22:00 26.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «11 ժամ մտածում էի՝ երբ եմ հասնելու Արփիին գրկեմ»:
21:35 26.09.2019
Ներկայում սահմանադրական դատարանում հավաքված են անդամներ, որոնք նշանակվել են Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի ու Փաշինյանի օրոք։ Եվ դա բոլոր պետություններում է այդպես, այդ թվում` Միացյալ Նահանգներում։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկարի» եթերում նշեց Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը։ «Դու չես գալիս, ասում՝ նրանք լավը չեն, ես պիտի հանեմ, ես պիտի նորը բերեմ։ Չկա այդպիսի բան։ Եվ […]
21:29 26.09.2019
Սեպտեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, ժողովրդին հայտնի՝ կանանց գաղութում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ՀՀ քր․ օր․-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով կալանավորված 20-ամյա Լուիզա Ջ.-ն, և ՀՀ քր ր-ի 34-108 հոդվածի 2-դ մասի 8-րդ կետի հատկանիշներով կալանավորված 29-ամյա Մարետա Խ.-ն, գաղութի […]
20:46 26.09.2019
Մինչև հոկտեմբերի 5-ը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում զորավարժություններ են իրականացվում: Դրանց անցկացման ծավալի, նշանակության, ինչպես նաև ընդամենը երկու օր առաջ Արցախում կանխված դիվերսիակյի մասին SHANTNEWS.am-ը զրուցել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ: Հայտարարվում էր, որ սրանք աննախադեպ զորավարժություններ են: Ո՞րն է զորավարժությունների աննախադեպությունը: Այս հարցին Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախ հայտարարված ծավալը, որով պետք է […]
20:38 26.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստան վերադառնալուն պես լսել է հայ մարզիկի հերթական հաղթանակի մասին: «Վերադարձանք Հայաստան և լսեցինք հրաշալի լուրը. Սիմոն Մարտիրոսյանը ծանրամարտի աշխարհի չեմպիոն է (արդեն՝ երկրորդ անգամ) և ռեկորդակիր: Շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է նա:
20:17 26.09.2019
Թուրքիայի ոստիկանական ստորաբաժանումները ներխուժել են Ստամբուլի Ֆաթիհ թաղամասի տներից մեկը և լիտրերով կեղծ ալկոհոլ առգրավել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը: Ներխուժման հետևանքով Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացու են բերման ենթարկել: Նշվում է, որ իրավապահները տեղեկություն են ստացել, որ այդ տանը կեղծ խմիչք է արտադրվում: Սեպտեմբերի 22-ին ահազանգի հիման վրա օպերատիվ խումբը հետևել է տան անցուդարձը: Նկատվել […]
20:11 26.09.2019
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Պահեստազորից եկած բժիշկները և խոհարարները սիրով են կատարում իրենց պարտականությունները։ Ճաշն էլ շատ համեղ է…»:
19:59 26.09.2019
Երեկ բերման է ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի որդին՝ Աշոտ Սարոյանը: Այս տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ծեծի ենթարկելու կասկածանքով Աշոտ Սարոյանը բերման է ենթարկվել Վաղարշապատի բաժին: Այս պահին նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ Սարոյանը վիճաբանել է Էջմիածնի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ, քանի որ […]
19:44 26.09.2019
«Դա հիվանդություն է, երբ ես ասում եմ, որ մինչև հիմա ինչ որ արել են, բոլորը սուտ է, սխալ է, ես եմ ճիշտը։ Տենց պետություն չես կարող ղեկավարել»։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկարի» եթերում իր կարծիքը հայտնեց Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը։ Նա բացատրեց, որ 1990 թվականին իշխանության գալուց հետո իրենց թիմը նույնպես իրենց նախորդների մասին […]
19:38 26.09.2019
ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը զորավարժությունների ընթացքը ներկայացնելիս նշել է՝ մեր քաղաքացիները պատրաստ են առաջին իսկ կոչով ներկայանալ զինվորական կոմիսարիատներ: Ավթանդիլյանն ասել է, որ ի տարբերություն Ապրիլյան պատերազմի, երբ զորահավաք չի հայտարարվել, ինքնաբուխ հավաք է եղել, այս անգամ հայտարարվել է: Նա նշել է՝ սեպտեմբերի 24-ից զինվորական կոմիսարիատները տագնապով բարձրացվել են, ազդանշանն ուղարկվել է բոլոր […]
19:35 26.09.2019
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ Գևորգ Կոստանյանն իրենց տեղեկացրել է՝ արտերկրում է, ասել, որ կվերադառնա 15-20 օրվա ընթացքում: Այլ մանրամասներ ՀՔԾ-ն չի հաղորդում:
19:20 26.09.2019
Հայաստանի 4 քաղաքացիներ 1 տարի 4 ամսից մինչև 1 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման են դատապարտվել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: ՀՀ քաղաքացիների ազատազրկման պատճառը Ռուսաստանի սահմանն ապօրինի հատելու փորձն է եղել: Ժամանելով Կալինինգրադ՝ 28-41 տարեկան տղամարդիկ նախապես շինհրապարակում աշխատող են ձևացել, իրականում նրանք մտադրված են եղել Եվրամիության տարածք տեղափոխվել: 2018-ի օգոստոսին ԵՄ տարածքում հայտնվելու […]
19:11 26.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքը դիտավորությամբ վնաս պատճառած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 11-ին Ոստիկանությունում ահազանգ է ստացվել Երևանի քաղաքի Պուշկինի փողոցում գործող խանութ-սրճարանի 21-ամյա մենեջերից այն մասին, որ նույն օրը՝ ժամը […]
19:00 26.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ Գործակալության պետի մասով: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով նույն գործակալության […]
18:55 26.09.2019
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է այն հանգամանքին, թե քանի ջրամբար է կառուցվելու ՀՀ-ում երկող տարի: «Մյուս տարվա բյուջեի մեջ ներառված են Կապսի և Վեդու ջրամբարների կառուցումը: Այս երկու ջրամբարը բավականին մեծ ազդեցություն են ունենալու Արարատյան դաշտի ոռոգման հնարավորությունների վրա»,- ասել է […]
18:37 26.09.2019
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում «Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի» արտաքին գործերի նախարարների հանդիպման համատեղ հայտարարությունը. «Մենք՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բոլիվիայի Բազմազգ Պետության արտաքին գործերի նախարար Դիեգո Պերի Ռոդրիգեսը, Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, […]
18:30 26.09.2019
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքեր» պիեսը դարձյալ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոքր բեմում է։ 154-րդ թատերաշրջանը աճեմյանցիները բացեցին նաև այս ներկայացմամբ: Բեմադրությունը նոր չէ, կերպարներն են առաջին անգամ այս ներկայացման մեջ։ Սիրահար զույգերի կերպարները մարմնավորում են «Շանթ» ՀԸ հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Իննա Խոջամիրյանը և Գյումրիի թատրոնի դերասան Արսեն Միքայելյանը: Իրենց երազներն […]
18:19 26.09.2019
Երկրորդ նախագահի դատավարության և Ռոբերտ Քոչարյանին ուղղված մեղադրանքի մասով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալում չի եղել, այլ բաներ եղել են, բայց սահմանադրական կարգի տապալում՝ ոչ։ Այս մասին իր կարծիքը նա հայտնեց «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում։ Մանուկյանի խոսքերով՝ դատավարությունը սկսվել է հակառակ կողմից։ Նրա կարծիքով՝ […]
18:14 26.09.2019
S.O.S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքում ուղիղ եթեր է մտել Ամուլսարից: Նա այնտեղ մանրամասներ է ներկայացնում իրենց կատարած հետազոտությունների արդյունքներից, ցուցադրում տարածքը և որոշ մեկնաբանություններ տալիս:
18:14 26.09.2019
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրած նիստի ժամանակ քննարկել է նաև նվազագույն աշխատավարձին վերաբերող հարց: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Վարազդատ Կարապետյանը, Բաբկեն Թունյանը, Նարեկ Զեյնալյանը առաջարկում են փոփոխություն կատարել օրենքում և նվազագույն աշխատավարձի չափը 55 հազարի փոխարեն սահմանել 63 հազար դրամ: Կառավարությունն իր հերթին առաջարկ է ներկայացրել, որտեղ որպես նվազագույն չափ սահմանվել […]
18:10 26.09.2019
1996 թվականի ցույցերի ժամանակ կազմակերպիչներն անում էին ամեն ինչ, որպեսզի ցույցերը հանդարտ անցնեն։ Նույնիսկ կազմակերպիչների ընտանիքներն էին ցուցարարների շրջանում, և ամեն ինչ արվում էր, որ արյուն չթափվի, հանդարտ լինի։ Իսկ 2008 թվականի մարտի 1-ին կազմակերպիչները անում էին հակառակը։ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ և 1996 թվականի […]
18:00 26.09.2019
Սևանա լճից ջրառը դադարեցվել էր սեպտեմբերի 13-ից: Սեպտեմբերի 22-ից այն վերսկսվել է: Սեպտեմբերի 26-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900.59 մ, ինչը 3 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Այս տարի բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ են եղել այն մասին, որ օրենքով սահմանված 170 մլն խմ-ից շատ ավելի քիչ ջրառ կկատարվի: Խոսվում էր 50 մլն […]
17:44 26.09.2019
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով երեկվանից իր անունը շրջանառելու դեպքերին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մամուլից տեղեկացա, որ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ առկա են նաև իմ և իմ հանգուցյալ ընկեր Գևորգ Մհերյանի անունները, և փորձ է արված ինչ-որ հանցագործությունների կատարման մեջ մեղադրել մեզ: Մամուլում […]
17:43 26.09.2019
Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում սեպտեմբերի 28-ին տեղի կունենա «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը, որին ներկայացված կլինեն ոչ միայն Կողբից, այլև Հայաստանի այլ համայնքներից ներկայացուցիչներ: Փառատոնի կազմակերպիչ Կարեն Քոչարյանը նշեց՝ փառատոնին մասնակցությունը նաև առիթ է՝ հիանալու տեղի բնությամբ: Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը կարևորեց փառատոնը, ընդգծեց՝ այն Հայաստանում առաջինն է: Աղաբաբյանը նաև տեղեկացրեց՝ Կողբը Տավուշի մարզի ամենամեծ […]
17:36 26.09.2019
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնում են, որ Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինն այսօր առողջացած դուրս է գրվել հիվանդանոցից: «Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինն այսօր առողջացած դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: «Նման «happy end» ես տեսել էի միայն հեքիաթներում ու ֆիլմերում: Այս օրերի ընթացքում այնքան ջերմություն ենք […]
17:22 26.09.2019
Հայաստանի և Արցախի իշխանությունները մեկը մյուսին ենթակա չպետք է լինեն։ Միասին՝ որպես երկու ձեռք, պետք է լուծեն խնդիրները։ Երևան-Ստեփանակերտ հարաբերությունների մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի եթերում նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։ «Հիմա իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ էն նախորդ տարիներին, որ ասում էին՝ ղարաբաղցիները վերցրել են Հայաստանը, ղարաբաղցիներն են … Հիմա […]
17:11 26.09.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը SHANTNEWS.am-ի լրագրողի հետ զրույցում անդրադարձել է Սևանի ջրառին. «Օգոստոսի վերջում Սևանից լրացուցիչ ջրառ է իրականացվել: Մեր հիմնական նպատակն այն էր, որ 170 միլիոնից ավել ջուր Սևանից չվերցնենք: Ի սկզբանե, ջրամբարները լավ լցվել էին, բայց հետո մենք ունեցանք բնակլիմայական անբարենպաստ պայմաններ: Մենք օրինագիծ ենք ուզում բերել, ըստ որի` պետք […]
17:04 26.09.2019
Հայաստանում քաղաքական մթնոլորտն առո՞ղջ է, թե՞ ոչ այդքան. հարցը կառավարության նիստից հետո ուղղվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Նրա խոսքերով՝ վերջին երկու տարիներին քաղաքական մթնոլորտը գնալով առողջանում է: «Հիվանդագին դրսևորում չեմ տեսնում, հակառակը՝ պրոցեսները, որոնք տեղի են ունենում, կարծում եմ՝ տանում են ընդհանրապես երկրի քաղաքական մթնոլորտի առողջացմանը, կուսակցությունների առողջացմանը, մարդ կուսակցությունների աստիճանաբար վերացմանը և այլն»,- […]
17:02 26.09.2019
«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: ՓԲԸ-ն պահանջում է Բագրատյանին պարտավորեցնել հերքել զրպարտություն համարվող տվյալները, գործարար համբավն արատավորող արտահայտությունները: Ընկերությունը Սերգեյ Բագրատյանից նաև պահանջում է դրամական փոխհատուցում վճարել: Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։