14:23 04.09.2019
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը պատրաստվում է դատի տալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Ներկա պահին իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը: Թե հստակ որ մասերն են ներառված լինելու՝ կհայտարարենք ավելի ուշ: Մեր պատկերացմամբ՝ օրինական, ազատ, անկախ Հայաստանում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ»,- ասաց նա:
14:06 04.09.2019
Հյուսիսային պողոտան երեկոյան կրկին մարդաշատ էր: Անցորդների բարձր տրամադրությունն ապահովող երաժիշտներին կարճ ժամանակ անց միացան անցորդ կանայք: Նրանք իրենց աշխույժ ու կրակոտ պարի շնորհիվ հանդիսատեսի մեծ բանակ համախմբեցին:
14:04 04.09.2019
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը, որի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է: Ներկայացվող փոփոխությամբ առաջարկվում է փոքր-ինչ ընդլայնել ազատազրկված անձանց իրավունքները: Մանրամասները՝ տեսանյութում:
13:59 04.09.2019
Որևէ պարտադրանք կա՞, որ մեր պետությունը շահագործի Ամուլսարը: Սեպտեմբերի 4-ին լրագրողներն այս հարցն ուղղեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: «Միակ պարտադրանքը, որ կա, այն է, որ մեր պետությունը պետք է լինի իրավական պետություն և օրենքի երկիր»,- ասաց նա: Հարցին՝ իսկ անձամբ իր՝ փոխվարչապետի շահագրգռվածությունն այս հարցում ո՞րն է, քանի որ պարբերաբար այդ մասին խոսվում է, նա […]
13:56 04.09.2019
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա միջոցառումներին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետը։ Հայկ Մարությանը պատասխանել է լրագրողների միայն մեկ հարցի՝ Երևանի աղբահանության վերաբերյալ։ Քաղաքապետը տեղեկացրել է «Սանիթեքի» հետ իրավական գործընթացի մասին։ Մարությանը հայտնել է, որ արդեն վեցերորդ օրն է, որ ընկերության անձնակազմերը դուրս չեն գալիս աղբահանություն իրականացնելու։ Դրա հետևանքով քաղաքապետարանը իրավական-իրավաբանական գործընթաց է սկսել։
13:48 04.09.2019
Օգոստոսի 29-ի գիշերը` ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ այրել են բակում կայանված իրենց ավտոմեքենան։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները դեպքի վայրում հայտնաբերեցին բենզինի նմանվող հեղուկի և այլ դյուրավառ նյութի 3 շիշ։ Քաղաքացիներն այրվող «Օպելը» մարել էին իրենց ուժերով։ Ոստիկանները օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ ձեռնարկեցին։ Սեպտեմբերի 2-ին քաղաքացին կրկին ոստիկանություն ահազանգեց։ […]
13:29 04.09.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին լրագրողները հարցեր ուղղեցին՝ անդրադառնալով երեկվանից իր և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի միջև սկսված հեռակա բանավեճին: Լրագրողները հիշեցրին՝ Արմեն Մուրադյանը մեջբերել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի վերաբերյալ Արսեն Թորոսյանի հետևյալ միտքը. «50 հոգի եղել են հաշմանդամ, և 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչո՞ւ եք այդքան փող ծախսել»: Թորոսյանը նշեց, որ […]
13:23 04.09.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված` Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000քմ հողատարածքը, Երևանի քաղաքապետի 12.03.2008թ. որոշմամբ, «Հաղթանակ» զբոսայգու զբաղեցրած տարածքի վերաճշտման պատճառաբանությամբ թողարկված նոր գլխավոր հատակագծով, անհիմն և ապօրինի կերպով դուրս է թողնվել հիշյալ […]
13:22 04.09.2019
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ազգային ժողովում մեկնարկում է ՀՀ «Կուսակցությունների մասին» օրենքի և ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները: «Գործընթացը լինելու է հնարավորինս ներառական` և՛ արտախորհրդարանական ուժերի, և՛ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու: Աշխատանքը կհամակարգի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը»,- ասված է Նազարյանի գրառման մեջ:
13:17 04.09.2019
Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է մարդկանց արտակարգ ապահովություն պարգևող, արտակարգ խնդիրներից ազատող, արտակարգ մարդասիրություն դրսևորող, արտակարգ բարի, արտակարգ պատրաստակամ, միշտ հերոսական և անխոնջ աշխատասեր ԱԻՆ բոլոր նախկին և ներկա աշխատակիցներին: «Սիրելի հայրենակիցնե՛ր Այսօր մոլորակի, թերևս, ամենամարդասիրական ուժային կառույցի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է: Ամենամարդասիրական, քանզի չնայած […]
13:10 04.09.2019
Սպասվում է, որ այսօր Սահմանադրական դատարանը կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ որոշումը: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Մինչ այդ դատարանը շարունակում է փակ քննարկումը խորհրդակցական սենյակում: Մեր թղթակիցը Սահմանադրական դատարանից հաղորդում է, որ ոստիկանական ուժեր են հավաքվել, ոստիկանությունն անգամ շտապօգնություն է հրավիրել:
13:00 04.09.2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր շնորհավորեց ԱԻՆ աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ: Ոստիկանապետը նշեց. «ԱԻՆ-ն իր գոյության կարճատև ընթացքում դարձավ մեկը այն պետական կառույցներից, որոնք ծառայության ու պարտքի բերումով կոչված են ապահովելու պետության և հասարակության անվտանգությունը, պահպանելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը: Անուրանալի է ձեր՝ սպայի, մարդու, քաղաքացու վաստակն ու ներդրումը, նվիրումը գործին, պատասխանատվության զգացումը»: Մանրամասները՝ […]
12:54 04.09.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախկին խորհրդական, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` դիմելով Արսեն Թորոսյանին: Իր գրառումը նա վերնագրել է «Run Forest, Run! «Նախ, դեռ կտեսնենք ով է սուտասանը, տգետն ու շոումենը: Ոնց որ այսօր դահլիճից փախաք, հիշեք, ինձ տեսնելիս միշտ եք այդպես փախչելու: Նշվածս հարցերից և ոչ մեկին պատասխան […]
12:53 04.09.2019
Սեպտեմբերի 4-ին, ժամը 09:54-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ գիշերվա ընթացքում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 1-ին փողոցի 27-րդ տան բակում արջը վնասել է 22 ճագար և անասնագոմի դուռը, իսկ 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի 5-րդ տան բակում 3 ճագար և 1 մեղվի փեթակ: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը: Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի […]
12:36 04.09.2019
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին: Նա նշել է՝ Արտակարգ իրավիճակների համակարգը կազմավորման օրվանից հավատարիմ է իր կոչմանը, անձնվիրաբար կատարում է իր պարտքը և միշտ պատրաստակամ է հասարակության համար վտանգավոր իրավիճակներում լինել նրա կողքին: Մանրամասները՝ տեսանյութում:
12:24 04.09.2019
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը գլխավոր քարտուղարի տեղակալ Մովսես Աբելյանին նշանակել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը: Մովսես Աբելյանը պատասխանատու կլինի ՄԱԿ-ի քարտուղարությունում բազմալեզվության իրականացման համար: Բազմալեզվությունը համարվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության առաջնահերթություններից մեկը՝ որպես կազմակերպության հիմնական արժեքներից մեկը: Մինչ Մովսես Աբելյանի նշանակումը բազմալեզվության հարցերով համակարգողի պարտականությունները կատարել […]
12:20 04.09.2019
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 4-ին, շնորհավորելով ԱԻՆ աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ, նշեց. «Փրկարարի օրը լավագույն առիթն է՝ խորը երախտագիտություն արտահայտելու աշխատանքի համար, որ չափվում է կանխված ողբերգություններով ու փրկած մարդկային կյանքերով»: Վանեցյանը նաև ընդգծեց՝ ԱԻՆ ղեկավարության և ծառայողների գլխավոր առաքելությունն է եղել ժողովրդին ծառայելը: Մանրամասները՝ տեսանյութում:
11:57 04.09.2019
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Ս. Գ.-ն, ով կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման մեջ, որ, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱՆ […]
11:50 04.09.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանն իր ֆեյսբուքյան էջում պատմել է իր աշակերտուհիներից մեկի` Անիի ընկերասիրության մասին: «Այսօրվանից երկու դրվագ. 11-երի խմբի հետ դաս ենք անում: 17-18-րդ դարերի իրադարձություններն են առանցքում: Իսրայել Օրի, ազատագրական փնտրտուքներ և այլն: Մեզ մոտ, երեխեքը դասին գալիս են թվային գործիքներով: […]
11:47 04.09.2019
Մոբայլ վնասակար ծրագրերը 2019 թվականի երկրորդ եռամսյակում գրոհել են Հայաստանի օգտատերերի 2,08%-ին, Ադրբեջանում՝ օգտատերերի 4,05, և Վրաստանում՝ 1,67%-ին։ 2019-ի առաջին եռամսյակում Հայաստանի օգտատերերի մոբայլ սարքերի 2,16%-ը բախվել է վնասաբեր ծրագրերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,52%, իսկ Ադրբեջանում՝ 3,12%։ Հայաստանում 2018-ին վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկված մոբայլ օգտատերերի բաժինը կազմել է 4,76%՝ 2017-ի 4,28% փոխարեն։ Վրաստանում այդ […]
11:42 04.09.2019
Լրագրողների հետ է հանդիպել ԲԴԽ նորընտիր նախագահը: Նա պատասխանել է վերջին օրերին արդիական գրեթե բոլոր հարցադրումներին: Մասնավորապես, անդրադառնալով Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին քրեական հետապնդման ենթարկելու փաստին, նշեց, որ եթե ԲԴԽ-ն գտներ, որ ոտնահարում էին Գրիգորյանի անկախությունը, թույլ չէին տա: Իրականում, ըստ նրա, բավարար հիմքեր են եղել քրեական հետապնդման համար, վաղվա` 2 դատավորի դեմ դատական […]
11:37 04.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԻՆ աշխատակիցներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ: Նա ընդգծեց՝ այս տարի այս օրը նշվում է առանձնահատուկ պայմաններում, երբ բոլորս ականատես եղանք հրշեջ-փրկարարների հսկայածավալ աշխատանքի, որ իրականացրին և շարունակում են իրականացնել հանրապետության ողջ տարածքով: «Կարող ենք առանց չափազանցության արձանագրել, որ այս տարի փրկարար ծառայության աշխատողները, ԱԻ աշխատողները, մեր հրշեջներն իրենց անձնուրաց աշխատանքով կառավարել […]
11:34 04.09.2019
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ շնորհավորելով՝ նշեց. «Մեր ժողովուրդը տասը տարի է՝ նշում է մոլորակի թերևս ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի օրը: Փրկարարը երբեք չի պատժում, այլ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը՝ կյանքեր է փրկում»: Ցոլակյանը շեշտեց՝ փրկարարի աշխատանքն առաքելություն է: Նա ընդգծեց՝ քիչ բան չի արվել համակարգի համար, զրոյական կետից ստեղծվել […]
11:32 04.09.2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որի 13, 14 և 15 կետերով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության արձակուրդի օրերը: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2019թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 3-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2019թ. հոկտեմբերի […]
11:31 04.09.2019
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ «Մի քիչ էլ իմ մտքերն Ամուլսարի մասին» վերտառությամբ: «Ռիսկերի կառավարումն աշխարհում երիտասարդ մասնագիտություն է և բուռն զարգացում է ապրել 1980-ական թվականներից սկսած։ Արդեն 10 տարուց ավել է այդ ուղղությամբ մասնագետներ Հայաստանում պատրաստում է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական մաթեմատիկայի և ռիսկերի կառավարման ամբիոնը։ Ամբիոնը պատրաստում է […]
11:30 04.09.2019
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ երկու հովվի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17:05-ին, Ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Տորունիք բնակավայրի արոտավայրում հայտնաբերել է հորը և համագյուղացուն՝ մահացած վիճակում: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել Սյունիքի մարզի բնակիչ, […]
11:27 04.09.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ պետական պարգևներ շնորհելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների […]
11:23 04.09.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու և իրավական գնահատական տալու համար: 2017 թվականին Կենտրոն վարչական շրջանում Համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ստեղծելու համար ՀՀ կառավարության կողմից եղել է համապատասխան հանձնարարական՝ Կենտրոն վարչական շրջանում անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տարածք հատկացնելու […]
11:10 04.09.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է իր և գործընկերների առաջարկած նախագիծը: Մինչ այդ, հանձնաժողովում շնորհավորել են նրան ծննդյան օրվա առիթով: Իսկ Պետրոսյանի նախաձեռնությունը վերաբերում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն: Նա նախ նշել է , որ աշխատողները գտնվում են գործատուից երեք տեսակի իշխանության ներքո. առաջին՝ կազմակերպական, երկրորդ՝ […]