20:22 23.09.2019
ֆղանստանը նաև կմասնակցի տարածաշրջանի անվտանգությանը նվիրված խորհրդարանական համաժողովին, որը տեղի է ունենալու հոկտեմբերին Ստամբուլում:
20:11 23.09.2019
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Բակո Սահակյանը, Կարեն Աբրահամյանին հանձնելով գեներալ-լեյտենանտի ուսադիրները, հաջողություններ է մաղթել նրան՝ ընդգծելով, որ այսուհետ ևս ամեն ինչ պետք է արվի Պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման […]
19:51 23.09.2019
ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ 2019-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 12.3 տոկոսով: Կենտրոնական բանկի տվյալներով՝ այս տարի, օգոստոսը ներառյալ, զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են ավելի քան 200 միլիոն դոլար ավելի գումար, քան նախորդ տարի:
19:44 23.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող ՍՊ ընկերության սպասասրահից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը: 2019թ. հուլիսի 17-ին վերոհիշյալ սպասասրահի պատասխանատուն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:20-ից մինչև 13:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, ՍՊ ընկերության […]
19:22 23.09.2019
Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ էին դուրս եկել երկու հայ ծանրորդներ: 89 կգ քաշայինների կարգում մեդալների համար պայքարում էին Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: A խմբում հայտավորված էր 11 ծանրորդ: Պոկում վարժությունից հետո 167 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը չորրորդն էր: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ սանձել է 204 կգ կշռող […]
19:20 23.09.2019
S.O.S. նախաձեռնությունը տեղեկացրել է, որ Ամուլսարի գիտական զեկույցը պատրաստ է, կրճատման փուլում է: Զեկույցի կրճատ տարբերակը կհրապարակվի 48 ժամում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը տեղեկացրեց՝ մասնագետներն իրեն այսպիսի իրավիճակ են ներկայացրել. «Լիդիանն» ունի ֆինանսական և տեխնիկական միջոցներ՝ կատարելու ցանկացած հետազոտություն,, ու հորատանցքերը միայն «Լիդիանի» մոտ են, ՀՀ-ն ոչ մի հնարավորություն չունի տեսնելու՝ ընդերքի […]
19:07 23.09.2019
Ապօրինի ծառահատման դեպքի հերթական բացահայտումը, որի մասին հաղորդում է ոստիկանության պաշտոնական կայքէջը: Պատմում է նման մի դեպքի մասին, որը բացահայտել են ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները օրերս, ոչ ստուգայցի ժամանակ այլ` օպերատիվ տվյալներն իրացնելով: Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Եղեգնուտ գյուղի 60-ամյա մի բնակիչ գյուղի հարակից հանդամասում բենզասղոցով ապօրինի ծառ է հատել, փայտանյութը […]
19:03 23.09.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ միանում են «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը: «Սիրելի՛ քաղաքացիներ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր գումարած նիստում որոշում է կայացրել, որ կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ […]
18:50 23.09.2019
Թայլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ են դուրս եկել երկու հայ ծանրորդներ: 89 կգ քաշայինների կարգում մեդալների համար պայքարում են Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: A խմբում հայտավորված է 11 ծանրորդ: Արդեն ավարտվել են մրցումները «պոկում» վարժությունում: Հակոբ Մկրտչյանը բարձրացրել է 163 կգ, ապա 167 կգ կշռող ծանրաձողը, իսկ 170 կիլոգրամանոց […]
18:39 23.09.2019
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այսօր տեսանյութ էր տարածել, որում ներկայացված էր, թե ինչ վիճակ է տիրում Վերին Լարսի անցակետում: Օգտատերը պատմել էր , որ արդեն մեկ շաբաթ է` հազարից ավելի հայկական բեռնատարներ մնացել են ռուս-վրացական սահմանին: Բեռնատարների վարորդները նշել էին, թե ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայկական բեռնատարների համար՝ մինչև 100.000 ռուբլու հասնող տուգանքներ նշանակելով, […]
18:22 23.09.2019
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է տեղեկացրել ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողի՝ մարտական դիրքում հրազենային վնասվածք ստանալու դեպքի մասին: «22.09.2019թ.՝ ժամը 03:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Վահեի Խաչատրյանի՝ որովայնի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով […]
18:21 23.09.2019
Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ Այսօրվա նիստը ուզում եմ սկսել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նախորդ նիստի արդյունքներն ամփոփելով։ Նախորդ նիստի ընթացքում մենք անդրադարձանք ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված շատ կարևոր և գործնական քայլերի։ Ցանկանում […]
18:15 23.09.2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հավաքակայանի խցերից մեկի պատուհանագոգին՝ դրսի հատվածում, հայտնաբերել են 3 մլ տարողությամբ 1 դատարկ ներարկիչ և ծխախոտի տուփ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 6.7 գր կանաչ, փոշենման զանգված: Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել […]
18:15 23.09.2019
ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի նիստի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խոսեց մարզպետարանների և մարզպետների հաստիքների անիմաստ լինելու մասին։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն էլ արձագանքեց, որ դա անկախության ամենասկզբից քննարկվող թեմա է։ Տերտերյանը վստահեցրեց, որ իրենք նույնպես տեսնում են, որ փոփոխությունների կարիք կա, և մարզպետարանները պետք է փոխվեն իրենց բովանդակությամբ և գործիքակազմով, […]
18:11 23.09.2019
Հայաստանում Գերմանիայի դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ այսօր կայանալիք հանդիպմանը: «Երևանում և Բաքվում Գերմանիայի դեսպանությունները մեծապես ողջունում են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը տեղի է ունենում Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի վեհաժողովին զուգընթաց: Զրույցն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների […]
18:10 23.09.2019
Մարզպետների պաշտոնները կրկնում են մյուս գերատեսչությունների գործառույթները, առանց նորմալ ֆունկցիոնալության։ Մարզպետների պաշտոնները հանելու դիրքերից հանդես եկող Սերգեյ Բագրատյանն այսօր այդ մասին իր կարծիքը հայտնեց ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի նիստում։ «Հիմա մարզում զինվորականին ջարդուխուրդ են արել, չգիտես՝ մարզպետը պատասխանատո՞ւ է, թե՞ պատասխանատու չէ։ Նա ո´չ լիազորություն ունի դա կանխելու, ո´չ էլ պատասխանատվություն ունի, որ նման բան […]
18:05 23.09.2019
Զարիֆը հայտնել է, որ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը հնարավոր է «5+1» ձևաչափով,
17:54 23.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է: ԱՄՆ վարչապետի այցի, ԱՄՆ կոնգրեսականների՝ Հայաստան սպասվող այցի, Իսրայելում ՀՀ դեսպանության բացման և այլ թեմաների մասին է SHANTNEWS-ի տաղավարում քննարկումը: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն անդրադարձել է նաև հարցին՝ կկայանա՞ Դոնալդ Թրամփ-Նիկոլ Փաշինյան հանդիպումը: Փոխնախարարն ընդգծել է. «Սա այց չէ Միացյալ Նահանգներ՝ երկկողմ օրակարգով, այլ մասնակցություն […]
17:53 23.09.2019
Ազգային ժողովի տարածքային կառավարման հանձնաժողովում այսօր քննարկվում է նախագիծ, որով նախատեսվում է ամբողջացնել ապօրինի շինությունների ճակատագրի վերաբերյալ քաղաքականությունը։ Այն ապօրինի շինությունները, որոնք չեն հակասի նորմերին, հնարավոր կլինի սեփականաշնորհել։ Իսկ այն ապօրինի շինությունները, որոնք չեն համապատասխանի նորմերին, կփոխանցվեն համայնքին՝ որպես սեփականությունը։ Հատկապես Երևանի դեպքում այդպիսի շինությունների թիվը մոտ 35 հազար է գնահատվում։ Այս թիվը ներկայացրել տարածքային […]
17:42 23.09.2019
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ՀՀ քաղաքացուն պատկանող ուղեբեռում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկե և արծաթե իրեր, հայտնում է newsgeorgia.ge-ն: Գործակալության պարզաբանմամբ` խոսքը 1,1 կիլոգրամ ոսկե, ինչպես նաև ավելի քան 73,3 գրամ արծաթե զարդերի մասին է: Մաքսանենգ ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 154 հազար լարի (շուրջ 54 հազար դոլար): […]
17:36 23.09.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն, հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը: Հռոմում նախագահ Սարգսյանը կմասնակցի կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակավոր Cybertech համաժողովին: Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար միջազգային հարթակներից մեկն է: Cybertech-ի համաժողովներն ու ցուցադրությունները լավագույն վայրն են ոլորտով հետաքրքրվողների համար՝ ծանոթանալու վերջին տեխնոլոգիական նորարարություններին, տեղեկանալու համաշխարհային կիբերանվտանգության ոլորտի նոր […]
17:31 23.09.2019
Երևանի նախկին քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հարցաքննվել է: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Նշենք, որ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Վահե Նիկոյանը հարցաքննվել է «Փարքինգ սիթի սերվիս»-ի քրեական գործի շրջանակներում։ Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով։
17:30 23.09.2019
Հայտնի լիբանանցի դիզայներ, ծագումով հայ Գրիգոր Ջաբոտյանը (Krikor Jabotian) հրապարակել է Հորդանանի թագավոր Աբդալլա II-ի կնոջ` Ռանիայի լուսանկարը, որը կրում է նրա բրենդի հագուստը: «Թագավորական ընտանիքի անդամներն էապես տարբերվում են աստղերից, նրանք ունեն իրենց սեփական կախարդանքը»,- գրել է դիզայներն իր ֆեյսբուքյան էջում: Գրիգոր Ջաբոտյանը ծնվել է 1986թ.՝ Բեյրութում: Նա սովորել է Esmod Beirut հեղինակավոր հաստատությունում, […]
17:18 23.09.2019
Արարատյան դաշտում ձկնարդյունաբերության մեջ ջրի օգտագործման թույլտվությունները ոռոգման հարցում մեծ խնդիրներ են առաջացրել։ Կառավարության ներկայացուցիչներին այսօր Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում հիշեցրեց Վարազդատ Կարապետյանը։ Նա հարցրեց այդ հարցի լուծման հնարավորության մասին։ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր կառավարության կազմում ջրային ոլորտի երկու կառույցների լուծարման հարցը։ Եվ հանձնաժողովի նախագահը հարցրեց՝ ինչպե՞ս […]
17:04 23.09.2019
Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի առաջարկած նախագծերը քննարկման չարժանացան։ Ինքը՝ Աբովյանը, խնդրեց օրակարգից հանել դրանք և հետաձգել քննարկումը։ Պատճառն այն է, որ Աբովյանի խոսքերով՝ անտառների վերաբերյալ իր 4 նախագծերի վերաբերյալ իրենք բազմաթիվ առաջարկներ են ստացել թե՛ կառավարությունից, թե՛ քաղաքացիներից, և անհրաժեշտ է այդ նախագծերը […]
17:00 23.09.2019
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ին ՀՀ տարածքում մեկնարկում է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Զորավարժության նպատակներն են․ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և […]
16:46 23.09.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, պրոֆեսոր տիկին Կարին Մարկիդեսին: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը, համառոտ ներկայացնելով հանդիպման օրակարգում ներառված հիմնական հարցերը, նախ՝ առանձնացրել է Հայկական տեխնոլոգիական ուսումնասիրությունը և դրանից բխող 5 կետից բաղկացած գործողությունների ծրագիրը: Նախարար Արայիկ Հարությունյանը, կարևորելով […]
16:42 23.09.2019
Սեպտեմբերի 20-ին Հայաստանի զինված ուժերի 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ՝ խոշոր տրամաչափի գնդացիրներից: Պարապմունքների ընթացքում ստուգվել են նաև զինծառայողների՝ հրաձգային զենքի տարբեր տեսակների կիրառման հմտությունները։
16:23 23.09.2019
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Արցախի շփման գծում՝ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև մնացած ադրբեջանցի զինծառայողի դին այնտեղից դուրս բերելու և հարազատներին փոխանցելու համար։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են ԿԽՄԿ ադրբեջանական բաժնից։ Բանակցությունները, ըստ ԿԽՄԿ ներկայացուցչի, տարվում են երկու կողմերի հետ միաժամանակ՝ դիակի դուրսբերումն ապահովելու համար։ Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայողն իր ստորաբաժանման […]