17:32 29.09.2019
«Անկախ դիտորդ» նախաձեռնությունը ընթացիկ տեղեկատվություն է տրամադրել սեպտեմբերի 29-ին ՀՀ 19 համայնքում տեղի ունեցող ՏԻՄ մարմինների ընտրությունների վերաբերյալ: «Փարաքար համայնքում, որտեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար են պայքարում 4 թեկնածու՝ ներկայիս համայնքապետը, երկու ավագանիի անդամներ և համայնքապետի նախկին տեղակալը, քարոզչությունը որոշ իմաստով շարունակվել է ընտրությունների օրը՝ Դավիթ Մինասյանի պաստառներով մեքենան կայանվել էր տեղամասերից մեկի դիմաց, սակայն […]
17:20 29.09.2019
Հայաստանի 19 համայնքներում սեպտեմբերի 29-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ժամը 15։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, կազմել է 27,15 տոկոս, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։ Ստորև ներկայացվում են մասնակցության ցուցանիշներն ըստ համայնքների.
16:58 29.09.2019
Եղեգնուտ համայնքի 15/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Պետրոսյանը SHANTNEWS.am-ի թղթակցին ներկայացրեց տեղամասում ընտրողների մասնակցության մակարդակը: Նա նշեց, որ ընտրողներն ակտիվ են եղել: Պետրոսյանն ավելացրեց, որ ընտրատեղամասում լուրջ միջադեպեր չեն արձանագրվել: Մանրամասները՝ տեսանյութում:
16:44 29.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ հրեական Ամանորի՝ Ռոշ ա Շանայի առթիվ: Նախագահ Սագսյանը բարեմաղթանքներ է հղել տոնի առթիվ՝ նախագահ Ռեուվեն Ռիվլինին մաղթելով քաջառողջություն և հաջողություն, իսկ բարեկամ հրեա ժողովրդին` խաղաղություն և բարօրություն։
16:30 29.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած` Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Լի Սյեն Լունի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով բարձրաստիճան հյուրի և նրա գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր՝ նախագահը Սարգսյանը մասնավորապես ասել է. «Շատ […]
16:29 29.09.2019
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում այսօր գյուղապետի ընտրություններ են: Քվեարկությանը մասնակցելու համար ընտրատեղամաս էին եկել նաև փոքրիկներ՝ ազգային դրոշի գույներով գլխարկով ու թիկնոցով: SHANTNEWS.am-ի տեսախցիկը չկարողացավ անտարբեր անցնել նրանց կողքով:
16:12 29.09.2019
Զարթոնքի դպրոցում սեպտեմբերի 1-ից դասերն ընթանում են նորմալ հունով: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Զարթոնքի դպրոցի տնօրեն Հոռոմսիմ Սարգսյանը: Նա հայտնեց, որ դպրոցում ամիսներ առաջ եղած լարվածությունն արդեն հարթված է: Ավելին, դպրոցի տնօրենն ասաց՝ աշակերտների թիվն ավելացել է:
16:06 29.09.2019
Վանևան և Շղարշիկ համայնքներում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահները ամբողջությամբ չեն տիրապետում իրենց գործառույթներին, նախագահի գործառույթները մասամբ իրենց վրա են վերցնում այլ անդամները։ Այս մասին ահազանգում է ՀՀ ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը: Նախաձեռնության այլ դիտրակումներ ներկայացնում ենք ստորև. «Դիտարկված 19 տեղամասերից 5-ը գնահատվել է որպես անմատչելի, 2 տեղամաս ունեցել է թեքահարթակ, որոնցից […]
16:05 29.09.2019
Ամերիկայի Ձայնը տեղեկացնում է, որ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը օրերս ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպել էր քննարկում Հայոց ցեղասպանության ճանաչման և հանցագործության հատուցման թեմայով, որին բանախոսելու էր իրավագետ և ցեղասպանագետ, դոկտոր Ջերմեյն Մաքքալպին: «Անարդարությունը մեկ տեղում՝ սպառնալիք է արդարությանը ամենուր»,-հայտնի իրավապաշտպան Մարթին Լյութեր Քինգի խոսքերն է մեջբերում իրավագետ և ցեղասպանագետ դոկտոր Ջերմեյն Մաքքալպին ԱՄՆ Կոնգրեսում Վաշինգտոնի Հայ դատի […]
15:35 29.09.2019
Քանդակագործ Հովհաննես Պապոյանը վստահ է՝ քրտնաջան աշխատելու դեպքում անհնար է արդյունք չունենալ: Պապոյանի մասին է Մեր ժամանակների հերոսը ֆեյսբուքյան էջի հերթական պատմությունը: Այս պատմությունը չի վրիպել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունից: Նա տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «Մեր ժամանակների հերոսների մեր փնտրտուքը շարունակվում է»:
15:34 29.09.2019
Իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին Թեհրանում առաջադրել են որպես Իրանի՝ ՄԱԿ-ի բարի կամքի և խաղաղության դեսպան: Այս մասին հայտնում է իրանական «ԻՐՆԱ» գործակալությունը: Այս մասին որոշման մասին ազդարարել են Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակի օժանդակությամբ կազմակերպված «Աշխարհի մշակույթը» միջոցառման ժամանակ: Հենց այդ միջոցառման ժամանակ ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ որոշել են արվեստի և մշակույթի ոլորտում 70-ամյա […]
15:26 29.09.2019
hetq.am-ը տեղեկացնում է, որ Արարատի մարզի Մրգանուշ համայնքում «Իրազեկ քազաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դիտորդը՝ Ծաղիկ Դավթյանը, արձանագրել է, որ ընտրողների ցուցակը ստուգում էր մատնահետքի սարքի մասնագետը։ Երբ դիտորդը բարձաձայնել է այդ մասին հանձնաժողովի անդամների և դիտորդի միջև վիճաբանություն է սկսվել։ Հանձնաժողովի նախագահը նշել է, որ խնդիր կար, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից էին խնդրել նայել ցուցակները։ […]
14:56 29.09.2019
Զարթոնքի նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը, ով կրկին պայքարում է համայնքի ղեկավարի պաշտոնի համար, ընտրատեղամաս էր եկել բարձր տրամադրությամբ: SHANTNEWS.am-ի հարցին՝ ինչ ակնկալիքներ ունի, Սարգսյանը նշեց՝ առայժմ գերադասում է լռել: Նա ընդգծեց՝ ժողովուրդը իր գնահատականը կտա: Ինքը՝ Սարգսյանը, ասում է՝ վաղը կխոսի և շատ ուժեղ կխոսի: Մանրամասները՝ տեսանյութում:
14:39 29.09.2019
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 30-ին արտահերթ նիստ կանցկացնի: ՀՀ կառավարության աշխատակազմից տեղեկացնում են, որ նիստը կանցկացվի փակ ռեժիմով: Այս պահի դրությամբ Կառավարության վաղվա նիստի օրակարգում 10 հարց է՝«Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններից մինչև Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2020 թ. ծրագրի հաստատում, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ծրագրի և ժամանակացույցի հաստատումից 2020 թվականի առողջապահական պետական […]
14:25 29.09.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրով մասնակցեցի եզդիական «Թաուսե Մալաք և յոթ հրեշտակներ» տաճարի օծման արարողությանը։ Խորհրդանշական և տրամաբանական եմ համարում, որ աշխարհում ամենամեծ եզդիական տաճարը գտնվում է հենց Հայաստանում։ Հայաստանը տուն է եզդի ժողովրդի համար։ Եզդի ժողովրդի զավակներն իրենց հայ եղբայրների կողքին են եղել բազմաթիվ օրհասական և հերոսական պահերի։ Ցավոք, […]
14:11 29.09.2019
Զարթոնքում այսօր ընթացքող ՏԻՄ ընտրությունների ժամանակ ոստիկանները մի երիտասարդ տղայի են բերման ենթարկել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հերթապահող ոստիկանները հայտնել են, որ երիտասարդը նշված համայնքի բնակիչ չի եղել, ամեն բան կատարվել է ընտրատեղամասի տարածքից դուրս: Երիտասարդը փորձել է սադրել, անպարկեշտ արտահայտություններ է արել: Ոստիկանները նրան տեղափոխել են բաժին:
14:06 29.09.2019
Զարթոնքում գտնվող 15/03 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ավետիք Սարգսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է ընտրության ընթացքը, ընտրատեղամասում ընտրողների ակտիվությունը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:57 29.09.2019
1951 թվականից սկսած ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ի պատիվ խուլերի և համրերի Միջազգային ֆեդերացիայի հիմնադրման, սեպտեմբերի վերջին կիրակին նշվում է որպես խուլերի օր: Օրվա նպատակը միջազգային հանրության իրազեկվածության բարձրացումն է խուլ մարդկանց առօրյա խնդիրների վերաբերյալ: Իսկապես, վիճակագրության համաձայն, լսողության խանգարումներով տառապում է յուրաքանչյուր 9-րդ մարդը: Լսողությունը կորուստը որևէ հիվանդության, վնասվածքի կամ բնածին արատների արդյունք […]
12:37 29.09.2019
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնեց, որ երկու երկրները հետաքրքիր ընդհանրություններ ունեն: Փաշինյանի խոսքով՝ երկու երկրներն էլ հարուստ չեն բնական պաշարներով, և շեշտը դնում են մարդկային կապիտալի զարգացման, կրթության, աշխատասիրության վրա: Դրան, ըստ վարչապետի, ավելանում են երկու երկրների պատմական սերտ առնչությունները: Վարչապետը հայտնեց, որ […]
12:27 29.09.2019
Զարթոնք գյուղում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այս պահին իրավիճակը բավական հանդարտվել է։ Դա հիմնականում բացատրվում է նրանով, որ եզդիական համայնքն այսօր միջոցառում ունի: Մանրամասները՝ տեսանյութում:
12:00 29.09.2019
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:54-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 33 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G Universal» […]
11:54 29.09.2019
Օգնությամբ քվեարկողների թիվը բավականին մեծ է։ Այս պահին քվեարկած 500-ից 49-ն օգնությսմբ են քվեարկել։ Հանձնաժողովի նախագահը դա բացատրում է եզդիների ու տեսողության հետ խնդիրներ ունեցող ծերերի մեծ թվով։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Զարթոնք համայնքում օրեր շարունակ համայնքապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ էին կազմակերպվում։ Եղել են բախումներ, հնչել՝ կրակոցներ։ Կալանավորվածների շարքում նաև համայնքապետի թոռն […]
11:50 29.09.2019
Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղավնաձոր բնակավայրի «Թափ» կոչվող տարածքում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան […]
11:45 29.09.2019
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:14-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում նկատվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն Արին-Բերդի փողոցի թիվ […]
11:39 29.09.2019
Զարթոնքում մեկ ընտրատեղամաս է, գյուղում ոստիկանները հսկողություն ու հերթապահություն են իրականացնում։ Ինչպես տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, ընտրատեղամասում ակտիվ է՝ կուտակումներ կան։ Այստեղ գյուղապետի երկու թեկնածուներից մեկը՝ Սամվել Աղաջանյանն է, որն արդեն գնացել է ընտրատեղամաս և քվեարկել։ Մյուս թեկնածուն՝ Պարույր Սարգսյանը, դեռ չի քվեարկել։ Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, […]