13:07 28.09.2019
Երեկ երեկոյան Գյումրիի Տիգրան Մեծ փողոցում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը տեղում մահացել է: Մահացածը նույն փողոցի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Հովակիմյանն է: Volkswagen Golf-ի վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել։ Տարածքում հավաքվածները պատմել են, որ վարորդը փորձել է շրջանցել փողոցի մեջտեղում փորված փոսը, ինչիպատճառով կորցրել է ղեկի կառավարումը, վրաերթի […]
12:55 28.09.2019
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոր տեսանյութ է հրապարակել Հայաստանում անցկացվող զորավարժություններից: «Պահեստազորը իրականացնում է ջոկերի ու դասակների ներդաշնակում»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
12:47 28.09.2019
Ռազմավարական զորավարժության շրջանակներում պահեստազորայինների համալրում է ստացել նաև ինժեներական զորքերի, ինժեներների և սակրավորների զորքերի զորամասը: Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Այսօր համալրման արդյունքում պահեստազորայիններով համալրված ստորաբաժանումներն իրականացրին զորավարժություն, և դրա ընթացքում կիրառվեցին ինժեներական և սակրավորային հնարավոր բոլոր տեխնիկաները, կիրառվեցին նաև ականազերծող, տարածքը մաքրող, այսինքն՝ ճանապարհները խոչընդոտներից ազատող, ուրիշ խոչընդոտների՝ փոսերի, գետերի, լճերի վրա կամուրջներ […]
12:40 28.09.2019
Լեգենդար ռոք երաժիշտ Իէն Գիլանն իր «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել, որում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ է: Ավելի վաղ հայտնել էինք, որ լեգենդար ռոք երաժիշտներ Իէն Գիլանը և Թոնի Այոմին այցելել են Գյումրի:
12:28 28.09.2019
Տեղեկացնում ենք, որ Սինգապուրի Հանրապետության վարչապետի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է: Մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին` ժամը 08.00-ից 15.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային – Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 14.30-ից 17.00-ն փակ են լինելու նաև Աբովյան փողոցը՝ Աբովյան […]
12:05 28.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է տեղեկացրել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ: «ՀՀ Քննչական կոմիտեն քիչ առաջ վարույթ է ընդունել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Պարզվում են դեպքին մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը: […]
11:30 28.09.2019
Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված ճամբարային ավան, որտեղ մասնագիտական վարժանքներ են անցկացնում հանրապետությունում ընթացող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինները։ ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ճամբարային ավանում ստեղծված պայմաններին, հետաքրքրվել անձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստությամբ, պատասխանել պահեստազորայիններին հետաքրքրող հարցերին: Շնորհակալություն հայտնելով պահեստազորայիներին զորավարժության մասնակցության բարձր պատրաստատակամության համար՝ Դավիթ […]
11:23 28.09.2019
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժինը մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՊՀ երկրների Մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոնների միջև կազմակերպված ամենամյա մրցույթին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ լրատվական ծառայությունից: Շնագիտական կենտրոնի մաքսային տեսուչ Ալբերտ Մխիթարյանի և բելգիական հովվաշուն Կիռայի համար մրցույթը հաջող է ընթացել: Թեթև մարդատար ավտոմեքենայում թմրանյութ որոնելու ընթացքում մեր մասնակիցը հավաքել է […]
11:16 28.09.2019
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արման Արմենի Լևոնյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]
11:08 28.09.2019
Սեպտեմբերի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում հանդիպում է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Էրիկսեն Սորեյդեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի։ Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերություններում համագործակցության ներուժի […]
11:00 28.09.2019
Սեպտեմբերի 27-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 1500 քմ, 800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 400 քմ, 200 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, 2000 քմ, Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին՝ […]
10:53 28.09.2019
Սեպտեմբերի 27-28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևանում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում և Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում : Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար, 1 սահնօձ, 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:44 28.09.2019
Սեպտեմբերի 28-ն աշխարհում նշվում է՝ որպես տեղեկատվության համընդհանուր մատչելիության միջազգային օր: Այս առիթով ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սեպտեմբերի 28-ն աշխարհում նշվում է՝ որպես տեղեկատվության համընդհանուր մատչելիության միջազգային օր: Մեր երկրի Սահմանադրությունը երաշխավորում է կարծիքի ազատ արտահայտման յուրաքանչյուրի իրավունքը, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց որևէ մարմնի միջամտության և անկախ պետական […]
10:44 28.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սիսիան՝ Հայաստանում անցկացվող զորավարժությունների ընթացքին հետևելու համար: Վարչապետը, շենքերի տանիքները տեսնելով, հետաքրքրվում էր՝ անձրև եկե՞լ է, տանիքները չե՞ն կաթում: Ասվածի առիթով վարչապետը անեկդոտ հիշեց. «Ուրեմն, տանիքը նորոգում ա վարպետը, թիթեղ ա ավելացած լինում, վարպետը դույլեր ա սարքում: Տանտերն ասում ա՝ էս ի՞նչ ես անում, վարպետն էլ ասում ա՝ դե վեդրո […]
10:27 28.09.2019
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և նույն խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը առաջարկում են մտցնել նոր հարկատեսակ՝ բնապահպանական հարկ՝ աղբ առաջացնող ապրանքների համար: Այս հարկատեսակը գանձվելու է Հայաստան ներմուծվող ապրանքներից և հաշվարկվելու է հարկման բազայի 0.5% դրույքաչափով: Ենթադրվում է, որ մուտքագրված գումարն ուղղվելու է աղբահանության խնդիրները լուծելուն: Մյուս կողմից՝ նոր հարկատեսակը […]
10:25 28.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է այցը Սիսիան: «Այցելել եմ Սիսիան համայնք»,- գրել է նա: Վարչապետի այցը Հայաստանում անցկացվող աննախադեպ զորավարժությունների շրջանակում է:
10:18 28.09.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կարկուտ-ցրտահարությունից տուժած, բերքը կորցրած գյուղացուն կառավարությունն այսօր, ըստ էության, չի փոխհատուցում: Գործադիրը ձեռնամուխ է եղել գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրմանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջին 6 տարում բնական աղետների հետևանքով գյուղատնտեսության վնասները հասել են 110 մլրդ դրամի, բայց դրա նույնիսկ կեսը չեն փոխհատուցել գյուղացուն: Եվ, ահա, Էկոնոմիկայի նախարարությունից մեզ տեղեկացնում են, որ գյուղապահովագրության […]
10:07 28.09.2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումներին ու ոտնձգությունը: «Խստորեն դատապարտում եմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն: Տեղյակ եմ, որ Ոստիկանությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, և […]
10:02 28.09.2019
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 14-րդ կմ-ին «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մարտին Ս., […]
09:46 28.09.2019
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 20:30-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տիգրան Մեծի փողոցում բախվել են «Mitsubishi»(վարորդ՝ Արամ Մ.) և «ՎԱԶ-21099» (վարորդ՝ Ցոլակ Հ., ծնված […]
09:39 28.09.2019
Սեպտեմբերի 27-ին` ժամը 14:10-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Լանջանիստ գյուղի սարերում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լանջանիստ և Լուսաշող գյուղերի վարչական տարածքների սարերում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:02-ին, մարվել՝ 19:57-ին: Այրվել է […]
08:47 28.09.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4, 22, 24, 26, 26ա շենքերը, Թումանյան 2-րդ անց. 2-21 սեփական տները, Նալբանդյան փ. 23 շենքը և հարակցի ոչ բանկիչ-բաժանորդները, Աբովյան փ. 3/2, 5/1 շենքերը, Տերյան փ. […]
08:35 28.09.2019
Սեպտեմբերի 27-ին՝ ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սիրիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Վալիդ Ալ Մուալեմին: Նախարարներն ընդգծեցին հայ-սիրիական բազմադարյա բարեկամությունը՝ երկու երկրների հարաբերություններում մեծապես կարևորելով հայ համայնքի դերակատարությունը: Այս համատեքստում ՀՀ արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց Վալիդ Ալ Մուալեմին սիրիահայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար: Նախարար Մնացականյանը նշեց, որ պայմանավորված […]
08:23 28.09.2019
Սեպտեբերի 27-ին ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հանդիպումը։ Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է Իրանի հետ հաստատված բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերություները։ Որպես երկու ժողովուրդներին և պետություններին միավորող ամուր կամուրջ ընդգծվեց Իրանի հայ համայնքի կարևոր դերը: ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զարիֆն անդրադարձ կատարեցին հայ-իրանական բարեկամական […]
08:12 28.09.2019
ՄԻՊ-ն արձագանքել է դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարվածին։ Տարածված հաղորդագրության մեջ ասված է․ «Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածն անթույլատրելի է։ Դատավորն օժտված է հատուկ պաշտպանությամբ՝ պայմանավորված նրա կողմից իրականացվող անփոխարինելի գործառույթներով։ Այս կանոնների ցանկացած խախտում պետք է արժանանա պետության արձագանքին։ Պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը՝ անկախ նրա կարգավիճակից. այն բարձր արժեք է։ […]
08:03 28.09.2019
Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման […]
00:06 28.09.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին արդեն տրամադրվել է պահպանություն/թիկնապահ։ Հիմա աշխատանքներ են տարվում տան պահպանության և տան անդամների պաշտպանության ուղղությամբ։ «Մեղավորները անպատիժ չեն մնա»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել էր, որ իր հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսևորել։
23:35 27.09.2019
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ուղիղ եթերում Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին հարցեր է ուղղում՝ հետապնդելով նրան մինչև դատարանի շենք։ Դատավորը չի պատասխանում հարցերին։ Երբ հասնում են, Աննա Դանիբեկյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչներին տեղեկացնում է, որ իր հանդեպ անհարգալից վերաբերմունք են դրսևորում՝ հանձնարարելով զանգահարել իրավապահ մարմիններին: […]