2019

Գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացվել Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Այսօր ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել ենք գրավոր բողոք գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Քննիչի կողմից, մեր կարծիքով, թույլ է […]

̰
Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը՝ ԱԺ վարչատնտեսական վարչության բաժնի պետը. Armtimes.com

12:35 19.09.2019

Քիչ առաջ ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Նա կասկածվում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման համար: Տեղեկությունը  կայքի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Armtimes.com-ի տեղեկություններով՝ ձերբակալվածը Քոչար Խաչատրյանն է: […]

̰
Կառավարությունն ընդունեց աննախադեպ խոշոր զորավարժությունների անցկացումը

12:34 19.09.2019

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որով սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվելու է խոշոր զորավարժություն, որն իր մասշտաբներով աննախադեպ է։ Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ իրենք կազմակերպելու են նաև զորահավաք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանելիս Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ այս մասշտաբի զորավարժություններ Հայաստանում չեն եղել, բայց նույնիսկ այս դեպքում Հայաստանը դուրս չի գալու ստանձնած միջազգային պարտավորություններով նախատեսված […]

̰
Սեպտեմբերի 21-ին` հատկապես երեկոյան ժամերին, հանրապետությունում սպասվում է քամու ուժգնացում. Գագիկ Սուրենյան

12:28 19.09.2019

 ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախության տոնի միջոցառումների հարգելի կազմակերպիչներ, հաշվի կառնեք, որ սեպտեմբերի 21-ին կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին հանրապետությունում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 20-25մ/վրկ-ում»։

̰
Հույս ունեմ՝ վերջում չի պարզվի, որ նորից ՇՄԱԳ պետք է անենք, նոր մաքսատունը բացենք․ Փաշինյանը կատակեց

12:24 19.09.2019

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում արդեն երկու-երեք անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակում է ՇՄԱԳ ընթացակարգի վերաբերյալ։ Այս ընթացակարգը լայն քննարկման առարկա է դարձել հատկապես Ամուլսարի հանքի բացման-չբացման թեմայով։ Գյումրիի մաքսատան վերաբերյալ կառավարության քննարկման ժամանակ Փաշինյանը նորից հիշատակեց ՇՄԱԳ-ը։ «Հույս ունեմ՝ ամեն ինչ նորմալ կընթանա, և վերջում չի պարզվի, որ նորից ՇՄԱԳ պետք է անենք, նոր մաքսատունը […]

̰
Պետք է սկսել սահմանադրական բարեփոխումների գործընթաց. «Ժառանգություն»

12:20 19.09.2019

«Ժառանգություն» կուսակցությունը, գնահատելով երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, հանդես է եկել հայտարարությամբ. «Հայաստանյան վերջին զարգացումներն առավել ցայտուն դարձրին պետական կառավարման համակարգում և քաղաքական դաշտում առկա ճգնաժամային իրողությունները, որոնց մասին քանիցս բարձրաձայնել ենք: Ցավով արձանագրում ենք, որ կուսակցության նախազգուշացումները հին համակարգի ականների մասին իրականություն են դարձել: Ամուլսարի շուրջ ծագած հանրային անհամերաշխության դրսևորումները, Սահմանադրական դատարանի հանդեպ մոտեցումների […]

̰
Գյումրիի ավտոմաքսատունը կարող է աշխատել 24 ժամ․ բացման օրը հայտնի է

12:16 19.09.2019

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Գյումրիի ավտոմաքսատան բացման հետ կապված ևս մեկ նախագիծ, որ վերաբերում է դրա բացման ֆինանսավորմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին՝ հասցնելո՞ւ եք բացել հոկտեմբերին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց՝ այո։ Նա մանրամասնեց, որ նախանշված է հոկտեմբերի 11-ը, բայց իրենք կհետևեն վարչապետի օրակարգին, և եթե Փաշինյանն այդ օրը Հայաստանում լինի, ապա հենց այդ օրը […]

̰
Կառավարությունը գումար հատկացրեց Արարատյան դաշտում 100 ջրհոր փակելու համար

11:59 19.09.2019

Կառավարությունը որոշեց շուրջ 38 միլիոն դրամ գումար հատկացնել Շրջակա միջավայրի նախարարությանը, որը նախատեսում է իրականացնել 97 հորի կոնսերվացման և 8 հորի լուծարման աշխատանքներ։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը բացատրեց, որ սրա արդյունքում զգալի չափով ջուր՝ գրեթե 30 միլիոն խորանարդ մետր, կմնա Հայաստանում և կօգտագործվի, ոչ թե ուղղակի կհոսի կամ կգնա ապօրինի շրջանառության։ Մեկ այլ նախագծի […]

̰
Բակո Սահակյանը հարցաքննվել է Մարտի 1-ի մայր գործով . Armtimes.com

11:56 19.09.2019

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մարտի 1-ի մայր գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը ՀԺ-ի հետ զրույցում չի մեկնաբանել տեղեկությունը, իսկ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն էլ նշել է, որ նման տեղեկություն չունի, չի կարող ասել: Չի բացառվում, որ Բակո Սահակյանը հարցաքննվել է՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախից […]

̰
Էլի ՇՄԱԳ պետք է անե՞նք․ Փաշինյանը կատակեց

11:49 19.09.2019

Կառավարության նիստի ժամանակ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հանկարծակի ընդմիջեց «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» նախագծի ընդունումը։ Պարզվեց՝ նախարարությունն այստեղ գործառույթ ունի։ Գրիգորյանը բացատրեց, որ եթե փաստաթուղթը հայեցակարգային է, ապա պետք է գնահատվի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։ «Մի րոպե, հիմա մենք ծրագիրը հաստատում ենք, բայց ուժի մեջ […]

̰
Կառավարությունը հաստատեց ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը

11:37 19.09.2019

«Մի կողմից արտաքին շուկայում (Իրանի Իսլամական Հանրապետություն, արաբական մի շարք երկրներ) Հայաստանում աճեցված կենդանի ոչխարների և ոչխարամսի նկատմամբ առկա պահանջարկը, ինչպես նաև Հանրապետությունում ոչխարաբուծության վարման համար խիստ նպաստավոր բնակլիմայական պայմանները, մյուս կողմից՝ այծի կաթից վերամշակված արժեքավոր պանրի տեսակների նկատմամբ պահանջարկի ավելացումը, հուսալի երաշխիք են հանդիսանում այս ոլորտի կայուն զարգացման համար»։ Այս մասին գրված է Հայաստանում […]

̰
BACK_TO_TOP