13:15 19.09.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը սեպտեմբերի 18-ին այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ:
Նախարարի տեղակալն «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանի հետ շրջայց է կատարել ակումբի ակադեմիայում, ծանոթացել պայմաններին ու ենթակառուցվածքներին:
Հրաչ Աղաբեկյանը ներկայացրել է «Ուրարտու» ՖԱ-ի կողմից ֆուտբոլի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ծրագրերը: «Ուրարտու» ՖԱ-ն սկսում է լայնամասշտաբ համագործակցության ծրագիր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցների հետ։ Այսուհետև աշակերտները հնարավորություն կունենան իրենց ֆիզկուլտուրայի դասաժամերն անցկացնել «Ուրարտու» մարզահամալիրում։ Ծրագրի սկզբնական փուլում ընդգրկված է 10 դպրոց: Սեպտեմբերի 18-ին մարզաբազա են այցելել թիվ 152 դպրոցի աշակերտները:
«Շատ բարձր եմ գնահատում «Ուրարտու» ակումբի նախաձեռնությունը՝ ներգրավել դպրոցներին և հնարավորություն տալ օգտվելու այս հիանալի ենթակառուցվածքներից: Գաղտնիք չէ, որ ակումբն ունի Հայաստանում լավագույններից մեկը համարվող մարզաբազան: Այն հանրության ավելի լայն շերտերի համար բացելու որոշումը միայն ողջունելի է: Երեխաների ժպիտները ցույց են տալիս, որ նախաձեռնությունն իր սկզբնական փուլով հաջողված է»,- նշել է Գ. Լոռեցյանը:
10:24 06.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...
10:19 06.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-6-ըԲացահայտվել է 173 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 51 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5 […] ...
10:07 06.05.2025
Արտաշատում երեկ 4 ժամվա ընթացքում թափվել է ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներԱկտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված մայիսի 5-ին հանրապետության ողջ տարածքում դիտվել են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Արտաշատ համայնքում 4 ժամվա ընթացքում թափվել է ամսական նորմայից 1,5 անգամ ավել տեղումներ (58 մմ)։ ...
10:00 06.05.2025
ԱՄՆ-ը անցկացնում է բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի երկրորդ հաջող թեստըՄարտին ԱՄՆ-ը իրականացրել է Talon-A բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի երկրորդ հաջող փորձարկումը: Այս մասին ասված է Պենտագոնի՝ երկուշաբթի օրը հրապարակված գրավոր հայտարարության մեջ։ Stratolaunch-ի բազմակի օգտագործման հիպերձայնային մեքենայի առաջին հաջող փորձարկումը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերին, սակայն չի հրապարակվել։ «Երկու փորձարկումների ժամանակ Stratolaunch Talon-A հիպերձայնային մեքենան արձակվել է Roc կրիչով ինքնաթիռից, թռել է Խաղաղ […] ...
09:55 06.05.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման ընթացքի շուրջ։ Կողմերը քննարկվել են նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների համար […] ...
09:50 06.05.2025
Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ինԹեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ այս շաբաթավերջին՝ մայիսի 10-11-ը: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի համապատասխան խոսքերը երկուշաբթի X-ում մեջբերել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «Ուիթկոֆն ինձ ասաց, որ ԱՄՆ-ը փորձում է բանակցել Իրանի հետ միջուկային բանակցությունների չորրորդ փուլի շուրջ այս շաբաթավերջին։ Եթե դա տեղի չունենա, ապա դա […] ...