16:42 24.09.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Կիմա Իսպիրյանին պատկանող հանրային սննդի կետի արտադրական գործունեության կասեցումը (Երևան, Տիտոգրադյան 5/2): Կասեցման վերացման համար հիմք է ծառայել Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերստուգման արդյունքում կազմած արձանագրությունը, ըստ որի հանրային սննդի այս կետում բոլոր խախտումները շտկվել են:
16:36 24.09.2024
Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կկարգավորվեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքի որոշ դրույթներում առաջացած բացերը, տարընկալումները: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 24-ին գումարված նիստի ընթացքում՝ ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: […]
16:20 24.09.2024
Սահմանադրական դատարանում ավարտվել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցի քննությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՍԴ հանրային կապերի բաժնից։ ՍԴ-ից նշել են, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Սույն գործով զեկուցողներ են ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Գործը քննվում է գրավոր ընթացակարգով և դռնփակ ռեժիմով։ Կանոնակարգը Հայաստանի […]
16:16 24.09.2024
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Հայաստան նախագիծ» (The Armenia project (TAP)) կազմակերպության խորհրդի անդամներ Արդա Նազերյանի և Տատյանա Դեր-Ավեդիսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։ Կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները․ «Հայաստան նախագծի» խորհրդի անդամները ներկայացրել են իրենց […]
16:11 24.09.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը բավարարել է Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Մ.Կ․-ն հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին: Մ.Կ-ն մեղադրվում է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար:
16:06 24.09.2024
Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին: Ողջունելով Գևորգ Սրբազանի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ Հայոց Հայրապետը շնորհավորել է վերջինիս եպիսկոպոսական ձեռնադրության ու օծման, ինչպես նաև կաթողիկե հայ […]
15:56 24.09.2024
Գյումրու կենտրոնի վերափոխմանը վերաբերող վարկային համաձայնագրին վերաբերող փոփոխությունն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին» […]
15:53 24.09.2024
Պարգեւատրումը կապված է հարկադիր կատարողի աշխատանքն առավելագույնս որակյալ, պատշաճ եւ ժամանակին իրականացնելու հետ: Այս ծառայության ներկայիս ծանրաբեռնվածությունը եւ իրականացված արդյունքները խոսում են այն մասին, որ սա հաջողված պիլոտային ծրագիր է: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 24-ին առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության […]
15:50 24.09.2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ՀՀ Ներքին գործերի նախարարի և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի հետ միասին ներկա է գտնվել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող նոր ծրագրի մեկնարկին, որը միտված է ՆԳՆ կազմում մարդկային լավագույն ռեսուրսի ներգրավմանը։ «Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ իրավապահ բարեփոխումների շուրջ՝ հասնելու հանրային անվտանգության մեծացմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
15:30 24.09.2024
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Որդան կարմիր» պետական արգելավայրում սկսվել է որդան կարմիր միջատի հողի մակերևույթ դուրս գալու ժամանակաշրջանը: Այս միջատի գրեթե ողջ կյանքն անցնում է հողում: Ամեն տարի սեպտեմբեր ամսին վաղ առավոտյան միջատները դուրս են գալիս հողի մակերևույթ բեղմնավորվելու նպատակով: Որդանը կարմիրից ստացված ներկը՝ Կարմինը համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկը, կոչվել է […]
15:25 24.09.2024
Շնչառական հիվանդությունների և դրանց բարդությունների զարգացման ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է ամրապնդել իմունային համակարգը, վարել առողջ ապրելակերպ, իսկ ի հայտ եկած առաջին ախտանշանների դեպքում պետք է դիմել մասնագետի, քանի որ լավագույն բուժումը կանխարգելումն է: ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է այն գործոնների ցանկը, որոնք թույլ կտան պահպանել թոքերի առողջությունը. Թարմ և մաքուր օդ: Հաճա՛խ օդափոխեք փակ […]
15:18 24.09.2024
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում նախորդ տարվա վերջին կատարված փոփոխությամբ ամրագրվել է, որ լիազոր մարմնի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում, կասեցվում է ամբողջ խմբաքանակի իրացումը և կայացվում է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից սույն տարվա սեպտեմբերի 16-20-ն […]
15:12 24.09.2024
Հարկ վճարողների կողմից 2024 թվականի օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 751 816, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 536-ով կամ 4.8%-ով: Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:
14:56 24.09.2024
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիմայի հետ: Ի շարունակություն նախորդ տարվա դեկտեմբերին Երևանում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման […]
14:51 24.09.2024
Համայնքային տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2023, 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել և կահավորվել են մի շարք մանկապարտեզներ, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Սարդարապատ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգում, գույքի և սարքավորումների ձեռքբերում․ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել են Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման, գազաֆիկացման և ջեռուցման համակարգի կառուցման […]
14:39 24.09.2024
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հերթական հանդիպմանը քննարկվել են ընթացիկ համագործակցության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Ռուստամ Բադասյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով ԱՄՀ-ի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի […]
14:26 24.09.2024
ՀՀ քննչական կոմիտեն իր կազմավորման 10-ամյակը նշանավորում է ՀՀ-ում գործող գիտակրթական և գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցության նոր, հեռանկարային նախաձեռնությամբ։ Սեպտեմբերի 23-ին իր 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում կազմակերպված «ՀՀ քննչական կոմիտե. 10-ամյա իրողություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտաժողով-սեմինարի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն երկկողմ համագործակցության հուշագրեր է ստորագրել hանրապետությունում իրավաբանների պատրաստման և վերապատրաստման, իրավագիտության զարգացման ոլորտում ակտիվ […]
13:56 24.09.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կոմիտաս թանգարան-ինստիտուտը ներկայացնում է «Փարիզյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցադրությունը՝ Կոմիտաս Վարդապետի 155-ամյակի շրջանակում: Վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, մի խումբ մտավորականներ և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը ծաղիկներ կխոնարհեն նրա շիրիմին, պանթեոնում կանցկացվի նաև հոգեհանգստյան արարողություն։ Նույն օրը՝ Ժամը 16:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում […]
13:44 24.09.2024
Սեպտեմբերի 24-ին, ժամը 07:30-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորը, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծիլքար գյուղի սկզբնամասում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Բ., ծնված […]
13:17 24.09.2024
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է իր կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների շարքը։ Այդ համատեքստում սեպտեմբերի 23-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպվել է «ՀՀ քննչական կոմիտե. 10-ամյա իրողություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտաժողով-սեմինար՝ Հայաստանում իրավաբանական կրթություն ապահովող գիտական, բարձրագույն ուսումնական և հետբուհական կրթական բոլոր առաջատար հաստատությունների՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, […]
12:58 24.09.2024
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիին: Նախարարն իր խորին ցավակցություններն է հայտնել Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ արդարադատության ոլորտում Իրանի հետ գործակցությունն առաջնահերթություն է, ինչի մասին է վկայում երկու երկրների միջև հարաբերությունների բարձր […]
12:45 24.09.2024
Երևանում սեպտեմբերի 24-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-27-ին, 29-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ […]
12:40 24.09.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերի քաղաքական տնօրեն Կոնրադ Արց ֆոն Շտրաուսենբուրգին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է երկու երկրների համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և բարձր է գնահատել Գերմանիայի […]
12:30 24.09.2024
Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Նորվեգիայի միջև զարգացող քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան։ Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված համագործակցության խթանման, տարբեր ձևաչափերում փոխգործակցության նոր հնարավորություններին։ Արարատ Միրզոյանը և […]
12:25 24.09.2024
Պետական եկամուտների կոմիտեն, մաքսային բարեփոխումների շրջանակում, նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում ֆիզիկական անձանց ոչ անձնական օգտագործման ապրանքների համար հայտարարագիր կարող է լրացվել նաև մաքսային մարմնի կողմից։ Նորամուծության արդյունքում փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց անունով փոխադրվող ապրանքները, որոնք չեն դիտարկվում անձնական օգտագործման ապրանքներ, այսուհետ հնարավոր է հայտարարագրել ոչ միայն մաքսային միջնորդների […]
10:54 24.09.2024
Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնմանն ուղղված համատեղ աշխատանքներին, առկա հեռանկարներին։ «ՀՀ-ն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները, մենք ակտիվորեն խորացնում ենք ԵՄ հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով, […]
10:48 24.09.2024
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
10:26 24.09.2024
Սեպտեմբերի 25-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
10:16 24.09.2024
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ […]