Շիրակի մարզի երկու դպրոցներում կոռուպցիոն չարաշահումներ են բացահայտվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+29.09 oC

Շիրակի մարզի երկու դպրոցներում կոռուպցիոն չարաշահումներ են բացահայտվել

23:51 26.09.2019

Շիրակի մարզի իրավապահ մարմինները շարունակում են ակտիվ միջոցներ ձեռնարկվել մարզում գործող ուսումնական հաստատություններում կատարված կոռուպցիոն հացնագործությունների բացահայտման, դրանցում ներգրավված անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, կոռուպցիոն չարաշահուներ են բացահայտվել Գուսանագյուղի միջնակարգ և Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցներում։

Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի միջնակարգ դպրոցում 2017-2018թթ. ուսումնական տարում դասերին չհաճախած աշակերտին ավարտական ատեստատ տալու վերաբերյալ տեղեկատվություն պարունակող՝ «Ցայգ» հեռուստաընկերության ինտերնետային կայքում սեպտեմբերի 12-ին հրապարակված համապատասխան տեսանյութի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում նախապատրաստվել են նյութեր: Դրա ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Գուսանագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ տնօրենի 2017թ. սեպտեմբերի 6-ի հրամանով մեկ երեխա ընդունվել է դպրոցի 12-րդ դասարան, ով տնօրենի 2018թ. հունիսի 28-ի հրամանով ավարտել և դուրս գրվել սովորողների ցուցակներից: Մինչդեռ, պարզվել է, որ վերջինս ողջ ուսումնական տարվա ընթացքում դասերի չի հաճախել և դասապրոցեսի չի մասնակցել:

Բացի այդ, պարզվել է նաև, որ նշված դպրոցի տնօրենը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակներից, նույն դպրոցում որպես ուսուցչուհի աշխատող իր կնոջ հետ միասին 2017-2018թթ. ընթացքում վաճառել է Համաշխարհային բանկի միջոցներով դպրոցին հատկացված սննդամթերքից, ինչով էական վնաս է պատճառվել շահառու աշակերտների և նշված կազմակերպության օրինական շահերին:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակել են պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների անցմանն օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի   308-րդ հոդվածի 1-ին մասի, 309-րդ հոդվածի 1-ին մասի, 38-309-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Բացի այդ, «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում առերևույթ կառուպցիոն բնույթի չարաշահումների դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում 29.06.2019թ. հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ սեպտեմբերի 26-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նույն դպրոցի նախկին տնօրեն Ն. Մ.-ին:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերջինս իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, երկու անձի օժանդակությամբ, 2014-2018թթ. ընթացքում, մեկ միասնական դիտավորությամբ կատարել է դպրոցին հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.1մլն ՀՀ դրամ գումարի վատնում:

Մասնավորապես՝ դպրոցի նախկին տնօրենի հրամաններով նշված անձանցից մեկը 2014թ. և 2016 թվականներին, մինչև 2018թ. դպրոցում գրանցված է եղել որպես հավաքարար, ապա՝ դռնապահ, իսկ մյուսը՝ 2016-2018թթ.՝ որպես հնոցապան: Չնայած այն հանգամանքին, որ  երկուսն էլ աշխատանքի չեն հաճախել, տնօրենը կնքել և ստորագրել է 2014-2018թթ. աշխատավարձի հիմքերն ու աշխատավարձի վճարման տեղեկագրերը՝ դրանցում կեղծ տեղեկություններ մտցնելով այդ անձանց աշխատանքի հաճախած լինելու վերաբերյալ: Արդյունքում նրանց անունով հաշվարկվել ու որպես աշխատավարձ նրանց է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.1մլն դրամ:

Նույն օրը դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի վատնում կատարելուն օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել նաև նշված անձանցից մեկին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 11.07.2025

SHANTNEWS

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

11:53 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանն ընդառաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել: Հայաստանի հավաքականի 69-89 հաշվով պարտվել է Վրաստանի հասակակիցների ընտրանուն: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Յուրա Մելիքյանն է է եղել: ...

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

11:46 11.07.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: […] ...

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

11:40 11.07.2025

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

11:28 11.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...

Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼ

11:14 11.07.2025

Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼ

Վարշավայի «Լեգիան» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի շքեղ գոլի շնորհիվ հաղթել է ղազախական «Ակտոբեին»։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղը կայացել է Լեհաստանում: Բիչախչյանը 25-րդ րոպեին մոտ 20 մետրից կատարած հուժկու հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին Ղազախստանում։   ...

BACK_TO_TOP