TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Մեր սիրած կիրակին». Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը՝ բնության գրկում

12:39 20.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը տեսանյութ և լուսանկար են հրապարակել, որում բնության գրկում են: Աննա Հակոբյանի հրապարակած լուսանկարում վարչապետը փոքր դստեր՝ Արփիի հետ է: Վարչապետի հրապարակած տեսանյութում Աննա Հակոբյանը գինի է խմում, ընտանիքը լսում է Սերժ Թանկյանի «Բարի արագիլ» կատարումը: Տեսանյութում երևում է նաև նրանց շունը՝ Չալոն:

̰
Մարգարիտա Սիմոնյանը դստերն անվանել է Թումանյանի հերոսուհու անունով

12:00 20.10.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, RT  գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը երրորդ զաավակն է պարգևել իր ամուսնուն՝  հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանին: Ամուսնական հայտնի զույգի ընտանիքում երկրորդ դուստրն է լույս աշխարհ եկել: «Թանկագի՛ն աշխարհ, խնդրո՛ւմ եմ, բարի գտնվիր Մարո Տիգրանի Քեոսայանի նկատմամբ»,- գրել է Սիմոնյանը Facebook-ում հրապարակված լուսանկարին կից արված գրառման մեջ: Մարո Քեոսայանը լույս աշխարհ է […]

̰
Հրդեհ Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

11:44 20.10.2019

Հոկտեմբերի 19-ին, ժամը 22։10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:53-ին, մարվել՝ 23:25-ին: Մասամբ այրվել են մշակույթի նախկին տան hատակը՝ մոտ 50 քմ և 6 աթոռ:

̰
Լուրերը, թե «Գյումրու տուն-ինտերնատ»-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, կեղտոտ մանիպուլյացիայի արդյունք են. Բաթոյան

11:40 20.10.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել`  հերքելով տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները խնամքի տնից դուրս են մնալու: «Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, կեղտոտ մանիպուլյացիայի արդյունք են և չեն համապատասխանում իրականությանը: «Գյումրու տուն-ինտերնատ»-ում մատուցվող ծառայություններն արտապատվիրակվելու են բարեգործական կազմակերպության: […]

̰
Արտակարգ դեպք. գլխի շրջանում հրազենային վնասվածքով գերեզմանատնից հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդը

11:10 20.10.2019

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Արտաշատի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք, գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում Ոստան գյուղից Քաղցրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում գտնվող Արտաշատ քաղաքի […]

̰
Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար փակ են լինելու

10:41 20.10.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

̰
Հրդեհ՝ Երևանի Բատիկյան փողոցում. կա զոհ

10:20 20.10.2019

Հոկտեմբերի 20-ին, ժամը 06:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բատիկյան փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:25-ին, մարվել՝ 07:04-ին: Այրվել է խոհանոցն ամբողջությամբ (20 քմ). հատակին հայտնաբերվել է բնակչի  (Վոլոդյա Ս., ծնված 1951 թ.) դին:

̰
Նշում ենք մեր սիրելի քաղաքի տոնը ամենաերևանյան երգիչներից մեկի՝ Ֆորշի երգերի ներքո. Արարատ Միրզոյան

00:13 20.10.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու կից գրել. «Նշում ենք մեր սիրելի քաղաքի տոնը ամենաերևանյան երգիչներից մեկի՝ Ֆորշի երգերի ներքո»:  

̰
Գիշերվա այս ժամին անչափահաս երեխային, ամենայն հավանականությամբ, թրաֆիքինգի են ենթարկում. Զ․ Բաթոյան

00:05 20.10.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հենց նոր Երևանի կենտրոնական փողոցներից մեկում 9-10 տարեկան երեխայի տեսա, ով մոտենում էր մեքենաներին և, ըստ ամենայնի, գումար խնդրում: Գիշերվա այս ժամին, անչափահաս երեխային, ամենայն հավանականությամբ, թրաֆիքինգի են ենթարկում: Բնականաբար, զանգեցի ոստիկանություն: Իրավապահ մարմինները հնարավորինս զգոն պետք է լինեն այս երևույթի […]

̰
Հայկ Մարությանն ու Միխայիլ Պիոտրովսկին այցելել են Կարմիր բլուր հնավայր

23:59 19.10.2019

Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն, Երևանի պատվավոր քաղաքացի Միխայիլ Պիոտրովսկին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է Կարմիր բլուր հնավայր: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը տեղում ներկայացրել է տարածքում վերջին շրջանում իրականացված աշխատանքներն ու հնավայրի հետագա զարգացման ծրագրերը: Հայաստանի ու տարածաշրջանի կարևորագույն հնավայրերից մեկի զգալի մասը տասնամյակներ շարունակ թաղված էր շինաղբի տակ և […]

̰
Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

23:57 19.10.2019

Հոկտեմբերի 19-ին` ժամը 22։06-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ Մատենադարանի հետնամասում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:03-ին, մարվել՝ 23:31-ին: Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ:

̰
Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

23:53 19.10.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը գոհունակությամբ նշել է, որ նախօրեին քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց հետո Դավիթ Սարգսյանն իր առաջին այցը կատարել է մայրաքաղաք Երևան: «Մենք միշտ ուրախ ենք՝ ընդունելու մեր արևելյան մայրաքաղաքի ներկայացուցիչներին՝ փոխադարձաբար տեղեկանալու մեկմեկու խնդիրներից և կիսվելու դրանց լուծման մեր փորձառությամբ: Փոխադարձ այցերը կենսական անհրաժեշտություն […]

̰
Ղափամայի փառատոն ու բերքի գունեղ տոն Շիրակի մարզում

23:50 19.10.2019

Շիրակի մարզի Առափի գյուղում այսօր անցկացվել է Ղափամայի փառատոն։ Հայաստանի բնակավայրերից մասնակիցներն իրենց տաղավարներում ներկայացրել են հայկական ավանդական ճաշատեսակի՝ Ղափամայի բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը, իսկ ներկաները հնարավորություն են ունեցել համտեսելու։Տոնը ուղեկցվել է նաև բերքի ցուցադրությամբ։ Գյուղական համայնքները ներկայացրել են ոչ միայն ավանդական բանջարաբոստանային մշակաբույսերը, այլև նոր բուսատեսակներ, որոնք առաջին անգամ են աճեցրել Շիրակի մարզում և […]

̰
Հաճելի հանդիպում ունեցանք Երևանի պատվավոր քաղաքացի, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկու հետ․ Փաշինյան

23:46 19.10.2019

Հաճելի հանդիպում ունեցանք Երևանի պատվավոր քաղաքացի, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկու հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ովքեր չգիտեն, ասեմ, որ Միխայիլ Պիատրովսկիի հայրը՝ ակադեմիկոս Բորիս Պիատրովսկին պեղումներ է իրականացրել Երևանի Կարմիր բլուրում, որտեղ և հանդիպել է ապագա կնոջը՝ Հռիփսիմե Ջանփոլադյանին: Միխայիլ Պիատրովսկին ծնվել է Երևանում»:  

̰
Այրվում է «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքը

23:35 19.10.2019

«Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքն այրվում է: Photolure-ը լուսանկարներ է հրապարակել:    

̰
Երևանում քաղաքացու ոսկյա զարդերը գողացել էին նրա 11-ամյա երկվորյակ որդիները

22:08 19.10.2019

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակիչ, 44-ամյա Արթուր Գ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13:30-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել ներս, և ննջասենյակի պահարանից […]

̰
Հայտնի է «Ավրորա-2019»-ի հաղթողը

21:11 19.10.2019

Այսօր տեղի է ունեցել «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը: Մեծարանքի են արժանացել 2019թ. «Ավրորայի» հերոսները՝ մարդիկ, որոնք անձնվիրաբար օգնել են ուրիշներին ու կարևոր ազդեցություն ունեցել մարդասիրության ոլորտում: Այս տարի հաղթող է ճանաչվել «Լյուֆթբրյուքե Իրաք» կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Միրզա Դինային: Կազմակերպությունը հարյուրավոր կանանց օգնել է փախչել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից և բժշկական օգնություն ցուցաբերել: Դափնեկիրը […]

̰
Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է. Փաշինյանը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2801-ամյակի առթիվ

20:57 19.10.2019

Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը: Պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կայացել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ են ունեցել Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաև պաշտոնատար անձինք ու մշակությաին գործիչներ:  

̰
Նիկոլ Փաշինյանն ամբողջացրել է Գյումրիում տնակից տուն բարեգործական ակցիայի փազլը

20:52 19.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի այցի ընթացքում տեղադրել է գյումրեցի նկարիչ Սուսաննա Մկրտչյանի «Պապի և տատի խոստացված մատաղ» նկարով պատրաստված փազլի վերջին կտորը: 15 հազար մասից բաղկացած փազլի վաճառքից գոյացող 15 միլիոն դրամով նախաձեռնության հեղինակ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը նպատակ ունի 2 կամ 3 բնակարան ձեռք բերել ու տրամադրել տնակներում բնակվող բազմազավակ, սոցիալական վատ պայմաններում բնակվող […]

̰
Նիկոլ Փաշինյանը՝ «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը

20:43 19.10.2019

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ուևնենում «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը։ Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
ՍԴ-ի նման որոշումը քիչ հավանական էր, բայց սպասելի էր. Վլադիմիր Վարդանյան

20:14 19.10.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է ԱԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործի քննությունը մերժելու՝ Սահմանադրական դատարանի հիմքերը. «Մենք ի սկզբանե չէինք կռահել, որ նման որոշում կլիներ: Բոլորս զարմացած ենք Սահմանադրական դատարանի որոշմամբ: Տեղ-տեղ ՍԴ-ն անդրադարձել է հարցերին, որոնք հնարավոր էր պարզել բովանդակային քննարկմամբ: Տեղ-տեղ եղել են հարցեր, […]

̰
Արարատի մարզի Արմաշ գյուղում հայտնաբերվել է ձկնորսական ցանց. ձկները վերադարձվել են բնական միջավայր

19:15 19.10.2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներն այցելել են ՀՀ Արարատի մարզի Արմաշ գյուղ, որտեղ դրենաժային ջրերում հայտնաբերել են տիրազուրկ ձկնորսական ցանց։ Ցանցում առկա 3 մանրաձուկը և կրիայի 1 ձագը, վերադարձվել են բնական միջավայր։ Ձկնորսական ցանցն առգրավված է՝ հետագա ոչնչացման նպատակով։ Տեսչական […]

̰
Երևանում թալանել են Լևոն Տեր-Պետրոսյանի զարմուհուն

19:15 19.10.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 18-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևան քաղաքի Նոր-Արեշ թաղամասի բնակիչ, Անի Տեր-Պետրոսյանը և հայտնել, որ գիշերն իրեն անծանոթ 2 հոգի, մուտք են գործել Դավիթ-Բեկի փողոցում գործող «Մուսալեռ» հյուրանոցային համալիր և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար: Ինչպես հայտնում է […]

̰
Արտակարգ դեպք. ամբաստանյալն ինքնավնասում է կատարել Եղվարդի դատարանում

19:09 19.10.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկակական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի քերծված-կտրված վերք» ախտորոշմամբ քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու նպատակով բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Եղվարդ քաղաքի դատարան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրի բաժնի […]

̰
Հայկական ընկերությունը միջազգային Pentawards փաթեթավորման և դիզայնի մրցույթում արժանացել է 6 մրցանակի

19:00 19.10.2019

ՀՀ Կառավարությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հայկական Backbone Branding ընկերությունը միջազգային հեղինակավոր Pentawards փաթեթավորման և դիզայնի մրցույթում արժանացել է վեց մրցանակի: https://www.facebook.com/armgovernment/videos/2462454784039627/

̰
Տոնը ստացված է. Թեհմինա Վարդանյանը` Երևանի տոնին նվիրված միջոցառումների մասին

18:50 19.10.2019

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյան ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի տոնին նվիրված միջոցառումների մասին: «Մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանի հետ զբոսնեցինք գրեթե բոլոր վարչական շրջաններով… Տոնը ստացված է: Երևան ջան, ծնունդդ շնորհավոր»: https://www.facebook.com/teimina.vardanyan/posts/2559402474150207  

̰
Լեգենդար «Շերպ»-ի ստեղծող Ալեքսեյ Գարագաշյանը նոր ամենագնաց է ներկայացրել

18:40 19.10.2019

Ամենագնաց տեխնիկայի մասնագետ, «Շերպ» հայտնի ամենագնացը ստեղծած Ալեքսեյ Գարագաշյանը ստեղծել է նոր ամենագնաց մեքենա, որը կներկայացվի Вездеходер ցուցահանդեսում, որը տեղի կունենա Մոսկվայում, հոկտեմբերի 26-27-ը: Նոր մեքենան անվանակոչվել է AG 20 և դարձել Գարագաշյանի մշակած ցածր ճնշման անվադողերով քսաներորդ ամենագնաց ավտոմեքենան: «Այս անգամ մեծ ուշադրություն է դարձվում հարմարավետությանն ու ընդարձակությանը. ներսում 4-5 հոգի կարող է հարմարավետ […]

̰
Իջևանում 23-ամյա կինը ծննդաբերել է մահացած պտուղ. պարզաբանում ԱՆ-ից

18:37 19.10.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Տավուշի մարզի բնակիչ, 50-ամյա Սենիկ Ս.-ի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ոստիկանության Իջևանի բաժին հայտարարություն է տվել, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, «Իջևան» բժշկական կենտրոնի ծննդատան բժիշկները ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, ինչի հետևանքով իր հարսը՝ […]

̰
Նախագահն ընդունել է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի համաժողովի մասնակիցներին

18:00 19.10.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Լիխտենշտայնի արքայադուստր Տատյանա Լատորֆին, Եվրոպական հանձնաժողովի կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի գլխավոր հանձնակատար Թեմիս Քրիստոֆիդուին, «Կրթություն բոլորի համար» (Teach For All) միջազգային կրթական ցանցի համահիմնադիր և ղեկավար Ուենդի Քոփին, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանին և «Կրթություն բոլորի համար» ցանցի միջազգային խորհրդակցական հանձնախմբի անդամ Չավիե […]

̰
Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը ԱԱԾ չի հրավիրվել. խոսնակը հերքում է

17:16 19.10.2019

ՀՀ Ֆինանսների նախարարության մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը ԱԱԾ չի հրավիրվել. «Հարգելի գործընկերներ ձեր հարցերին ի պատասխան ևս մեկ անգամ տեղեկացնեմ, որ ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը ԱԱԾ չի հրավիրվել, հարցաքննության չի մասնակցել և որևէ քրեական գործով կարգավիճակ չունի։ Ինչ վերաբերում է նրա կամ մյուս […]

̰
BACK_TO_TOP