18:41 28.09.2019
Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինի անվան հրապարակում, ակտիվիստները մի շարք ակցիաներ են կազմակերպել` ի աջակցություն հայազգի քույրեր Մարիա, Անգելինա և Քրիստինա Խաչատուրյանների, ովքեր մեղադրվում են իրենց հորը՝ 57-ամյա գործարար Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մեջ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նրանց պաշտպանական կողմը պահանջում է կա՛մ քույրերին ներկայացնել անհրաժեշտ պաշտպանության սահմանները գերազանցելու մեղադրանք, կա՛մ ընդհանրապես կասեցնել քրեական գործը: Քույրերն իրենք […]
18:28 28.09.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը խոսել է «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի մասին. «Հաշվի առնելով մեր հաշվարկները` գնահատումները ցույց տվեցին, որ այսօր սոցիալական և տնտեսական պահանջից ելնելով 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձը համահունչ մեծություն է: Նվազագույն աշխատավարձը տնտեսական, գործնական […]
18:10 28.09.2019
Աուտիզմով հիվանդների համար գործող «Իմ ուղին» մասնագիտական ուսուցման և զբաղվածության կենտրոնն ունեցավ ևս մեկ մասնաշենք: Այսօր «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մասնակցել է նոր մասնաշենքի բացմանը: Մասնաշենքի հիմնանորոգման համար գումար է հատկացրել նաև «Իմ քայլը» հիմնադրամը: Նշենք, որ աուտիզմը զարգացման խանգարում է, որը բնորոշվում է շփման ու հաղորդակցման […]
18:00 28.09.2019
Աշխարհում ամենատարածված ու ամենամեծ պահանջարկ ունեցող ըմպելիքներից մեկը՝ սուրճը, հին պատմություն ունի: Սուրճի հայրենիքն ընդունված է համարել Եթովպիան: Դրա հայտնաբերումը թվագրվում է Ք.ծ. 850 թվականին: Հում սուրճի հատիկներն օգտագործվում էին որպես առույգացնող միջոց: Ավելի ուշ Եմենում սկսեցին օգտագործել հասած չորացրած պտղով պատրաստված խմիչք: Միայն որոշ ժամանակ անց սկսեցին պատրաստել այսօր բոլորիս հայտնի եղանակով: Սրճենու պտուղները […]
17:59 28.09.2019
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ ականատես է լինում հարյուրավոր եզդիների` Հայաստան ժամանելուն: «Բարև Հայաստան … մենք գալիս ենք։ Հիմա «Զվարթնոց» օդանավակայանում հարյուրավոր եզդիների աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանելուն եմ ականատես լինում։ Բարի գալուստ ազգիս: Եզդիական նոր տարի (Ապրիլ ամիս), Սեպտեմբերի 29 (Սրբավայրի օր), էս […]
17:51 28.09.2019
Կոմիտաս վարդապետը համեմատական երաժշտագիտության հիմնադիրներից է: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է կոմիտասագետ Լուսինե Սահակյանը: «Նա, խորապես իմանալով տարբեր ժողովուրդների երաժշտությունը, եկավ այն եզրակացության, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն: Այս հանճարեղագույն բանաձևը մեզ համար Կոմիտասի երկար աշխատանքների արդյունքը եղան»,- ասաց Սահակյանը: Նա պատմեց, որ, չնայած կյանքում ունեցած դժվարություններին, Կոմիտասը գիտեր իր արժեքը, […]
17:48 28.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլայ Իվանի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-ամյակի առթիվ: Ձեր ստեղծագործական աշխատանքով և նվիրվածությամբ Դուք իրավամբ համաժողովրդական հարգանք և ճանաչում եք վաստակել եղբայրական Ռուսաստանում: Ձեր՝ պատասխանատու, իմաստուն պետական գործչի […]
17:18 28.09.2019
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, կոմիտասագետ Լուսինե Սահակյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Կոմիտաս-եկեղեցի առնչության մասին: «Եկեղեցու հոգևոր ժառանգության մեր դարավոր մշակույթի հետ Կոմիտասը խնդիր չի ունեցել: Մայր Աթոռի ամենաառաջադեմ մտավորականները Կոմիտասի մտերիմներն են եղել` Խրիմյան Հայրիկը, Գարեգին Սրվանձտյանցը և այլն: Նրանք քաջալերում էին Կոմիտասին: Նա խնդիր ուներ այն […]
17:14 28.09.2019
Արդեն չորրորդ օրն է, ինչ պահեստազորայիններն ինժեներական զորքերի զորամասում են։ Այդ ընթացքում նրանք պատրաստվել են հենց այսօրվան՝ մարտականին նման պայմաններում անցկացվող զորավարժությանը։ Հորինված մարտադաշտում տեխնիկան այս ու այն կողմ է նետվում, փոշին ու ծուխը խառնվում են իրար, ու բանակ վերադարձած պահեստազորայինները հենց այդ պայմաններում պետք է հիշեն արագ կողմնորոշվելու հմտությունները։ Գործողությունները և՛ պաշտպանական են, և՛ […]
16:50 28.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ռուս անվանի պետական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին՝ հոբելյանի առթիվ: Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի, ողջ հայ ժողովրդի համար Դուք անկեղծ և հուսալի բարեկամ եք, որը մեզ հետ է թե՛ ուրախության, թե՛ դժվար փորձությունների պահին: Մենք միշտ հիշում ենք Ձեր սխրանքը՝ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի […]
16:37 28.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինքնաթիռում լուսանկար է հրապարակել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ և մակագրել. «Պաշտպանության նախարարի հետ քննարկում ենք զորավարժությունների ընթացիկ արդյունքները»:
16:35 28.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը վերաբերող հարցեր: Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, ռազմավարությամբ նախատեսված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման շուրջ: Անդրադարձ է եղել Հակակոռուպցիոն կոմիտեի՝ որպես կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող մասնագիտացված մարմնի ստեղծմանը, գործունեության շրջանակին և ուղղություններին: Այս համատեքստում քննարկվել են քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթների […]
16:32 28.09.2019
Մեկնարկել է «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումների եզրափակիչ փուլը, որին մասնակցում է ավելի քան 100 դպրոցական՝ 22 թիմ: Հաղթողը հայտնի կդառնա վաղը: Դպրոցականներն այսօր և վաղը մրցելու են գավաթը ստանալու համար: Մանրամասները՝ տեսանյութում:
16:12 28.09.2019
ՀՀ Քննչական կոմիտեն նոր հայտարարություն է տարածել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից: Այսպիսով, Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է երկու անձ ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում Երևան քաղաքի […]
16:01 28.09.2019
Շիրակի մարզի դատախազության դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել Անի խոշորացված համայնքի պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Ոստիկանության Անիի բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ […]
15:55 28.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պետդումայի պատգամավոր, Խորհրդային Միության հերոս, Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: «Ձեր ողջ կյանքն ու գործունեությունը մարդու, գիտնականի, բևեռախույզի, պետական գործչի օրինակելի ճանապարհ են: Ձեր նման անձինք Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հպարտությունն են, ընդօրինակելու արժանի օրինակ բոլոր տարիքի անձանց ու, նախ […]
15:50 28.09.2019
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է տարածված այն լուրերին, թե նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հարազատները զանգահարել են իրեն և խնդրել, որ Հայկ Հարությունյանի հուղարկավորությունը տեղի ունենա ՀՀ բարձրաստիճան սպաների համար նախատեսված կարգի պահպանմամբ։ «Կեղծ լուրին չէի արձագանքի, եթե մարդկանց վշտի շահարկում չլիներ։ Լուրն ամբողջությամբ սուտ է։ Ես որևիցե զրույց չեմ ունեցել Հայկ Հարությունյանի ընտանիքի […]
15:44 28.09.2019
5-րդ զորամիավորման ստորաբաժանումները լրահամալրած անձնակազմի հետ անցկացվել են մարտական պատրաստության և անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ: Կարևորվել է պահեստազորայինների մասնագիտական հմտությունների և արհեստավարժության կատարելագործման, առաջադրված խնդիրներին անհատական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը:
15:39 28.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և մակագրել. «Հայաստանը պատմություն է, որ ո´չ սկիզբ, ո´չ վերջ ունի»: Տեսանյութում Փաշինյանը արտասանում է իր գրած բանաստեղծությունից մի հատված:
15:27 28.09.2019
1-ին զորամիավորման ստորաբաժանումներում, ռազմավարական զորավարժության շրջանակում նախորոշված շրջաններում ամբողջ ծավալով իրականացվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխզննման աշխատանքներ: Մարտական տեխնիկան նախապատրաստվում է պայմանական հակառակորդին ոչնչացնելուն և համապատասխան հարվածներ հասցնելուն։
15:15 28.09.2019
Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվող ռազմավարական զորավարժությունների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է պահեստազորի զորավարժարան, որտեղ անցկացվում են մարտական պատրաստականության զորավարժություններ։ Վարչապետը շրջել է զորավարժարանի վրանային ավանում, ծանոթացել պահեստազորի համար ստեղծված կենցաղային, սննդի […]
15:13 28.09.2019
Սեպտեմբերի 28-ին, ժամը 13:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 86 շենքի մոտակայքում քամուց ծառը պոկվել, ընկել է կայանած ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ծառի ճյուղերը կոտրվել, ընկել են կայանած «Mercedes […]
15:13 28.09.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 28-ի ցերեկը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան […]
15:10 28.09.2019
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը տեղեկություն է տարածել մինչև 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր ստանալու կարգի վերաբերյալ: «Մինչև 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր ստանալու համար դիմում է նրա ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը (խնամակալ, հոգաբարձու) կամ ՀՀ օրենսդրությունում կատարված փոփոխության համաձայն վերը նշված անձանց փոխարեն նրանց կողմից լիազորված անձը […]
15:08 28.09.2019
Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդ առանձնատներից մեկում 52-ամյա կինը դանակով հարվածել է 25-ամյա մի աղջկա: Այս մասին տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Քիչ անց հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա աղջկան: […]
15:02 28.09.2019
Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում սեպտեմբերի 28-ին մեկնարկել է«Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը, որին ներկայացված են ոչ միայն Կողբից, այլև Հայաստանի այլ համայնքներից ներկայացուցիչներ: Փառատոնը Հայաստանում առաջին անգամ է անցկացվում: Օղու և խորտիկների համտեսից բացի, մասնակիցների համար կազմակերպվել են նաև մշակութային միջոցառումներ:
14:49 28.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով քիչ առաջ բերման է ենթարկվել 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը: Նշենք, որ Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած երիտասարդը ձերբակալված […]
14:04 28.09.2019
«Հայ վարպետների` կառապանների դինաստիան. գյումրեցի Մուրադյանները». այս խորագիրն է գրում Настоящее Время-ի պատրաստած տեսանյութը գյումրեցի վարպետների մասին: Տեսանյութը պատմում է կառապան Գրիշա Մուրադյանի թոռան՝ Սամվել Մուրադյանի մասին, ով շարունակում է իր հայտնի պապի գործը: Տեսանյութում խոսվում է այն մասին, որ քաղաք եկող բոլոր հայտնի հյուրերին պապն էր դիմավորում իր կառքով: Լրատվամիջոցը գրառման մեջ պատմում է […]
13:57 28.09.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների: Այսպես, պարզվել է, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում ներառված, […]
13:55 28.09.2019
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում հանրաճանաչ «Mädler Passage» առևտրի կենտրոնում անցկացվել է եզակի երաժշտական ֆլեշմոբ Հայաստանի երեխաների մասնակցությամբ: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը՝ դիրիժոր Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ, առևտրի սրահի կենտրոնում կատարել է «Սարի սիրուն յար» երգը և այլ հայկական ստեղծագործություններ: Առևտրի կենտրոնում հավաքված այցելուները բարձր ծափահարություններով են արձագանքել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ներկայացմանը: https://www.facebook.com/100024128175066/videos/506068200207448/