11:39 27.09.2019
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ քարտուղարության և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության միջև համագործակցության ծրագրերի շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ քարտուղարության […]
11:38 27.09.2019
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախում օրեր առաջ տեղի ունեցած դիվերսիային: «Հարավային ուղղությամբ, իրականացված ադրբեջանական դիվերսիայի վերլուծությունը ցույց է տվել, որ չեզոք գոտում ծանր վիրավորում էր ստացել ևս մեկ ադրբեջանցի զինծառայող, ով հասցրել էր մի կերպ իրեն շպրտել իրենց խրամատ։ Այս մասին նշում էին նաև միջադեպին ականատես մեր զինծառայողները։ Ալեն […]
11:36 27.09.2019
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը գրառում է կատարել Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ հայերի զորակցության մասին․ «Շնորհակալ եմ հայերին, ովքեր, հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իրենց զորակցությունը հայտնեցին մեզ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ: Նրանիցից յուրաքանչյուը ողջունեց Ժակ Շիրակին որպես պետական գործչի, Հայաստանի բարեկամի և աննկուն աջակցի: Նախագահ Շիրակի օրոք՝ 2001 թվականի հունվարի 29-ին ընդունվեց […]
11:23 27.09.2019
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ), ուսումնասիրելով հեռուստաընկերությունների եթերը, կազմել է տարբեր ժանրերում ամենադիտված հաղորդումների տասնյակները: Ինչպես հաղորդում է Media.am-ը, 2019-ի երկրորդ եռամսյակում (ապրիլից-հունիս) հեռուստածրագրերի դիտարկումների արդյունքում պարզվել է՝ լրատվական ծրագրերի առաջատարը շարունակում է մնալ «Շանթ»-ի «Հորիզոնը», երկրորդ տեղում Հանրայինի «Լուրերն» են, երրորդում՝ «Արմենիայի» «Ժամը»: Գրեթե նույն պատկերն է նաև սերիալների պարագայում, որտեղ ավանդապես մրցակցում են […]
11:19 27.09.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2013թ. և 2015թ. պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել «Սանիտեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի և «Սանիտեք SARL» ընկերությունների կողմից մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող ապացույցների առկայության վերաբերյալ՝ […]
11:14 27.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: «Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և բարեկամության բարի ավանդույթները հետագայում ևս կնպաստեն ներուժի բացահայտմանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացմանը»,- ասվում է շնորհավորական ուղերձում: Նախագահ Արմեն Սարգսյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և […]
11:09 27.09.2019
Սեպտեմբերի 28-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Այցի շրջանակում տեղի կունենա երկու երկրների վարչապետերի հանդիպումը, որից հետո նրանք ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Նախատեսվում են նաև Սինգապուրի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային […]
11:04 27.09.2019
ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի գլխավորությամբ, այցելեց Թբիլիսիի վրաց-հայկական դպրոց: Այստեղ պատգամավորները ծանոթացան դպրոցի առօրյային ու խնդիրներին: Դպրոցի տնօրենը հայկական պատվիրակությանը հայտնեց, որ դպրոցի վրացական բաժնում հայազգի 98 աշակերտ կա, իսկ հայկական բաժնում՝ վրացի 1 աշակերտ: Մանրամասները՝ տեսանյութում:
11:00 27.09.2019
Սեպտեմբերի 26-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Ինչպես հայտնում են Կառավարության աշխատակազմից, Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Ձերդ գերազանցություն դեսպան Թիեն Ըրլուն, Հարգարժան նախարարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Տիկնայք և պարոնայք, Այսօր հավաքվել ենք նշելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման […]
10:51 27.09.2019
Սեպտեմբերի 26-27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Երևանում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:44 27.09.2019
Սեպտեմբերի 27-ին` ժամը 02։22-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության զորքերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է […]
10:30 27.09.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակում ներկայացվելիք ՀՀ երրորդ զեկույցի նախագծի քննարկումը՝ ՀՀ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչություից, հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը՝ անդրադառնալով մարդու իրավունքների ամրապնդմանն […]
10:19 27.09.2019
Սեպտեմբերի 26-ին` ժամը 14:30-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի «Արաքս» թռչնաֆաբրիկայի տարածքում այրվում է անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին: Սեպտեմբերի 27-ին` ժամը 00:48-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Արաքս» թռչնաֆաբրիկայի անվտանգության […]
09:52 27.09.2019
Սեպտեմբերի 26-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 400 քմ, 2000 քմ, 2500 քմ, 4000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 400 քմ, Ավան վարչական շրջանում՝ 500 քմ, 300 քմ, […]
09:41 27.09.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մ.Խորենացի փ. 72 շենքը, 11։00-16։00 Նուբարաշեն 3փ. 1-24; 5փ. 1-21; 6փ. 1-24 սեփական տները, 11։00-17։00 Թումանյան փ. 22, 24, 26, 26ա շենքերը, Թումանյան 2-րդ անց. 2-21 սեփական տները, Նալբանդյան փ. 23 շենքը և հարակցի […]
09:22 27.09.2019
Սեպտեմբերի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ կենտրոնակայանում՝ Նյու Յորքում, հանդիպում ունեցավ Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նորանշանակ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։ Շնորհավորելով նախարար Գրլիչ Ռադմանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթելով առաքելության իրականացման գործում` նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է Խորվաթիայի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։ ԱԳ նախարարները վերահաստատեցին […]
09:12 27.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տնտեսական ցուցանիշներ է հրապարակել․ «2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ունեցել ենք 7.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում: Օգոստոսի արդյունքներով՝ 2019 թվականի տարեկան ցուցանիշները հետևյալն են. Տնտեսական ակտիվության ցուցանիշ – 7 տոկոս Արդյունաբերության աճ – 9.5 տոկոս Շինարարության […]
09:03 27.09.2019
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կայցելի Հայաստան։ «Հույս ունեմ գտնել ուղիներ, որոնցով կկարողանամ օգնել ընդլայնելու առևտուրը և ստեղծելու աշխատատեղեր»,-գրել է Քիմը՝ նշելով, որ խոսքը նաև մարմինը շտկող Skims ներքնազգեստի արտադրության ստեղծման մասին է։
08:38 27.09.2019
ՃՈ կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 25-ին անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցի 2/3 հասցեի մոտ 45-50 տարեկան, դեռևս անձը չպարզված տղամարդուն վրաերթի ենթարկելու և դեպքի վայրից հեռանալու փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։ Այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, անձը չպարզված տղամարդը վրաերթի էր ենթարկվել, իսկ վարորդը, նրան թողնելով […]
08:30 27.09.2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայ բեռնափոխադրողները Վերին Լարսում ծայրահեղ ծանր վիճակում են հայտնվել: Ավելի քան մեկ շաբաթ է՝ այստեղ հերթերի ծայրը չի երևում: Արտահանման մթերքը փչանում է բեռնատարներում: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանն ասել է. «Լարսը բաց է, ուղղակի մեծ հերթեր են, շատ դանդաղ են շարժվում: Ինչ-որ մեքենաների բեռների […]
08:09 27.09.2019
«SOS Ամուլսար» նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ամուլսար Դեղին սարքի U տառը, նշանակում է ուրանի առկայությունը չափված նյութի մեջ, դրա դիմաց գրված թիվը (245) նշանակում է մեկ տոննայում ուրանի խտությունը, գրամով։ Նորման պետք է լինի 4»: https://www.facebook.com/armsostv/photos/a.1632322253648251/2396553457225123/?type=3&theater
00:35 27.09.2019
Աղբամանները վառեցին, անցան նստարաններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը և կից լուսանկար հրապարակել։ «Աղբամանները վառեցին, անցան նստարաններին։ Եթե այս վանդալությունները ձեր աչքի առաջ են կատարվում, անպայման դիմեք ոստիկանություն, դրանում սխալ կամ ամոթ բան չկա, անցել են էդ ժամանակները։ Եկե՛ք վերջապես տեր կանգնենք մեր քաղաքին»,- գրել […]
23:51 26.09.2019
Շիրակի մարզի իրավապահ մարմինները շարունակում են ակտիվ միջոցներ ձեռնարկվել մարզում գործող ուսումնական հաստատություններում կատարված կոռուպցիոն հացնագործությունների բացահայտման, դրանցում ներգրավված անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, կոռուպցիոն չարաշահուներ են բացահայտվել Գուսանագյուղի միջնակարգ և Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցներում։ Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի միջնակարգ դպրոցում 2017-2018թթ. ուսումնական տարում դասերին […]
23:50 26.09.2019
Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ «Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի» Գյումրիի մասնաճյուղի տնօրենը, միաժամանակ հանդիսանալով «Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոն» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք անձանցից ԱՄՆ տեղափոխելու նպատակով խարդախությամբ հափշտակել է գումարներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Ս.թ. սեպտեմբերի 20-ին Կարինե Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել։ Իրավապահները հիմնավոր տեղեկություններ ունեն, […]
23:30 26.09.2019
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 […]
23:18 26.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ տխրությամբ և ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան մասին: Ֆրանսիան կորցրեց մեծ պետական այրի: Ողջ կյանքը նվիրելով Ֆրանսիային և մարմնավորելով նաև Ֆրանսիայի մեծությունը՝ նա է՛լ ավելի բարձրացրեց Ֆրանսիայի հեղինակությունը միջազգային […]
23:12 26.09.2019
Հանրության շրջանում Հանրային խորհրդի մասին լրատվությունը տեղ չունի, որովհետև հանրությանը հիմա չի հետաքրքրում, թե Հանրային խորհուրդն ինչ ծրագրեր է ներկայացնում կառավարությանը տարբեր ասպարեզներում։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկարի» եթերում նշեց ՀԽ ղեկավար Վազգեն Մանուկյանը։ «[Ժողովրդին] հետաքրքրում է՝ ում բռնեցին, ում հանեցին, ով մահացավ։ Մի խոսքով՝ էդ ձևի հարցերով է հասարակությունը հիմա զբաղված, և կարծում եմ՝ […]
23:08 26.09.2019
ԱՄՆ այցի օրերին, հավատարիմ մնալով խոստմանս, կրել եմ հայկական արտադրանքն ու տարբեր հանդիպումների ժամանակ ներկայացրել հայ դիզայներների ստեղծած հագուստները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը և կից լուսանկարներ հրապարակել։
22:46 26.09.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է հումորային մի տեսանյութ՝ ԱՄՆ կատարած այցից: ՄԱԿ-ում ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ Աննա Հակոբյանը հեռախոսին նայելով ուղղում է մազերը: Տեսանյութում երևում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի անհանգիստ հայացքը: «Շատ լավն է»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։
22:15 26.09.2019
«Մենք որ եկանք իշխանության, Վանոն մի անգամ եկավ մոտս։ Ասաց՝ Վազգե´ն, ժողովուրդն արյուն սիրում է, մի քանի հոգի պետք է ձերբակալել, նստացնել, «կուլակաթափ անել», որպեսզի ժողովուրդը իրան լավ զգա։ Ասացի՝ իհարկե չեմ անելու։ Եթե օրինական պատճառներ, ապացույցներ լինեն, կարելի է։ Բայց հատուկ էդ պրոցեսով մենք չենք զբաղվում»։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի եթերում այս պատմությունը պատմեց […]