TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ

18:58 23.09.2024

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ: Քննարկվել են ԵԱՀԿ գործունեությանն ու կազմակերպության շրջանակներում Մալթայի նախագահության ներքո քննարկվող որոշումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին ու գործընթացներին։ […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Անդորրայի խորհրդարանի նախագահին

18:53 23.09.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգին: Ողջունելով հյուրին՝ նախագահը կարևորել է Անդորրայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումն ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը: Անդորրայի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ Անդորրան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ուղղություններով առաջ մղելու գործում: […]

̰
Անկախության տոնի առթիվ ՊԵԿ-ում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

18:45 23.09.2024

Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձի առթիվ Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել ՊԵԿ աշխատակիցների պարգևատրման արարարողություն։ Շնորհավորելով Անկախության 33-րդ տարեդարձը՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ու հզորացման գրավականը հարկ վճարողների կողմից հարկերի բարեխիղճ վճարումն է։ Այդ առումով, կոմիտեի ղեկավարը կարևորել է հարկային և մաքսային ծառայողների դերակատարումը, համակարգի կողմից մատուցվող […]

̰
Գեղարքունիքի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը

18:37 23.09.2024

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Սասուն Հարությունյանի վարած «Ford Transit» և Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Միշա Գևորգյանի վարած` մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Iveco»-ն կողաշրջվել է: […]

̰
Դեպի Եվրոպա. Երևանում անցկացվեց «Հայկական Եվրաքվեի» ստորագրահավաքի քայլարշավը

18:24 23.09.2024

«Հայկական Եվրաքվեի» ստորագրահավաքի քայլարշավը սկսվեց մայրաքաղաքի սրտից: Նախաձեռնողները նախ հավաքվեցին Առնո Բաբաջանյանի արձանի տարածքում տեղադրված տեղեկատվական վրանի մոտ: Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու հարցը հանրաքվեով լուծելու համար ստորագրահավաքի առաջարկ է արել 3 քաղաքական ուժ՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, Հանուն Հանրապետության կուսակցությունը։ ԿԸՀ-ն էլ օրեր առաջ բավարարել է 51 քաղաքացու դիմումը՝ «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության […]

̰
Եվրաջասթի և Հայաստանի միջև ստորագրվել է միջազգային գործակցության աշխատակարգը

18:16 23.09.2024

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանը Երևանում ստորագրեցին Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև միջազգային գործակցության աշխատակարգը: Ստորագրված փաստաթուղթը «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության […]

̰
Լողի ուսուցում դպրոցականների համար. մեկնարկում է հայտագրման գործընթացը

18:08 23.09.2024

Մեկնարկում է ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում գործող «Արագած» մարզահամալիրում: Ծրագրին կարող են մասնակցել լողավազանի տեղակայման բնակավայրում բնակվող […]

̰
Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ժամանակացույցը

17:46 23.09.2024

Սեպտեմբերի 28-ին՝ շաբաթ օրը, ժամը 17:00-ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Սեպտեմբերի 29-ին՝ կիրակի օրը, Վարագա Սուրբ Խաչի տոնին, ժամը 10:30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագ։ Մուտքը Սուրբ Տրդատի բաց խորան և Մայր Տաճար հրավիրատոմսերով […]

̰
Կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի հերթական նիստը

17:40 23.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 10-րդ առցանց նիստը: Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ այս կազմով հանդիպումները թե՛ լավ հնարավորություն են երկուստեք մանրամասն ներկայացնելու ոլորտային բարեփոխումների ներկա ընթացքն ու հետագա քայլերը, թե՛ ուղենշելու փոխգործակցության դաշտը և քննարկումների միջոցով ուրվագծելու աշխատանքներն առավել արդյունավետ […]

̰
Օտարերկրացիների թիրախում հայրենակիցն էր. Մալաթիայի ոստիկանները բացահայտեցին ավազակությունը

17:25 23.09.2024

Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ստացվել է հաղորդում. նա հայտնում էր, որ ընկերը տաքսու վարորդ է և ծառայություն մատուցելուց հետո քաղաքացին չի վճարել գումարը: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ մեկնեց օպերատիվ խումբ: Պարզվեց, որ զանգողի ընկերոջ` օտարերկրացի 23-ամյա երիտասարդի հետ կատարվածը շատ ավելին էր, քան ներկայացրել էր զանգողը: […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրաջասթի նախագահին

17:17 23.09.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական միության Քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրին և գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստան-ԵՄ իրավապայմանագրային դաշտը շարունակաբար ընդլայնվում է: «Ուրախ եմ, որ մեզ հաջողվել է համագործակցության ամուր և ինստիտուցիոնալ հիմք ստեղծել, որի արդյունքում ձեր ղեկավարած գործակալության հետ ստորագրվեց համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը: […]

̰
Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված վնասից 109.000.000 ՀՀ դրամ

17:04 23.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև՝ ՍՊ ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու նպատակով մշակված հանցավոր մեխանիզմը: Մասնավորապես, «Ա.Տ.», «Ա.», «Հ.Վ.» և «Ս.» ՍՊ […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին

16:55 23.09.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի ու Եգիպտոսի օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ համագործակցությունը եւ կապերի խորացումը: Ալեն Սիմոնյանը շեշտել է նաեւ Եգիպտոսում հայ համայնքի դերը՝ որպես բարեկամության կամուրջ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ: Դեսպանն […]

̰
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կհամագործակցի Միլանի «Լա Սկալա» թատրոնի ակադեմիայի հետ

16:49 23.09.2024

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Լա Սկալա» թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հուշագիրը ստորագրել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը և «Լա Սկալա» թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի գործադիր […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:25 23.09.2024

Սեպտեմբերի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4170 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 172 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 259 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 26, չամրակապված վարելու՝ 1149, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 191, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

16:18 23.09.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ավետյան Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Երևան, Մաշտոցի 5): Որոշման համար հիմք են ծառայել քաղաքացու ահազանգի հիման վրա Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում պատրաստի արտադրանքից վերեցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները: Մասնավորապես՝ «Հավի շաուրմա», «Թանձրուկ Վայպս» և «Թանձրուկ […]

̰
Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը հյուրընկալվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

16:12 23.09.2024

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը եւ Մարիա Կարապետյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել են Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Անդորրայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը: Ողջունելով հյուրին` Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորել է Հայաստանի եւ Անդորրայի խորհրդարանների միջեւ ինստիտուցիոնալ համագործակցության զարգացումը, միջազգային կազմակերպություններում խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ […]

̰
«Մերգելյան» այգում բարեկարգման առաջին փուլի շինարարության 90 տոկոսն ավարտված է

16:00 23.09.2024

«Մերգելյան» այգում բարեկարգման առաջին փուլի շինարարության 90 տոկոսն ավարտված է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Այժմ իրականացվում են «Լեռնեցիների պարը» արձանախմբի տեղափոխության և կանաչապատման գործընթացը:

̰
Երևանում անցկացվել է Հայկական Եվրաքվեի ստորագրահավաքի քայլարշավ

15:45 23.09.2024

Երևանում այսօր մեկնարկել է Հայկական Եվրաքվեի ստորագրահավաքի քայլարշավը: Կենտրոնում, ապա նաև Նոր Նորքում քարոզչական զբոսանք-քայլերթի ընթացքում քաղաքացիներին բաժանվել են թռուցիկներ: Հիշեցնենք՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու հարցը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաքի առաջարկով հանդես են եկել 3 քաղաքական ուժեր՝ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հրազդան գետի կիրճի վրայով անցնող Նոր Հաճնի կամուրջը

15:40 23.09.2024

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հրազդան գետի կիրճի վրայով անցնող Նոր Հաճնի կամուրջը։ Կամրջի ամբողջ երկարությունը 640մ է, լայնությունը` 14,5մ (երթևեկելի մաս և մայթեր՝ 1,5+11,5+1,5): Կամրջային անցումը բաղկացած է աջափնյա և ձախափնյա էստակադաներից, մետաղական թռիչքային կառուցվածքից: Կամրջի բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 121մ է: Կամուրջը երկհարկանի է: Ստորին հարկով անցնում է երկաթուղին, իսկ վերին հարկով` […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Անդորրայի խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգին

15:33 23.09.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգին: Ողջունելով վերջինիս Հայաստանում՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան կատարած այցի համար ու կարեւորել նման այցերը՝ երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից: Ալեն Սիմոնյանն առաջարկել է նախաձեռնել երկու երկրների խորհրդարանների միջեւ ինստիտուցիոնալ համագործակցության զարգացում, […]

̰
Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

14:44 23.09.2024

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի գլխավորած պատվիրակությունն ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 23-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին: Կառլես Էնսենյատ Ռեիգը […]

̰
Մայրաքաղաքում տեղադրված օդի դիտարկման սարքերի թիվն ավելացել է

14:37 23.09.2024

Օգոստոս ամսվա կտրվածքով Երևանում տեղադրված օդի դիտարկման 85 կայաններից ստացված տվյալների համաձայն՝ օդում մանրահատիկ փոշու պարունակությունը 12.3 միկրոգրամ/մ.խ. է, ինչը չի գերազանցում սահմանված թույլատրելի խտությունը: Մայրաքաղաքում տեղադրված օդի դիտարկման սարքերի թիվն ավելացել է՝ հասնելով 117-ի:

̰
Շինհրապարակների ձևավորման պայմանները չպահպանելու համար վարչական պատասխանատվության միջոցները կխստացվեն

14:09 23.09.2024

Շինարարական հրապարակների ձևավորման պայմանները չպահպանելու համար վարչական պատասխանատվության միջոցները կխստացվեն։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կմշակվի համապատասխան նախագիծ:

̰
Փրկարարների և ջրային պարեկների փոխլրացնող աշխատանքը հաջողել է. ազդարարվեց լողասեզոնի փակումը

13:48 23.09.2024

Ամառային հանգստի ևս մեկ սեզոն անցյալում է: Սևանա լճի ավազանում և հարակից տարածքներում ավարտվել է ջրային պարեկների և փրկարարների ուժեղացված ծառայությունը։ Այն իրականացվում էր պարեկային մեքենաների, նավերի ու սկուտերների միջոցով, ինչպես նաև հետիոտնային հատվածներում։ «Դրոնով եռալեզու իրազեկում, մոտորանավակներով շրջայց, համակարգված և արդյունավետ աշխատանք. փրկարարների ու պարեկների համագործակցությունը ստացված է՝ ունենք դեպքերի կտրուկ անկում։ Կարող ենք […]

̰
Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների հետ դիտարկել են սերժանտական կազմի ուսուցման և կատարելագործման հարցերը

13:27 23.09.2024

Սեպտեմբերի 9-20-ը Հայաստանում էին Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչները, որոնք ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչների հետ դիտարկեցին սերժանտական կազմի ուսուցման և կատարելագործման հարցերը։ «Phoenix Platoon ծրագիրը արդեն 8 տարի է ընթացքի մեջ է և ուշադրության կենտրոնում են արհեստավարժ սերժանտական կազմի ձևավորումը, ինչպես նաև պլանավորման ու առաջնորդման լավագույն փորձը»,-նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մեջ։

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

13:15 23.09.2024

Երևանում սեպտեմբերի 23-ին կեսօրից հետո` ժամանակ առ ժամանակ սպասվում է, 24-ի ցերեկը հնարավոր է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-28-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Առանձին վայրերում սպասվում է […]

̰
Պլանային ջրանջատում Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 24/25-ին

12:45 23.09.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 24-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Հ. Արզոյան, Գայի, Գ. Նժդեհի փողոցների, Վարդենիսի Բժշկական կենտրոնի, Հոսպիտալի, Վարդենիսի Շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն ՊՈԱԿ-ի, Սեյսմիկ Կայանի, ՀԷՑ-ի և թիվ 1 մանկապարտեզի ջրամատակարարումը: […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին

12:21 23.09.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են տարադրամի հետևյալ փոխարժեքները։ ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 388 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 434 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,14 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,2 դրամ:  

̰
Չնայած բազմաթիվ դժվարություններին ՝ մենք դրսևորեցինք ամուր կամք և հանձնառություն ինքնիշխան և ժողովրդավարական երկիր կառուցելու համար. Արարատ Միրզոյան

18:46 21.09.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին՝ Անկախության տոնի առթիվ։ «33 տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ընտրեց անկախությունը։ Չնայած բազմաթիվ դժվարություններին ՝ մենք դրսևորեցինք ամուր կամք և հանձնառություն ինքնիշխան և ժողովրդավարական երկիր կառուցելու համար, այդ թվում ՝ համապատասխան միջազգային գործընկերությունների միջոցով և ի շահ մեր ժողովրդի: Շնորհավո՜ր անկախության տոնը, կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»,- […]

̰
BACK_TO_TOP