TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Տ-6-29, Երևան- Ձորաղբյուր ավտոճանապարհի մի հատվածում

14:45 25.09.2024

Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Տ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)- Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածում։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 5.2կմ է։ Շինարարական աշխատանքներ կատարող կազմակերպության՝ «Հիպերնովա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սեյրան Ալեքսանյանը նշում է, որ ընթացիկ տարում կավարտվի մոտ 2.1կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Մյուս հատվածների շինարարությունը կշարունակվի ու ավարտին կհասցվի հաջորդ տարի։ Շինհրապարակում կապալառուի կողմից կատարվում են տարբեր աշխատանքներ։ […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարարին

14:30 25.09.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է պաշտպանության բնագավառում Կիպրոսի հետ ձևավորված համագործակցությունը: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են ռազմական կրթության, ինչպես նաև կիբեռանվանգության ոլորտներում երկու երկրների համագործակցության ընդլայնման նշանակությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերին:

̰
Հայաստանն ունի ԵՄ անդամ դառնալու բոլոր հեռանկարները. Կիպրոսի պաշտպանության նախարար

14:07 25.09.2024

Կիպրոսը կշարունակի աջակցել Հայաստանի ջանքերին՝ ավելի սերտ համագործակցություն ունենալ Եվրամիության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի համար կատարած համատեղ հայտարարության ժամանակ այս մասին հայտարարեց Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը։ «Հավատում ենք, որ Հայաստանի՝ օրենքի գերակայության և թափանցիկ կառավարման, ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ հանձնառությունն ամբողջովին համահունչ են Եվրամիության արժեքների և սկզբունքների հետ։ Հայաստանը եվրոպական ընտանիքի շրջանակներում իր ներկայությամբ ուրույն […]

̰
Ուսումնառություն  Ռուսաստանի Ի. Մ. Գուբկինի անվան Նավթի և գազի  պետական համալսարանում

13:32 25.09.2024

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա.Ռ. Հակոբյանի անմիջական միջնորդությամբ և Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») ակտիվ աջակցությամբ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության կադրային քաղաքականության շրջանակում ձեռք է բերվել 10 դիմորդի անվճար ուսումնառության համաձայնություն Ռուսաստանի Դաշնության Ի.Մ. Գուբկինի անվան Նավթի և գազի պետական համալսարանի բակալավրիատում: Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ՀՀ քաղաքացիություն ունեցող մինչև 30 […]

̰
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

13:30 25.09.2024

Երևանում սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում սեպտեմբերի 25-ի ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-28-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-30-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով։

̰
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տնօրենի տեղակալի հետ

13:25 25.09.2024

Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Յոստ Ֆլամանդի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունների շուրջ՝ ընդգծելով տնտեսական հարաբերությունների զարգացումը: Անդրադարձ է նաև կատարվել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին ու առկա մարտահրավերներին:

̰
«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի նախկին տնօրենը պահանջել և ստացել է խոշոր չափի կաշառք. դատախազը գործն ուղարկել է դատարան

13:23 25.09.2024

Ս.Խ.-ն, 2014 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մարտի 26-ը զբաղեցնելով «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կենտրոն) տնօրենի պաշտոնը, պահանջել և ստացել է խոշոր չափի կաշառք: Մասնավորապես՝ Ս.Խ.-ն Կենտրոնի խնամարկյալ Ա.Թ.-ին պատկանող՝ Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցում գտնվող բնակարանի 2/3 մասնաբաժինը վաճառելու համար լիազորագիր տրամադրելու նպատակով, 2019 թվականի […]

̰
ՀՀ-ն կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի կարգավորմանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերը. Պապիկյան

13:17 25.09.2024

Հայաստանը ուշադիր հետևում է Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Կիպրոսի գործընկերոջ հետ մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Հայաստանը կողմ է բանակցությունների ճանապարհով Կիպրոսի խնդրի կարգավորմանը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի բանաձևերի հանրահայտ սկզբունքները։ Չենք կարող չանդրադառնալ նաև Կիպրոսի անմիջական հարևանությամբ Մերձավոր արևելեքում տիրող իրավիճակին: Նախարարի հետ կիսվեցինք […]

̰
Մենք բարձր ենք գնահատում Նիդերլանդների կողմից Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, ԵՄ հետ համագործակցության խորացմանը ցուցաբերվող աջակցությունը․ Միրզոյան

12:57 25.09.2024

Սեպտեմբերի 24-ին Նյու-Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել օրակարգային բոլոր հիմնական հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում Նիդերլանդների կողմից Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, ԵՄ հետ համագործակցության խորացմանը ցուցաբերվող աջակցությունը, ինչն իր արտացոլումը գտավ նաև ձեր կառավարության […]

̰
Հայ-կիպրական համագործակցությունը ներառում է պաշտպանական գնումների ոլորտը. Վասիլիս Պալմաս

12:52 25.09.2024

Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասն իր այցը Հայաստան համարում է ամուր կապերի, բարեկամության և համագործակցության երաշխիք, որն առկա է Կիպրոսի և Հայաստանի միջև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիպրոսի նախարարն այս մասին ասաց մամուլի համար հայտարարության ժամանակ։Կիպրոսի պաշտպանության նախարարը նախ շնորհակալություն հայտնեց իր գործընկեր Սուրեն Պապիկյանին ջերմ ընդունելության, գերազանց հյուրընկալության և չափազանց կարևոր ու կառուցողական քննարկումների համար։ «Մեր […]

̰
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը՝ առափնյա հատվածում

12:41 25.09.2024

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում սեպտեմբերի 25-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 17°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

̰
Կիպրոսի պաշտպանության նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

12:35 25.09.2024

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ: Այնուհետև Կիպրոսի պաշտպանության նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

23:40 24.09.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ ՀՀ վարչապետն իր էջում համապատասխան տեսանյութ է տեղադրել։

̰
Իրանի նորընտիր նախագահն ԱՄՆ-ում է․ Փեզեշքիանը հայտարարել է, որ այլևս զենք չի մատակարարի Ռուսաստանին

22:17 24.09.2024

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Միացյալ Նահանգներում է: Նյու-Յորքում ՄԱԿ-ի 79-րդ գագաթնաժողովի շրջանակներում նա նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել և հանդես է եկել նաև Հայաստանի համար կարևոր հայտարարություններով: Ինչ-որ անսպասելի բա՞ն է եղել Փեզեշքիանի այցի ընթացքում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարծում եմ՝ Փեզեշկիանի հայտարարություններից կարևորագույնն այն է, որ Իրանը երբեք […]

̰
ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից․ Հարիս

22:02 24.09.2024

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից, – հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում։ Հաղորդում է «Ազատությունը» հղում անելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: Ուղերձում Հարիսը նշել է, որ հարկավոր է նաև միշտ հիշել […]

̰
Գազանջատումներ՝ Երևանում, Կոտայքի և Լոռու մարզերում

21:34 24.09.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին և 2-րդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Արարատյան 10-րդ բարաք» թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը […]

̰
Սեպտեմբերի 25-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:17 24.09.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արարատյան փ․ 62, 64, 66 շենքեր, Շիրակի փ․ 2ա, 2/7ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 34, 55 շենքեր, թիվ 198 դպրոց, թիվ 120 մսուր-մանկապարտեզ և […]

̰
Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

21:11 24.09.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ: Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր՝ ներառյալ Հարավային Կովկասում և դրա շուրջ վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ տեսլականը ժողովրդավարական ուղու շարունակականության, տնտեսական զարգացման, ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությամբ ապահովման հարցում։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել […]

̰
Լեհաստանի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

21:03 24.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ: Քննարկվել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնման, մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին: […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ

20:56 24.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Վարչապետը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարության համար ժողովրդավարության զարգացումն ունի ռազմավարական նշանակություն և մեր երկիրը հետևողականորեն շարունակելու է քայլերն այդ ուղղությամբ: Ալեն Բերսեն ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը` […]

̰
Աշխարհն Ալիևից պահանջում է խաղաղություն.  Լևոն Շիրինյան

20:48 24.09.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանին: Քաղաքագետն անդրադարձել է Նյու-Յորքում Ապագայի գագաթնաժողովում վարչապետի ելույթին, մեկնաբանել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի և Ուկրաինայի նախագահի՝ ԱՄՆ-ում հնչեցրած խոսքերը: Իսկ ի՞նչ սպասել Փաշինյան-Էրդողան հանդիպումից, որի մասին հայտնել է թուրքական «Սաբահ» թերթը: «Աշխարհը Ալիևից պահանջում է խաղաղություն և տարածքային ամբողջականության հաստատում: Հիմա ավելի լավ միջնորդ, քան […]

̰
Կադրային փոխատեղում՝ ՀՀ քննչական կոմիտեում

20:03 24.09.2024

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կադրային փոխատեղում։ Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Ռաֆայել Վարդանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Իսկ Ազատ Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով […]

̰
Կիպրոսի նախագահի հետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

19:29 24.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը` ընդգծելով բոլոր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին: Վարչապետը նշել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի […]

̰
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը

19:13 24.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը: Նախ տեղի է ունեցել նստաշրջանին մասնակից պետությունների ղեկավարների դիմավորման արարողությունը, վերջիններիս ողջունել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Այնուհետև նստաշրջանի բացման ընթացքում ելույթներ են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ Ֆիլեմոն Յանգը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Բրազիլիայի նախագահ Լուիս […]

̰
ՆԳՆ հերթական հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը, այս անգամ՝ Մասիս համայնքում

18:39 24.09.2024

Ներքին գործերի նախարարությունը, տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և միջազգային ու տեղական այլ գործընկերների հետ համագործակցությամբ կազմակերպել էր հերթական հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը, այս անգամ՝ Մասիս համայնքում։ Ըստ սցենարի՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Ախուրյանի ջրամբարի պատվարին առաջացել են ճեղքեր, և փլուզման մեծ հավանականություն կա։ Երկրաշարժն ավերածություններ է առաջացրել Շիրակի մարզի բնակավայրերում, որտեղ անմիջապես կենտրոնանում են հանրապետության […]

̰
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

17:45 24.09.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման ռազմավարության տեսլականին, ֆինանսների հասանելիությանը, պետություն-մասնավոր […]

̰
Ուղևորի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը

17:40 24.09.2024

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18.20-ին, Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա։ 44-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին։ Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար։ Վարորդն ու ուղևորը ներկայացվել […]

̰
Հայ կրթական հիմնարկությունը հավաստագրեր է հանձնել ավելի քան 250 շրջանավարտի

17:34 24.09.2024

Հայ կրթական հիմնարկության ամենամյա գալա-հանդիպման ընթացքում կազմակերպության կրթաթոշակառու շրջանավարտները պարգևատրվել են հավաստագրերով: ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը նախարարության անունից շնորհավորել է շրջանավարտ-ուսանողներին՝ նշելով, որ կրթաթոշակային ծրագրին մասնակից լինելը նաև պատասխանատվություն է: «Որպես Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակառուներ՝ դուք պետք է ձեր իսկ մասնագիտական գործունեությամբ լավագույնս նպաստեք Հայաստանի Հանրապետության զարգացմանը: Վստահ եմ, որ […]

̰
Անկախության տոնին նվիրված միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներում

17:27 24.09.2024

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ռոբերտ Եղիյանի հետ միասին կազմակերպել էր մշակութային միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան։ Ռոբերտ Եղիյանն ազատազրկված անձանց ներկայացրել է անկախության շրջանի պատմությունը, պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին, ավարտին ծավալվել է քննարկում նշված ժամանակաշրջանի ուշագրավ իրադարձությունների […]

̰
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանին

17:22 24.09.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել կարևոր հանձնառության ստանձնման կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Նիդերլանդների Թագավորության հետ բոլոր ուղղություններով առկա է դրական համագործակցություն և վստահություն հայտնել, որ վերջինիս նշանակմամբ երկու երկրների միջև հարաբերությունները կզարգանան ու կընդլայնվեն: […]

̰
BACK_TO_TOP